Օրվա լրահոսը

Ապօրինի հատվել է 9 խմ փայտանյութ

Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր-Չինչին ճանապարհին շրջայցի ժամանակ, նկատել են փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա: Վարորդը` Նավուր գյուղի բնակիչ Արմեն Ա․-ն, համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ մեքենայում առկա մոտ 1 խմ հաճարենու փայտանյութն իրենն է, և ավելացրել, որ մայիսի 9-ից 10-ը Նավուր գյուղի «Դյուզեր» կոչվող տարածքից, առանց համապատասխան փաստաթղթի

ԱՄՆ-ն պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքական ռազմական տրիբունալի դատաքննության փաստաթղթերը (1919թ.) պետք է օգտագործվեն Արդեն 25 տարի է, սկսած 1994թ.-ից, ինչ ԱՄՆ գործող նախագահը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ամենամյա ուղերձ է հղում, իսկ ողջ հայությունը` հետեւում, թե ինչպես է նա մեր ազգի ողբերգությունը անվանելու։ Շարունակելով նախագահ Օբամայի կողմից ստեղծված «ավանդույթը»` այս տարվա ուղերձում նախագահ Թրամփը նույնպես օգտագործեց «Մեծ

«Չէի կարողանում կեղծիքի, թալանի ականատեսը լինելով՝ փակել բերանս ու աչքերս»

Հարցազրույց նկարիչ-դիզայներ Մարիամ Ղարիբյանի հետ – «Առավոտի» հետ զրույցներում հարգարժան մեկ-երկու արվեստագետ տեղեկացրին, որ շուրջ 25-30 տարի անց ընդմիշտ հայրենիք է վերադարձել եզակի արվեստագետ, որն ուսումնասիրել եւ տիրապետում է մոռացության մատնված հին հայկական ասեղնագործ արվեստը: Հավաստիացրին նաեւ, որ վերջին տարիներին մեզանում ամեն ինչ ներկայացվում է այդ անվան տակ… – Իսկապես աղավաղված են ներկայացվում, հրամցվում են

Շիրակի մայր բուհում ռեկտոր են ընտրում. չգրանցված 2 թեկնածուները սպառնացել են դատի տալ

Շիրակի պետական համալսարանում այս պահին տեղի է ունենում ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Հիշեցնենք, որ սա թվով երկրորդ մրցույթն է: Նախորդ մրցույթին, որը տեղի ունեցավ մարտի 2-ին ու տևեց մոտ 9 ժամ, այդպես էլ ռեկտոր չընտրվեց: Ինչպես ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, 6 հոգի էին դիմել ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, սակայն

«Արմավիր» ՔԿ-ում կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է 997 հատ դեղահաբ

Մայիսի 10-ին ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն կարթ, 4 զույգ խաղաթուղթ և 5 դանակ: Մայիսի 8-ին ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական

Շուշիում վերականգնվում է պարսկական մզկիթը

Արցախի կառավարության հետ համագործակցությամբ, «IdeA» հիմնադրամի միջոցներով ընթացքի մեջ են Շուշիի «Գյովհար Աղայի» (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները: Այս մասին մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասացին IdeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակն է պահպանել քաղաքի պատմական եւ ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաեւ նպաստել մզկիթի հարակից տարածքների եւ Շուշի պատմական թաղամասի զարգացմանը, վերականգնել հարեւանությամբ գտնվող

Կներկայացվի զեկույց, որում կհստակեցվեն ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական  ծրագրի (Civil military Emergency Preparedness  Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին

Հայկական կողմի ռազմաճակատային եւ դիվանագիտական հաղթանակը

Ադրբեջանի իշխանությունների համար ծանր էր համաձայնել զինադադարին

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությունն Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այցի շրջանակում պատվիրակության անդամները

Փաշինյան. «Կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, բայց դեռ կան արտոնյալության դրսեւորումներ»

ՀՀ-ում տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ: Չեմ կարող ասել, որ հիմա դրանք ապահովված են. մեր գործողությունները շատ բան փոխել են, բայց նորից պետք է դաշտը ուսումնասիրենք

