Օրվա լրահոսը

Արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որեւէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառությամբ պաշտոնականի

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումներին: Զանգվածային լրատվամիջոցներին առնչվող սահմանափակումների մասին փոխնախարարն ասաց՝ ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն՝ հղում անելով պարետատան հրապարակած տեղեկատվությանը, պետական պաշտոնյաների: Իսկ եթե այս իրավական ռեժիմը չպահպանեն՝ ենթարկվելու են պատասխանատվության: Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական

Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride-ի հետ անցկացվող արշավի վիճակախաղի ժամկետը

Ամերիաբանկը տեղեկացնում է, որ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման ժամկետի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախքան խաղարկությունը Սմարթ հաշիվ բացած բոլոր նոր հաճախորդները կմասնակցեն վիճակահանությանը, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն: Գովազդային վիճակախաղի,

Կարգելվի 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն

Այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Այս միջավայրում Հայաստանը կարող է հանդես գալ մի գլոբալ նախաձեռնությամբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «Պանդեմիկ զինադադար». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսային աղետը այլևս համաշխարհային նոր իրականություն է, որը փոխում է խաղի կանոնները գլոբալ մարդկության բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, առողջապահություն, զբոսաշրջություն և այլն: Միաժամանակ ակնհայտ է, որ անգամ նման տեսակի պանդեմիաները չեն կանգնեցնում մարդկային հատկություններից ամենասարսափելին՝ պատերազմելու և սպանելու մղումը: Անգամ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակվում են զինված կոնֆլիկտները

Հափշտակել է 2.000.000 դրամ` մարմնական վնասվածքներ պատճառելով տանը միայնակ գտնվող մի կնոջ. ավազակային հարձակում՝ Ստեփանավանում

2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ

Այս պարագայում գուցե պետք էր Էջմիածնից ընդհանրապես արգելել մուտքերը և ելքերը և կենտրոնանալ քաղաքում համապատասխան ծառայություների կազմակերպման վրա. «Այլընտրանքային նախագծեր»

Հիմա իսկապես չի կարող լինել իշխանություն, ընդդիմություն, սև, սպիտակ և այլ բաժանումներ, պետության շուրջ գործնական համախմբումը հրամայական է, և մենք միայն այդպես կարող են դիմակայել ճգնաժամին. «Այլընտրանքային նախագծեր»

«Կորոնավիրուսից հետո կյանք կա». Սյուզաննա Ազոյան

Զբոսաշրջային ընկերությունները իրավիճակից նվազագույն վնասներով դուրս գալու փաթեթ են ներկայացրել կառավարությանը: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանի հետ: Ասոցիացիան միավորում է Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունները: – «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան նամակով դիմել է վարչապետին եւ կառավարությանը, ի՞նչ անդրադարձեր կունենա ոլորտի ճգնաժամը ՀՀ տնտեսության վրա: – Զբոսաշրջության ոլորտն իսկապես ճգնաժամի առաջ է

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է նույն գրաֆիկով

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն

Որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա է բացահայտվել. ներգրավված են ոստիկանության և բժշկական հաստատությունների աշխատակիցներ

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը ընկերության գրասենյակներ: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

«Գյուղերում ասում են՝ արի ստորագրի, որ համաձայն ես, որ հարեւանդ վարկ վերցնի». Բանկերում երաշխավորների գույքի արգելանքի հարցով նախագիծ են քննարկում

Ունենք գյուղեր, որ ամբողջությամբ գրավադրված են: Վարկային այսպիսի պատմություն ձեւավորելով՝ երաշխավորները շատ ժամանակ իրենք են զրկվում իրենց տնտեսությունը զարգացնելու համար վարկ վերցնելու հնարավորությունից: Դրա համար գյուղատնտեսական վարկային ծրագրերը շատ ժամանակ արդյունավետ չեն, որովհետեւ մարդիկ վարկունակ չեն:

Ի թիվս այլի, պետությունը պետք է իրականացնի ոչ ստանդարտ միջոցառումներ` պետական բյուջեից խոշորածավալ պետական ներդրումներ. Միքայել Մելքումյան

Եթե պետական հատվածի աշխատողների համար առկա են երաշխիքներ, ապա շուրջ 430 հազար աշխատողների մեծ մասի համար կան լրջագույն ռիսկեր

Հայաստան կներմուծվի կորոնավիրուսը բացահայտող 5 հազարից ավելի թեստ

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեցել են սերտ շփումներ վարակակիրների հետ, մեկուսացվել են եւ անցել են 14-օրյա կարանտինային ռեժիմի»,-այսօր կառավարությունում կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ի պատասխան այն հարցի, թե ինչ աշխատանքներ են կատարվել Շենգավիթում գտնվող արտադրական ձեռնարկության այն աշխատողների մասով, որոնք վարակված են կորոնավիրուսով: Ըստ նրա. «Այս պահի դրությամբ հայտնի

Նախարարն ընդգծել է` ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում բարեփոխումների հանձնարարական է տվել

Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

ՍԴ նիստն իրավազոր է. Հրայր Թովմասյանը՝ արտակարգ դրության ժամանակ ՍԴ նիստ անցկացնելու առիթով

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հիշյալ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել ՀՀ ՍԴ բնականոն գործունեությունը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

