Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան. Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ. «Ա1+»

Վերլուծաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ իշխանությունները շատ են կենտրոնացել ներքին հարցերի վրա և Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ։ Քաղաքագետ Սեդրակյանը կարծում է, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված, նույնիսկ եթե Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինները ամբողջական տեղեկատվություն չեն տա այս հարցով։ Վերլուծաբաններն

«Կուզեի, որ մեր իշխանությունները մի քիչ սիրեին արվեստագետներին»

Հարցազրույց երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանի հետ – Դուք «Առավոտին» հանդիպած առաջին ուսանող դերասանն եք, որի «+ 1» մոնոներկայացումը Համազգային թատրոնում մարտին կայացած պրեմիերայից հետո թատրոնի ղեկավարությունը մտադիր է «ամրագրել» խաղացանկում: Այդ առիթով մեզ հետ զրուցած մեկ-երկու մասնագետներն էլ չհիշեցին որեւէ ուսանողի, որի աշխատանքը նման գնահատականի է արժանացել: – Ըստ Եվգենի Գրիշկովեցի «+ 1» պիեսն իմ

Այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք. Էլինար Վարդանյան

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։ Միանգամից մի քանի հարց է առաջանում. այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք, Ձեր քաղաքական որոշումների

Ընտանեկան բռնության զոհերի ապաստարանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, սոցիալական աշխատող և անվտանգության աշխատող. կառավարությունը սահմանել է պահանջները

Այս պահանջները պարտադիր կլինեն այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող բոլոր ապաստարանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե ում ֆինանսական աջակցությամբ կկառուցվի այն՝ պետական, թե միջազգային կամ հասարակական կազմակերպությունների:

Լուիզա Ներսիսյան. Ժամանցից պահանջել կոթող կամ դաստիարակող բնույթի ծրագրեր՝ սխալ մոտեցում է։ Ընտրության հարց է, ում դուր չի գալիս, կարող է չնայել. «Հայկական ժամանակ»

Վումնս քլաբը զվարճանքի, ժամանցի դրսեւորում է, եւ այդ հաղորդաշարից պահանջել խորիմաստ մտքեր՝ կարծում եմ, սխալ է։ Դրա համար գոյություն ունեն այլ արվեստի օջախներ, այլ հաղորդաշարեր, այլ ծրագրեր, որտեղ կարելի է փնտրել խորիմաստ, բարձր արժեքի եւ բարձր մշակույթի տարրեր։

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և ՀՈՐԴՈՐՈՒՄ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.   1. ամբիցիոզ – հավակնոտ 2. ասոցացնել – զուգորդել 3. արգումենտ – փաստարկ 4. բլոկադա – շրջափակում, պաշարում 5. դեդլայն – վերջնաժամկետ

Շատ կարևոր է նաև, որ իշխանությունը հանդես գա հստակ ուղերձով` ցանկացած նման դրսևորում բանակում անընդունելի է և խստագույնս կպատժվի. «Իրատես»

Կարեն Վրթանեսյանը խնդիրը դիտարկեց նաև մեկ այլ հարթությունում. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ հետևողականորեն աշխատել են բանակը, սպայական կազմը վարկաբեկելու ուղղությամբ, ինչն այսօր իր լեղի պտուղներն է տալիս։

«Մենք ընտրում ենք մարդկանց, որոնք ուզում են իրապես զբաղվել գիտությամբ»

Ասում է Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի երիտասարդ տնօրենը: Այս տարվա փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ գիտությունը մեծ տեղ է գրավում ՀՀ զարգացման հեռանկարում. «Մենք չենք կարող անտեսել գիտությունը, բնականաբար, պետք է

ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը. «Հայկական ժամանակ»

Տոնոյանի առաջարկած փոփոխությունը, ըստ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի, դրական ազդեցություն կարող է ունենալ։

Արմեն Խաչատրյան. Մենք կանխատեսում ենք, որ 20-30 տոկոս կնվազի զոհերի թիվը այս համակարգի ներդրմամբ. «Ժողովուրդ»

Ես վստահ եմ, որ դրական ներգործություն է ունենալու այս համակարգի կիրառումը երթեւեկության ոլորտում՝ նախ՝ միջազգային փորձը կա, իսկ երկրորդն էլ՝ այս համակարգի կիրառման հետեւանքով, այսպես ասած, չարամիտ իրավախախտում կատարողները արդեն վտանգի տակ են դնում իրենց վարորդական իրավունքը։

