Օրվա լրահոսը
Սուրիոյ կառավարութիւնը փակ յայտարարեց բոլոր դպրոցներն ու համալսարանները. «Գանձասար»
«Գանձասար» – Սուրիոյ կառավարութիւնը, պսակաձեւ ժահրէն (քորոնա) նախազգուշացման եւ ժողովուրդին, աշակերտներուն, ուսանողներուն ապահովութեան նկատառումներով քանի մը քայլերու դիմեց։ Կարավարութիւնը փակ յայտարարեց Սուրիոյ մասնաւոր եւ ընդհ. հատուածներու բոլոր դպրոցներն ու համալսարանները, ինչպէս նաեւ կասեցուց մշակութային, ընկերային եւ մարզական բոլոր ձեռնարկները, փակ յայտարարելով նաեւ սրահներն ու հաւաքավայրերը 14 Մարտ 2020-էն մինչեւ 2 Ապրիլ 2020: Տուեալ հաստատութիւններու պաշտօնէութիւնը
ԱՀԿ գլխավոր տնօրենն Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի
Կամերային նվագախումբը չի մասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված փառատոնին
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի: Հավելենք, որ երկարատև բանակցությունների
Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է. ինչո՞ւ է ձգում վարչապետը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչո՞ւ է ձգում վարչապետը։ Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։ Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը
Կարանտին իտալական ձևով․ ինչպե՞ս են իտալացիները հաղթահարում մեկուսացումը (տեսանյութ)
Նոր կորոնավիրուսային վարակը Իտալիայում, ինչպես և աշխարհի ամենատարբեր երկրներում, «փակի տակ է պահում» միլիոնավոր մարդկանց։ Կարանտինն ու ինքնամեկուսացումը բավականին սթրեսային ու ձանձրալի երևույթ են, սակայն հնարամիտ իտալացիները փորձում են չընկճվել և երաժշտության ուղեկցությամբ անցկացնել այս անորոշ ժամանակամիջոցը։ Այդ մասին են պատմում համացանցում լայնորեն տարածվող տեսանյութերը, թե ինչպես են իտալացիները, պատշգամբ դուրս գալով, ձայնակցում միմյանց՝ որպես
Մինչև մարտի 23-ը փակ կլինեն թատերական և համերգային կազմակերպությունները․ Արայիկ Հարությունյան
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ։ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158100295268501
Կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված՝ երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ․ ԱՆ խոսնակ
Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր
Ամնեզիան որպես մանիպուլյացիոն տեխնոլոգիա
Սկիզբը՝ այստեղ Ամնեզիան հունարեն բառ է. բառացի նշանակում է հիշողության բացակայություն, կորուստ, խանգարում, որ դասվում է ծանր հիվանդությունների շարքում: Ղրղըզ խորհրդային գրող Չինգիզ Այթմատովը պետական մրցանակի արժանացած իր «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի մեջ շրջանառեց «մանկուրտ» բառը, որ մտավ աշխարհի բառարաններ: Վեպում պատկերվում է թյուրքական ցեղերին հատուկ մի գործողություն, երբ գերու գլուխը սափրում
«Օպել» ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտում շրջվել է. 34-ամյա ուղևորուհին՝ մահացել
Մարտի 13-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորատուս գյուղի ճանապարհին ավտովթար է եղել: Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին, «Օպել» ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտում շրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ մարմնական վնասվածքներով, իսկ ուևորուհին՝ 34-ամյա Սյուզանա Գևորգյանը՝ մահացած վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:
Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել․ Աննա Հակոբյան
Վարչապետն ու ես այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։ Առողջություն բոլորին։ Աննա ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/644686689657224?__tn__=-R
Մարտի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով․ Դիանա Գասպարյան
Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում
«Կառավարման եւ ինքնակառավարման մարմինները որեւէ կերպ իրավունք չունեն մասնակցելու քարոզչությանը»
Բորիս Նավասարդյանը՝ համայնքային որոշ ֆեյսբուքյան էջերով քարոզչություն իրականացնելու առիթով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցվում են դեպքեր, երբ տարբեր համայնքների ֆեյսբուքյան էջերով քարոզչական նյութեր են հրապարակվում: Օրինակ՝ «Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում եմ՝ այո» կամ համայնքի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ «այո»-ի շտաբը տվյալ ժամին, տվյալ օրը կլինի համայնքում: «Առավոտը» փորձագետներից հետաքրքրվեց՝ արդյոք օրինակա՞ն է այս գործունեությունը:
Վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաև չգիտի օրենքները․ Գևորգ Գրիգորյան
Ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երեկ դիտեցի Սևանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին ՊԱՐՏԱԴՐԵԼ անցնել հետազոտություն և/կամ մեկուսացնել» և հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետև վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ
Պետությունը պարտավոր է նկատի ունենալ հնարավոր ամենավատ տարբերակը․ ի՞նչ հակահամաճարակային միջոցառումներ են անհրաժեշտ․ Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Շարունակենք հակահամաճարակային միջոցառումների մասին գրառումների շարքը։ Մինչ այդ մեկ բացատրություն. երբ խոսում ենք պետական միջոցառումների մասին, ապա պետք է հասկանանք, որ դրանցից արդյունավետ կլինեն միայն նրանք, որոնք ելնում են այն թեզից, որ ՀՀ-ում կորոնավիրուսը համաճարակային բնույթ է կրելու։ Այդպիսին է կառավարման տեսությունը. նկատի
Հանրաքվեի քարոզչությունը պատեհ առիթ է առկա արատավոր պրակտիկան փոխելու համար․ «Փաստ»
Մի քաղաքացի օրեր առաջ ձայնագրել էր մետրոյում վարչապետի վրա «Այո»-ի քարոզչական բուկլետը նետած աղջկան և զրույցի ընթացքում Փաշինյանի հասցեին հայհոյանքներ էր հնչեցրել։ Իսկ այդ ձայնագրությունը համացանցում էր հայտնվել, և բուռն քննարկումների տեղիք տվել։ Ու պարզվում է, որ այդ քաղաքացու արարքը դուր չէր եկել «Հեղափոխության պահապաններ» կոչվող խմբի անդամներին, որոնք այդ քաղաքացուն ստիպել են ներողություն խնդրել
«ՀՀ-ի հանդեպ նկրտումները Թուրքիան կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով»
Կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Թուրքիան օրակարգ է մտցնում Արցախի հարցը: Նա բացահայտ քաղաքական ուղերձ է հղում, որ ինքը որպես ՄԽ անդամ եւ տարածաշրջանի խնդիրներով հետաքրքրված ուժ՝ իր մտահոգությունն է հայտնում հարցի շուրջ»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական քննարկման ժամանակ երեկ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը
Ավարտեցինք ևս 38 հետազոտություն․ այս պահին ունենք 15 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան
Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1169023323283931
Գեւորգ Պետրոսյանի կողմից մշակված ԶԼՄ դաշտը կանոնակարգելու նախագիծը՝ խնդրահարույց և անհասկանալի․ «Հրապարակ»
Ազգային ժողովի պատգամավորները, արդեն մոտ մեկ տարի, պրպտում են՝ ուզում են անպայման լրատվադաշտը «կարգավորել», նոր օրենքներ ընդունել։ Բայց այդ օրենքների անհրաժեշտությունը բոլորովին չկա, ավելին՝ ակնհայտ է, որ դրանց տակ փորձ է արվում կառավարել, զսպաշապիկ հագցնել ԶԼՄ-ներին։ Մինչ այժմ նման փորձեր «Իմ քայլը» խմբակցությունն էր անում, իսկ երեկ ստացանք ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի կողմից
Մինչև 2020 թ․-ի մարտի 24-ը կսահմանափակվի Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց
«Դատավորի օգնական» ներկայացածի ձեռքին օրենսգիրք է եղել, խնդրել է՝ իրեն դիմել ազգանունով
Մարիամ Ք.-ն տուժող Երազիկ Զ.-ին ներկայացրել է՝ որպես Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական: Վերջինիս եղբայրը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ էր, եւ մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալը վճարովի հիմունքներով փաստաբանի ներգրավելու եւ իրավաբանական օգնություն ցուցաբերելու պատրվակով, տուժողից մաս-մաս հափշտակել է 4500 ԱՄՆ
Գործող օրենսդրությամբ հանրաքվեն հետաձգելու իրավական հնարավորություն չկա․ «Հրապարակ»
Ի՞նչ ընթացք կունենա քարոզարշավը, եւ ի՞նչ ավարտ կունենա հանրաքվեն, ու արդյոք դրան կարո՞ղ է խանգարել կորոնավիրուսը։ Իշխանական շրջանակներում, մեր տեղեկություններով, խիստ անհանգիստ են, այս պահին՝ գործող օրենսդրությամբ, հանրաքվեն հետաձգելու իրավական հնարավորություն չկա, ավելի ճիշտ՝ օրենքում կա բաց, որը պետք է կա՛մ լրացնել, կա՛մ խախտումներով հետաձգել հանրաքվեն՝ այնպես, ինչպես սահմանեցին։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն կարող է