  Հանրապետության տարածքում՝ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Երեկ հայտարարել էինք, որ մի շարք սպասարկման կենտրոններ կշարունակեն գործել արտակարգ գրաֆիկով, սակայն հաշվի առնելով կորոնովիրուսով վարակված քաղաքացիների թվաքանակի կտրուկ աճը, ինչպես նաև կարևորելով մեր բաժանորդների և աշխատակիցների առողջությունը` Ucom ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից ժամանակավորապես դադարեցնել սպասարկման բոլոր սրահների աշխատանքը: Բացառության կարգով աշխատելու է ընկերության Հյուսիսային պողոտայում տեղակայված սպասարկման գլխավոր գրասենյակը՝ հատուկ գրաֆիկով և

Թուրքիայում դադարեցվում է մզկիթներում նամազ անելը. Ermenihaber

Բազմաթիվ քննադատություններից հետո Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով նոր կորոնավիրուսի տարածման դեմ իրենց կողմից իրականացվելիք կանխարգելիչ միջոցները։ Մասնավորապես որոշում է կայացվել մզկիթներում արգելել նամազ անելը, քանի որ, ըստ հոգևորական ղեկավարի, վիրուսի տարածվելու հավանականությունն այդպես ավելի է մեծանում։ Էրբաշը նաև հայտարարել է, որ ուխտագնացության մեկնած մուսուլման ուխտավորները վերադառնալու են

Ֆինանսական հաշտարարին կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական անձինք, այլեւ՝ միկրոձեռնարկատերերը. Նախագիծն՝ ԱԺ-ում է

«2018-ից գրասենյակի կողմից ստացվել են բազմաթիվ ոլորտներ, մի քանի անգամ գերազանցել են գրասենյակի կանխատեսումները: 2018-ին եղել է մոտ 50 տոկոս բողոքների աճ ու մոտ 80 տոկոս պահանջ-դիմումների աճ, այն դեպքում, երբ նախորդ տարիների ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 15-20 տոկոս: 2019-ին դինամիկան նույնն է եղել, աճել է»:

Այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է. ԱՆ

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

ՏՄՊՊՀ-ն 2 վարույթ է հարուցել. Որ ապրանքներն են արհեստականորեն թանկացել

Օճառը, զուգարանի թուղթը, անձեռոցիկը Հայաստանում չեն վերջանա. վստահեցնում է Գեղամ Գեւորգյանը

«35 մլն ծախսել եք գործուղումների համար, արդյունվե՞տ է, թե՞ գնացել եք ուղղակի Ամերիկա տեսնելու կամ հաճույքներ վայելելու». Սերգեյ Բագրատյանը բարկացավ

Ուրեմն ուշադիր լսեք ինչ եմ ասում՝ այս կառույցի աշխատանքի ողջ ընթացքը քննարկելու ենք մանրամասնությամբ: Որեւէ մեկը քիթ ու մռութ որ արեց՝ պրոբլեմ է ունենալու: ԱԺ պատգամավորները չեն եկել այստեղ քիթ ու մռութ տեսնելու, եկել են քննարկում անելու:

Քաղաքապետի մամուլի խոսնակը՝ հիվանդներին խնամողների ու փոքր երեխա ունեցողների մասին

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝  ի՞նչ իրավունքներ ունեն մինչեւ տասը տարեկան երեխաներ ունեցողները, եւ իրենց այն աշխատակիցները, ովքեր խնամում են իրենց անկողնային հարազատներին եւ վաթսուն եւ ավելի տարեկան չեն, որպեսզի տանը մնան: Խնդրեցինք հստակեցնել, թե նշյալ խմբերին պատկանող իրենց եւ իրենց ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցների պարագայում ինչ է արվում: «Երեւանի քաղաքապետարանը վաթսուն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների և կատարված աշխատանքների մասին:

ՀՀ-ն լաստանավ կգնի՞. «ՌԴ-ն երկու հատ առաջարկել է, բայց լավ վիճակում չեն»

Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործարար ոլորտի որոշ ներկայացուցիչներ ապրիլի մեկից ուզում են լաստանավային փոխադրումներ իրականացնել, իսկ թե որքանով է դա իրատեսական, քննարկման փուլում է

Ստուգումը պարզել է, որ կաթնամթերքի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ

Տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չեն եղել հանդերձարաններ, չեն անցկացվել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումներ, աշխատակիցները չեն անցել նախնական բուժզննություն և չեն ունեցել սանգրքույկներ։

Սպիրտի գնի աճը կորոնավիրուսի հետ կապ չունի, իսկ սուպերմարկետների առեւտուրն աճել է 30 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

«Մեզ կորոնավիրուսով չեն վախեցնի, մեզ կորոնավիրուսը չի վախեցնի»:

Կստեղծվի առանձին հիմնադրամ, որում կհավաքագրվեն մասնավոր միջոցներ քաղաքացիների բուժմանը և վերականգմանն աջակցելու նպատակով. Ավետիք Չալաբյան

Մեր ընտանիքը սկզբի համար կհատկացնի 5 միլիոն դրամ այս հիմնադրամին, ըստ անհրաժեշտության, նաև լրացուցիչ հատկացումներ կկատարենք ապագայում. Չալաբյան

Արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին է նշանակել պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց. Արշալույս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: Քրեական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031