Օրվա լրահոսը

Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը․ ԱԳՆ

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։   ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է՝ Հռոմից վերադարձող որոշ մեր հայրենակիցներ այլընտրանքային ուղիներ են փնտրել՝ 14-օրյա կարանտինից խուսափելու համար. Ավինյանը՝ նոր քայլերի մասին

Ավինյանը նաեւ հայտնեց, որ առողջապահության նախարարությունը շուտով ձեռք է բերելու այնպիսի թեստեր, որոնք շատ կարճ՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն կտան հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը: Դրանք հիմնականում անցակետերում են օգտագործվելու, «Զվարթնոց» օդանավակայանում:

Երեւանում ավտոբուսը ախտահանող տղամարդու լուսանկարը՝ Guardian-ի լավագույն լուսանկարների ցանկում․ Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է․ Երեւանում ավտոբուսը ախտահանող տղամարդու լուսանկարը հայտնվել Է Guardian-ի լավագույն լուսանկարների ցանկում։ Հիշեցնեմ, որ լուսանկարի հեղինակը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության լուսանկարիչ Արթուր Հարությունյանն է։ https://www.facebook.com/photo.php?fbid=10219084485535230&set=a.1518221287675&type=3&theater

Այս պահին ունենք հաստատված 26 դեպք․ դեպքերից մեկն արձանագրվել է Մեղրի քաղաքում․ Արսեն Թորոսյան

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ

Հավատքի զորությունը միտումնավոր խնդիրների մեջ ընկնելով չի արտահայտվում․ Մարկոս քահանա Մանգասարյան

Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Երկար ա ստացվել, ես մեղք չունեմ… Առավոտյան վանքում եմ։ Մի կին մոտեցավ օրհնություն խնդրելու, թույլ չտվեցի, որ առաջ գար, ասացի Աստված օրհնի քեզ։ Փորձեց մոտենալ՝ գլուխը խոնարհելով։ Ասացի պետք չի մորաքույր ջան, Աստված օրհնի ձեզ, հիմա համավարակի օրեր են, որ աջս չհամբուրես, ես էլ ձեռքս գլխիդ

Իսակովի պողոտայում ավտովթարից զոհված փոխգնդապետի հարազատները խնդրում են ավտովթարի ականատեսների աջակցությունը

Ովքեր ականատես են եղել ավտովթարին կամ ավտոռեգիստրատոր սարքով արձանագրված տեսանյութ ունեն, խնդրում են կապ հաստատել հարազատների հետ

Արցախի համար իրավիճակը կրիտիկական է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն հանրապետության բնակչության 18%-ը 60 տարեկանից բարձր է․ Վիտալի Բալասանյանի կոչը Բակո Սահակյանին

Վիտալլի Բալասանյանի կոչը ԱՀ նախագահին՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ Հարգարժան պարոն Սահակյան, Ձեր լիազորոթյունների ժամկետը մոտենում է ավարտին և շուտով Դուք կազատվեք երկրի նախագահի պատասխանատվության ծանր բեռից, սակայն այդ պահը դեռ չի եկել: Քանի դեռ ընտրությունները և նոր նախագահի երդման արարողությունը չեն կայացել, Դուք եք պատասխանատու երկրի անվտանգության, պետության, քաղաքացիների առողջության և կյանքի համար:

Գործատուն աշխատանքից ազատել է Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդի տիկնոջը․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կոչս բոլոր գործատուներին․ Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։ Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով

Տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին․ Արայիկ Հարությունյան

Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին: Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստաթղթերը

Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև․ Վահրամ քահանա Մելիքյան

Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը. Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան

Արցախում քննարկվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման եւ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի

Գլենդելում հայերը, որպես ազգային միասնության նշան, իրար են փոխանցում սուպերմարկետների սայլակներն ու կայանատեղերը. խուճապը՝ ԱՄՆ-ում եւ Իսպանիայում (ֆոտոշարք)

Լուսանկարներում պատկերված է, թե ինչ է կատարվում Մադրիդի սուպերմարկետներից մեկում, երբ դրամարկղ մոտենալու համար հսկայական հերթ է գոյանում:

Փրկարար ծառայությունում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը

2020 թվականի մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը անցկացրեց խորհրդակցություն նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։ Քննարկվեցին վարչապետի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի  հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվեցին հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների: Քննարկվեցին նաև կարանտինային և կանխարգելիչ

Հանրային առողջության պաշտպանության նպատակով հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը․ Արտակ Բեգլարյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հանրային առողջության պաշտպանության նպատակով հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակման սահմանադրական հիմքերը Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու միջոցառումների ժամանակ պետք է հաշվի առնել, որ անհրաժեշտության դեպքում մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների համար առկա են սահմանադրական բավարար հիմքեր: Չչարաշահելով այդ հիմքերը և պահելով սահմանափակումների իրավաչափությունը,

Ծանուցում Ավստրիայում և Սլովակիայում գործող ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ

Ի գիտություն ՀՀ քաղաքացիների՝ Ավստրիայում և Սլովակիայում գործող ճամփորդությունների սահմանափակումների վերաբերյալ Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը: Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարարության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում, 16-ի ցերեկը, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում

Էջմիածնեցին մինչ մեկուսանալն աշխատանքի է գնացել, արդյունքում՝ մեկուսացված է 75 հոգանոց աշխատակազմը

Լուրեր են շրջանառվում, որ իրականում օդանավակայանի դիսպետչերներից վարակակիրներ կան, թաքցնում են: Նախարարությունից վստահեցրին, որ պաշտոնապես ինչ հայտարարում են, միայն այդ դեպքերն են հաստատված, ոչ մի տվյալ չի թաքցվում:

Ազգային ժողովի շենքը ևս ախտահանվում է․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ Ազգային ժողովի շենքը ևս ախտահանվում է։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3011931045512006

«Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում. «Փաստինֆո»

«Մարտի 1»-ի գործով քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը ձերբակալվել է ՌԴ-ում և առաջիկայում կքննարկվի նրա արտահանձնման գործընթացի հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Դատախազությունից։ Հայաստանում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն խափանման միջոց ընտրված չէ. դատարանը մերժել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը:   Նյութն

Հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցրեք բեռնափոխադրումները նշված ուղղություններով․ հայտարարություն

Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում: Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային

Երևանի Արա Սարգսյան փողոցում շինությունը փլուզվել է

Մարտի 15-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև շինությունը փլուզվել է: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյան, բա ասում էիք իմաստ չունի մարդկանց «իզոլացնել», հիմա ինչի՞ եք խառնվել իրար, բա արժե՞ր կորոնավիրուսի համար «չաշխատող գործիք» կիրառել

«Մենք չենք կարող ու չպետք է սահմանափակենք քաղաքացիների տեղաշարժը»,- ասում էր առողջապահության նախարարը մարտի 2-ին: Մարտի 14-ին սահմանափակում են էջմիածինցիների տեղաշարժը Հայաստանում, Եվրոպայից ժամանած քաղաքացիներին էլ անմիջապես մեկուսացնում:

Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել․ պետությունը պետք է օպերատիվ, գրագետ և կոշտ գործի․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։ Վարչապետը թիրախավորեց էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։ Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գիտակցի։ Պետք է արգելել՝ վերցնել

Թարխունով թարմացնող աղցան

Այսօր առաջարկում եմ թեթեւ, շատ համեղ եւ թարմացնող աղցանի մի բաղադրատոմս: Անհրաժեշտ մթերքները Թարխուն-3-4 կապ Ընկույզ-15-20 հատիկ Նռան հատիկներ- կես բաժակ Թթվասեր- կես բաժակ Ձիթապտղի յուղ-3 ճաշի գդալ Սեւ պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի Պանիր- 50 գրամ (պարտադիր չէ) Պատրաստման եղանակը Թարխունը լավ լվանալ եւ չորացնել: Տերեւներն ազատել ցողուններից, լցնել խորն ամանի մեջ: Ընկույզը կտրատել, նռան

Կոչ եմ անում Հայկ Մարությանին հետաձգել Երեւանի ավագանու հերթական նիստը․ Միքայել Մանրիկյան

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակից՝ ես՝ որպես Երեւանի ավագանու անդամ եւ մասնագիտությամբ բժիշկ, կոչ եմ անում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետաձգել Երեւանի ավագանու 19.03.2020 թ. հերթական նիստը, որտեղ ներկա են լինելու աշխատակազմի ներկայացուցիչներ, վարչական շրջանների ղեկավարներ, ինչպես նաեւ լրագրողներ։ Կարծում եմ այս

Այս պահին ունենք հաստատված 23 դեպք․ 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից: 21 պացիենտների առողջական

«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով․ չի բացառվում, որ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ

Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու

«Երևան մոլը» ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքները

Հետևելով «կորոնավիրուսի» մասին պաշտոնական տեղեկատվությանը, ինչպես նաև կարևորելով հանրային առողջության պահպանումը՝ «Երևան Մոլը»  որոշում է կայացնել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է «Երևան մոլի»՝ սոցիալապես բարձր պատասխանատվության սկզբունքներից, ինչպես նաև հանրային ու իր աշխատակիցների առողջության ու ապահովության պահպանման առաջնային կարևորությունից։ «Մեզ համար առաջնային և բիզնես շահերից վեր են մեր աշխատակիցների, հաճախորդների և

Կան ծնողներ, որոնք հրաժարվում են մեկուսացվել․ «Հետք»

«Հետքը» տեղեկացավ, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին։ -Կան մարդիկ, ովքեր հրաժարվո՞ւմ են։ -Այո, կան ծնողներ, ովքեր հրաժարվում են մեկուսացվել,- ասաց

«Հայաէրոնավիգացիա»-ում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք․ Քաղավիացիայի կոմիտե

Հարգելի քաղաքացիներ, Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031