Օրվա լրահոսը

«Ամենամտահոգող դեպքը այս պահի դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք ախտորոշվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում». Նիկոլ Փաշինյան

Վերջին 20 օրվա ընթացքում ականատես ենք լինում դեպքերի, որ մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետեւում են առողջապահության ու կառավարության առաջարկած վարքագծի կանոններից: Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, իսկ այդպիսի միջոցներ, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով:

Արթուր Ջավադյան. «Բանկերին հնարավորություն ենք տվել հետաձգել վարկի մարումները, երկարացնել վարկի ժամկետը, տեղն եկած պահին՝ իջեցնել տոկոսադրույքները»

Այսօր կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո, երբ ընդունվեց ՀՀ-ում այսօրվանից մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրություն սահմանելու մասին որոշումը, վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ ֆինանսական համակարգին: Մինչ այդ, նա կոչ արեց Արցախի հանրապետություն մեկնել կամ այնտեղից ՀՀ գալ բացառիկ անհրաժեշտ դեպքերում, անցագրային կետերում ջերմաչափում կիրականցվի, ջերմություն ունեցողներին հորդորել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ինչ վերաբերում է ՀՀ

«Որոշ տհասներ ասում են՝ Ծառուկյանը կարանտին ասաց, սա ասաց, Ծառուկյանն այն ասաց…». Ծառուկյանի խորհուրդները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Դիտարկմանը, որ ինչո՞ւ չեք հետեւում կառավարության հորդորներին՝ ոչ դիմակներով եք դուք ու ԲՀԿ պատգամավորները, ոչ էլ ձեռնոցով՝ Ծառուկյանը պատասխանեց. «Մի մասը կրում է, մի մասը վստահ է՝ չի կրում»:

Կոնվերս Բանկ. Ֆիզանձանց վարկերի մարումը կհետաձգվի մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը,  Կոնվերս Բանկը տեղեկացնում է. Բանկի  ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր  հաճախորդները, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները  հետաձգել մինչև 2020 թ․ մայիսի 15-ը: Այդ ժամանակահատվածում չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար  դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվի: Միաժամանակ,

Առաջին անհաջողությունը օլիմպիական վարկանիշայի մրցաշարում

Լոնդոնում շարունակվում է Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը: Հայաստանն այսօր ունեցավ առաջին կորուստը: Կանանց ազգային հավաքականի անդամ,   կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկնարկային մենամարտում հանդիպեց իտալացի Ջորդանա Սորենտինոյին եւ պարտություն կրեց: Այսօր ռինգ մտնելու են նաեւ Արման Դարչինյանը, Կորյուն Սողոմոնյանը,  Գուրգեն Մադոյանն ու Արթուր Բազեյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քրեական գործով առաջիկայում սպասվում են որոշակի զարգացումներ. Արմեն Թավադյանի պաշտպան

Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմինը գործի ավարտը հայտարարել է, և նյութերը տրվել են ծանոթացման:

Սերջիո Մատարելլան Արմեն Սարգսյանին ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում և Իտալիայում: Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, վարակի

Ucom ընկերության հայտարարությունը արտակարգ իրավիճակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Գիտակցելով ստեղծված արտակարգ իրավիճակը և գնահատելով հանրապետության ինտերնետ և բջջային կապի հասանելիության անխափան աշխատանքի կարևորությունը այս օրերին` Ucom ընկերությունը որոշում է կայացրել անցնել արտակարգ ռեժիմով աշխատանքի: Կաշխատեն 34 սպասարկման կենտրոններ ամբողջ հանրապետության տարածքում, մնացածը կլինեն ժամանակավորապես փակված Վաճառքի և սպասարկման կենտրոններում արդեն իսկ  կատարվում են մշտական ախտահանման աշխատանքներ Գրասենյակներում և սպասարկման սրահներում աշխատակիցները

«Միակ ողջամիտ որոշումը հանրաքվեի չեղարկումն է». Նարեկ Մանթաշյան

Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը նրան թելադրում են անպայման հանրաքվե անել,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ՝ ներկայացնելով հանրաքվեի բոյկոտի քաղաքական մեկնարկը: «Փաշինյանն ասում էր՝ կորոնավիրուսը կարող ենք «պինցետով» վերցնել,  երկու անգամ արդեն թեստ է փչացրել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը: Ըստ Մանթաշյանի՝ վարչապետը իրեն հաճո կամ տհաճ իրավիճակներում գտնում է մեղավոր, որպեսզի ամբողջ

Կառավարությունը որոշեց՝ ՀՀ-ում արտակարգ դրություն է մտցվում

ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կորոնավիրուսը կարող է քաղաքակրթական ազդեցություն ունենալ գլոբալիստների ու նացիոնալիստների պայքարում. Ստեփան Դանիելյան

Փակվում են ԵՄ ներքին սահմանները, և յուրաքանչյուր կառավարություն ինքն է փորձում լուծել իր խնդիրները։ Սա ազգային իշխանությունների հաղթարշավն է վերպետական կառույցների հանդեպ։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում բերում են ասիական երկրների՝ Չինաստանի, Սինգապուրի և մյուսների օրինակները, որոնք կարողանում են այնպիսի լուծումների գնալ ու ապահովել համազգային մոբիլիզացիա, որոնց ժողովրդավարական երկրներն ի վիճակի չեն։