Շուշիում բացվել է Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, Եռատոնին նվիրված պատարագ մատուցվել

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին: Հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության

Նիկոլ Փաշինյանը եւ 100 գործարարներ Գեղարքունիքի մարզում են

Շատ ուրախ կլինեմ, եթե այս համաժողովի արդյունքում նրանք տեղափոխվեն հայրենիք, ապրեն եւ արարեն այստեղ

Քաղաքական կամք է անհրաժեշտ՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը կայուն խաղաղության փոխակերպելու համար․ Արցախի ԱԳՆ

Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը․ Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում,

ՀԱՀ-ի արհեստակցական նորաստեղծ միությունը նախագծում է ներգրավել Հայաստանում այլ համալսարանների

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսների մի խումբ վերջերս հիմնադրեց  ՀԱՀ-ի Դասախոսների Արհեստակցական Կազմակերպություն: Արհեստակցական կազմակերպության նպատակն է ներկայացնել և պաշտպանել դասախոսների իրավունքները, ինչպես նաև աջակցել այլ դրական գործունեությունների, որոնք կատարվել են համալսարանում վերջին մի քանի տարիների ընթացքում: «Սա կարևոր առաջընթաց է Հայաստանի համար, հատկապես Թավշյա Հեղափոխությունից հետո»,- ասաց քաղաքագիտության դասախոս, արհեստակցական կազմակերպության ժամանակավոր նախագահ դոկտոր Եվգենյա

Բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել․ «Հրապարակ»

Մենք դեռեւս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժողովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու եւ ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու միջազգային հանրությանը մեր կամքը պարտադրելը հեշտ բան չէ՝

Վիտալի Բալասանյան․ «Հայաստանի իշխանություններին Արցախի իշխանություները համախմբվածության կոչ են անում»․ «168 ժամ»

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանին մայիսյան եռատոնի կապակցությամբ ազատ արձակելու վերաբերյալ Արցախի ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին։ «Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որ Ռոբերտ Քոչարյանին թույլ

Քաղաքապետ ջան, եղա՞ւ. ասիկա վիճա՞կ է․ «Ազգ»

Այսօր, գրեթէ բան չէ փոխուած. այդ կազմաքանդուած (ապամոնտաժուած) երկու սրճարանները երեք չեղան, անոնց վրայ դիզուած հողերը բլրակներով մնացին, սպասելով հողագործ-այգեգործ վարպետներու բահերուն, բրիչներուն եւ տունկերուն: Ամռան սկիզբն ենք, արդէն սկսած է զբօսաշրջային եղանակը, ներկայիս օփերայի շրջակայ տարածքը գեղեցիկ չէ, մէկ-երկու ամիսէն իրականանալիք ծրագիրը երեւի մնաց յաջորդ տարուան, քանի այս եղանակին յարմար չէ այդ տարածքին մէջ

Որքան էլ պահածոյացված բամիա արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը հանքարդյունաբերությունն է․ «168 ժամ»

Դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։  Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու

Մեկ տարի անց «մերժենք Սերժինը» մոռացվել է եւ ավելի ակտուալ է դարձել «թողեք աշխատենք» լոզունգը․ «Ազգ»

Ժողովրդական դարձած կոչը՝ «մերժենք Սերժին», շուտ մոռացվեց, երբ փաստացի սահմանադրական կարգի տապալման արդյունքում իշխանության եկած «Իմ քայլը» դաշինքի անդամներն իրենց սկսեցին դրսեւորել որպես ապաշնորհ ղեկավարներ: Վերջինների թույլ տված սխալները թե՛ պետական համակարգի կառավարման ասպարեզում, թե՛ հարցազրույցների ժամանակ ասած պարզամիտ սխալները եւ այլն, լրատվամիջոցների համար դարձան քնադատության, իսկ շատ դեպքերում՝ ծաղրի առարկա: Սակայն այսպես կոչված հեղափոխության

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Հուսով եմ՝ Ղարաբաղցիների մասին Ասածներդ էլ չես կրկնի. Իրանց մասին մի լավ երգ կգրես, Ամեն ինչ տեղը կընկնի:

