Օրվա լրահոսը
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ. «Ամերիկայի ձայն»
ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի
Նիկոլ Փաշինյան. Շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը
Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաեւ այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին եւ որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը
Երկու «ոչ քննադատական» գրառում
Իմ բարեկամ եւ գործընկեր Թաթուլ Հակոբյանը փորձ է արել բացահայտել, թե ինչու են մարդիկ քննադատում ներկայիս իշխանություններին: Իսկապես, եթե փորձենք բաժանել իշխանությանը քննադատողներին ըստ կատեգորիաների, ապա, այո, այդ խմբերում կլինեն քոչարյանականներ, սերժականներ, նախանձողներ, «աբիժնիկներ», պաշտոն ուզողներ եւ այլն: (Ճիշտ նույն ձեւով թաքնված եւ բացահայտ մոտիվներ կարելի է գտնել նաեւ իշխանությունը գովերգողների եւ դրա բոլոր քայլերը
Հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը: Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի
Բացահայտվել է 20-ամյա երիտասարդի և նրա ընկերների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը
Մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի բնակչին
Մոսկվան ու Անկարան եկել են համաձայնության Սիրիայի հարցում. «Ամերիկայի ձայն»
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին ասում է, որ Թուրքիան տրամադրված էր հարձակվել ընդդեմ քրդերի անկախ ամերիկյան զորքերի առկայությունից: Սենատում լսումների ժամանակ նա նշել է, որ ամերիկյան որոշ ստորաբաժանումներ դեռևս Սիրիայում են և համագործակցում են քրդերի հետ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայի սահմանային շրջանների վերահսկողության հարցում, որով քրդական զորամիավորումները պետք է հեռանան
Պաշտոնանկություններ կառավարությունում
ԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Իգոր Սարգսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ
Հայաստանում գաղտնի բարձրացրել են նախարարների աշխատավարձը. BBC-ի անդրադարձը
Հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի ընթացակարգով զգալիորեն բարձրացրել է իր կաբինետի անդամների և նրանց տեղակալների աշխատավարձը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ընդգծելով, որ տեղեկությունը բացահայտել է հայկական Հետք պարբերականը: ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին զայրացրել է որոշման գաղտնի բնույթը և կասկածի տակ են դնում որոշման օրինականությունը: Չորեքշաբթի Փաշինյանը, որը
«Արսեն Բաբայանը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ նույնիսկ քաղպատանդ է». Դատարանը քննում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը
Սամսոնյանի խոսքով՝ «Մենք ապրում ենք մի ընտանիքի դիկտատուրայի պայմաններում: ԱԱԾ-ն աշխատում է ուղիղ Նիկոլի հետ, գլխավոր դատախազը, եթե շատ մեղմ ասենք, վաղուց Նիկոլի ստրուկն է դարձել, ՀՔԾ-ի Սասունին Խաչատրյան գիտենք ինչ է անում: Այսինքն, մի ողջ իրավապահ համակարգ ունենք՝ ամբողջությամբ պառկած է մի ընտանիքի ու մի մարդու տակ»:
«Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ զինանշանի սխալներն ուղղելու հարցով, խմբի ղեկավարը Արայիկ Հարությունյանն է
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Թե՛ նախարարությունը, թե՛ կառավարությունը նույնպես բազմաթիվ հարցադրումներ ու դիտարկումներ է ստացել զինանշանի հետ կապված: Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ իմ գլխավորությամբ, որը բոլոր այդ հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի այդ հարցը եւ շտկումները կիրականացվեն զինանշանի հետ կապված»:
«Ամենալավ պահն այն է, երբ աշխարհը զբաղված է»․ Ռիչարդ Հովհաննիսյան. «Ա1+»
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը (քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է – հեղ.) հանդես եկավ դասախոսությամբ: Պրոֆեսորն անդրադարձավ ցեղասպանության տարիներին տեղի ունեցած տեղահանություններին, ինքնապաշտպանական մարտերին, ձևավորված Սփյուռքին, աշխարհի տարբեր կետերում ձևավորված հայրենակցական միություններին։ Այնուհետև Հովհաննիսյանն ասաց, որ 1940-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային տարիներին Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնվեց տեղի ունեցող
«Իմ մոտ առաջին հարցը, որ ծագում է, հետեւյալն է՝ էդ մարդիկ գոնե հեռուստացույց չե՞ն նայում, չգիտե՞ն, որ տարբերակ չկա, վաղ թե ուշ բռնվելու են». Փաշինյան
Վարչապետն ասաց՝ մինչեւ հիմա պետական պաշտոնյաներ կաշառք վերցնելու պահին ձերբակալվում են, ես այդ մարդկանց տրամաբանությունը չեմ հասկանում:
Ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ
Ուրիխանյանն ԱԺ-ում հայտարարեց՝ 1000 դրամների հիմնադրամից 800 մլն դրամ չկա. «Եկեք բացահայտենք ու պատժենք մեղավորներին», Փաշինյանը համաձայնեց
Վարչապետն առաջարկեց, որ աշխատանքային կարգով նստեն, թղթերը դնեն, թվերը համեմատեն, տեսնեն որտե՞ղ է պրոբլեմը. «Եթե ձեր մոտ շարունակում են հարցեր առաջանալ, դա ինձ արդեն սկսում է անհանգստացնել եւ պետք է այս հարցի պատասխանը ստանանք»:
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի անունից կազմակերպված ընդունելությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Զարուհի Բաթոյանը՝ գիշերօթիկները փակելու մասին. «Ես զարմանում եմ, որ այս ծրագիրը քիչ աջակցություն է ստանում ու խեղաթյուրվում է հայտնի մարդկանց կողմից»
