Օրվա լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին յոթերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Ազգային ժողովը բոլոր ջանքերը կգործադրի՝ նպաստելու երկրի առաջընթացին: Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում,
Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ
Այս տարի Երևանում և մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան և Արարատ քաղաքներում, Յունիբանկը նախատեսում է բացել 5 նոր մասնաճյուղ: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու զարգացումը պայմանավորված է բիզնեսի ծավալների աճով և հաճախորդների սպասարկման համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմամբ: Նոր մասնաճյուղերը կբացվեն բանուկ հատվածներում և կունենան ընդարձակ սպասարկման սրահներ: Այսօր Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո
Լոս Անջելեսի հայկական դպրոցների պատերին թուրքական դրոշներ փակցնելու նպատակը վիրավորելն է եղել. հոգեբան
«Պետք է կարողանանք ամեն արարք պատժելի դարձնել, որ իրենց համար դաս լինի». Դավիթ Գասպարյան
«Հանրային լրագրության ակումբ»-ը հրապարակել է «Փաստերի ստուգման» ուղեցույց
«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ)-ն հրապարակել է « Փաստերի ստուգման ուղեցույց», որը պատրաստվել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագծի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների, գերմանական Մարշալի հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Բլեք Սի Թրասթ»-ի (The Black Sea Trust for Regional Cooperation) ֆինանսավորմամբ: Ձեռնարկի հեղինակ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է փաստերի ստուգման ժամանակ օգտակար առցանց գործիքները։
Նախկին գյուղնախարարը՝ օպտիմալացված նախարարության գործառույթների մասին
Գյուղնախարարությունը միավորվել է, բայց գործառույթները չեն կրճատվելու
«Մամուլը միշտ էլ հարձակվել է իշխանության վրա». քաղաքագետը՝ Ալեն Սիմոնյանին
«Անհեթեթություն է ասել, թե մամուլը պատերազմ է հայտարարել քաղաքական գործիչներին»,-ասում է Աղասի Ենոքյանը
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհերին ձյուն է տեղում
Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհերին ձյուն է տեղում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհերին ձյուն է տեղում Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում
«Ենթադրենք՝ Քոչարյանին նստեցնեն, մենք կիմանա՞նք, թե ովքեր են 10 սպանություններն իրականացրել». Աղասի Ենոքյան
«Փոխարենը, կարելի էր ուղիղ ճանապարհով գնալ ու պարզել, թե ովքեր են սպանությունների հրամաններ տվողները»,-համոզված է քաղաքագետը
Մոսկվայի ոստիկանությունը ահազանգեր է ստացել Սամվել Կարապետյանին պատկանող օբյեկտներում պայթյունի վտանգի մասին
«Մոսկվայում զանգվածային հաղորդագրություններ են ստացվել առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունների վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 հաստատություն, հիմնականում առևտրի կենտրոններ»,- ասել է աղբյուրը:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին
ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և
«Ինչո՞ւ մինչ օրս ՀՀ-ն չի ճանաչել ադրբեջանահայության ցեղասպանությունը». Ալեքսանդր Մանասյան
Ինչո՞ւ անտեսվեց Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած թեզը
«Քմծիծաղը դեմքին Ալիեւ եւ իրեն կորցրած Նիկոլ Փաշինյան». Գուրգեն Եղիազարյան
«2017 –ի սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն արդեն ճամպրուկները կապեց, որ փախչի, մնում էր սպասել՝ ում տա, քեզ տվեց, որ ապահով իր տանը նստի». Եղիազարյան
Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է նկարահանվել Ռոման Բաբայանի Մարտի 1-ի ֆիլմում եւ հերքում է, որ հոնորար է տվել
Պարոն Քոչարյանը հարցրել է՝ բացի իրենից է՞լ ովքեր են խոսելու՝ իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են նաեւ պարոն Փաշինյանը, պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ էլի մի շարք անձինք, ովքեր դերակատարում են ունեցել: Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ: Մի քանի օրվա՝ 2-3 օրվա մեջ օպերատորները եւ ռեժիսորն արդեն եղել են Հայաստանում, հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, մերժել են:
Փաշինյան. Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան: Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը
Սկսած մաքրուհուց՝ Տիգրան Խաչատրյանը նույնպես պարգեւավճարներ է տվել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը 13-րդ աշխատավարձ է տվել
Քոչարյանը դատարանում հայտարարություն կանի
Հարցին՝ այս ընթացքում ո՞վ է այցելել Ռոբերտ Քոչարյանին՝ Ալումյանը պատասխանեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը, մենք: Պատգամավորներից որեւէ մեկը չի այցելել: Իսկ այն, թե ինչու է Քոչարյանը մերժել, որ Արտակ Զեյնալյանն իրեն այցելի, պարզվում է՝ հետաքրքիր պատմություն ունի: Ալումյանն ասաց, որ այսօր Քոչարյանին կհարցնի, եթե դեմ չի լինի՝ լրագրողներին կպատմի մանրամասները:
«Մարզպետը չպետք է նշանակվի Նիկոլ Վովաեւիչի ցանկությամբ». Զարուհի Փոստանջյան
Հեղափոխությունը պետք է միտված լիներ նրան, որ մարզպետն ընտրվի իր ներկայացրած ծրագրի համար, մինչդեռ Փաշինյանն իր կուսակցին է նշանակում մարզպետ
Մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է նոր քննության
ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ: 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել է մեղավոր և ենթարկվել տուգանքի
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր նախագահ ընտրվեց
Հունվարի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, և միաձայն քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը: Այնուհետև Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի 2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց կառավարման խորհրդի
Երևանի քաղաքապետարան. Բացատրական աշխատանքների փուլն արդեն կարող ենք համարել փակված, այժմ անցնում ենք կոշտ վարչարարության
Ավելի վաղ քաղաքացիներից մի քանիսը, ընդգծելով վարկային բեռն ու ընտանիք պահելու հոգսի հանգամանքը, փողոցային առևտուրը վերացնելու պահանջին դեմ արտահայտվեցին՝ փակելով ճանապարհը սեփական, այդ թվում արտասահմանյան արտադրության թանկարժեք մեքենաներով:
Տիգրան Խաչատրյան. «Նաիրիտի» վերագործարկման համար հստակ հաշվարկելի ու գնահատելի ներդրումային ծրագիր չկա
Նախարար Խաչատրյանը «Նաիրիտում» չինական ներդրումներից այնքան էլ տեղեկացված չէ
Շինարարական ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքների պահանջները
Հաշվարկվել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն դրամ հարկային պարտավորություն
«Արտակ Զեյնալյանն իր սեղանին պետք է ունենար նրանց ցուցակը, ովքեր իրենց համարում են քաղաքական հալածյալ». Փոստանջյան
«Մարդու հանդեպ վատ վերաբերմունքի արգելումը բացարձակ իրավունք է, որը չի կարող սահմանափակվել»,-շեշտում է Զարուհի Փոստանջյանը
Հրազդանի համայնքապետարանն՝ ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետի. պահանջում են 3 միլիոն դրամ
Դատական նիստը հետաձգվեց՝ պատասխանողի փաստաբանի միջնորդության հիմքով:
Մոսկվան ողջունում է շփումները Բաքվի և Երևանի միջև. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է…Մենք իրականացնում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն և իմ կարծիքով՝ որակով: Մենք ողջունում ենք այն քաղաքական կապերը, որոնք վերջին շրջանում եղել են
Մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա. ՀՀ վարչապետը հանդիպել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետի այցը մեկնարկել է Գերմանիայի Քյոլն քաղաքից. հունվարի 31-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային: ՀՀ վարչապետը նշել է` KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար, որի հետ համագործակցության շրջանակում ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում
Արայիկ Հարությունյան. Ուսուցիչներին պաշտպանելու համար ծնողների ու դպրոցի միջեւ կնքվող պայմանագիրն էլ կվերանայեն
Սեպտեմբերին ծնողների ու դպրոցի միջեւ կնքվող պայմանագիրը կփոփոխվի
Երբ կվճարվեն փետրվար ամսվա կենսաթոշակները
2019թ. փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 5-ից: Սոցիալական ապահովության պետական ծառայություն
ԿԳ նախարար. Ես հոգեւորականին դպրոցից դուրս չեմ հանել
Արայիկ Հարությունյանն ասել է՝ դասղեկական ժամերը հոգեւոր քարոզի համար չեն
Քոչարյանի պաշտպանական խումբը հնարավոր է նորից ՍԴ դիմի՝ դիմումը հստակեցնելուց հետո
Արամ Օրբելյանն ասաց, որ իրենց համար ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ ամեն դեպքում, անկախ ցանկացած հանգամանքից, վերջնական մեկնաբանող մարմինը Սահմանադրական դատարանն է: Նա ասաց, որ ՍԴ աշխատանքային որոշումից հասկացել են, որ եթե անձեռնմխելիության հարցը բերեն դատարան՝ ՍԴ-ն կքննի: