Օրվա լրահոսը
Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է: «Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,-ընդգծել
Նիկոլ Փաշինյանը տրանսգենդեր կնոջ, գեյերի ու ավանդական արժեքների մասին
Ինչ է ասել հոգեւորականը Փաշինյանին՝ ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների մասին
Ճանաչենք մեր հերոսներին. Ընդհատված թռիչք
Շարունակություն Ամպոտ օրվա ճնշող տխրությունը դանդաղ և աննկատ ծանրանում է սրտիս, ու փոթորկացող հոգիս սանձահարելն աստիճանաբար անկարելի է դառնում: Սփոփում է միայն այն միտքը, որ ծանրաքայլ հուշերս ինձ վերստին իրենց գերին են դարձնում, ինչն ինչ-որ պահ սփոփում և ուրախացնում է. մենք կրկին միասին ենք, ինչպես տասնյակ տարիներ առաջ, երբ դրսում մշուշ էր, ու բարակ անձրև
ԲԴԽ-ն Ն. Բաղդասարյանին հայտարարել է նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ: Հարուցված
Մտել եկեղեցի, գոռգոռացել, անպատվել ու վիրավորել է մոմավաճառին՝ մեղադրելով թե ինչու է եկեղեցում՝ Աստծո տանը, զբաղվում առևտրով
Մայիսի 7-ին, ժամը 12.30-ին, Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոմավաճառից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, մի անծանոթ տղա է մտել եկեղեցի, մոտեցել մոմավաճառի սենյակին, գոռգոռացել, անպատվել ու վիրավորել է իրեն՝ մեղադրելով թե ինչու է եկեղեցում՝ Աստծո տանը, զբաղվում առևտրով և ձեռքերով հարվածելով սենյակի ապակիներին՝ կոտրել է դրանք:
Փաշինյանի նոր մանրամասները՝ ԱԱԾ-ում նախորդ իշխանության «ոչնչացրած» փաստաթղթերի մասին
Դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում՝ մարդկանց եւ իրադարձություններին: Օրինակ՝ դրանք այն մասին են, թե որեւէ ընդդիմադիր գործչի նկատմամբ ինչ օպերատիվ գործողություններ են իրականացվել
Ինչո՞ւ հաղթանակի համար պահանջվեց 26 միլիոն զոհ
Տարածված տեսակետ կա, ըստ որի՝ 2-րդ համաշխարհային պատերազմում հաղթել է միայն Խորհրդային Միությունը, և դա Իոսիֆ Ստալինի շնորհիվ էր: Փորձենք պարզել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը: Այսպիսով, 1941 թվականին Խորհրդային Միությունն ուներ Գերմանիայից 1,5 անգամ ավել զինվոր, 2,5 անգամ ավելի շատ հրետանի և 7 անգամ ավելի շատ տանկ ու նույնքան ավելի շատ ինքնաթիռ: Փաստը,
Արթուր Դավթյան. «Կաշառք ստանալու եւ տալու դեպքերի թիվն ավելացել է»
Միաժամանակ, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով
Փաշինյանը Ամուլսարի մասին. «Մենք ուզում ենք մեր ազգային շահերին համապատասխան հասկանալ՝ ի՞նչ է կատարվում եւ լուծենք խնդիրը»
Վարչապետն անդրադառնում է ամերիկյան ներդրումներին
«Տնտեսական աճի միտումը նվազել է». Սուրեն Պարսյան
Բագրատ Ասատրյանն ապշած է. ՀՀ-ն ունի պրոֆիցիտային բյուջե, մենք ունենք ավելցուկ, որը չգիտենք՝ որտեղ ծախսել:
Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար: Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Արփինե Հովհաննիսյան. Նախկին ռեժիմի օրոք պաշտոններ զբաղեցրած ներկայիս նախարարները եւ այլ բազմաթիվ պաշտոնյաներ հիմա գրագե՞տ են, թե՞ տգետ
«[Նախկինում] Հայաստանում հաջողության հասնելու համար պետք էր լինել տգետ, բռի»։ Լավ է, երբ վարչապետը իր անցած ճանապարհին կարողանում է քննադատական հայացք գցել եւ ինքնախոստովանություն անել։ Բայց Վարչապետը պետք է ավելի հեռուն գնար. միայն նախկինում չէ, հիմա էլ։ Տես իրեն եւ յուր թիմին։ Հ.Գ. Նախկին ռեժիմի օրոք պաշտոններ զբաղեցրած ներկայիս ֆինանսների, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարները եւ այլ
