Օրվա լրահոսը
«Պարոն Ավինյանն ու պարոն Թորոսյանը թող քննարկեն ու պարզեն՝ լա՞վ է, որ քաղաքում այսքան մարդ կա»
Նիկոլ Փաշինյանը «Երեւան-սիթի»-ում է
Ի՞նչ տեսավ Փաշինյանը խանութներում. «կոսմետիկայի խանութում դիմակ են վաճառում, իսկ դեղատներում ալկոգել եւ «վիետնամական աստղիկ» չկա
Փաշինյանը զարմացավ՝ ասելով, որ սովետական միությունից մնացած հիշողություններ արթնացան: Բանջարեղենի-մրգի խանութներից մեկում էլ ասացին, որ սխտորը շատ է սպառվել
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկ տարով հետաձգվել է
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեսակոնֆերանս է անցկացրել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո գործող 55 ազգային ֆեդերացիաների, ակումբների ղեկավարների եվրոպական լիգաների եւ խաղացողներ համաշխարհային արհմիության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ֆուտբոլի արձագանքը կորոնավիրուսի բռնկմանը: Տեսակոնֆերանսի գլխավոր արդյունքն այն է, որ կորոնավիրուսի պանդեմիայի անկանխատեսելի զարգացման անկանխատեսելիության պատճառով Եվրո 2020-ի եզրափակիչ մրցաշարի անցկացումը հետաձգվեց մեկ տարով: Այն կկայանա 2021 թվականի հունիսի 11-ից
ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին
Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել,
Թմրամիջոցը հայտնաբերվել է նոր տեղադրված ռենտգեն սարքով
2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգված։ Դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ շամպունի տարաներում առկա է եղել հեղուկին խառնված, առանձնապես
«Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է». Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»։
Եվ ո՞վ ումից պետք է վարակվի. Լուկաշենկոն քննադատել է սահմանը փակելու Ռուսաստանի որոշումը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Ռուսաստանի՝ երկու երկրների միջև սահմանը մասնակի փակելու որոշումը: «Իմ փորձից ելնելով՝ մի քանի տաքգլուխների Ռուսաստանում խորհուրդ եմ տալիս նախքան խոսելը մտածել: Բանը նրանում է, որ փակել, կամ ինչ-որ պատերազմ սկսել ավելի հեշտ է, քան հետո այդ իրավիճակից դուրս գալը»,-հայտարարել է Բելառուսի նախագահը: Լուկաշենկոն չի բացառել, որ Ռուսաստանի իշխանություններին ավելի
Վրաստանի կառավարությունը արգելել է բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան
Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները։
Արամ Օրբելյանը դիմել է դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հերքելու և բարոյական վնասի դրամական փոխհատուցման պահանջով
Պահանջում ենք հանրային իշխանություններից կատարել իրենց սահմանադրական պարտականությունները՝ ձեռնարկել միջոցներ կանխելու և բացառելու անձի և փաստաբանի մասնագիտական գործունեությանը միջամտելու բոլոր փորձերը, ներառյալ փաստաբանի անձը արատավորող չստուգված, ոչ հավաստի և զրպարտություն հանդիսացող տեղեկատվության տարածումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը պաշտպանիչ միջոցներ են տրամադրել բնակչության առավել խոցելի խմբերին
Հայաստանի Հանրապետությունում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոնները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանն այսօր ապահովվել են որոշակի քանակության դիմակներով, ձեռնոցներով, ալկոգելերով ու ախտահանիչ միջոցներով: Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներից և հատկապես խոցելի խմբերին պաշտպանելու նպատակով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը անհրաժեշտ պարագաներ են տրամադրել Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներին, Գյումրու
Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 72 դեպք
Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 72 դեպք, որոնցից 1-ն առողջացած։ ՀՀ Առողջապահության նախարարություն
Եվս մեկ պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում
«Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 29-ը
Ամերիաբանկը, որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն հետևում է առողջապահական նորմերին և առաջնորդվում բացառապես բոլորիս առողջության առաջնայնությամբ: Ստեղծված իրավիճակում Բանկը որոշում է կայացրել երկարաձգել «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը` մինչև ս.թ. մարտի 29-ը ներառյալ: Ժամկետի հետաձգումը ծրագրին մասնակցելու հնարավորություն կընձեռի նաև այն երիտասարդներին, ովքեր դեռևս չեն հասցրել լրացնել իրենց դիմումները: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին,
«Չնայած իրավիճակի լրջությանը, արցախցիներին կոչ եմ անում հանգիստ մնալ և չկորցնել ինքնատիրապետումը, խուճապը որևէ լավ բանի չի հանգեցնի». Վիտալի Բալասանյան
Ես պահանջում եմ ռազմական կարգապահություն այս հարցում: Կոչ եմ անում գործող իշխանություններին և խոշոր ձեռնարկատերերին, ինչպես նաև Արցախի բոլոր առողջ ուժերին՝ մասնակցել այս վտանգի դեմ ուղղված Արցախի պաշտպանության բոլոր միջոցառումների կազմակերպմանը:
Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտոր, տեղի չի ունենա. ԵՊՀ
Մարտի 23-ին հոգաբարձուների խորհրդի նիստ տեղի չի ունենալու
Քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները
Քննարկում` բուհերի ռեկտորների հետ
Համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՊՆ-ում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected] [email protected] Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ`
Պարետատան առաջին նիստում քննարկվել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար
Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։ Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։
Ճգնաժամի ավարտից հետո նոր հնարավորություններ կունենա ՏՏ ոլորտը. Աշոտ Խուրշուդյան
«Բյուջեի վրա լրացուցիչ, չնախատեսված բեռ չպետք է դրվի, մյուս կողմից՝ ռիսկը նվազեցնելու սցենարի վրա պետք է աշխատեն, քան օգուտներ քաղելու ուղղությամբ: Ոչ թե տնտեսական աճի վրա աշխատենք, այլ անկումը նվազեցնելու: Տնտեսությունը մեկից երեք ամսի տնտեսական շոկ է ապրելու». Խուրշուդյան
Արցախից ՀՀ և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս հորդորում ենք ձեռքի տակ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ. ԱՀ ոստիկանություն
Արցախի և Հայաստանի Հանրապետություններում նոր տիպի կորոնովիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ ԱՀ ոստիկանությունը կոչ է անում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02: ԱՀ ոստիկանություն
Կարանտինը խախտելու դեպքում պատասխանատվության ենթարկելու նախագիծը պատրաստ է
Դանիելյանի ներկայացմամբ՝ չի կարելի նաեւ գիտական ամսագրերի, ապացուցողական գիտության ոլորտում հայտնի փորձագետներին ու գիտնականերին, այլ երկրների առողջապահության համար պատասխանատու անձանց կարծիքներին հղում անելով նյութեր հրապարակել, միայն ՀՀ պաշտոնական տեղեկություններին ու պաշտոնատար անձանց հղում անելով տեղեկատվությունն է թույլատրվում հրապարակման:
Որոշ ավիաընկերություններ ժամանակավորապես չեղարկել են դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը. Քաղավիացիայի կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը, մասնավորապես․ • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև
«Այսօրվա ճգնաժամի պայմաններում շատ կարևոր է, որ մենք կարողանանք արդյունավետ շարունակել այս ծրագիրը, բայց նաև պատասխան ունենանք բոլոր հարցերին». քննարկվել է ԶՈւ-ում սննդի մատակարարման նոր համակարգի ներդրման ծրագրի ընթացքը
Վարչապետը նկատել է՝ պետության առաջնահերթություններից է Զինված ուժերին որակյալ սննդի մատակարարման արդյունավետ համակարգի ձևավորումը, և այս գործընթացը պետք է կազմակերպել առավելագույնս թափանցիկ՝ բացառելով որևէ չարաշահում:
Բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը. խորհրդակցություն ոստիկանությունում
Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։
Դատական դեպարտամենտը հորդորում է դատարան գնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ դիմակներով և ձեռնոցներով
ՀՀ բոլոր դատարաններին այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, Դատական դեպարտամենտի կողմից բաժանվել են 50-ական դիմակ, 50-ական զույգ ձեռնոց, բավարար քանակի ալկոգել՝ դրա համար նախատեսված սարքավորումներով, և անհրաժեշտ ախտահանիչ նյութեր: Նշենք, որ այս առաջին խմբաքանակը նախատեսված է դատարանների գրասենյակների աշխատակիցների և դատական կարգադրիչների ծառայության համար: Ընթացիկ փուլում է դատարանների մյուս աշխատակիցներին վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներով և
«Անհրաժեշտություն կա լրացուցիչ պատասխանատվությամբ մոտենալու անհատական քարտերի գրանցման գործընթացին». ԱՀ պետնախարարը ծանոթացել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ
«Շունն ու կատուն», «Փայտե մարդը». Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումներն՝ առցանց
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: «Մնա Տանը» նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։ Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ
Գնահատելով գնաճային ներկա զարգացումները` ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Արդյունքում, ըստ հիմնական սցենարի՝ գնաճը առաջիկա ամիսներին կպահպանվի համեմատաբար ցածր մակարդակում՝ հետագայում աստիճանաբար մոտենալով նպատակային թիրախին։
«Մեր սաներին հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների օգտագործմանը». «Արմաթն» անցնել է հեռավար ուսուցման
Տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկություններում հաճախ աշխատում են, կիրառելով հենց հեռահար գործիքներ, և այժմ մեր սաներին հնարավորություն է տրվում դեռ երիտասարդ հասակում ընտելանալ նման գործիքների օգտագործմանը», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որեւէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառությամբ պաշտոնականի
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումներին: Զանգվածային լրատվամիջոցներին առնչվող սահմանափակումների մասին փոխնախարարն ասաց՝ ԶԼՄ-ները պետք է հաղորդեն միայն պաշտոնական տեղեկատվություն՝ հղում անելով պարետատան հրապարակած տեղեկատվությանը, պետական պաշտոնյաների: Իսկ եթե այս իրավական ռեժիմը չպահպանեն՝ ենթարկվելու են պատասխանատվության: Սա տարածվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական


















































