Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Կատարեք հաշվարկ. արդյոք նպատակահարմար է նոր կազմակերպություն բացել, թե հին կազմակերպություն ձեռք բերել

«Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, արդեն լսած կլինենք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր

Թունավորվել են շմոլ գազի արտահոսքից

Փետրվարի 9-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «անհայտ էթալոգիայի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2001 թ. ծնված Սվետլանա Զ.-ն, 2003 թ. ծնված Եվգենյա Զ.-ն և 2005 թ. ծնված Կառլեն Զ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ին, իրենց տան, վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նշանակվել է

Մարզպետարանների օպտիմալացման արդյունքում ամենատարբեր ոլորտներ կմտնեն մեկ վարչության կազմի մեջ

Վերջին շրջանում ՀՀ կառավարությունը քննարկում է մարզպետարանների օպտիմալացման հարցը: Նախատեսվում է, որ օպտիմալացման արդյունքում կկրճատվի ոչ միայն բաժինների, այլեւ մարզպետարանների աշխատակիցների թիվը: Կառավարման համակարգը բարելավելու նպատակով իրականացվող այս փոփոխության նախագծի նախնական տարբերակն արդեն իսկ ուղարկվել է մարզպետարաններ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ հարցի շուրջ իրենք եւս մարզպետարանում քննարկումներ են կազմակերպում, իսկ առաջարկություններով կդիմեն

«Միգուցե Ադրբեջանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանից խնդրում են օգնե՞լ Արցախի իշխանությունների հետ կապ հաստատել». Թևան Պողոսյան

Ըստ «Մարդկային զարգացման կենտրոն»-ի նախագահի՝ կտևի հարյուր, թե երկու հարյուր տարի, որևէ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը ցավակցում է

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՀԺՄ նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին՝ սիրելի քրոջ՝ Նինա Գևորգյանի մահվան կապակցությամբ։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 12.02.2019թ., Նուբարաշեն 46 հասցեում տեղակայված սգո սրահում, ժամը 18:00-19:00-ը։ ՀԺՄ վարչություն

Պատահաբար կրակել և վնասել է մորեղբոր որդու ոտքը

Փետրվարի 9-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Տարոն Ք.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տարոն Ք.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իր տանը, հորաքրոջ որդու՝ 1979 թ. ծնված Արշալույս Խ.-ի

Դսեղ գյուղի հանդամասերից ապօրինի հատել է ծառեր

Փետրվարի 9-ին, ժամը 17.55-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել են հունվար ամսին հայտնաբերված ապօրինի ծառահատումների վերաբերյալ անտառխախտման արձանագրություններ, ըստ որոնց՝ հայտնաբերվել են՝ Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի 4 քառակուսում՝ 54 տարբեր տեսակի ծառեր, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ թվով 62 տարբեր տեսակի ծառերի, 1-ին պահաբաժնի 3 քառակուսում՝ 111 տարբեր տեսակի ծառեր և Մոտկորի

Անդրանիկ Քոչարյանը Միքայել Հարությունյանին կոչ է անում վերադառնալ. «Երկրի սահմաններից դուրս գտնվելը պարզապես անիմաստ է»

«Պետք է ուրախանաք մի բանից՝ նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի 1-ի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում Մարտի 1-ի գործի մասին խոսելիս ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա համաձայն է, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց գտնում է, որ սա բացառիկ հնարավորություն է

Հայաստանում կալանավորված հակահայ թուրք լոբբիստն այսօր ԱՄՆ-ում դատարանի առջև կկանգնի. Ermenihaber

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում դատարանի առջև է կանգնելու Հայաստանում օգոստոսի 31-ին կալանավորված, ապա ԱՄՆ-ին արտահանձնված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը։ Վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված է 5 մեղադրանք։ Օքսուզը ԱՄՆ-ում մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու մեջ:

