Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյան. «Ես հիշում եմ, թե ոմանք ինչ օրի էին դրել Դավիթ Մուրադյանին»

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը ռեկտորի ընտրությունների ժամանակ հիշեց, թե ինչպես էր ինստիտուտի դոցենտ Արամ Սուքիասյանը թվարկում էր ինստիտուտի նախկին ռեկտորներին, այդ թվում Դավիթ Մուրադյանին, ու բոլորը ծափահարում էին: «Ինքը թվարկեց բոլոր մեծերին` Սոս Արտաշեսովիչին, որպես վերջին մեծ էլ ինքը ներկայացավ…Ես հիշեցի եւ հիշելու եմ, թե ինչպես նույն անձինք, որոնք

Թունավորման դեպքեր բույսերից 

Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանում են, ընդ որում ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից: Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը: Թունավորման ախտանշաններն են՝ հաճախասրտություն, լորձաթաղանթների չորություն, չոր հազ, հնարավոր

Թատերականի ուսանող. «Կարեւոր է, թե ամբոխը ինչ է ուզում»

«Հավատացեք, ես նախարարի մարդը չեմ, եթե էդպես լիներ, նա ինձ աշխատանքից չէր ազատի: Ինձ վրա շատ ծանր է նստում այս ամենը… Ես ոչ մի ջահելի չէի ցանկանա, որ իր ողջ կյանքի ընթացքում ապրեր այն, ինչ ապրեցի ես այս երկու օրը: Ես երեկ եղել եմ ԿԳ նախարարի մոտ, որը ներկայացնում է պետություն: Ինքն ասաց՝ ձեզ նշանակել են

Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական քննարկումների օրակարգում ներառված են նաև վեթթինգի ինստիտուտի կիրառման իրավական գործիքակազմին առնչվող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմեր Բեսսի-Բրայերսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցումային արդարադատության ներդրմանն առնչվող մի շարք հարցեր: Փոխնախարար Վարդապետյանը գործընկերներին տեղեկացրել է, որ առաջիկայում Խորհրդարանում կազմակերպվող հանրային լսումների շրջանակում՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացնելու է անցումային արդարադատության ինստիտուտի միջազգային իրավական հիմքերը: Ամերիկացի գործընկերոջ հարցին

ԱԺ խորհուրդը մերժեց արտահերթ նիստ անելու առաջարկը. Ըստ Մարուքյանի՝ վատ ավանդույթներ են ձեւավորվում

Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ եւ քննարկել

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին: «Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և

Կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ռոման Ուդոտին և վերացնել նրա նկատմամբ անհիմն մեղադրանքները. հայտարարություն

Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ Ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 20-ին ձերբակալվել է Ռուսաստանում գործող «Գոլոս» շարժման խորհրդի անդամ Ռոման Ուդոտը:  Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ անցյալ տարվա մարտին «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ նա, արձագանքելով «ՆՏՎ» լրագրողուհու անհարիր պահվածքին և հարցերին, վերցրել է նրա հեռախոսը: Ռ. Ուդոտը դիմել է ոստիկանություն

Բակո Սահակյանը՝ Կոմանդոսին. Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։ Արցախում, մայր Հայաստանում եւ սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած

Դպրոցներն առանց իրավական հիմքի իրավունք չունեն պահանջելու առաջին դասարանցիների ընդունելության համար անհրաժեշտ ԿԳՆ կողմից սահմանված փաստաթղթերի ցանկից դուրս այլ անձնական տվյալներ

Այս օրերին առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները համապատասխան ուսումնական հաստատություններին են ներկայացնում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը սահմանված է Կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգով: Գործակալությունը, սակայն, ահազանգեր է ստացել, որ որոշ դպրոցներում ծնողներից պահանջում են լրացուցիչ անձնական տվյալներ, որոնք սահմանված չեն վերը նշված կարգով: Հիշեցնում ենք, որ ԿԳՆ կողմից առաջին

Գեղարքունիքի մարզում մոտ 50 միլիոն դրամի յուրացման դեպք է արձանագրվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են,

Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը. ՀՀ դատավորների միության հայտարարությունը

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Էլինար Վարդանյան. «Այդ ո՞ր օրվանից նախաքննության մարմինները դարձան ավելի վստահելի, քան դատարանները»

Կամ ո՞ր օրվանից քննչական մարմինները դարձան դատական համակարգից բողոքողներ:

ԱԱԾ-ն՝ Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ:

«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է. հիմնավորվել է՝ ակումբի տնօրենի կողմից իրականացվել է անհրաժեշտ պաշտպանություն

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի վարույթը կարճվել է։ Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։ Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել

Նիկոլ Փաշինյան. «Վստահ ենք, որ առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարենք այս տարվա բյուջեի եկամտային մասը»

Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը:

Թատերականի ուսանողները «պատանդառել» են մարդկանց

Նրանք պահանջում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է հեռուստամարաթոն-դրամահավաքով հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքներին

Ըստ Հայրապետյանի, սա Սփյուռքի հետ հարաբերություններում բոլորովին նոր քաղաքականություն վարելու իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկն է, որի շնորհիվ Հայաստանը կարևորագույն դեր կունենա Սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատությունների ուժեղացման գործում, կաջակցի դժվարության մեջ հայտնվածներին, կլուծի հրատապ խնդիրները:

Արմեն Աշոտյանը՝ Սվիտալսկու հայտարարության մասին. Դեսպանը լրացրեց մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները

ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստանում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով և ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:

Արդյոք այն ինչ կատարվեց վերջին օրերին նախապես պլանավորված էր, թե՞ պահի ազդեցության տակ՝ հանպատրաստից. «Այլընտրանքային նախագծեր»

«Այլընտրանքային նախագծեր խումբը» սկսում է «Հարցեր, որոնք գոյության իրավունք ունեն» խորագրով վերլուծական տեղեկանքների հրապարակումը՝ հայաստանյան և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Սա հրավեր է՝ իրադարձություններին նայելու ավելի սառը տեսանկյունից՝ շրջանցելով քաղաքական նախասիրությունները և մնալով վերլուծական մտքի ու Հայաստանի իրական շահերի տիրույթում։ Հարցը, թե ո՛վ է ձևավորում հայաստանյան օրակարգն այսօր, կրկին դարձավ քննարկման առարկա մի ուշագրավ իրադարձությունից հետո։

Բագրատաշենի մաքսակետում կինն ինքնասպանության փորձ է արել. ԱԱԾ-ն զննություն է իրականացնում

«Կան «կանդրաբանդայի» տղաներ, որոնք աշխատում են շատ, շատ մեծ, ճոխ կոռուպցիայով»,-պատմում են առեւտրականները

Բազում հարցերում Հանրային խորհրդի նախագահն իր հայտնած դիրքորոշումներով անգամ փոքրամասնություն էր. Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը

Հանրային խորհրդի կողմից տարածված մամլո հաղորդագրությամբ ոչ միայն խախտվել է նիստի ավարտին ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունը, այլ նաև փորձ է արվել հանրության շրջանում մանիպուլյացիոն մեխանիզմներով տպավորություն ստեղծել, թե մեկ անձի, թող դա լինի Հանրային խորհրդի նախագահ, փոքրամասնական կարծիքը ներկայացնում է սահմանադրական ողջ ինստիտուտի՝ Հանրային խորհրդի տեսակետը, ինչը կեղծիք է:

Վարդան Մկրտչյանը՝ ուսանողին. «Չհամարձակվեք ձայներդ բարձրացնել Հենրիկ Հովհաննիսյանի վրա»

Խորհրդի անդամ Սամվել Կարաբեկյանի նյարդերն էլ տեղի տվեցին խորհրդի անդամ ուսանողների մեղադրանքներից: Նա սաստեց տղաներից մեկին. «Դուք դեմագոգիայով եք զբաղված»:

Նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին

Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ հետաքրքրություն կներկայացնի մասնակիցների և հյուրերի համար:

Բագրատյանը՝ փոխնախարարին. «Ուրեմն Մատենադարանի ձեռագրերը տեղափոխեք Խարբերդի դաչաներ»

2017թ.-ին, երբ ՀՀ վարչապետ էր Կարեն Կարապետյանը, մենք տեղեկություններ ստացանք, որ նպատակ ունեն ԳԱԱ-ն վաճառել եւ տեղում կառուցել հյուրանոց-ռեստորան

«ԱԱԾ-ից կորած պապկաներում ոչ միայն թղթեր են, այլ տեսանյութերի կրիչներ». Դանիել Իոաննիսյան

Հովսեփ Խուրշուդյանին հետաքրքրում է`իսկ ի՞նչ եղավ ԱԱԾ-ից կորած պապկաների գործը, արդյոք, դա կապ ունի Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ

«Որոշել եք էս երկու խոշոր արտադրողներին ասենք՝ փակվե՛ք հլը շուտ, էսի լա՞վ մոտեցում է». Ծառուկյանի բողոքները տեղ չհասան. ցեմենտի հարցով որոշումը՝ ԱԺ-ում

Նախարարն ասաց, որ մեկ տարվա ընթացքում եթե տեսնեն, որ բոլորը սկսել են կլինկերից ցեմենտ արտադրել, նշանակում է մի բան ճիշտ չեն հաշվել, եթե իրանական ցեմենտի իրացումը տեղական շուկայում շարունակում է ահագնացող չափերով ավելանալ, կամ շուկայից դուրս գալ, նշանակում է՝ էլի մի բան ճիշտ չեն հաշվել:

«Անտեղի կոչ եղավ դատարանների առջև փակել մուտքը». Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանն ուրախ կլիներ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեր, և այդ հարցերը քննարկվեին, ոչ թե սպասեին, որ ուրիշները մեզ վրա մատ թափ տային:

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031