Օրվա լրահոսը

«Ամենալավ պահն այն է, երբ աշխարհը զբաղված է»․ Ռիչարդ Հովհաննիսյան. «Ա1+»

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը (քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է – հեղ.) հանդես եկավ դասախոսությամբ: Պրոֆեսորն անդրադարձավ ցեղասպանության տարիներին տեղի ունեցած տեղահանություններին, ինքնապաշտպանական մարտերին, ձևավորված Սփյուռքին, աշխարհի տարբեր կետերում ձևավորված հայրենակցական միություններին։ Այնուհետև Հովհաննիսյանն ասաց, որ 1940-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային տարիներին Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվեց տեղի ունեցող

«Իմ մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ էդ մարդիկ գոնե հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, վաղ թե ուշ բռնվելու են». Փաշինյան

Վարչապետն ասաց՝ մինչեւ հիմա պետական պաշտոնյաներ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են, ես այդ մարդկանց տրամաբանությունը չեմ հասկանում:

Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ

Ուրիխանյանն ԱԺ-ում հայտարարեց՝ 1000 դրամների հիմնադրամից 800 մլն դրամ չկա. «Եկեք բացահայտենք ու պատժենք մեղավորներին», Փաշինյանը համաձայնեց

Վարչապետն առաջարկեց, որ աշխատանքային կարգով նստեն, թղթերը դնեն, թվերը համեմատեն, տեսնեն որտե՞ղ է պրոբլեմը. «Եթե ձեր մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել եւ պետք է այս հարցի պատասխանը ստանանք»:

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Զարուհի Բաթոյանը՝ գիշերօթիկները փակելու մասին. «Ես զարմանում եմ, որ այս ծրագիրը քիչ աջակցություն է ստանում ու խեղաթյուրվում է հայտնի մարդկանց կողմից»

Նախարարն ասաց, որ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների 90 տոկոսն ունեն կենսաբանական ընտանիքներ եւ նրանք հայտնվել են այդ հաստատությունում միայն սոցիալական խնդիրների պատճառով:

«Տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու». Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն զրուցել  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: -Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։ -Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը,

Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից կալանքը մասնակիորեն կհանվի. ըստ փաստաբանի՝ ծավալները հայտնի կլինեն, երբ դատարանի որոշումը տեսնի

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) մասնակի բավարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բողոքը՝ իր գույքի վրա կալանք դնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որոշման հետ կապված: Aravot.am-ը Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից ի՞նչ ծավալով է հանվում կալանքը, նա պատասխանեց. «Դա չենք կարող ասել:

Բացահայտվել է Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել: Դեպքի վայրում

Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝

Արման Բաբաջանյանը Փաշինյանին առաջարկում է երկրին վնաս տված օլիգարխներից փող վերցնել՝ որպես ներդրում, Փաշինյանը չհամաձայնեց

Վարչապետն ասաց, որ բիզնեսի համար թելադրել են իրենց կանոնները, առաջինը՝ մի գողացիր, երկրորդը՝ եղիր արդյունավետ, երրորդը՝ եղիր նորարար եւ չորրորդը՝ եղիր համագործակցող. «Այսօր շատ խոշոր ներդրումներ տեղի են ունենում եւ տեղի են ունենալու»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օր օրի մեծանում է, դրա մասին են վկայում ԱՄՀ հայտարարությունները:

Ո՞վ է ձեռք քաշել իր անունից․ Անահիտ Բախշյանը՝ Նաիրի Հունանյանին ազատել արձակելու մասին (Տեսանյութ). Ա1+

Հոկտեմբերի 27-ի գործով նոր իշխանություններն առայժմ ոչինչ չեն անում, ասում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի, Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ «Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որպեսզի բացահայտվի։ Վերջին մի քանի ամսում տարբեր  մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում ու փաստեր են ասում։ Մենք՝ տուժողի իրավահաջորդներս, մինչև հիմա այդպես էլ

ՀՔԾ. «Բաբլոյանը ներկայացել է հարցաքննության իր իսկ նախընտրած ժամին»

Հատուկ քննչական ծառայությունն արձագանքում է Արա Բաբլոյանի այն հայտարարությանը, որ ՀՔԾ-ն ստիպել է իրեն ներկայանալ հարցաքննության, մինչդեռ ինքը կարեւոր վիրահատության պետք է մասնակցեր՝ լյարդի փոխպատվաստման, որն առաջին անգամ է կատարվել մեր երկրում: Այս առնչությամբ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը,

«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմությունը չի կարող լինել Հայաստանում, դա պարզ է». Փաշինյանը՝ Ֆիրդուսի բնակիչներին

Վարչապետն ասաց՝ «Մենք ուրիշ դեպքեր էլ ունենք, օրինակ, մի տեղ որեւէ խոշոր ներդրում է արվում ու խոշոր ներդրման կողքը 10-20 քմ տնակ կա, ասում է՝ իմ տունն է, ես վաճառում եմ, ենթադրենք, 3 մլն դոլարով, սկզբունքորեն հա, բայց այնքան էլ չէ, էլի»:

Արա Բաբլոյան. «Ինձ մի բանում կարող են մեղադրել՝ նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության»

«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության: Այդ հարցում կա հստակ մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հարուցած քրեական գործին, որին Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ ՀՔԾ-ի՝ «Սահմանադրական դատարանի նախկին նախագահ

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից. «Փաստինֆո»

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով. Անդրեա Վիկտորինը՝ Տիգրան Խաչատրյանին

Ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասնաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։

Վալերի Գերգիևը պարգևատրվել է «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով

Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»: Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական

«Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը եւ հայ գրականությունը ինձանից եւ մեր թիմից պաշտպանել». Արայիկ Հարությունյան

Էնֆիաջյանը Թումանյանից մեջբերում արեց. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը»: Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ անգիր անել չի սիրում եւ մեջբերում չի կարող անգիր արած ասել:

Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար

Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են մասնավորապես Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները: Բացի դրանից, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին,

Սարգիս Օհանջանյանը ևս կմնա կալանավորված

Բողոքի ցույց`վերաքննիչ դատարանի բակում

Գուցե, մեզ է՞լ է պետք մտածել Նոր Զելանդիայում կիրառվող մոտեցման մասին

Aravot.am-ը Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է մտածում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ բարձրացնելու գաղտնի քայլերի կամ իշխանությունների այն հիմնավորումների մասին, թե դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք կաշառք չվերցնեն: Չէ՞ որ անձը, որին առաջարկվում է այս կամ այն բարձր պաշտոնն ու պատասխանատվությունը, համաձայնությունը տալուց առաջ տեղյակ է լինում իր ստանալիք աշխատավարձի չափի մասին: Հետեւաբար, այդ

Որոշ նախարարների աշխատավարձն իջել է, որոշներինը՝ բարձրացել. Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու է դա գաղտնի արել՝ նախկինների իներցիայով

Որ ասում եք՝ առանց օրենքի բարձրացրել ենք՝ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այդ պարգեւավճարների ֆոնդերը նախատեսված են եղել: Էդ գումարները չեն ավելացել, մենք որեւէ ուրիշ տեղից փող չենք կտրել, իրենց աշխատավարձը բարձրացրել ենք, դա հենց նախատեսված է եղել այն հոդվածից, որը դուք ընդունել եք:

Սննդի պահման պայմանների խախտումներ՝ Երևանի դպրոցներում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել  Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և Ա/Ձ

«Մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիքներ ստանում են ե՛ւ հայերենից, ե՛ւ հայ գրականությունից, ե՛ւ պատմությունից». Արայիկ Հարությունյանը պարզաբանում է

Սերգեյ Բագրատյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցրեց Հայ գրականություն, Հայոց լեզու, Հայոց պատմություն առարկաներն այլեւս բուհ-ի ծրագրից հանելու որոշումից.

Հայաստանի ճարտարապետների պալատը հույս հայտնեց, որ վարչապետը կմերժի Սարհատ Պետրոսյանի դիմումը և նա կշարունակի ու ավարտին կհասցնի իր իսկ նախաձեռնությամբ սկսված ծրագրերը

Հայաստանի ճարտարապետների պալատում ս/թ հոկտեմբերի 21-ին հրավիրվել էր Պալատի խորհրդի արտահերթ նիստ, որի առիթը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի՝ պաշտոնից ազատվելու մասին հայտարարության հրապարակումն էր, որի պատճառն, ըստ Պետրոսյանի՝ ներկայումս քաղաքաշինության բնագավառում բարեփոխումների և առաջընթացին ուղղված քայլերի բացակայությունն է: Սարհատ Պետրոսյանը Ճարտարապետների պալատի խորհրդի անդամ է, մինչև պալատի վերակազմավորումն էլ Ճարտարապետների միության վարչության կազմում ընտրվել

Մարզերում հանրային սննդի օբյեկտները, որոնց շրջանառությունը կլինի մինչեւ 24 մլն, նույնպես կազատվեն հարկերից

«Իմ քայլի» պատգամավոր Ծովինար Վարդանյանը գովեց Մանե Թանդիլյանի նախագիծը, ասելով՝ «Լավին՝ լավ, վատին՝ վատ: Շատ լավ նախագիծ է»: Նա ասաց, որ «մարզերում, երբ մարդը թոնիրում լավաշ է թխում, տնական պանրով մատուցում է տուրիստներին, կամ սուջուխ է վաճառում, կամ ինչ-որ պահածո, սա հոյակապ հնարավորություն կտա, որ այդ բիզնեսը կայացնեն»:

Աննա Հակոբյան. Քաղաքական ընդդիմությունն օգտագործում է իմ ակտիվ գործունեությունն ընդդեմ իմ ամուսնու՝ նպատակ ունենալով վնասել նրան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Կրթություն բոլորի համար» (Teach for all) միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում «Women in leadership» խորագրով քննարկմանը։ Աննա Հակոբյանը հանդիպել է համաժողովի շրջանակում Հայաստան այցելած բազմաթիվ երկրներում ակտիվ գործունեություն ծավալող կանանց։ Քննարկումը, որ վարել է

«Ես միշտ եմ լավ աշխատել». Արայիկ Հարությունյան

Ժողովուրդ ջան, այսքան ԶԼՄ կա, ամեն լումային եւ հաշվետվությանը հետեւում եք եւ տեղեկացնում: Մենք բաց ենք եւ թափանցիկ

ԵՊՀ-ն ոչ միայն որակյալ կրթություն է տրամադրում, այլև՝ լուծում ուսանողների սոցիալական խնդիրները. Քառօրյա պատերազմի մասնակից ԵՊՀ ուսանողների կեցությունը ուսանողական հանրակացարանում անվճար է

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով: ԵՊՀ ուսանողներ Գևորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գևորգ Մանուկյանը պարգևատրվել

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930