«Գրպանահատների» մերժման ժամանակը

Հայաստանի նորօրյա ընթացքի, տեսանելի ապագայի, հեղափոխության իրականացրած գնահատելի փոփոխությունների եւ որոշ թերությունների շտկման մասին է «Առավոտի» զրույցը երաժիշտ-կոմպոզիտոր, հանրահայտ պրոդյուսեր Ստաս Նամինի հետ: Խորհրդային ռեժիմի պարտադրած «դնչկալը» շարունակաբար մերժած, երաժշտական աշխարհում այլախոհի համարում ունեցող Անաստաս Ալեքսեյի Միկոյանը գերխիտ կենսագրություն ունի: Ստեղծագործական ծածկանունը երաժիշտը փոխառել է մորից՝ Նամի Միկոյանից, ով դեռ մանկուց է որդուն փոխանցել սերն

Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը

ԴԻՄՈՒՄ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ՆԱԽԱՐԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ, ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ: Դեռ առաջին անգամ հայտարարված հացադուլի առաջին իսկ օրը հանդիպել եմ Հովհաննես Գալստյանին,

Նախկինում էլ են եղել դեպքեր, երբ ԶՈւ կորուստների մասին ՊՆ- հաղորդագրություն չի տարածել. ռազմական փորձագետ

Կարեն Վրթանեսյանի անդրադարձը՝ Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի մահվան մասին չհայտնելուն

Կկազմակերպվի «Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների» աշխարհի առաջնություն

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Punch Boxing» պրոումոթերական ընկերության հիմնադիր նախագահ Արամ Դավթյանը հայտարարեց համատեղ մի նոր ծրագրի մասին, որն իրականացնելու նպատակով արդեն աշխատում են WBC-ի հետ, որի փոխնախագահ եւ գործկոմի անդամ Օքսաննա Սեմենիշինան այժմ Հայաստանում է եւ ներկա էր հանդիպմանը: «Ես վաղուց եմ համագործակցում իմ ամենասիրելի կազմակերպության՝ WBC-ի հետ: Ես շատ հրապուրիչ առաջարկ եմ

«ATV-ով «Ա1+»-ի հեռարձակման լուրջ առաջարկ չի եղել». Մեսրոպ Մովսեսյան

Լուրջ առաջարկներ պետք է լինեն, որ քննարկենք, խոսակցություններով բան չի ստացվի. Մեսրոպ Մովսեսյան

Ոստիկանները կեղծ 100 դոլար իրացնելուց հետո երկու երիտասարդի են բռնել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։ Ոստիկանության ծառայողները,

72 ժամն էլ անցավ, հետախուզվողը անհապաղ չի տարվել դատավորի մոտ

2019 թվականի փետրվարի 7-ին՝ հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանը վերադարձել է ՀՀ և նույն օրը ժամը 04.00-ի սահմաններում՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից վերցվել է արգելանքի տակ ու նույն օրը տեղափոխվել է ոստիկանության Ալավերդու բաժին, ապա Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Արթուր Մանուչարյանին անձնական ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը հաստատելու և անհապաղ ազատ արձակելու կարգադրություն

Սամվել Մարտիրոսյանը` կիբերանվտանգության մասին. «Երեխաներն այսօր ամենաանպաշտպաններն են»

«Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ ԿԳ նախարարությունը հունվարի 14-28-ը դպրոցականների եւ երիտասարդների շրջանում հայտարարել էր կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Մրցութային հանձնաժողովը 170 հայտերից ընտրել էր լավագույն 5-ը, որոնք արժանացան UCOM ընկերության եւ STEM միության մրցանակներին: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ԿԳՆ կայքում եւ նախարարության ֆեյսբուքյան էջում: Հաղթողներն են Էլեն Մանգասարյանը, Մերի Խաչատրյանը, Շուշան Արեւշատյանը, Դավիթ Դավթյանը

Համայնքները 42 միլիարդ դրամի հողի, գույքի պարտք են կուտակել

Սուրեն Պապիկյանը հորդորել է համայնքապետերին օրենքի շրջանակներում հավաքել պարտք մնացած գումարները

Էջմիածնի քաղաքապետ. «Պարգեւատրումներով հանդերձ՝ 54 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդ տնտեսել ենք»

Էջմիածնի քաղաքապետարանում առաջին անգամ են բոլոր աշխատակիցները պարգեւատրում ստացել

