Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Սահակաշվիլու, Կարեն Կարապետյանի եւ ճամպրուկով 270 մլն դոլարի մասին

Մայիս 08,2019 15:54

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ հեղափոխության օրերի մասին անցյալ տարի արված հայտարարությանը՝ «Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք… »:

Aravot.am-ը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք նման բան եղել է՝ սպառնալիք կամ գումար առաջարկե՞լ են: «Ես նմա՞ն եմ մարդու, որին սպառնացել են»,-ասաց Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ նման բան չի եղել եւ տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող է Կարապետյանը այդ գումարով, ասենք ճամպրուկներով մտնել Երեւանի ձերբակալվածների պահման վայր:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031