Օրվա լրահոսը
Կարապետ Չալյանը կգոտեմարտի բրոնզի համար
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում երեք հաղթանակ տոնելուց հետո կիսաեզրափակչում անհաջողության մատնվեց եւ վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ամենամռայլ կանխատեսումները, կարծես թե, արդարանում են. Բաբայան-Մայիլյան դաշինքն, ըստ երեւույթին, ունի նաեւ արտաքին ռեժիսորներ». Վահրամ Աթանեսյան
«Սամվել Բաբայանի խարիզմատիկ հովանավորությունն ընդունելով՝ Մասիս Մայիլյանն այլեւս վերածվում է քաղաքական ռետրո-գործչի, նրա քարոզարշավը՝ պարզ դեժավյուի»
«Ադրբեջանը ներկայացնող բանախոսը շինծու և անհիմն մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի և Արցախի հասցեին։ Դրանք ամբողջովին հերքվում են». Զոհրաբ Մնացականյան
Զոհրաբ Մնացականյանի ելույթը «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին Պարոն Նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ Վիեննայում միջուկային անվտանգության հարցերով երրորդ համաժողովն անցկացնելու համար: Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
«Հանրաքվե կանցկացվի, քանի որ իշխանությունը ժողովրդից կախված է և հաշվետու է». Տիգրան Սարգսյան
«Մենք ունենք արհեստական ստեղծված մի փաստաթուղթ, որը 2015 թվականի փոփոխությունների արդյունքում ընդունված սահմանադրությունն է: Այն նպատակ չի ունեցել պետական համակարգը բարելավվելու, այլ ընդունվել է, որպեսզի ապահովի նախկին իշխանությունների գոյության շարունակականությունը: Այս սահմանադրությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, այդ պատճառով իշխանությունը ընտրեց փոփոխություններ կատարել հանրաքվեի միջոցով», – ասաց փաստաբան Տիգրան Սարգսյանը: Փաստաբանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց,
Երևանում կինը լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային
Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը 38-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 12-րդ երեխային։ Փոքրիկ աղջիկը կշռում է 4 կգ 550 գրամ, հասակը 54 սմ է։ Փոքրիկ աղջիկն ունի 6 եղբայր և 5 քույր։ Մայրը նշում է, որ ամենայն հավանականությամբ էլի երեխաներ կունենան։ Փոքրիկի և մոր ինքնազգացողությունը լավ է։ Շնորհավորում ենք երջանիկ ընտանիքին։
Չայնիի ոլորաններում, Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին բուք է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20:31-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս, Կոտայքի մարզի Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:
Ստացել են փոխհատուցում՝ միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակներն այժմ համայնքի սեփականությունն են. Երևանի քաղաքապետարան
Մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածը հանդիսացող Բաբաջանյան փողոցի հարակից շենքերի բնակիչներն իրենց անհանգստությունն են հայտնում դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի հատվածի վերաբերյալ: Հիմնական խնդիրը բակային տարածքներ մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտնի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռևս նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ և
Արա Բաբլոյանն արձագանքել է նոր մեղադրանքին. «Չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին». «Փաստինֆո»
«Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ Ազգային ժողովում 2018 թվականի մարտ ամսին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։ Նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում սույն գործի մանրամասներին և իրավական հիմքերին,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով նոր մեղադրանքը ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական
Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն
Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՍԴ յոթ անդամները քննարկեն իրենց լիազորությունների հա՞րցը. փաստաբանը՝ ՍԴ չդիմելու և հանրաքվեի ճանապարհով գնալու մասին
Ըստ փաստաբանի՝ իշխող քաղաքական ուժը կարող էր ԱԺ-ում ընդունել այդ որոշումը, բայց չտրվեց այդ գայթակղությանը:
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսանյանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը, հայց է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Այն լսվելու է փետրվարի 18-ին, ժամը 11-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Անահիտ Իսկանդարյանը, նախկին նախագահին դատի
Սուր շնչառական վարակների աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում
Օրական կտրվածքով շարունակվում է սուր շնչառական վարակների համաճարակաբանական դիտարկումը, որի արդյունքները փաստում են, որ հիվանդացությունն ունի աճման միտում: Հիվանդացության աճ է գրանցվել ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%-ը:
Առաջարկվել է հանդիպում Հանրապետության նախագահի հետ
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հանրապետության նախագահին ուղղված խնդրագիր է փոխանցվել հասցեատիրոջը, տեղեկացնելով, որ կոչին միացել է 132 իրավաբան և իրավապաշտպան: Այս առիթով, Aravot.am-ը դիմել է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: ՀԱՐՑ- Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Հանրապետության նախագահին ուղղված՝ 132 իրավաբանների եւ իրավապաշտպանների
Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու վերաբերյալ հրապարակման կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին
2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ
Գեղարքունիքի մարզում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. (Տեսանյութ)
Հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն իրականացվեց Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։
Փետրվարի 3-9-ը հայտնաբերվել է ոչ սթափ 62 վարորդ. (Տեսանյութ)
Փետրվարի 3-ից 9-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանդես գալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության համաներման մասին նախաձեռնությամբ
Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդես գալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության համաներման մասին նախաձեռնությամբ։ Ըստ քննչական կոմիտեից ստացված տվյալների՝ համաներումը, հայտարարվելու դեպքում, տարածվելու է 3647 արական սեռի քաղաքացու նկատմամբ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության
«Իշխանությունը չի ցանկանում, որպեսզի իր կոշիկի տակ ինչ-որ մի դատարան լինի». Լևոն Բաղդասարյան
Իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ անկախ նրանից, թե որքանով ենք մենք գոհ այսօրվա իշխանության կատարած գործառույթներից, պետք է փաստել հետևյալը՝ այսօրվա իշխանությունը ստացել է ժողովրդի բացարձակ քվեն, լեգիտիմ իշխանություն է։ «Որպես իրավապաշտպան փաստում եմ հետևյալը, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների օրոք մենք չենք ունեցել նման ընտրություն։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև երկրի
Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները չե՞ն վերականգնվի. Regionmonitor
Վերջին տարիներին Ստամբուլի և Երևանի միջև ուղիղ չվերթներ իրականացնող միակ ավիափոխադրողը՝ թուրքական «Ատլաս Գլոբալ» (Atlas Global) ընկերությունը մեկ ամսից ավել է դադարեցել է միջազգային չվերթները։ Պատճառը՝ ընկերությունում ծագած ֆինանսական ճգնաժամն է։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չվերթները ժամանակավորապես են դադարեցված, այնուամենայնիվ «Region Monitor»-ի տեղեկություններով ընկերությանը չի հաջողվել հաղթահարել ֆինանսական ճգնաժամը,
Հայաստանի կառավարությունը «Նաիրիտի» շուրջ բանակցում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո գտնվող իրանական ընկերության հետ. «Ազատություն»
Հանդիպման խնդրանքով դիմել է իրանական կողմը, և ինչպես այլ ներդրողների պարագայում, կազմակերպվել է հանդիպում, որի ընթացքում ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ հետաքրքրված են Նաիրիտի վերագործարկմամբ։ Ընկերության կողմից այս հարցով նախատեսվում է իրականացնել իրագործելիության ուսումնասիրություն (feasibility study), որին կարող է հետևել նաև ֆինանսական աուդիտ։
Ճանապարհաշինության ծրագիրը, որի դեմ բողոքում են Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները, «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի հետ կապ չունի. ՏԿԵՆ
Այսօր լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհություններին՝ նշելով‚ թե վերջիններս դեմ են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։ Տեղեկացնենք‚ որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից
Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս ավտոճանապարհը
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս ավտոճանապարհը:
ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 10-ին ստորագրել է՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կարապետ Չալյանը ¼ եզրափակչում է, իսկ մեր մյուս ըմբիշները պարտվել են
Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի հինգ անդամներից միայն Կարապետ Չալյանն է մնացել ակտիվ պայքարում: 77 կգ քաշային մեր ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտելու է բելառուսցի Պավել Լյախի հետ: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը մեկնարկային
Նոր օրենքի անցումային դրույթներով՝ բոլոր մանկապարտեզները կդառնան ներառական
«Պատրանք չունենք, որ օրենքի ուժի մեջ մտնելուց բոլոր խնդիրները լուծվելու են. համընդհանուր ներառման կանցնենք»
Փաստորեն, երկակի ստանդարտները դեռ շարունակվում են մեր իրականությունում. Սարհատ Պետրոսյան
Հայաստանի անկախության շրջանի միակ նոր քաղաքի նախագիծը վստահվել է փոխվարչապետի խորհրդականի եղբոր ընկերությանը, որը քաղաքներ նախագծելու ո՛չ իրավունք (արտոնագիր կամ լիցենզիա) ունի, ո՛չ էլ փորձ
ԿԳՄՍ նախարարը՝ տեղակալ չունենալու եւ կալանավորված Լոռեցյանի մասին
«Երբ նախաքննական մարմինն այս կամ այն որոշումը կկայացնի, կլինեն մեկնաբանություններ»,-ասում է Արայիկ Հարությունյանը
Խորհրդարանական ուժերը «ջրում են» էթիկայի հանձնաժողովի հարցը. Մարիամ Բարսեղյան
Մեծ է հավանականությունը, որ 7-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանում եւս էթիկայի հանձնաժողով չգործի:
Գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ. 911-ն ամփոփում է շաբաթը
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 123 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 14 դեպք, տուժել
«Հանրաքվեով նախանշված փոփոխությունները լուծելու են այդ խնդիրները». Արայիկ Հարությունյան
«Արդյունքում ձեւավորված կառավարությունը գործում է այդ տրամաբանությամբ եւ այդ ոգով»,-ասում է ԿԳՄՍ նախարարը


















































