Օրվա լրահոսը

ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Ձեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին

Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցության հագեցած օրակարգ ունեն. ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպանին

Լիանա Գյուրջյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բոլոր ոսկիները

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ: U 23 աղջիկների պայքարում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը նվաճեց բոլոր ոսկե մեդալները: Պոկում վարժությունում Լիանան հավասարը չունեցավ 95 կգ արդյունքով: Մեր շնորհալի մարզուհին երկրորդ փոքր ոսկե մեդալը վերցրեց նաեւ հրում վարժությունում՝ գլխավերեւում պահելով 120 կգ ծանրաձողը եւ երկամարտի 215 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Բաբլոյան. «Ինձ ճանաչողը չի կարող պատկերացնել, որ առանց դիմումը տեսնելու հայտարարություն կանեի»

Փաստաբան Արամ Վարդեւանյանն էլ լրագրողներին հիշեցրեց, որ նախաքննության փուլում են, հետեւաբար՝ նախաքննական գաղտնիքի խնդիր կա

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրասիական տարածաշրջանի հարցերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյին: Նախարար Մնացականյանը գոհունակություն հայտնեց փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական դարավոր բարեկամության կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բազմաոլորտ համագործակցութան խորացումը և ընդլայնումը: Երկուստեք ընդգծվեց, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներով տեղի ունեցող փոխայցելություններն

Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդների ու գերիների փոխանակման հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատանդների, ռազմագերիների փոխանակման հարցը: Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, հանդիպումը կայացել է «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովի շրջանակում: Տեղեկատվության համաձայն՝  Ադրբեջանի ԱԳ նախարարը դրական է գնահատել ԿԽՄԿ-ի գործունեությունն արցախյան հակամարտության համատեքստում և նշել է  պատանդների ու

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից վերակառուցված 220/110.10 կվ «Հաղթանակ» ենթակայանի վերագործարկման արարողությանը: Աշխատանքներն ընթացել են Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: Ըստ պատասխանատուների, ենթակայանը կարևոր նշանակություն ունի Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածի, ինչպես նաև Արմավիրի մարզի մի շարք

Սիլվա Համբարձումյան. «Սուրենը կանխիկն էր տանում, Արաքս Դիլանյանին փոխանցում էի անում»

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ կաշառք ստանալուն օժանդակելու գործով այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմն 2 ժամ կարդացել է գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանը: Նախորդ նիստին ի պատասխան պաշտպանական կողմի հարցի, Համբարձումյանն ասաց, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար Արամ Հարությունյանին առաջին անգամ 600 հազար դոլարը կանխիկ փոխանցել է 2008

«Այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին եւ օրենքի ոգուն համապատասխան». Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում «Հարգարժան տիկին նախագահ, հարգարժան տիկին գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու մի աննախադեպ, սակայն դժվարին ճամփորդություն՝ իր ուշադրության

Մեր երկու տղաները նվաճեցին 3 մեդալ

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 20 տարեկանների 81 կգ քաշային տղաների պայքարի մասնակից մեր երկու տղաները նվաճեցին 3 մեդալ, որից 1-ը երկամարտում, 2-ը՝ առանձին վարժություններում: Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում 340 կգ արդյունքով բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճան, միեւնույն ժամանակ հրում վարժության 190 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ  Կարեն Մարգարյանը հրում վարժությունում բարձրացրած

Կրակել էր ավտոմեքենայի ապակիներին․ 26-ամյա երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։ Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները

Անասնաբույժը բրուցելոզի ախտորոշման համար 1 կենդանուց վերցված արյունը ներկայացրել է իբրև 91 կենդանիներից վերցված

2019 թվականի հոկտեմբերի 23-ին Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի անասնաբույժի կողմից ներկայացված արյան 95 նմուշից առաջնային լաբորատոր փորձաքննության արդյունքում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային կառույցի Իջևանի տարածաշրջանի լաբորատորիայում բրուցելոզ հիվանդության ախտորոշումը դրական արդյունք էր արձանագրել 91 նմուշի համար։ Փորձաքննության ընթացքում դրական ռեակցիաների անընդհատությունը և նման մեծ քանակը (դա նշանակում է՝ Հաղարծինի 8 անասնատերերի բոլոր խոշոր եղջերավոր  կենդանիները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն

ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Քոչարյանը ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հովհաննես ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

Մարկ Գրիգորյանի գիրքն ամենևին այն մասին չէ, որ մենք ուժեղ ենք, իսկ թշնամին թույլ. Արամ Աբրահամյան

Ամենածանրն ինձ համար BBC-ի մասին խոսելն է, երբ ինձ վրա կային բազմաթիվ ճնշումներ, բայց Հայաստանից ոչ մի օգնություն չէի ստանում: Գիրքը կարդացել են նաև ադրբեջանցիներ և այն բացելիս միանգամից կարդում են Հերդար Ալիևի մասին գլուխը:

Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է: Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։ Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։

Հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է: Գյուղատնտեսության ոլորտի ապահովագրությունը կարևոր նախապայման է տվյալ ճյուղի կայուն զարգացման, ներդրումային դաշտի բարելավման և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Միջազգային

