Օրվա լրահոսը

Ռուսլան Իսրայելյանը թեեւ առաջադրվել է, բայց չի բացառում ընթացքում այլ թեկնածուի սատարելու հնարավորությունը. «Հայկական ժամանակ»

Թեկնածուն, որին նա պատրաստ է միանալ, չպետք է լինի գործող իշխանությունների կողմից առաջադրված։ Հարցին, թե հնարավո՞ր է Մասիս Մայիլյանին աջակցի՝ պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա։ Եթե պարզվի, որ Մայիլյանը իշխանությունների թեկնածուն չի (այդ հարցում դեռեւս կասկածներ ունենք), նոր կմտածենք»։

Միջազգային դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում

Չնայած մեծ թվով թեկնածուներին, Ադրբեջանի քաղաքացիները գիտակցված ընտրության հնարավորություն չունեին քաղաքական իրական բանավեճերի բացակայության պատճառով՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Ստանիսլավ Տարասով. Հայաստանը 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ.«168 ժամ»

Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է։ Իսկ եթե ստանա 90 տոկոս աջակցություն, դա այլ իրավիճակ է։

Դեռեւս «Ելք»-ի կազմում Փաշինյանի հնչեցրած եւ մերժված օրինագծի առաջ «կանաչ լույս» վառվեց

Արգելքն առաջացել է այն ժամանակ, երբ Արդարադատության նախարար է եղել Հրայր Թովմասյանը. սա գործի է դրվել՝ անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին տեսակցելու հնարավորությունը սահմանափակելու համար:

Երիտասարդին մեղադրել էր Վանաձորի 57-ամյա բնակչի սպանությունը կատարելու մեջ, այնուհետև` դիմել փախուստի. բացահայտվել է հանցագործություն կատարած իրական անձը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերևույթ սպանություն  կատարած իրական անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող  տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։ Դեպքի առթիվ

Օտարները՝ եթերից դուրս. Հակոբյանի հայրական հորդորը ռուսներին

ՌԴ դեսպանատանը ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի պատասխանին պետք է տրվի հանրային պատշաճ հնչեղություն: Հայաստանի հանդեպ փափուկ ուժով առաջնորդվող դիվանագիտական մարմինը ծանր հարված է հասցնում թե իր քաղաքականությանը, թե ռուս–հայկական համագործակցությանը Թվում է, ռուսաց քաղաքականության հաջողությունը պետք է քիչ մտահոգի հայերին: Իրականում, սակայն, հայ-ռուսական հազարամյա «հայր-որդի» հարաբերությունը այլ բան է թելադրում: Ինչպիսի՞ն է քիչ քննարկվող նուրբ

Նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Արցախում սպասվող նախագահական ընտրապայքարին ընդառաջ՝ ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով իրենց աջակցությունն են հայտնում «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին: Հայտարարության մեջ ասված է. «-Կարեւորելով մարտի 31-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները՝ որպես Արցախի պետականաշինության նոր փուլի սկիզբ, – նպատակ ունենալով այդ կարեւորագույն գործին բերելու մեր

Ըստ ժողովրդական, ազգային երգերի կատարող Համլետ Գեւորգյանի՝ իր ներկայացրած ժանրը ֆինանսական տեսանկյունից չի արդարացնում սպասումները. «Ժողովուրդ»

Երբ փորձում ես ստեղծել լուրջ արժեքներ, իհարկե, լավ է, բայց արդյունքում ֆինանսապես տկարանում ես։

Սահմանադրական հանրաքվեի հետ կան օրենսգրքի փոփոխություններ, ցուցակների մաքրում, ինչը մինչ այս պահը չի արվել. «Հրապարակ»

«Ազատ դեմոկրատների» պաշտոնական տեսակետը՝ հանրաքվեի հետ կապված, կլինի առաջիկա օրերին, սակայն երեկ այս հարցերով քննարկում կուսակցությունում եղել է։ Խաչատուր Քոքոբելյանը, մինչեւ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը, որոշ հստակեցումներ մտցրեց՝ ասելով. «Բայց մենք գտնում ենք, որ սահմանադրական հանրաքվեի հետ կան օրենսգրքի փոփոխություններ, ցուցակների մաքրում, ինչը մինչ այս պահը չի արվել։ Անկախ ամեն ինչից, մենք գտնում ենք, որ Սահմանադրության

«Դամոկլյան սուր»՝ հ/կ-ների գլխի՞ն. ՊԵԿ-ի օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում

Օրինագծի նպատակն է, որ բոլոր հ/կ-ները պարտավորված լինեն տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Արուսյակ Ջուլհակյան. «Սահմանադրական դատարանի 7 անդամը ունի անհնարինություն այդ գործը քննելու, քանի որ իրենք իրենց դատավորը չեն կարող լինել». «Ժողովուրդ»