Անցյալ տարվա ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր հասարակության գրեթե 100 տոկոսը, եւ ակնհայտ է, որ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն այսօր նույն ծավալի աջակցություն չունեն. «Հայկական ժամանակ»

Գուցե ոմանք հիասթափվել են, երբ պարզվել է, որ «ստվերի դեմ պայքար» գեղեցիկ բառակապակցությունն իրականում ենթադրում է, որ բոլորը (եւ ոչ թե միայն օլիգարխները) պիտի հարկեր վճարեն, որ պետական ապարատի ուռճացման դեմ պայքարը նաեւ կրճատումներ է ենթադրում (ո՞ւմ մտքով կանցներ), ուրիշները գուցե կցանկանային ավելի շատ մարդկանց տեսնել ճաղերի ետեւում կամ «պատերին ծեփված», ու հիմա դժգոհ են, բայց բոլոր դեպքերում՝ խոսքը ոչ թե արմատական փոփոխություններ անել-չանելու, այլ այդ փոփոխությունների ձեւերի մասին է:

Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին

Aravot.am-ը նախարարի պարտականությունների կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Կոնստանտին Օրբելյանը: Նա ասաց, որ պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Հանրապետության տարածքում` Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան,

«Չես կարող Սուրբ Պատարագի մեղեդին երգել, եթե դրա մեջ չես դրել աղոթք, կանչ, զղջում, խնդրանք»

Վարուժան սարկավագ Մարգարյանը երգիչ-խմբավար է, դպրապետ, «Լավագույն հոգեւոր երգեր կատարող»-ի տիտղոսակիր: Վարուժան Մարգարյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի «Խմբավարություն ու ջութակ» եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Մեներգեցողություն» բաժինները: Իր ծառայության 25 տարիներին մեծ ավանդ է ունեցել հայ հոգեւոր երաժշտության տարածման եւ մշակման գործում՝ Հայաստանում խմբավարելով եւ մեներգելով «Նարեկ» (արական երգչախումբ, ղեկ՝. Մ.

Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին. «Ժամանակ»

Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը: Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք:

Առաջին անգամն է, երբ Փաշինյանը նման կտրուկ տոնայնությամբ է խոսում ԱՄՆ-ի հասցեին. «Ժողովուրդ»

ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները բավական կտրուկ էին։ «ԱՍՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես «ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ Ձեզ հարց տալ եւ բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որեւէ մեկը չի կարող կասկածել։ Իսկ ինչպե՞ս

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996

Ազգությամբ հնդիկ Փերշանտ Սինգլան ցանկանում է հաստատվել Հայաստանում

«Ես հայ չեմ, բայց մասնակցում եմ ցանկացած հայկական մշակութային եւ քրիստոնեական տոնի, քանի որ գտնում եմ, որ ինքս էլ ապրում եմ այս մշակույթի մեջ»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է ազգությամբ հնդիկ Փերշանտ Սինգլան: Վերջին տարիներին Հայաստան այցելող եւ մեր երկրում աշխատանք գտած հնդիկների թիվն աճել է: Նրանք հաճախ ընտանիքներով տեղափոխվում են այստեղ բիզնես հիմնելու, սովորելու,

«Եթե Ադրբեջանը գնա ռազմական ճանապարհով, մենք էլ պատրաստ կլինենք պատերազմի». Շիրակ Թորոսյան

Խնդրի վերլուծությունը պետք է սկսել մի շարք հարցադրումներից՝ պատրա՞ստ ենք մենք փոխզիջման, պատրա՞ստ է Ադրբեջանը

Պետրոս Մակեյան. Փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը համապատասխանում են իրականությանը. «Հրապարակ»

Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, էլ ավելի ագրեսիվ դարձրեց նախկին ռեժիմի անմիջական վերահսկողության տակ գտնվող եւ նրանց ձայնակցող լրատվամիջոցներին։ Նրանց հիմնական փաստարկը, որ հեղինակը հղում է անում Վազգեն Սարգսյանին, ով մահացած է, եւ երկրորդ «փաստարկը»՝ ով է ասողը։ Որպես բաց նամակում բերված գործընթացների անմիջական մասնակից անձ՝ փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը

ԵՊՀ ուսխորհրդի կանոնադրությունն ուղարկել են ԿԳՆ, բայց մինչ օրս նախարարությունից հաստատված գրություն չեն ստացել. «Փաստ»

Դեռևս ամիսներ առաջ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունն անօրինական է: Պարզվում է՝ խոսքը միայն ԵՊՀ ուսխորհրդի մասին չէ. խնդիրն առկա է նաև այլ բուհերում: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 28-ին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ բուհերի ուսխորհուրդները ձևավորվեն ու գործեն կրթության կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ

Պատգամավորների մեծ մասը չի եկել գործի. ԱԺ-ում քվորում չկա

Այսօր ԱԺ նիստում քվորում չկա: Երեկ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ օրակարգում մեկ հարց էր՝ «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը: Երեկ այն քննարկվել էր, այսօր միայն պետք է քվեարկեին, սակայն նիստում գրանցվեց 44 պատգամավոր: Քվորում լինելու համար անհրաժեշտ է 67 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը հետաձգում են

Վաղաշենում 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազի արտահոսքից

Մարտի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում անհայտ էթիոլոգիայից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վաղաշեն գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի 27-րդ փողոցի տներից մեկում հյուրասենյակում փայտի վառարանից շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Հայաստանը և Համաշխարհային բանկի խումբը նորացնում են Երկրի գործընկերության շրջանակը մրցակցային, արտահանմանն ուղղված տնտեսության շեշտադրումով

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար: Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի: Այն հիմնվում է 2018 թ. գարնան «թավշյա

Այս պահին ամենակարևոր և հրատապ խնդիրը Հայաստանի կառավարության համար պետք է լինի հակակոռուպցիոն օրակարգի և դրա բաղադրիչների տեսլականի հստակեցումը. Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Փարիզում մարտի 20-22-ը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) լիագումար նիստին: Նիստին մասնակցել են նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ոլորտում որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կազմակերպություններ, ՏՀԶԿ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի անդամներ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական

«Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական. Նիկոլ Փաշինյան

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ Վարչապետ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2283505121969870?__xts__[0]=68.ARA8W8H0gh99Hx257vhhrwh6rhUVwUNb8tKMV7r-DTzIAsgI6rDKXeCAkvYRwQGYsRSXEemsjjGGQCgUC3nAAjCcDTCQZTmiuD_wOWmDBmhrT74g0mvFz-JSVW7y2ihlOQLucx7lKv4tbWSZ4ge0uwHlgm0g_7xEDdkAllwft_e-xzZGkQTCgp0z34ZiKeBHqn9K0IEdwt-jWmQo9tgSiHf8zUlaL2rgu20LVOYzWsrHlHrAKBBomCp2DQdDwt2A06iTfXCrGzvbL9ls_3M2ZhjANR_hlxXB-527OyYdU5n8CPxohaoxUJRRR3g0tNt9JdAtqdrKFjR9GhC7PJCkPilY&__tn__=-R

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ավստրիա

Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ավստրիա: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Նախատեսված է նաև հանդիպում տեղի համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Կառավարություն Լուսանկարը՝ արխիվային:

Արմեն Բաբախանյան. «Մեր երիտասարդությունը չի ճանաչում հայ մեծանուն կոմպոզիտորներին»

ՀԲԸՄ դահլիճում երեկ տեղի ունեցավ Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։ Պարոն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և

Մադրիդյան սկզբունքների շուրջ կա ռազմավարական տարաձայնություն ռուսների և ամերիկացիների միջև, ինչը թերևս կարող է Հայաստանին մանևրելու հնարավորություն տալ. «Իրատես»

Նկատենք, որ շատ փորձագետների կարծիքով այժմ լուրջ տարաձայնություններ կան երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ Մադրիդյան սկզբունքները գործունակ են, և կողմերը համաձայնում են փոխզիջումների, այստեղ տարաձայնություն կարող է առաջանալ խաղաղապահ կոնտինգենտի շուրջ։ Պարզ է, որ ԱՄՆ-ի համար այս հարցում սկզբունքայինը տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը չեն, այլ Իրանի հետ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031