Արման Բաբաջանյանը երկու ժամանոց հանդիպում է ունեցել Նաիրի Հունանյանի հետ

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա

Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր

Վլադիմիր Կարապետյան. վարչապետը փոխոստիկանապետի հետ չի խոսել, իր կամքով է դիմում գրել

Վարչապետի մամլո խոսնակը փոխոստիկանապետի հրաժարականի պատճառը չգիտի

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունները կտրամադրվեն պետական վկայագրերի միջոցով

Կառավարությունը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու կարգը, պետական վկայագրի ձևը: Համապատասխան որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների պահանջով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման , դրանց որակի

«Չի եղել որևէ բումային օր, որ մենք զբոսաշրջիկների որոշ խմբերի չնեղացնենք»․ Հովհաննես Շիրազի թանգարանի տնօրեն

Հովհաննես Շիրազի հուշատուն -թանգարանի տնօրեն Արա Պապանյանի ասելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից ուղիղ եթեր մտնելուց հետո տուրիստական բում է սկսվել․ հատկապես շաբաթ-կիրակի օրերին թանգարանի դիմաց մեծ հերթեր են, սակայն Գյումրին դեռ պատրաստ չէ մեծ հոսքի։ Ըստ Արա Պապանյանի, առաջին խնդիրներից մեկը, որն առկա է Գյումրիում, զուգարանների բացակայությունն է։ Թանգարանը, որի զուգարանները նախատեսված են միայն աշխատակիցների

Կառավարության օրակարգի կարևորագույն հարցերից է արժեթղթերի բորսայի զարգացումը. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանումներ է ներկայացրել Համաշխարհային բանկի հրապարակած «Դուինգ բիզնես 2020» թվականի զեկույցում տրված գնահատականների վերաբերյալ։ Նախարարը, մասնավորապես նշել է, որ զեկույցը յուրաքանչյուր երկրի համար գործարարությամբ զբաղվելու տաս ցուցիչ է օգտագործում։ «Հայաստանն այս տարվա գնահատման

Դավիթ Անանյանը մտահոգված է ՊԵԿ քննչական վարչությունը քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու ծրագրով

ՊԵԿ քննչական վարչությունը քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու կառավարության նախաձեռնությամբ ՊԵԿ նախագահը որոշակի մտահոգություններ ունի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ այդ գործընթացի հետ ՊԵԿ-ը համաձայն չէ։ Անանյանը վստահեցրեց՝ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել։

Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանի որոշում

«Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Տեղեկացնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հոկտեմբերի 24-ին հրապարակվեց դատարանի որոշումը (նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյան) Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ նրա պաշտպանների դիրքորոշման հետ կապված: Նախորդ դատական նիստին պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել էր.

Փաշինյանի գաղտնի հանձնարարականով ՊԵԿ նախագահի պարգեւավճարը նվազել է

Վարչապետի՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման գաղտնի հանձնարարականի մասին այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողներին վստահեցրեց՝ նպատակադրված որեւէ գաղտնի որոշում չի եղել, եւ Փաշինյանն էլ համապարփակ պատասխանել է այդ հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողներն Անանյանին հիշեցրին նախկինում ՊԵԿ-ում տրված մեծ չափերի պարգեւավճարները, որի պատճառով ՊԵԿ-ը շատ քննադատվեց, քան հիմա կառավարության ղեկավարը: Անանյանն այս առնչությամբ ասաց. «Ուղղակի վարչապետի

«Ռուսերենը հայաստանի ազգային հոգևոր և ինտելեկտուալ գանձարանում իր ներդրումն ունեցած լեզու է». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Ռուսագիտությունը XXL դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը: Գիտաժողովի կազմակերպիչներն էին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը և Երևանում Ռուսաստանի գիտության և կրթության կենտրոնը: «Ռուսագիտությունը XXL դարում. զարգացման միտումները և ուղղությունները» խորագրով միջազգային գիտաժողովը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 և Հայաստանում ռուսագիտության զարգացման 80-ամյակներին: Գիտաժողովի մասնակիցներն

«Երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին». դատարանը քննում է ջերմուկցիների հայցը

Ըստ Նազելի Վարդանյանի՝ գիտնականները նաեւ փաստել են, որ հանքի շահագործման հետեւանքով թթվային հոսքը տասնյակ տարիներ է տեւելու, եւ կառավարության վրա հանքի շահագործման հետեւանքների վերացումը բավականին թանկ է նստելու

Արմեն Աշոտյան. Հայաստանում նման «բեսպրեդելի» պատճառը իշխանությունից հարբած Փաշինյանն է

Եթե հին ժամանակներում այդ օրերին թույլատրելի էր գրեթե ամեն ինչ, իսկ օրգիաներից հետո բոլորը փորձում էին մոռանալ տեղի ունեցածն ու վերադառնալ սովորական կյանքի, ապա Հայաստանի դեպքում, երբ այս մղձավանջը ավարտվի, ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու:

Վիկտոր Կատվալյան. Ակադեմիական հանրությանը հարցրե՞լ են, որ ԳԱԱ-ն ուզում են լուծարել

Թեժ քննարկում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի աշխատանքային տարբերակի շուրջ

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930