Օրվա լրահոսը
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին
2020թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը: 2019թ. տարեվերջին սպասվում է ավտոմեքենաների ներմուծման ծավալների բազմապատիկ աճ: Արդյունքում՝ նավահանգիստներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում աննախադեպ հերթերը կարող են հանգեցնել ամիսներ առաջ ձեռք բերված ավտոմեքենաների որոշ մասի ՀՀ սահմանը փաստացի 2020թ.
ԱԺ-ում առաջարկում են ՀՀ զինանշանի հարցը բերել օրակարգ, սխալներն ուղղել. «Մեր զինանշանը հնչում է ֆալշ»
Պատգամավորն ասաց, որ մասնագետների հետ է հանդիպել ու մտադիր է այս հարցը բերել օրակարգ ու շտկումները զինանշանում արվեն այնպես, որ լինի սահուն, թեթեւ, երաժշտական լեզվով ասած՝ «լեգատո»:
Կոտայքի մարզպետը դիմել է վարչական դատարան
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման
Հովհաննես Քոչարյանին բանտիկով մի տուփ ձու նվիրեցին. միջադեպ՝ ոստիկանության բարեփոխումներին նվիրված քննարկմանը (տեսանյութ)
Ըստ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի՝ հանցավորության աճի միտումները հիմնականում օբյեկտիվ են:
Անդրեա Վիկտորինը նշել է՝ կրթությունը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել ՀՀ-ին բարեփոխումների իրականացման ճանապարհին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու համագործակցության նոր ուղղությունները: Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ կրթության ոլորտը ԵՄ-ի առաջնահերթություններից է և իրենք պատրաստ են աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Նախարար
«Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ցանկացած պահի». Արման Բաբաջանյան
«Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից, այդ թշնամիները ոճրագործությունից 20 տարի անց էլ բացահայտված չեն, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի»:
ՌԴ-ում ադրբեջանական հակահայկական քարոզչության ակտիվացումը կարող է հարվածի տակ դնել ռուսահայությանը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ադրբեջանի քարոզչական սադրանքն ու Ռուսաստանի անզգուշությունը Ռուսաստանում ադրբեջանական հակահայկական քարոզչության ակտիվացումը և դրա նկատմամբ ՌԴ պաշտոնատար անձանց վերաբերմունքը կարող են հարվածի տակ դնել ռուսահայությանը և ազգամիջյան լարվածության հիմք դառնալ։ Ի՞նչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրեց ֆաշիզմի հերոսացման մեջ՝ նկատի ունենալով հանգամանքը,
«Ես լիահույս եմ, որ էդ հարցը Что? Где? Когда?-ում երբեք չեն հնչեցնի, դուք կրկին սխալ պատասխան կտաք ու կպարտվեք». Սիսակ Գաբրիելյանը՝ Արման Աբովյանին
Սուրեն Գրիգորյանն օրինակ բերեց. «Մեր շենքում բոլորն ինձնից զզվում են, ես էլ ավտո եմ քշում, հիմա նստում եմ ղեկին, քշում եմ, սաղ շենքի բնակիչները հետեւիցս գալիս են, որ տեսնեն ես երբ եմ խախտում անելու, որ ֆիքսեն: Հիմա եթե ես խախտում չանեմ մի օր, երկու օր, երկու շաբաթ, ո՞նց են ինձ հետապնդելու»:
Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները. ԱՐՄԵՆՊՐԵՍ
Չնայած որ, ՀՀ վիճակագրական կոմիտեն սույն թվականի հուլիսի 15-ին պարզաբանում էր ներկայացրել շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին, սակայն վերջին օրերին մամուլում նորից անդրադարձ եղավ՝ այս անգամ 2019թ. հունվար-օգոստոսի ցուցանիշներին առ այն, որ ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով: Եվս մեկ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմեց
Մարդու իրավունքների պաշտպանությունը առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ. Բակո Սահակյանը ընդունել է Չո Լա Աունին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի
«Փոխվարչապետի ասածի համար վաղը մեր քթից բերելու են». Գեւորգ Պետրոսյան
Ստացվում է, որ ասում ենք՝ ապաքաղաքական մարմնում՝ Սահմանադրական դատարանում, քաղաքական խնդիր կա: Զարմանում եմ՝ իրավախորհրդատուներ չունե՞ն:
Պետբյուջեից յուրացրել է 2.295.546 դրամ. Չարենցավանի Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոցում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել նախկին տնօրենին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի
«Մենք մի կերպ յոլա կգնանք». Ալեն Սիմոնյանը՝ նախարարների աշխատավարձի բարձրացման մասին
Պետական հիմնարկների աշխատավարձը պետք է բարձրացնել, որովհետեւ մասնավորն ավելի լավ պայմաններ է առաջարկում:
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով. Tert.am
Tert.am-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի
Բագրատյանը բողոքեց՝ 4 պտույտ է արել ԱԺ շենքի մոտ, խախտումով մեքենան կանգնեցրել, Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց՝ «Պարտադիր չի ձեր խմբակցության դեմը բերեք մեքենան կանգնացնեք»
Սիսակ Գաբրիելյանն էլ Բագրատյանին հակադարձեց. «Այսօր ես 4 քվեարկության բացակայել եմ նրա համար, որ տեղ չկար, գնացել եմ հեռու եմ կանգնել ու ոտքով եմ եկել: Ես չեմ կանգնել երկրորդ գիծ, գուցե քվեարկություններից շատ բացակայեմ, մանդատից էլ զրկվեմ, չեմ մտածի, ես չեմ խախտում անի, գնացել եմ, հեռու եմ կանգնել, եկել եմ, որ նորմալ կանգնեմ: Տեղ կա՛ կանգնելու: Ես եւ օրենքի համահեղինակ Փամբուխչյանը երբեմն գնում ենք Սասունցի Դավիթ կայարանի մոտ կանգնում ենք, մետրոյով գալիս ենք այստեղ իջնում ենք:
ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից անտառների վերականգնման ու պահպանության նպատակով իրականացվող ծրագրերին և կարևորել գլոբալ բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ ջանքերը: Կառավարության ղեկավարը իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հարգելի
«Այդ օրենքից Նաիրի Հունանյանի օգտվելը համարում եմ անբարոյականություն». Անահիտ Բախշյան
«Ես միանշանակ դեմ եմ լինելու դրան»
Փայլանը` թուրք նախարարին. «Ինչպե՞ս կպարզաբանեք կանգառներում ատելություն քարոզող պաստառների առկայությունը». Ermenihaber
Կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա պաստառներ են փակցվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից ընկեր դառնա նրանց, ուրեմն, նա էլ է նրանցից մեկը: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»:
Տեսադաշտում կան կասկածյալ անձինք․ Գյումրիում՝ թոշակառու կնոջ տան վրա ավազակային հարձակման հետքերով
Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, հոկտեմբերի 20-ին, ժամը 04․00-ի սահմաններում երկու դիմակավորված անձինք հարմարեցրած բանալիով բացել էին Գյումրու Կամո փողոցի վրա գտնվող շենքերից մեկում բնակվող 70-ամյա Սուսաննա Բ․-ի բնակարանի մուտքը, ծեծի ենթարկել կնոջը, հափշտակել ոսկյա մատանիներ ու գումար եւ դիմել էին փախուստի։ Կնոջը տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ
Աշոտյանը՝ ԱԳՆ-ին. Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք
Տրենդից դուրս է, բայց պիտի ասեմ։ «Մեջքն ուղղած» արտաքին քաղաքականության մասին զառանցանքները սալով կտրեմ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օրերս ողջունել է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը։ Ես, անխոս, Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման եւ հայ-ուկրաինական դարավոր բարեկամության ամրապնդման ջերմեռանդ կողմնակից եմ։ Մենք եւ ուկրաինացիները հոգեհարազատ ժողովուրդներ ենք, բայց մեր պետությունները պատմության բերումով դարձել են
Մոտ ապագայում ՌԴ Պետական Էրմիտաժի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
Հոկտեմբերի 20-ին ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին այցելեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը հյուրին ներկայացրեց Աբովյանների տոհմական տան պատմությունը, անդրադարձավ մեծանուն լուսավորչի կյանքին ու գործունեությանը: Մ. Պիոտրովսկու համար ճանաչողական շրջայց կազմակերպվեց նաև թանգարանի գլխավոր ցուցասրահում: Այցելուների տպավորությունների մատյանում հյուրը հետևյալ գրառումն արեց. «Խորին շնորհակալություն հայ մշակույթի Արարատի՝
Ռուբեն Բաբայան. «Երբ մաքսանենգության դեմ պայքարում են, մաքսատունը չեն փակում»
«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովին մասնակցել է նաեւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են արծարծվել, եւ ինչ տպավորություն է ստացել այդ աշխատաժողովից: «Ամենակարեւորը, որին անդրադարձավ նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այն սկզբունքն է, որ յուրաքանչյուր հարց բարձրացնելուց եւ որոշում կայացնելուց առաջ պետք է
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. 24News
«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Ըստ նրա՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն
Չո Լա Աունն իր հիացմունքն է հայտնել Արցախի ժողովրդի անցած ճանապարհի մասին՝ ընդգծելով, որ այն մարդու իրավունքների և ազատությունների պայքար է
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իրավապաշտպան Չո Լա Աունին, ով այցելել է Արցախ «Ավրորա» ֆորումի շրջանակներում: Պաշտպանն իր ակնածանքն է հայտնել հյուրի հանդեպ՝ տասնամյակներ շարունակ մյանմացի ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար մղած ծանր ու հետևողական պայքարի համար: «Մեծ պատիվ է Արցախում հյուրընկալել մի մարդու, ով
34%-ը հազվադեպ է ստուգում տեղեկատվության հավաստիությունը. հետազոտության հետաքրքիր արդյունքներ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը ներկայացրին Հայաստանում մեդիա սպառման մասին իրականացված հետազոտության արդյունքները, որին հետեւեց քննարկումը։ Հետազոտությունն իրականացվել է 2015, 2017 եւ 2019թթ: Վերջին հետազոտությանը մասնակցել է 1200 քաղաքացի, իսկ 2017-ին եւ 2015-ին համապատասխանաբար`1178 եւ 1448: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ներկայացրեց հետազոտության պատմությունը, ասաց, որ առաջին հետազոտությունն իրականացրել են
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից: Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են. իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն, անձնական
Արձանագրվել է կարմրուկի բերովի 7 դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ
Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի
Շորը հագնում են, գնում հարսանիք ու վերադարձնում խանութին. տնտեսվարողը չի ցանկանում օրենքով շարժվել
Սպառողների իրավունքները տնտեսվարողների սրտով չեն
Ապօրինի անտառահատման համար Լոռու մարզում այս տարի 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան 2018-ին
դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով
«ՍԴ-ն ԱԺ-ի հանդեպ դրսևորեց անհարգալից վերաբերմունք. անարձագանք չի մնա». Մակունց
Մենք խնդիր չէինք դրել լուծելու ՍԴ-ի ճգնաժամը։ Մենք շարունակելու ենք մեր պլանով, որն Արդարադատության նախարարության մշակած ռազմավարական փաթեթն է:


















































