Օրվա լրահոսը

Հայաստանի հաջողությունն անչափ կարեւոր է ԱՄՆ-ի եւ Եվրամիության համար. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում. «Ամերիկայի ձայն»

«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը. «Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել եւ դա միայն հայերի համար չէ կարեւոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարեւոր է ԱՄՆ-ի

Արփինե Հովհաննիսյանը՝ Արթուր Սարգսյանի մահվան մասին. Ես ոչ մեկի մահվան անգամ անուղղակի մեղավորը չեմ

ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։ Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով Տոկիո ժամանած բազմաթիվ հյուրերի, այդ թվում՝ թագավորական ընտանիքների, պետությունների ու կառավարությունների ղեկավարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնակցել են կայսեր գահակալության առիթով կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է միապետին գահակալության առթիվ։ Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիսավոր տոնակատարության շրջանակում զրույցներ է ունեցել Իսպանիայի

Արամ Հակոբյանը հաղթել է Սեմյոն Խանինին և վերադարձել առաջատարների եռյակ

Մումբայում խաղացվել է մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի երիտասարդական առաջնության ութերորդ տուրը: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթել է ռուսաստանցի Սեմյոն Խանինին ու 6,0 միավորով վերադարձել առաջատարների եռյակ: Նրանից կես միավոր պակաս վաստակած գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7-րդ տեղում է, իսկ Արթուր Դավթյանը 4,5 միավորով 39-րդն է: Աղջիկների առաջնությանը մասնակցող Մարիամ Ավետիսյանը 33-րդ հորիզոնականում է՝ 4,5 միավորով: Աշոտ

Թալինի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցու շրջակայքում մաքրման աշխատանքներ են կատարվել

Հոկտեմբերի 18-ին՝ «Սինոփսիսի» համաշխարհային կամավորության օրվա առթիվ, Թալինի Սուրբ Կաթողիկե խոնարհված եկեղեցու շրջակայքում մաքրման աշխատանքներ կատարվեցին։ Միջոցառումն իրականացվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ստեղծարար համայնքներ» նախաձեռնության հովանու ներքո՝ «Սինոփսիս Արմենիա»-ի և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակի աշխատակիցների ու կամավորների ջանքերով, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի ու «Հայաստան ծառատունկ» ծրագրի անմիջական աջակցությամբ։

Նշան Անտոնյանը 5-րդն է Եվրոպայի U 23 առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի անդամ, 67 կգ քաշային Նշան Անտոնյանը Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում բարձրացրել է 280 (125+155) կիլոգրամ եւ թե պոկում, թե հրում վարժություններում, ինչպես նաեւ երկամարտում ցույց է տվել 5-րդ արդյունքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Թափանցիկության պակասը

1) Ինչո՞ւ են աշխատանքից ազատվել ուժայինների ղեկավարները: Այստեղ չկա բավարար բացատրություն: Ամենաշատը իշխանության ներկայացուցիչները խոսում են ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին: Եթե բառային շղարշից փորձենք առանձնացնել իմաստը, ապա իշխանական վարկածները երկուսն են. ա/ բավականաչափ ջանադիր չէր՝ «նախկինների» դեմ քրեական հետապնդումներ կազմակերպելու հարցում, բ/ նա դավադրության մի մասն է, որը կազմակերպել էր Մոսկվան եւ որի

ԱՍԵԿՈՍԵ

Գիտակից ստրուկի եւ հանցագործի մեջ չկա տարբերություն: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ  

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ (Տեսանյութ)

Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շուռնուխ գյուղի վարչական շրջանի «Կատարի» տարածքում ապօրինի ծառահատումներ են եղել։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Շուռնուխ գյուղի 25 տարեկան երկու բնակիչներ, առանց համապատասխան թույլտվության, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի ծառեր և դրանք բարձել «Զիլ» մակնիշի, առանց համարանիշի մեքենան։ Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության

Թրամփը ենթարկվում է Էրդողանի պահանջներին․ պոչն է շարժում շանը

 Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ամեն անգամ, երբ Թրամփը հեռախոսազրույց է ունենում մեկ այլ պետության ղեկավարի հետ, կարող ենք աղետալի արդյունք ակնկալել։ Թրամփը չի գիտակցում իր որոշումների հետևանքները Միացյալ Նահանգների և աշխարհի վրա: Նա իր գլխավոր օգնականներից պատշաճ տեղեկություններ չի խնդրում և չի հետևում նրանց խորհուրդներին: Հոկտեմբերի 6-ին Թրամփի հեռախոսազրույցը Թուրքիայի

Ո՞ր տարիքից սկսել խնամել երեխայի ատամները և ե՞րբ օգտագործել ատամի մածուկ

Վերջին շրջանում տարածված խնդիր կա, որ երեխաների կաթնատամներն ընկնում են, սակայն հիմնական ատամի ծիլ լնդում չկա:

Հյուրատների բում Գյումրիում․ այն սկսել է ազատվել աղքատ քաղաքի կերպարից

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը, որը պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ հիմնել է «Գյումրի-20/25» նախաձեռնություն/հիմնադրամը՝ նպատակ ունենալով Գյումրիում հիմնել իր տեսակով եզակի թանգարաններ՝ հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, սպորտի թանգարան, գիտահետազոտական ու զբոսաշրջիկների աջակցման կենտրոններ, այս քաղաքը դարձնել զբոսաշրջային յուրօրինակ վայր, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ինձ թվում է Գյումրին փոխելու գործընթացն արդեն սկսվել է, սակայն վերջնականապես աղքատ,