2 հայտնի հիվանդանոց կունենա պետականի կարգավիճակ. Արսեն Թորոսյանի հիմնավորումները
Պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում այդ կազմակերպություններն ավելի արդյունավետ կգործեն, ինչը չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավումը:
100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ
Հարգելի լրագրողներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Այսօր լրանում է իմ վարչապետ ընտրվելու մեկ տարին, և ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին: Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել Նոր Հայաստանի մասին: Իհարկե, այս փաստերն սպառիչ չեն: Մենք կարող էինք նաև 200 փաստ հրապարակել, նաև ավելի փաստ հրապարակել, բայց
Տաքսի-ծառայությունների՝ պետտուրքի չվճարման համար կիրառված տույժերը համաներվելու են
Օրինագծով նախատեսվում է ներել մոտ 681 միլիոն դրամի պարտավորություն
Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին նախ դատապարտել է 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ դրանից առաջ նա
Ապրիլյան քառօրյայի հերոսն ասել էր. «Լավ սպա դառնալու համար զինվորականը պետք է առաջին գծում ծառայի»
Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած կապիտան Հովսեփ Կիրակոսյանի անունով։ Ապագա գյուղից էր կապիտանը։ Հանդիսավոր միջոցառումը եւ հերոսի կիսանդրու բացումը տեղի ունեցավ մայիսի 8-ին։ Ներկա էին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, հոգևորականներ, զինծառայողներ: «Ապագայի 90-ամյա դպրոցի պատմության մեջ սա միակ միջոցառումն է, որ երբեւէ կրկնություն չի
Մայիսի 9-ին փակ են լինելու փողոցներ
Հաղթանակի օրվա առթիվ կայանալիք միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 9-ին ժամը 6.30-ից մինչև միջոցառումների ավարտը փակ է լինելու Բաբայան փողոցը՝ Բաբայան փողոց-Ազատության պողոտա խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու փողոցների խաչմերուկի ուղղությամբ և Ուլնեցու փողոցը՝ Ուլնեցու-Վարշավյան փողոցների խաչմերուկից Ուլնեցու-Բաբայան փողոցների խաչմերուկ ուղղությամբ: Բացի այդ մայիսի 8-ին, ժամը 24-ից արգելվելու է կայանումը Բաբայան փողոցում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Բաբայան-Ուլնեցու
Մանվել Եղիազարյան. «5 տարի առաջվա ունեցած քաղաքականությունը սրանից լավը չի եղել». «Ա1+»
Անդրադառնալով Արցախի տարածքներ խաղաղության դիմաց ձևաչափին՝ Մանվել Եղիազարյանն այն դիվանագիտություն համարեց՝ ասելով, որ հնարավոր պատերազմի դեպքում մեզ ոչինչ չի մնում անել, քան զենք վերցնել և հայրենիքը պաշտպանել: «Մեր հակառակորդի հետ այլ ճանապարհ չի մնում… Ադրբեջանն աղավաղում է մեր պատմությունը, սուտ խոսելով, նրանց միայն ծեծել է պետք»,- ասաց հրամանատարը։ Իսկ այն հարցին, թե ինչպես է գնահատում
«Հայաստան. Թավշյա հեղափոխության մեկամյակ» խորագրով միջոցառում և լուսանկարների ցուցադրություն գերմանական Հայրիխ Բյոլլ հիմնադրամում
Մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար, առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է VTB-Transfer քարտերի օգտագործման հատուկ պայմաններ այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ արտերկրից: Քարտը ստանալու համար անհրաժեշտ է, որ հաճախորդը մեկ անգամ այցելի Բանկի ցանկացած մասնաճյուղ, լրացնի հայտ և տեղում ստանա՝ VTB-Transfer ակնթարթային թողարկման դրամային քարտ (եթե հաճախորդը պլանավորում է դրամական փոխանցումները միշտ ստանալ/փոխանցել ՀՀ դրամով), VTB-Transfer Mastercard Standart
Փաշինյանը Սահակաշվիլու, Կարեն Կարապետյանի եւ ճամպրուկով 270 մլն դոլարի մասին