Մենք որեւէ խախտում չենք արել, այս Սահմանադրական դատարանը չի կարող այս հարցը քննել նախ եւ առաջ նրա համար, որ իրենք ունեն անհնարինություն այդ հարցը քննելու համար, որովհետեւ անմիջականորեն դա իրենց է վերաբերում։

«Սահմանական դատարանը» շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք». Գագիկ Ծառուկյան

Ծառուկյանը հայտարարեց, որ քաղխորհրդի նիստ են հրավիրելու ու որոշում կայացնեն հանրաքվեի հարցով: Հարցին՝ դուք ասում էի, որ անձերի դեմ պայքարին դեմ եք, հիմա այս հանրաքվեն կոնկրետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար է, եթե դա հասկանաք՝ «այո» կասե՞ք հանրաքվեին՝ Ծառուկյանը պատասխանեց…

Պարոնայք, դուք հաշվարկե՞լ եք Վենետիկի հանձնաժողովին այսպես արհամարհելու հետևանքները. Ավետիք Չալաբյան

Կիրակի օրը հանրաքվեի մասին որոշումը ՀՀ Նախագահի կողմից հապճեպ ստորագրելուց և առաջին ոգևորության ալիքը ըմբոշխնելուց հետո, իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հասկանալ, որ նույն այդ Նախագահը անմիջապես ձեռքերը լվաց հանրաքվեից, իսկ իրավագիտակից հասարակությունը հստակ հասկացավ, որ հանրաքվեն ապօրինի և անիմաստ է։ Դրան ավելացել է Վենետիկի հանձնաժողովի դիլեման՝ արդեն ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ցանկանում է

Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էլ պայմանավորված է նրանով, որ նա բոլոր ուժերի հետ շփումներ ունի. «Հրապարակ»

Ի սկզբանե Արցախի նախագահական ընտրություններին Հայաստանի իշխանությունները 3 նախընտրելի թեկնածու ունեին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, եւ դեմ չէին նաեւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին։ Սակայն հաշվարկելով այդ երեքի հնարավորությունները՝ իշխանությունները կանգ առան Արայիկ Հարությունյանի վրա, բայցեւայնպես, իրենց «սրտի թեկնածուն» մնում է Մասիս Մայիլյանը, ում շանսերը շատ բարձր չեն գնահատվում, եւ հիմա աշխատանքն ընթանում

Ե՞րբ կմեկնարկի հանրաքվեի քարոզչությունը և որքա՞ն «այո» է անհրաժեշտ. Տիգրան Մուկուչյանի պարզաբանումները

Տիգրան Մուկուչյանի տեղեկացմամբ՝ հանրաքվեի ծախսերը շատ չեն տարբերվի նախորդ ընտրությունների համար նախատեսված ծախսերից:

Սթափվե՞նք․ Արսեն Թորոսյանը՝ Նարեկ Զեյնալյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «7-րդ գումարման ԱԺ աշխատանքների ընթացքում գրեթե չի եղել որևէ նախաձեռնություն առողջապահության նախարարության կողմից, որը «չքննադատվի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից: Արդեն չեմ էլ հիշում դրանց թիվը` մարդու պապիլոմավիրուսի պատվաստում, ուռուցքաբանության ծրագրում փոփոխություններ, գլխուղեղի կաթվածի ծրագիր, սանավիցիա, ծննդօգնության ծառայությունների բարելավում, բուժհիմնարկների կառավարման հարցեր, հակածխախոտային միջոցառումներ, դեղերի մասին օրենք

Թանկարժեք զարդերի ու ժամկետանց վարկերի հարցերը՝ ԱԺ-ում. ընդդիմության օրինագծերը չընդգրկվեցին նիստի օրակարգ  

Նման գործարքները բանկերի համար շահավետ չեն լինում, ուստի ժամկետանց վարկերը շարունակում են պահվել բանկերի արտաբալանսում, եւ տուժում են բոլոր կողմերը

Դիլիջանի թունելի լուսավորությունը վերականգնվել է. ՏԿԵՆ

Տեղեկացնում ենք , որ ժամը 10։20-ի դրությամբ, Դիլիջանի թունելը սպասարկող կազմակերպության աշխատակիցների ջանքերով վերականգնվել է թունելի լուսավորությունը։ ՏԿԵՆ

Տուրիստական ծառայություններ մատուցող կազմակերպության գործունեությունն ընդլայնելու նպատակով ստեղծել են ֆինանսական բուրգի մասնաճյուղ՝ ներգրավելով առանձնապես խոշոր չափերի գումար. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, նպատակադրվելով ՀՀ

Մշտադիտարկման հետևանքով 723 երեխայի մուտքը կրթական հաստատություններ արգելվել է

Սուր շնչառական վարակների սեզոնային աշխուժացումը համաճարակ չէ

Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն. փաստաբանական խումբն ահազանգում է ապօրինությունների մասին

