Օրվա լրահոսը
Ախտահանվել են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները իրականացնում են ախտահանման աշխատանքեր հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական երկխոսության ցանցը հայտ է ներկայացնում՝ մասնակցելու ՀԸԳՀ շրջանակներում ձևավորվող քաղհասարակության հարթակի աշխատանքներին
Հայաստանի ՔՀԿ-ների Կառուցողական երկխոսության ցանցի կառավաման խորհուրդը տեղեկացնում է, որ ինչպես հայտնի է, 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Համաձայնագրի 366-րդ հոդվածի ուժով ստեղծվելու է քաղաքացիական հասարակության հարթակ, որը կծառայի որպես հանդիպումների և կարծիքների փոխանակման հարթակ և կազմված կլինի Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ
Մեր աշխատակազմը կշարունակի գործունեությունը հեռավար եղանակով․ ՀԲԸՄ
ՀԲԸՄ աշխարհասփյուռ համայնքին, Ողջ աշխարհում ընտանիքներին, բիզնես-հանրությանն ու ազգերին պատուհասած կորոնավիրուսի (Կովիդ-19) համավարակը հիշեցրեց, թե որքան զորեղ ենք մենք՝ որպես հայություն և որպես կազմակերպություն: Մենք խորհրդանշում ենք տոկունությունը, իրողություններով պայմանավորված կայծակնային փոփոխություններին և հասարակությունում տեղի ունեցող բեկումներին հարմարվելու կարողությունը, եթե անգամ այդ իրադարձությունները մեզ մեծագույն անորոշություն են պատճառում: Ինչպես և մեր հարյուրամյա պատմության ընթացքում մեր
Ողջ առաջադեմ աշխարհին հիացնելով ու զարմացնելով
Հետհեղափոխական նոր տարին սկսված է. նորանոր հույսերով ու նորանոր տեսլականներով: Ըստ ամենայնի, անցած տարում ամեն ինչ չէ, որ Հայաստանում տեղի ունեցավ «իմքայլականների» ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ծրագրի ու պլանի համաձայն: Համոզված ենք, որ հեղափոխականների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքում ու պատկերացման մեջ Նոր Հայաստանն անհամեմատ ավելի կատարյալ ու ավելի իդեալական է եղել,
Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր (տեսանյութ)
Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։ Հասցեներն ու հեռախոսահամարները՝ տեսանյութում։ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/267090790974920/?__xts__[0]=68.ARCXyPMKGMwznsXxsGRVEhScyDMTJb5XgNIbitSNR9S1XSKm2KvMQwsXn2fXIdT5mbTJtp4gBuZuXq1NFjVLkp0smuRqt6VvhWX_8U7qboGfxbj2fQgDv5uzHCrXwTjGqP_aMFTNP2acFePEiwsEPZR01OpjY31xlN3GEVTJYkCMpAdAczMLmrYJFpgEyCfqRJ5HXAmJcADxbbXQdiD23cDgVyTmUXc46PyuUIsemjkGiB0vrqFKHiLGfsSAgbqH2mUiNzOjJSZGTWwifR3Em351pnkbXIRpIMqHYJUCQ1Q3tQaQF-ElKT8DZReIHHtzdYOlJBhIiNxGl5hQk5ii00jq6mQDcppd&__tn__=-R
Սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության ազգային Ինստիտուտի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1176187169234213?__xts__[0]=68.ARAi2D_wA7nQ1B6VdhSNDj-_LFUlxHx65h-jClI1hL0n5BzcEhnbrP7E8ToGu4LPJYKsdyRrHeV7sn_QsLnM8nU4cypk7KXOINDQvMayTmpq7fF7juu6RRF6RlQEh-qxUoMkOFktrIM1BCrNq5XhV82lnHXV8r23P5P8qCvSdXGMiUVJAbcceB4sQl2TEeUHCwdikxt3A0bcMU_hxvrZGf8csPgAyIJhiy1mooEdaE5IJ-jzz7lbPOvcZA4uVSeqmibRrEXu5js9_M1ZIdRf06BiVIVHMLHASm5qoGDqaZsOfxNSlhY_adKjNc4RRwUlvKT58AG8L2pbpvSiMMRJX2SxRk0gvoAiT2FdWEAzYEgzERktdtTqUgeUNAvua6toccZZVUbdxq9RzEUDdlDGP3eXqe0w-vjDYwTzE6khF52j4eMmy1CKAqs1gzobXu4QRX9h_Rq6hOv3P9LkfnWEIPTsTvVmQTtI4yJ6bcYltj0_5PdNXYDDPOIzl23OwzclTA&__tn__=-R
Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է
Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է, որը ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի նշվում է բոլոր մայրցամաքներում, դրանով իսկ կարևորելով ջրի դերը մեր կյանքում: Նույն նպատակով այդ օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2020-ին այն կրում է «Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը» վերնագիրը, ցույց տալու համար ջրի և կլիմայի սերտ փոխկապակցությունը: Իրոք
Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն
Վերջին շրջանում, պայմանավորված Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսի ներթափանցմամբ ու տարածմամբ, արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք, որ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 190 դեպք
Մարտի 22-ի, ժամը 10-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 190 դեպք, մահվան ելքով դեպքեր՝ 0, բուժվածներ՝ 2։ ՀՀ ԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ի ժամը 08:17-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս
Իմ չորրորդ արտակարգ դրությունը. հուշապատում՝ գուցե առանց զուգահեռների
Այո, այո, հարգելի քաղաքական ներկայիս մեծամասնության ներկայացուցիչներ, հիմա արտակարգ դրությունն իրականացվում է մի օրենքով, որի նախաձեռնողը ձեր կողմից այդչափ ջերմորեն սիրված Հրայր Թովմասյանն է:
Հեռուստատեսություն՝ տնից. ամերիկացի հաղորդավարները ևս ինքնամեկուսացել են
Հաղորդավարները նկարահանումներ կատարում են իրենց տներից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց՝ արև-երեխաների ներկայությունը մեր կյանքում Աստծու կողմից ընձեռնված առիթ է՝ դրսևորելու ճշմարիտ քրիստոնեական ոգի, սեր և հոգատարություն
Մարտի 21-ին, Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց արև-երեխաների՝ ուղեկցությամբ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության հիմնադիր, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի: Հայոց Հովվապետը քաղցրությամբ հիշեց արև-երեխաների հետ ամիսներ առաջ ունեցած հանդիպումը` նշելով, որ մխիթարություն է ապրում՝ տեսնելով նրանց հանդեպ ցուցաբերվող սերն
Թրամփը կարծում է, որ մալարիայի դեմ դեղամիջոցը կարող է բուժել կորոնավիրուսը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հակամալարիային միջոց համարվող հիդրոքսիքլորոխինը (hydroxychloroquine) և ազիտրոմիցինը (azithromycin) կարող են բուժել կորոնավիրուսը: Այս մասին նա գրառում է կատարել Facebook-ում: «Հիդրոքսիքլորոխինը և ազիտրոմիցինը միասին կարող են բեկում մտցնել բժշկության պատմության մեջ: Սննդամթերքների և դեղամիջոցների վերահսկման վարչությունը (FDA) սարեր է շուռ տալիս, շնորհակալություն: Հուսով եմ, այս դեղամիջոցներն անհապաղ կիրառության մեջ
Վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը․ Արայիկ Հարությունյան
Սիրելի ֆեյսբուքցիներ, հայրենակիցներ, իմ համոզմունքն է, որ լավ քաղաքացի դառնալու համար մեր երեխաները պետք է առնվազն մի քանի կարևոր գիրք կարդացած լինեն: Դրանցից մեկը «Փոքրիկ իշխանն» է: Ու քանի որ վիրտուալ աշխարհում ենք ապրում վերջին երկու ու առաջիկա մի քանի շաբաթներին, վաղը երեկոյան մեր երեխաների համար կընթերցեմ Անտուան դը Սենթ-Էքզյուպերիի հանճարեղ գործը։ Ձեր երեխաներին, Ձեզ
ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր. կոնկրետ պատճառը իմանալով՝ հիմա այն չեմ բարձրաձայնի․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։ Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչո՞ւ նման որոշում նախկինում չէր կայացվում։ Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։ Հիշեք
ՄՕԿ-ը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել
Ճապոնիան, անտեսելով կորոնավիրուսի տարածումն ամբողջ աշխարհում, ցանկանում է ամառային 32-րդ օլիմպիական խաղերն անցկացնել վաղօրոք հաստատված ժամկետներում: Սակայն որոշ երկրների ազգային օլիմպիական կոմիտեներն արդեն դիմում են ՄՕԿ-ին՝ Խաղերը հետաձգելու առաջարկով: Այս ընթացքում շարունակվում են չեղարկվել ոչ միայն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը, աշխարհի ու մայրցամաքների առաջնությունները, այլեւ խաթարվում է մարզիկների նպատակային նախապատրաստությունը ինչպես այդ մրցաշարերին, այնպես էլ՝ բուն
Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր
Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գանձասարի վանական համալիր։ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հնագույն վանական համալիրում, մոմ վառել և աղոթք հնչեցրել։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ներկայ հանգրուանը կ‘ենթադրէ համազգային ճիգերու լարում եւ միասնականութիւն, կարգապահութիւն ու զգօնութիւն. ՀՅԴ
Համայն մարդկութիւնը այս օրերուն կը տառապի «քորոնա» ժահրի (կորոնավիրուս) յառաջացուցած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ կը շարունակէ անսանձ տարածուիլ եւ կը վարակէ ու կը խլէ նկատառելի քանակով զոհեր: Այս աղէտէն բնականաբար անմասն չի մնար նաեւ մեր ազգն ու հարենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մեծ ընտանիքը, իր բոլոր միաւորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենեակներ ու յանձնախումբեր, երիտասարդական,
Հավակնորդները խուսափում են միմյանց ձեռքով բարեւել
Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի ութ մասնակիցները այսօր վերսկսեցին պայքարը ու բոլոր պարտիաներում էլ՝ Ֆաբիանո Կարուանա-Յան Նեպոմնյաշչի, Դին Լիրեն-Անիշ Գիրի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ- Ալեքսանդր Գրիշչուկ, Վան Հաո-Կիրիլ Ալեքսեյենկո, ավարտվեցին ոչ-ոքի: Չնայած կազմակերպիչները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մրցաշարը դադարեցնելու մտադրություն չունեն եւ վստահեցնում են, որ արված են մասնակիցների, նրանց թիմերի անդամների եւ մրցաշարի հետ
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հանդես է եկել «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ» նախաձեռնությամբ, հասարակության հետ կապը պահում է առցանց տարբերակով
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը ս/թ մարտի 16-ից մեկնարկել է մի շարք ուշագրավ կրթամշակութային նախաձեռնություններ, որոնց նպատակն է ընթացիկ տասնօրյակը մշակութային իրադարձություններով հագեցած դարձնել՝ հասարակության հետ կապը պահելով առցանց տարբերակով։ Մասնավորապես առաջարկվում են ամենօրյա նյութեր՝ «Պարապ վախտի ընթերցումներ» խորագրի ներքո․ աբովյանական ստեղծագործություններն են մատուցվում, առաջարկվում են համացանցային քննարկումներ, վիկտորինաներ մատուցված նյութերի վերաբերյալ։ Թանգարանը ներկայացավ նաև «Շնորհակալություն, ԲԺԻՇԿ»
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին․ Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել: Առողջություն եմ
«Արտերկրի հայերս սրտատրոփ կը հետեւինք Հայաստանի դրական բոլոր զարգացումներուն». Ընկ. Ասատուր Տէվլեթեան
Նախքան «Քորոնա» վարակին յայտնուիլը եւ արագօրէն տարածուիլն ու ամբողջ աշխարհով մէկ մղձաւանջի մը վերածուիլը «Ռամկավար մամուլ» ծրագրած էր լոյսին տալ հարցազրոյցներու շարք մը։ Այսօրուան մեր թողարկման մէջ տեղ կու տանք Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան Փոխատենապետ, Մամլոյ դիւանի ատենապետ՝ Ընկ. Ասատուր Տէվլեթեանին հետ կատարուած հարցազրոյցին, ուր բազում հարցերու կողքին պատասխանատու մեր ընկերը անդրադարձած է մեծ հաշուով ամբողջ հայութիւնը յուզող
Վրաստանը ուժեղացրել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է բեռնափոխադրում իրականացնող տնտեսվարողներին Վրաստանում ուժի մեջ մտած նոր ընթացակարգերի վերաբերյալ: Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում
32-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գորիսի քաղաքապետն ու նրա տեղակալը իրենից պահանջել են 33 մլն դրամ․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ
Կրել դիմակ, տարածքն ախտահանել, հիվանդ աշխատողներին աշխատանքի չկանչել. պահանջներ՝ գործատուներին
Խանութներում սպասարկողներն անպայման պետք է կրեն դիմակներ, նման պահանջ կա, եւ մեկ մետր հեռավորություն պահպանեն հաճախորդներից
140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով հնարավոր է եղել բացառության կարգով․ ԱԳՆ
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն` օտարերկրացիները, ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք, այդ թվում Վերին Լարսի անցակետով: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնատարների, ինչպես նաև ՌԴ և Վրաստանի տարածքից հայրենադարձվող Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիների համար: Հավելենք, որ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ վարած բանակցությունների և
Փակման արգելքը չի տարածվում առանձին խանութների վրա․ Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ Հարգե՛լի հայրենակիցներ, Քանի որ բազմաթիվ են հարցերը ներքոշարադրյալի վերաբերյալ, տեղեկացնում եմ՝ առևտրի կենտրոն է համարվում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների
ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից․ Տիգրան Ավինյան
Պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ. «Համայնքի ղեկավարը ձերբակալված չէ, այս պահին էլ աշխատում է»
Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալի բնակարաններում, կար նաեւ տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի կարողանանք մեկնաբանություն ստանալ: Կապվեցինք համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա խուզարկության մասին ոչինչ չհայտնեց եւ ընդամենն ասաց, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը,


















