Հրայր Թովմասյանը հեռացել է կուսակցությունից օրենքի տառին համապատասխան. Վահրամ Բաղդասարյան. Yerkir.am

Ես եղել եմ մեծամասնության խմբակցության ղեկավարը, ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, եթե դա հիմնավորված չլիներ, այդ թեկնածությունը ամբիոնից չէր հնչի. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամությունից հրաժարվելու և  ՍԴ նախագահ ընտրվելու օրինականությունը վիճարկելու մասին: «Դա աբսուրդ է պարզապես. 2018 թ-ի փետրվարի 22-ին Հրայր Թովմասյանը դիմել է ՀՀԿ-ին,

Սպանություն՝ Երևանում. հանգամանքները պարզվում են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել

Թրամփի եւ Էրդողանի դասերը. մի-քանի «ոչ կոռեկտ» նկատառումներ

Լրջագույն ներքին խնդիրներ ունեցող Թուրքիայի նախագահ Էրդողանը, կորցնելով վերջին ընտրություններին Ստամբուլը եւ Անկարան, որոշեց ձեռք գցել Սիրիայի հյուսիսի վրա՝ ռազմական գործողությանը ներառելով իր բազմահազարանոց պրոքսիներին, անունը դնելով «Խաղաղության գարուն»։ Այս կապակցությամբ ձեւավորվում է մի իրողություն, որի պարզ նկարագրությունը ներկայիս վերբալ պայմանականությունների պայմաններում դասվում է «ոչ կոռեկտ» նկատառումների շարքին, բայց եւ այնպես, այս ամենի մասին ուղղակի

Խելամիտ քաղաքականության պարագայում Վրաստանի էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից կնվազի

Վրաստանի համար մեծ խնդիր է դարձել ադրբեջանական նավթադոլարներից առաջացած կախվածության հարցը։ Այսօրվա պայմաններում ադրբեջանական ընկերությունների ներդրումները Վրաստանում գերազանցում են երեք միլիարդ դոլարը։ Վրաստանում գրանցված է մոտ 700 խոշոր ադրբեջանական ընկերություն։ Սակայն ամենամեծ կախվածությունը Ադրբեջանի էներգետիկ համակարգից է, որը որպես տնտեսական զենք օգտագործվում է ընդդեմ Վրաստանի։ Ադրբեջանի մենաշնորհային ներկայությունը Վրաստանի տնտեսության մեջ հաստատվել է դեռ նախորդ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) գլխավորությամբ Պրահայում անցկացվեցին Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-չեխական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով երկկողմ, բազմակողմ և ԵՄ ձևաչափերում հարաբերությունների զարգացման դինամիկային և ակնկալվող զարգացումներին՝ միաժամանակ վերահաստատելով հարաբերություններն ամրապնդելու փոխադարձ

«Նախարարների աշխատավարձի բարձրացումն արդարացված է». Բաբկեն Թունյան

Ես կփորձեմ պարզաբանում ստանալ կառավարությունից այս հարցի վերաբերյալ, բայց ոչ ԱԺ ամբիոնից

Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել

Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ իշխանության յուրացման մեջ

ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով

Իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները հանդիպել են Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` հանցավորության դեմ պայքարի կազմակերպման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների հետ տարվող աշխատանքները համատեղ կազմակերպելու համար արդյունավետ համագործակցության նպատակով ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական քրեագիտական գլխավոր վարչության ծառայողներն այսօր հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների հետ տարվող աշխատանքների շրջանակում համագործակցության,

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին:)»:

Հայտնի են Մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման հաղթած նախագծերը

Aravot.am-ը տեղեկացրել էր սեպտեմբերի 6-ից  մեկնարկած Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագծի մասին: Այն դիզայներների, ճարտարապետների եւ  ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ ProfEye Challenge-ի շրջանակում որպես առաջին «մարտահրավեր» մասնակիցները մշակել եւ առաջարկել էին Երեւանի կոլորիտային

Արսեն Բաբայանին չպետք է ձերբակալեն. բողոքի ցույց

Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են ձերբակալության որոշումը, նիստն ընթանում է

Նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ. ՀՀ վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը: Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց

Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի առավել խորացմամբ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր ժողովուրդների միջև կան խորը պատմական կապեր, ջերմ բարեկամություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ: Այդ գործում մեծ է Ֆրանսիայի հայ համայնքի դերը, որի մի ստվար մասն այսօր հաստատված է Օվերն-Ռոն-Ալպ շրջանում: Հայաստանը հետաքրքրված է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդկային կապերի

Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով կաջակցեն. Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահ

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: Կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:   Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին

Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (Տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի

Ով եւ երբ է իրականում խախտել կարմիր գիծը. Հռիփսիմե Գրիգորյանի ուշագրավ ելույթը՝ Հրայր Թովմասյանի մասին

Դավիթ Աղայանի նորածին երեխային ջերմության մեջ մի քանի ժամ պահեցին ոստիկանությունում, որպեսզի Դավիթ Աղայանը գնար հանձնվեր: Եղեգնաձորից Էդուարդ Ասատրյանին Մարտի 1-ի առավոտյան հրապարակում, այնուհետեւ 6-րդ վարչությունում դաժան ծեծի ենթարկելուց հետո ուսի կոտրվածք ստանալուց ու դրա արդյունքում վիրահատվելիս հենց վիրահատական սեղանի վրայից առեւանգեցին եւ տարան ոստիկանություն: Ձերբակալեցին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրեցին 17-ամյա Սարգիս Գեւորգյանին եւ 20-ամյա Անի Գեւորգյանին:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930