Նախարարն ասաց, որ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների 90 տոկոսն ունեն կենսաբանական ընտանիքներ եւ նրանք հայտնվել են այդ հաստատությունում միայն սոցիալական խնդիրների պատճառով:
«Տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու». Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ն զրուցել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: -Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։ -Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը,
Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից կալանքը մասնակիորեն կհանվի. ըստ փաստաբանի՝ ծավալները հայտնի կլինեն, երբ դատարանի որոշումը տեսնի
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վաչե Մարգարյան) մասնակի բավարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի բողոքը՝ իր գույքի վրա կալանք դնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) որոշման հետ կապված: Aravot.am-ը Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանից հետաքրքրվեց՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրայից ի՞նչ ծավալով է հանվում կալանքը, նա պատասխանեց. «Դա չենք կարող ասել:
Բացահայտվել է Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի Վարդաշեն փողոցում կատարված սպանությունը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. հոկտեմբերի 22-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել: Դեպքի վայրում
Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքին ու հարազատներին. «Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանը։ Սերելով հայտնի Սարաջևների ընտանիքից՝ դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջևի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին իր բարձր կատարողական արվեստով աշխարհի տարբեր համերգասրահներում երկար տարիներ հիացմունք է պատճառել հանդիսատեսին՝
Արման Բաբաջանյանը Փաշինյանին առաջարկում է երկրին վնաս տված օլիգարխներից փող վերցնել՝ որպես ներդրում, Փաշինյանը չհամաձայնեց
Վարչապետն ասաց, որ բիզնեսի համար թելադրել են իրենց կանոնները, առաջինը՝ մի գողացիր, երկրորդը՝ եղիր արդյունավետ, երրորդը՝ եղիր նորարար եւ չորրորդը՝ եղիր համագործակցող. «Այսօր շատ խոշոր ներդրումներ տեղի են ունենում եւ տեղի են ունենալու»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, միջազգային վստահությունը մեր տնտեսության նկատմամբ օր օրի մեծանում է, դրա մասին են վկայում ԱՄՀ հայտարարությունները:
Ո՞վ է ձեռք քաշել իր անունից․ Անահիտ Բախշյանը՝ Նաիրի Հունանյանին ազատել արձակելու մասին (Տեսանյութ). Ա1+
Հոկտեմբերի 27-ի գործով նոր իշխանություններն առայժմ ոչինչ չեն անում, ասում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրի, Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ «Ասում են՝ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որպեսզի բացահայտվի։ Վերջին մի քանի ամսում տարբեր մարդիկ նոր հանգամանքների մասին են պատմում ու փաստեր են ասում։ Մենք՝ տուժողի իրավահաջորդներս, մինչև հիմա այդպես էլ
ՀՔԾ. «Բաբլոյանը ներկայացել է հարցաքննության իր իսկ նախընտրած ժամին»
Հատուկ քննչական ծառայությունն արձագանքում է Արա Բաբլոյանի այն հայտարարությանը, որ ՀՔԾ-ն ստիպել է իրեն ներկայանալ հարցաքննության, մինչդեռ ինքը կարեւոր վիրահատության պետք է մասնակցեր՝ լյարդի փոխպատվաստման, որն առաջին անգամ է կատարվել մեր երկրում: Այս առնչությամբ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց. «Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը,
«Այն, որ Հյուսիսային պողոտայի պատմությունը չի կարող լինել Հայաստանում, դա պարզ է». Փաշինյանը՝ Ֆիրդուսի բնակիչներին
Վարչապետն ասաց՝ «Մենք ուրիշ դեպքեր էլ ունենք, օրինակ, մի տեղ որեւէ խոշոր ներդրում է արվում ու խոշոր ներդրման կողքը 10-20 քմ տնակ կա, ասում է՝ իմ տունն է, ես վաճառում եմ, ենթադրենք, 3 մլն դոլարով, սկզբունքորեն հա, բայց այնքան էլ չէ, էլի»:
Արա Բաբլոյան. «Ինձ մի բանում կարող են մեղադրել՝ նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության»
«Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանն եկել է իշխանության: Այդ հարցում կա հստակ մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով ՀՔԾ-ի հարուցած քրեական գործին, որին Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ ՀՔԾ-ի՝ «Սահմանադրական դատարանի նախկին նախագահ
Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից. «Փաստինֆո»
Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 18-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանի ներկայացմամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Պատրաստ ենք աջակցել ձեզ համար առաջնային հանդիսացող ուղղություններով. Անդրեա Վիկտորինը՝ Տիգրան Խաչատրյանին
Ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասնաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։
Վալերի Գերգիևը պարգևատրվել է «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով
Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»: Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական


















