Կորոնավիրուսն ու գյումրեցի առևտրականների հումորը

Մինչ կառավարությունն արտահերթ նիստ էր անցկացնում ՀՀ ողջ տարածքում  արտակարգ դրություն  մտցնելու, Գյումրի կենտրոնական շուկայի առևտրականները հումոր էին անում ՝ ասելով՝ «կորոնավիրուսից ինչի՞ վախենանք, թող կորոնավիրուսը գյումրեցուց վախենա, էդպիսի՜ վիրուսներ ենք տեսել»։ Չնայած Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել՝ հորդորելով զերծ մնալ բացօթյա առևտուր իրականացնելուց, այդուհանդերձ Գյումրու շուկայում առևտուրն իր հունով շարունակվում էր։ Ասել, թե շուկան 

Պարենային անվտանգության հարցը օրակարգային չի եղել թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների կողմից, այն դեպքում, երբ Հայաստանը ունի երկու փակ սահման և չավարտված պատերազմ. Սուրեն Պարսյան

Միացյալ Հայաստանն, ընդգրկելով 42000 քառ.կմ, ունի  չօգտագործված տարածքներ, որոնք կարելի էր շահագործել և որոշ չափով լուծել մեր պարենային ինքնաբավության հարցը. սա մեծ հնարավորություն է, որից չենք օգտվում:

576 դեպքից 447-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը

Մարտի 9-15-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 քարաթափման, 375 հրդեհի ահազանգ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 վթար կենսաապահովման կոմունալ համակարգում, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ, սակայն տուժածներ չկան: Արձանագրվել է նաև թունավորման 8 դեպք. տուժել է 15 քաղաքացի: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել

Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները չեն կայանա

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները: ՖՖԱ

«Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին». Հրայր Թովմասյան

Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մի քանի երկրի սահման է հատել եւ արդեն Երեւանում է

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Իսպանիայում գտնվող Լեւոն Արոնյանը կնոջ՝ Արիաննե Կաոլիի ավտովթարի ենթարկվելու մասին տեղեկությունն ստանալով՝ անմիջապես որոշել էր գալ Հայաստան եւ մտահոգություն հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրների, մասնավորապես, Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը նվազագույնի հասցնելու պատճառով Արոնյանը կարող էր դժվարությունների հանդիպել: Մեր տեղեկությունով Արոնյանը հատել է մի քանի երկրի սահման եւ արդեն Հայաստանում

Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող Արցախի քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման. Արցախի ԱԳՆ

Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։

Նիկոլ Փաշինյան. «3500-ին մեկուսացնենք, որ 5-6 վարակակի՞ր գտնենք»

ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն:

ԱԻՆ փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման

Կենտրոնական բանկը 5,5 տոկոսից կիջեցնի՞ վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսում է՝ եթե ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը չնվազեցնի, կփակվեն բիզնեսներ, աշխատատեղեր կկրճատվեն

Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել. ԿԲ

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝ Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս բանկ, Արարատ բանկ: Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման:

Հետաձգել տոնական միջոցառումները, սգո արարողությունները կազմակերպել ոչ մարդաշատ. Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Արցախի բոլոր շրջաններում և մայրաքաղաքում կահավորված են համապատասխան մեկուսարանները: Պետական նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի արձանագրվել:

Եթե Հայաստանում արցախյան ընտրությունների կարևորությունը բացատրվում էր Ղարաբաղյան հակամարտության համատեքստով, ապա Արցախում այն նախևառաջ պայմանավորել էին իրենց ներքին իրողությունները բարեփոխելու անհրաժեշտությամբ. Լաուրա Բաղդասարյան

Արցախի 2020թ. քարոզարշավը գործողության մեջ. ընդհանուր ուրվագիծ 2019 թ. աշնանը մեր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը Հայաստանում և Արցախում փորձագիտական խորքային հարցումներ անցկացրեց 2020թ. մարտի 31-ին Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ կապված սպասելիքների և նախնական պատկերացումների թեմայով։ Գրանցվեցին բավականին ուշագրավ արդյունքներ, որոնք ցույց տվեցին Հայաստանում ու Արցախում ընտրությունների համատեքստերի առաջնահերթությունների տարբերությունները։ Դրանցից գլխավորն այն էր,

Քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք

Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր

Կառավարությունը քննարկում է մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելու մասին այս նախագիծը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

Բուլղարիա-Հայաստան ֆուտզալի հանդիպումները հետաձգվել են

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է: ՀՖՖ  

Վարկերի մասին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ

Հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների մասին և ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ  տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր

Կորոնավիրուսն ընդդեմ պոպուլիզմի է։ Այն առաջին հերթին հարվածում է ապաշնորհ և անպատասխանատու կառավարություններին. Անդրանիկ Թևանյան

Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչին մատների արանքով է նայվել։ Եվ դա այն դեպքում, երբ մենք կես միլիոնի չափ թոշակառու ունենք։ Այսինքն՝ բարձր ռիսկային խմբի մեջ գտնվող բնակչության մեծ քանակ ունենք։

Ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից. փաստաբան

Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031