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ս.թ. հունվարի 22-ին բժշկական կոնսիլիումը՝ բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, տվել էր հստակ ցուցում՝ Խաչատրյանին ստացիոնար բժշկական պայմաններում բուժելու վերաբերյալ։ Սակայն, անհասկանալիորեն ընդհատվել է Խաչատրյանի բուժումը և նրան անմիջապես տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանական խումբը բազմաթիվ դիմում-բողոքներով պահանջել է ապահովել Խաչատրյանին համապատասխան բուժումով, սակայն

Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին

Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ:

Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և Իրանի հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ: Իրանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական խոր ավանդույթների շնորհիվ այսօր էլ շարունակվում է սերտ քաղաքական և տնտեսական համագործակցությունը: Համոզված

Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է. ՏԿԵՆ

Փետրվարի 11-ին ժամը՝ 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանային վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այժմ ընթանում են վերականգման աշխատանքներ: Հայցում ենք  վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել պահպանելով անվտանգության կանոնները։ Վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ժամը 9:00-ի դրությամբ, Մեղրիի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է (Զանգերի հատված)

Առաջարկում եմ մի փոքր մտածել

Եվ այսպես, նշանակվել է հանրաքվեի օրը: Արդյունքն, իմ կարծիքով, կանխորոշված է. ազատ, օրինական, թափանցիկ հանրաքվեի արդյունքում «այո»-ն կստանա ոչ պակաս, քան քվեարկողների ձայների 80 տոկոսը: Մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությանը Սահմանադրական դատարանը, սահմանադրությունը, առավել եւս՝ իրավական նրբությունները եւ օրենքի հնարավոր խախտումները բացարձակապես չեն հետաքրքրում: Նրա համար կան «սեւեր»՝ թալանչիներ, ժողովրդի կեղեքիչներ եւ հանցագործներ, որոնց ներկայացուցիչներից մեկն

«Ստեղծված իրավիճակում հանրաքվեն խնդրի լուծման ճանապարհ է»

«Իշխանությունները չգնացին միակ ճիշտ ճանապարհով։ Ողջ այս ընթացքում, որքան էլ կողքից՝ տարբեր գործիչներ հուշում էին, որ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող զարգացումները փակուղի են տանում, որ դատական իշխանությունը լուրջ բարեփոխման կարիք ունի, որ ուժային կառույցները պետք է կառուցվածքային լուրջ փոփոխությունների ենթարկվեն եւ մեր իրականությանը համահունչ դառնան, իշխանությունների կողմից լուրջ ուշադրության չէին արժանանում։ Մերժում էին սահմանադրական փոփոխություններ

Թուրքիայում արգելվել է հայ հեղափոխական գործչի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրումը. Ermenihaber.am

Թուրքիայի Անկարա և Ստամբուլ քաղաքներում պատկան մարմիններն արգելել են հայ հեղափոխական Արմենակի (Օրհան Բաքըր) մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը։ Ֆիլմը կրում է  «Արմենակ. ճակատի վրա թրի սպին» անվանումը Արմենակը, ըստ միջոցառման կազմակերպիչների մեկնաբանության, հանդիսանում է թուրք, քուրդ, հայ, հույն և այլ ազգերի եղբայրության պատմական խորհրդանիշերից մեկը։ Եվ այս առումով միայն ծայրահեղ ու հետադիմական հայացքներ ունեցողներն

Քվեարկություններից բացակայել եմ հիմնականում հարգելի պատճառով՝ գործուղումների և երկշաբաթյա հիվանդության պատճառով. Արուսյակ Ջուլհակյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, Այսօր Parliament Monitoring ծրագրի ամփոփման ժամանակ ներկայացվել է, որ ես ԱԺ 3-րդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն եմ (132 բացակայությամբ): Այս առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե օրացուցային կիսամյակի ընթացքում անհարգելի բացակայել է

Պետք է պնդեմ, որ 2021թ․ բյուջեով կենսաթոշակառուներին պետական պատվեր տրամադրվի․ Արսեն Թորոսյան. «Ա1+». (Տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, թե 2021թ․ բյուջեի քննարկումների ժամանակ կառավարությանն առաջարկելու է՝ պետպատվեր տրամադրվի նաև հաշմանդամություն չունեցող կենսաթոշակառուներն։ Ներկայումս այդ հնարավորությունից օգտվում են միայն առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող թոշակառուները։ «Արդեն սկսել ենք աշխատել պետական բյուջեի վրա, և ես փորձելու եմ այնպես անել, որ երրորդ կարգի հաշմանդամները, որոնք հիմա չունեն

Վիտալի Բալասանյանն Արցախի ԿԸՀ է ներկայացրել նախագահի թեկնածու փաստաթղթերը

2020թ. փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031