Արդյոք Փաշինյանը սպառնալիքներ ստացել է
Միացյալ Նահանգները 7,5 միլիոն դոլարով ավելացրեց տնտեսական աճի ոլորտում 2013 թվականին կնքված 80.7 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագրի ընդհանուր գումարը
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիսերը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ծովինար Սողոմոնյանը վավերացրեցին հանրային կառավարման ոլորտում ԱՄՆ-Հայաստան երկկողմ համաձայնագրի ժամկետի երկարացման փաստաթուղթը՝ ԱՄՆ օժանդակությունն ավելացնելով 8,5 միլիոն դոլարով։
Փաշինյանը՝ Քոչարյանի՝ ընդդիմությանը միանալու հայտարարության մասին
Ըստ վարչապետի՝ նոր ձեւավորվող ուժն ո՞ւմ դեմ է պայքարելու, ժողովրդի՞
Ռուբեն Բաբայան. «Պետք է հանգիստ վերաբերվել գլոբալիզացիայի միտումներին` առանց գլուխը ավազի մեջ թաքցնելու»
«Նախորդ նախարարը` Արմեն Ամիրյանը հիացմունք էր արտահայտում, որ ներկայացումների թիվն աճել է, բայց մենք ասում էինք, որ սա կինոթատրոն չէ, դերասանը, որ խաղում է օրվա ընթացքում 2 ներկայացում եւ 4 ներկայացում, դրանք տարբեր որակի ներկայացումներ են: Դերասանը մեկ ներկայացման ժամանակ մինչեւ 2 կգ քաշ է կորցնում…»,-ասաց Ռուբեն Բաբայանը:
Միխայիլ Վոսկրեսենսկի. «Որպես Խաչատրյանի մրցույթի ժյուրիի անդամ՝ մասնակիցներին գնահատելիս հաշվի եմ առնելու նրանց տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը»
Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին կազմված է մեծանուն երաժիշտներից, որոնք ներկայացնում են երաժշտական տարբեր դպրոցներ։ Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի կողմից ղեկավարվող ժյուրիի կազմում, ի թիվս ճանաչված արտիստների, ընդգրկված է նաև ռուս մեծահամբավ դաշնակահար, մանկավարժ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին։ Միխայիլ Վոսկրեսենսկին նշում է, որ շատ ուրախ է, որ մեր օրերում գործում
«Գագիկ Ծառուկյանն իր բիզնես շահերի տեսանկյունից հնարավորություն չունի ազդել կառավարության տնտեսական քաղաքականության վրա». ՀՀ վարչապետի խորհրդական
Ըստ նրա՝ հասարակության սպասումները վերջին մեկ տարում ամբողջովին չեն արդարացել:
Նիկոլ Փաշինյան. «Իմ մարմինն անձնական է» գրքում այլասերվածություն չեմ տեսել»
Փաշինյանն ասում է՝ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը առաջին անհաջող սեռական հարաբերությունից է:
Նախագահ Արմեն Սարգսյանը լսել է Փաստաբանների պալատի անդամների կարծիքները ՍԴ դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է եղել դատաիրավական և կրթական համակարգերում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև պետական, այդ թվում՝ դատական համակարգը որակյալ կադրերով համալրելու հարցերին: Հանրապետության նախագահը լսել է նաև հյուրերի կարծիքները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած հավակնորդների վերաբերյալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
«Մարդը պետք է ազատ լինի գոտկատեղից վերեւ». Արման Աբովյանն ինչ է սովորեցնում դպրոցականներին
Այսօր ԱԺ էին այցելել Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի սաները: Նրանք հանդիպեցին պատգամավորների հետ: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ԱԺ միջանցքում դպրոցականներին խորհուրդներ էր տալիս, լսեցինք, որ ասում էր՝ «մարդը պետք է ազատ լինի գոտկատեղից վերեւ»: Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ նկատի ուներ պարոն Աբովյանը եւ ի՞նչ էր սովորեցնում աշակերտներին: Նա պարզաբանեց, որ նկատի ուներ այն, որ մարդը