«Գինեգործության ճյուղը վարչապետին ինչ-որ բան ցույց տալու կարիք չունի». Վարազդատ Կարապետյան

«Եթե հայկական ընկերությունն իր պահեստից գինին հասցնում է Մոսկվա, ուրեմն Մոսկվայի ցանցերի միջոցով է իրացնելու»,-նկատում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը

Նախագահական ընտրություններին առաջադրվելու նպատակով սկսում եմ քաղաքական կոնսուլտացիաներ. Վիտալի Բալասանյան

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ

Արագածոտնի մարզպետ. «Դպրոցներում 4 պահակ են պահել, գործի հարսներին, խնամիներին ընդունել են»

Մարզպետ Գեւորգյանը վարորդ է փնտրում, սակայն չեն գալիս, քանի որ աշխատավարձը 80 հազար դրամ է

ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել անվտանգության ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերել

Սույն թվականի փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը: Անդրադարձ

Զբոսաշրջիկներն ու ներդրումները չեն կարող սպասել՝ մինչեւ աղբանոցները վերացնենք

Ինչպես նախորդ, այս կառավարությունը նույնպես իր հնգամյա ծրագրում տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու համար խոստանում է տեղական եւ օտարերկրյա ներդրումները մարզեր էլ ուղղել, գյուղական բնակավայրերում տուրիզմը զարգացնել, համայնքների բնակիչների ու զբոսաշրջիկների համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմաններ ստեղծել: Նոր կառավարությունը աղբահանության հավաքագրման հետ կապված էլ նախագծեր ունի, սակայն, դատելով ծրագրում առկա ուղենիշներից, աղբահավաքությունը ռելսերի վրա դնելու

Փաշինյան. «Գյուղապետարաններում 25 կիլոմետրանոց հաստիքացուցակներ են՝ եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր կին»

Կառավարությունը 10 միլիարդ դրամ կտա մարզերում ենթակառուցվածքները զարգացնելու համար

ՀԴՄ-ների վաճառքը չպե՛տք է լինի ՊԵԿ-ի մենաշնորհը, դրանք պետք է ազատ վաճառվեն. Մովսես Ձավարյան

Վերջերս հայտնի դարձավ հսկիչ֊-դրամարկղային մեքենաների էժանացման մասին, մասնավորապես, դրանց արժեքը 160 000 դրամի փոխարեն այժմ կազմելու է 60 000 դրամ։ Այս մասին առևտրի և արդյունաբերության նախարարի նախկին առաջին տեղակալ Մովսես Ձավարյանը, ում օրոք 1998 թվականին առաջին անգամ շրջանառության մեջ դրվեցին ՀԴՄ-ները, պատասխանել է քայլի նպատակահարմարության մասին հարցին. — Իմ առաջին արձագանքն այն էր, որ սա

«Առաջնագծի զինվորից, ոստիկանից սկսած՝ մեր ուշադրության կենտրոնում են լինելու». Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Վարդան Վարդանյանի փորձը անպայման օգտակար է լինելու: Վարդանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ:

«Չենք ցանկանում, որ շարունակվի ոճը` ամեն ինչ որոշվում էր վերեւում». Բորիս Նավասարդյան

Լրագրողական կազմակերպությունների ղեկավարները տարակուսած են`ի՞նչ է կատարվում ՀՌՀ-ում

«Ինձ պետության շահն է անհանգստացնում, անձերն անցողիկ են»

Հարցազրույց հասարակական, քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի հետ – ՀՅԴ Հայաստանի ԳՄ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնախումբը հայտարարություն է տարածել կառավարության կառուցվածքում մշակույթի նախարարության` իբրեւ առանձին պետական լիազոր մարմնի եւ ինստիտուտի անհրաժեշտության մասին: Ի՞նչ հիմքով է նման հայտարարություն արվել: – Մոտ երկու ամիս առաջ շրջանառվեց Կառավարության կառուցվածքի վերաբերյալ մի նախագիծ, որը նախատեսում էր երկու՝ մշակույթի

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031