Օրվա լրահոսը
Օճառի, Վլադիմիր Մայակովսկու և այն մասին, որ անկախ ամեն ինչից՝ միշտ պետք է մաքուր պահել ձեռքերը
Այս օրերին մեզնից շատերը սկսել են նմանվել ռուս հայտնի գրող Վլադիմիր Մայակովսկուն, բայց ոչ թե ֆուտուրիստական բանաստեղծություններ գրելով, այլ օճառի նկատմամբ ունեցած անվերապահ սիրով։ Պատմում են, որ Մայակովսկին միզոֆոբիա (վախ՝ կեղտոտվելուց կամ վարակից) ուներ՝ երբեք բաց ձեռքերով չէր դիպչում դռների բռնակներին, իսկ ամեն ձեռքսեղմումից հետո լվացվում էր․ դրա համար էլ բանաստեղծն իր հետ միշտ օճառ
Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ՝ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ
Արտոնյալ վարկեր կտրամադրվեն կառավարության առաջարկած զարգացման ծրագրերով. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը գաղտնազերծեց կառավարության` կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունից որոշ կետեր
Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով
Երգիչը հորդորում է բոլորին հետևել ցուցումներին և մնալ տանը
Կորոնավիրուսի հաստատված դեպքերն այս պահին 194-ն են. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն այս պահին 194-ն են։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ վարակակիրների թիվը 190-ն է: Վարակման 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ջերմություն ունի հիվանդների մեկ տոկոսը: 65 -ից բարձր տաիքային խմբում
Յան Նեպամնյաշչին միանձնյա գլխավորեց հավակնորդների մրցաշարը
Եկատերինբուրգում այսօր կայացավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի հինգերորդ տուրը: Արդյունավետ ելք ունեցավ միայն Յան Նեպոմնյաշչի-Վան Հաո պարտիան, որտեղ ռուսաստանցի գրոսմայստերը հաղթանակ տարավ եւ 3,5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գարեջուրն արդեն այն չէ
Ժամանակին՝ 2000-ին՝ «Նոյի թվին», երբ մեր խանութներում հայտնվեց չեխական գարեջուըը, ես որոշեցի զարմացնել հորս: Նրա պատմածներից դատելով՝ չեխական գարեջրից ավելի համեղ բան չէր կարող լինել: Նրա պատմություններից կարելի էր հասկանալ, որ խորհրդային ժամանակաշրջանում չեխական գարեջուրը մի բան էր, որի հետ արժեր ամուսնանալ եւ որի հետ կարելի էր նաեւ մահանալ: Եվ ահա ես գնեցի այդ գարեջրից,
Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները չեն ընդունում այդ երկրի դեսպանատան առաջարկները՝ անելանելի համարելով իրենց վիճակը․ «Ա1+»
Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ ՌԴ քաղաքացիները չեն ընդունում այդ երկրի դեսպանատան առաջարկները՝ անելանելի համարելով իրենց վիճակը: Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով: Քաղաքացիները դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, այնտեղից ստացել երկու առաջարկ, որոնք, սակայն, իրագործելի չեն։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց քաղաքացիներից մեկը՝ Վարդան Պալյանը, որը
Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները
Հարգելի բաժանորդներ, Այսօր ժամը 13:00 սահմաններում Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային
ՌԴ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը գրեթե բոլորի հետ, բայց կան բացառություններ
Երեւան-Մոսկվա չվերթերը կշարունակվեն
Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը․ տեսանյութ Արսեն Թորոսյանից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը։ Մարտահրավերը փոխանցում եմ կառավարության մյուս անդամներին՝ գրել է առողջապահության նախարարը։ Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու կարևոր միջոցներից մեկը համարում է ձեռքերն օճառով պարբերաբար լվանալը կամ սպիրտ պարունակող միջոցներով ախտահանելը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/197272548382082/?epa=SEARCH_BOX
Սլովենիայի միակ ատոմակայանը չի տուժել Խորվաթիայում տեղի ունեցած երկրաշարժից
Սլովենիայի միակ ատոմակայանը ՝ Կրսկոն, չի տուժել հարևան Խորվաթիայում կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր երկրաշարժից, սակայն իշխանությունները հայտարարել են, որ ատոմակայանը սկսել է ստուգել համակարգերն ու սարքավորումները՝ որպես սովորական կանխարգելիչ գործողություն: Ինչպես հայտնում է, Սլովենիայի միջուկային անվտանգության վարչակազմի տնօրեն Իգոր Սիրկը, ատոմակայանը շարունակում է գործել ամբողջ ուժով: Ատոմակայանը պատկանում է և՛ Սլովենիային, և՛ հարևան
Լևոն Բարսեղյան․ Ֆեյսբուքի էջը մասնավոր հարթակ է, եթե այն համարվում է ԶԼՄ, ապա թող դիմեն ԶԼՄ-ի տիրոջը՝ Մարկ Ցուկերբերգին․ «Ա1+»
«Ինձ համար ակնհայտ է, որ պարետատունը բավարար մասնագիտական պատրաստվածություն չունի արտակարգ իրավիճակների ժամանակ մամուլի հետ հաղորդակցվելու, մամուլի աշխատանքի համար գործընկերային կանոններ սահմանելու մասով և առաջնորդվում է «Անդրոպովյան» կանոններով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ների մասով պարետատան սահմանափակումներին: Բարսեղյանի պնդմամբ՝ մամուլի հետ կապված կոպիտ սխալներ են թույլ տրվում՝
Մի ադամանդի պատմություն
1773 թվականի նոյեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգի «Ձմեռային պալատում» հավաքվել էր Ռուսական Կայսրության ամբողջ վերնախավը: Եկատերինա 2-րդ կայսրուհին նշում էր ծննդյան 44-րդ տարեդարձը: Պրուսիայի դեսպան կոմս Սոլմասը իր հուշերում նկարագրում է, որ չնայած նոյեմբեր ամսվան, երբ Ռուսաստանում արդեն բուք ու բորանով ձմեռ է, պալատականներն ու դիվանագիտական կորպուսի հյուրերը ներս մտնելով՝ կայսրուհու ոտքերի մոտ խոնարհում էին ամենահազվագյուտ ու
Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողով անցկացրեց
Նա հորդորեց ծնողներին՝ խրախուսեք, որ երեխաները շատ կարդան
«Ես երբեք խրամատը չեմ լքել եւ չեմ լքելու»․ Վիտալի Բալասանյանը պատասխանել է առցանց հարցերին
Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները, երկրում նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված, ընտրողների հետ շարունակում են շփումը ոչ միայն անհատական հանդիպումների միջոցով, այլեւ առցանց հարթակների և հեռախոսային «թեժ գծի» միջոցով։ Արդեն երեկ ընտրողները բազմաթիվ հարցեր են ուղղել Բալասանյանին՝ նաեւ նրա ֆեյսբուքյան էջի միջոցով, որին Արցախի նախագահի թեկնածուն պատասխանել
«Զգում եմ ձեռագիր, չգիտեմ՝ արտաքին ուժեր ասեմ, թե ներքին, պաշտոնամոլության գայթակղություն». Արայիկ Հարությունյանը՝ Մարտունիի միջադեպի, Ստեփանակերտում փողոց փակելու մասին
Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ «Ես չեմ ուզում հատուկ ասել, բայց ձեռագիրը պարզ է. թիրախում ես եմ: Ո՞վ է կազմակերպում, ո՞ վ է հրահրում՝ թող հանրությունն ինքը ենթադրություն անի: Առաջին օրից ես կոչ եմ անում համերաշխության: Բոլոր իմ հանդիպումներում իմ համախոհներին կոչ եմ անում՝ լինել հանդուրժող, տեղի չտալ սադրանքներին: Զգում եմ ձեռագիր,
Կործանե՞լ, արդյոք, 11 հազար մարզիկների երազանքը
Գերմանական Sudwestrundfink ռադիոյի փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում նախատեսված 32-րդ ամառային օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի աշխարհի շուրջ 11 հազար մարզիկների երազանքը, հետեւաբար, նման որոշում կայացնելը արդարացի չի լինի: Reuters գործակալությունն էլ տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն, որ մի քանի երկրների ԱՕԿ-ներ դիմել են ՄՕԿ-ին՝
Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար․ Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Ինչպես գիտեք, ԱԺ-ն վաղը երկրորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում: Բացի այդ, ԶԼՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ՝ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման եւ տարածման
Հիվանդներից 14-ի մոտ կա թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում․ Արսեն Թորոսյան
Թոքաբորբով 14 հիվանդներից 6-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են
Արմեն Սարգսյանը Իսրայելի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ կարևորել է Իսրայելի աջակցությունը Հայաստանին՝ կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային արձակուրդներ է տրամադրում անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց
Հարգելի Հաճախորդներ, ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում 7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։ Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է
190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․ ԱՆ խոսնակ
Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակտավորները ևս պարզված են: Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2450324871735958
Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով վարակվածություն ունեցող անձանց առողջական վիճակի մասին (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով խոսում է պացիենտների առողջական վիճակի վերաբերյալ: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/506787630233182/?__xts__[0]=68.ARBRAru0q0sU0QOPq7bSnN-h1YuaLrv95pp2OYNH-aA12Jxbv-c7E6y0nLPw6jIZrzCZo-fxtksCCIcQqT67wi0A0ZL8Vau09WzQ0-o1XkPiuUWdMASbqum3Jm6k-qZvjaAJ_7VTQpECdRNDbf5_CJ-fIC2OIvBgkCT8_xhgUC9l6xyJbTYRXK1VKIYrNfAuLxV_6VvJ5qP_3bGMtYNJ5FutdLft57it5zrG_Yy5GhhJYvi5vWLyMax-vDUEykzi439GhAjL_Ds-PX2pQMtahl0yRetzc8RRcZBxbPnfSW_KIDukV2GO4WwV8PeTx7YfswrwEBlCtFekhvBvTcmomNAOIrqbhzBbbA6TKRb_H_ZHnslnR0S4gygPDIcxHwWI&__tn__=-R
Ձեռնարկվում են հակահամաճարակային անհրաժեշտ բոլոր միջոցառումները բանակը վիրուսի ներթափանցումից զերծ պահելու համար
Մարտի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ցուցումով ռազմաբժշկական ծառայության պետ, գնդապետ Հրաչ Եգորյանը ստուգայցեր է կատարել ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասերում և հոսպիտալներում՝ ծանոթանալու բանակում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կազմակերպվելիք հակահամաճարակային գործընթացների ընթացքին: Բանակի ռազմաբժշկական ծառայության պետի կողմից ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական
«Հայկական կարմիր խաչը» սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ կտրամադրի 1400 քաղաքացիների
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ» ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Խնջլոսով նրբահամ աղցան
Մի քանի անգամ խանութներում, շուկաներում նկատել եմ, որ մարդիկ վաճառողներին հարցնում են՝ սա ի՞նչ է, ինչպե՞ս են պատրաստում՝ ցույց տալով «խնջլուս» կամ «խնջլոս» յուրահատուկ անունով կանաչին: Այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ պատրաստել հենց այդ շատ նրբահամ բանջարեղենը: Անհրաժեշտ մթերքները Խնջլուս- 0,5 կգ Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ Քացախ կամ կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ
Արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի․ «Սասնա ծռեր»
Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը: Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում: Ողջունում և
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Մարտի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


















