Ինչ է պետք լուրջ ընդդիմադիր դառնալու համար

Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռոյթերսին» տված հարցազրույցում խոստացավ միանալ ընդդիմադիր պայքարին: Պարզ չէ, արդյոք նա վստահ է, որ դատարանն իրեն մեղավոր չի ճանաչի, եւ նա ազատություն ստանալո՞վ է մտնելու այդ պայքարի մեջ, թե՞ ազատազրկված լինելն այդ գործողություններին չի խանգարելու: Երկու դեպքում էլ Քոչարյանի հաշվարկներն, ինձ թվում է, սխալ են: Միայն լուրջ նյութական եւ տեղեկատվական

Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցների Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին: Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում,

Ինչու պետք է պարգևավճարի ֆոնդը, որը ձևավորվում է պետական հիմնարկի կողմից խնայված միջոցների հաշվին, բաշխվի ոչ թե հավասար, այլ հիմք ընդունելով աշխատավարձի չափը

Չնայած նրան, որ վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկը պարգևավճարների թեման էր, այդուհանդերձ, հարցի հետ կապված կփորձեմ ներկայացնել որոշ դիտարկումներ, որոնք վերաբերում են ոչ թե դրանց վճարման նպատակահարմարությանը, այլ բաշխման  տրամաբանությանը։ Պարգևավճարը, ցածր աշխատավարձով ապրող պետական ծառայողի համար , իրոք կարևոր է և անհրաժեշտ,  բայց մեր իրականության մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա պարգևավճարների վճարման

Հորդորում են փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան, անդրադառնալով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվածին, հորդորում է վաղաժամ փոխադարձ մեղադրանքներից զերծ մնալ և հարցը համակողմանի քննարկման ենթարկել: Նման հարցերի առաջացումը և առհասարակ նման հարցերի լինելը պայմանավորված է ուղեցույցային բժշկության թերի զարգացվածությամբ և գործելակարգերի բացակայությամբ: «Հայկական առողջապահական ազգային խորհուրդը» հիվանդներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս ենք, որ համապատասխան

Օղակաձև այգու սրճարանը քանդե՞լ են, թե՞ նորոգել. «Ա1+»

«Ա1+». Օղակաձեւ այգու՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի դիմացի հատվածում,  գունավոր կառույց է հայտնվել։ Նախկինում էլ այստեղ սրճարան կար, բայց քանի որ վաղուց այն չէր գործում, ենթադրվում էր՝ քանդվելու է։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր բացառել է, որ Օղակաձեւ այգում նոր սրճարան կառուցվի, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ասել է, թե չի կառուցվում, բարեկարգվում է։ Բայց փաստն

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». աղբանոց նետված սպիտակ հսկան օգնության կարիք ունի

Անպատասխանատվության հերթական դեպքի հետ գործ ունենք: Եթե շան մոտ խնդիր կար, պետք էր դիմել բուժօգնության կամ քնեցնել, եթե հիվանդությունն անբուժելի է, ոչ թե նետել մի տեղ եւ սովամահության մատնել

Ծնվել է Քիմ Քարդաշյանի չորրորդ երեխան

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պաշտոնապես հայտարարել են, որ իրենց երեխան ծնվել է։ «Նա այստեղ է, և նա կատարյալ է»,- գրել է Քարդաշյանը Twitter- ում և հավելել, որ նորածինը նման է քրոջը՝ Չիկագոյին։ Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

30 ամյա կնոջ դաժան սպանության մեջ մեղադրվողը Մուսալեռից է, մեքենաների առուվաճառքով է զբաղվում

26 ամյա երիտասարդի նկատմամբ մեկ այլ քրեական գործ կա հարուցված՝ գողության փաստով

Մասիս Մայիլյանը կարևորել է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները

Խորհրդաժողով՝ նվիրված Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին

Վալոդյա Ֆրանգուլյանը Կիեւում մտել է եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի յոթ ըմբիշներ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Կիեւում մասնակցում են ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարին: Այսօր մրցագորգ մտած մեր վեց ըմբիշներից հաջող է հանդես եկել 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին եւ հաղթողի կոչման համար վաղը կպայքարի եզրափակչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031