Կորոնավիրուսի կասկածանքով Բավրայի սահմանակետից երկու քաղաքացի են մեկուսացվել
Դեռ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Բավրայի անցակետը հատելիս՝ որոշակի կասկածներ են առաջացել երկու օտարերկրացի քաղաքացիների մոտ կորոնավիրուսով վարակված լինելու։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Հայ-վրացական սահմանը հսկողության տակ է» վերտառությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այս մասին։ «Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի
Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մեր փաստարկը. այսինքն, եթե Արցախը վերադառնա, թող մեր համայնքն էլ գա. «Փաստ»
Ադրբեջանի կողմից փորձ է արվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի իմիջը բարձրացնել, որի լավագույն տարբերակը միջազգային հանրության ձեռամբ դա իրականացնելն է, ինչը որոշ չափով ստացվում է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանի դիտարկումն է, ով թվարկում է, այսպես կոչված, ԼՂԱՀ-ի ղեկավարի հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները, որոնցից վերջինը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի
«1000 եվրոյով կարելի է նկարել լավ ֆիլմ, եւ 1 միլիոնով փչացնել այն»
Արդեն հրապարակվել է կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի պոետիկ վավերագրական «Մաքրագործում» ֆիլմի թրեյլերը, որը նկարվել է շուրջ 10 տարի, ավելի քան 15 երկրում: Ռեժիսորը ֆիլմի մասին սիրով խոսեց «Առավոտի» հետ: – Ինչպե՞ս ծնվեց «Մաքրագործումը» նկարելու մտահղացումը եւ, ըստ ձեզ՝ ո՞րն է մաքրագործվելու ճշմարիտ ուղին: – «Մաքրագործում» ֆիլմի գաղափարն ունեցել եմ դեռեւս 2007-ին, երբ սովորում էի կինոռեժիսորական բաժնում:
Լոնդոնում որոշվել են օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները
Ըստ Aravot.am-ի ունեցած նախնական տեղեկությունների, Հայաստանի հավաքականի մասնակցությամբ Լոնդոնում բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կայանալու է եւ արդեն կատարվել է մասնակիցների վիճակահանությունը: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից և կմրցի Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանի հետ։ 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը կմենամարտի լեհ Յոզվիկ Մակիջի հետ։ Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի (63 կգ) մրցակիցը
Ալեքսան Պետրոսյան․ «Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, որ մեղավոր լինեմ»․ «Հայկական ժամանակ»
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում երեկ կայացած դատական նիստին փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց: Հիշեցնենք, որ սկսվեց գործով բուն դատաքննությունը: Պատասխանելով նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի հարցերին՝ Ալեքսան Պետրոսյանը նախ ներկայացավ, նշեց, որ ունի երեք չափահաս երեխա, ստացել է բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել,
Արսեն Թորոսյանը հիշեցնում է՝ առավել ուշադրություն պետք է դարձնենք մեր տարեց հայրենակիցների պաշտպանությանը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է․ Քանի որ նոր կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեզություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա, նրանց պաշտպանությանը առավել ուշադրություն պետք է դարձնենք։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1168988076620789/?type=3&theater
Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից. «Ժողովուրդ»
2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաեւ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է
Տիգրան Մուկուչյան․ Եթե լինեն իրավական ակտեր, որոնք կվերաբերեն հանրաքվեի գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի․ «Հայկական ժամանակ»
Ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: – Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները, միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը: – Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ


















































