Օրվա լրահոսը

Ծնողները չեն հանդարտվում. սուր շնչառական վարակների ու հեղափոխության համեմատականը

Նախարարը վստահեցնում է՝ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նահանջում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեղեկացնում է հանրապետությունում սուր շնչառական վարակով հիվանդացության իրավիճակի մասին: Ամսվա սկզբից սուր շնչառական վարակներով հիվանդացությունը բավականին արագ տարածվեց: Անգամ շատերը պահանջում էին դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքը դադարեցնել: Սակայն կրթության եւ գիտության, առողջապահության նախարարները որոշեցին,

Պարգևատրումները կատարվել են առանց որևէ օրենքի խախտման. Շիրակի մարզպետարան

Հարկ է նշել, որ հրապարակված հավելվածներում նշված են հաշվարկային պարգևավճարները, որոնք ներառում են եկամտային հարկը, այսինքն` պարգևավճարները դեռևս հարկված չեն:

Պուտինի գրաֆիկում հունվարի 25-ին Փաշինյանի հետ հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

«Դուք գիտեք, նրանք հաճախակի են շփվում հեռախոսով, և շատ հաճախակի էլ հանդիպում են: Ուրբաթ նախագահի համար բավականին հագեցած էր, ուստի չգիտեմ՝ կլինեն ինչ-որ փոփոխություններ, առայժմ այդպիսի շփումներ համաձայնեցված չեն»,- ասել է Պեսկովը:

Առողջապահության նախարարությունն էլ բոլոր աշխատակիցներին պարգեւավճար է տվել

Նախարար Արսեն Թորոսյանն ասում է՝ կառավարման կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատավարձերը կբարձրանան, պարգեւավճարները կդառնան խորհրդանշական:

Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել ԵԽԽՎ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական եւ իրավական լուծումների մշակումը

Ընդամենը ամիսներ առաջ որպես քաղաքապետի թեկնածու, ես տեսել եմ, թե ինչ զարհուրելի չափերի կարող է հասնել սոցիալական մեդիայում ատելությունն ու անհանդուրժողականությունը:

«Տարկետման հարցով կա վտանգ՝ կրթության նախարարության եւ զինկոմիսարիատի համատեղ գործունեության արդյունքում»

Ռոմիկ Քոչարյանն «Առավոտին» ահազանգել էր իր միջնեկ որդու՝ Գրիգոր Քոչարյանի հարցով, որը սովորում է Մոսկվայի Ֆիզտեխ. ինստիտուտում՝ Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ համաձայնագրի հիման վրա եւ օգտվում է տարկետման իրավունքից: Երեկ նրան հայտնաբերելու նպատակով ծնողների բնակարան էին գնացել ոստիկանության բաժնից: Իսկ Գրիգորը հայտնվել է վտանգված վիճակում՝ ՀՀ կրթության նախարարության եւ զինկոմիսարիատի համատեղ գործունեության արդյունքում: «Հարցը

Զարուհի Բաթոյան. «Մեր երկրում իրականացված վերջին փոփոխությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք մերժել բռնությունը և դրանով հասնել հաջողությունների»

Մենք պետք է այս մոտեցումը մշակույթ դարձնենք թե՛ անձնական և ընտանեկան, թե քաղաքացի-պետություն հարաբերություններում։

Համաներումից հետո հանցագործությունների թվի աճ է արձանագրվել. փաստաբան

Պետք է համաներվածների վերասոցիալականացման խնդրով ևս զբաղվեին, քանի որ այն անձը, որը որոշ ժամանակ աշխատանք է փնտրում ու չի գտնում, կրկին բռնում է հանցավորության ճանապարհը. Արմինե Ֆանյան

Մեր հայրենակիցները կրկին կպայքարեն «Գրեմմիի» համար

Լոս Անջելեսի Staples կենտրոնում փետրվարի 10-ին կայանալիք Գրեմմիի 61-րդ երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում ներկայացված են հայազգի երկու երաժիշտներ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը եւ ջութակահար, դիրիժոր Փիթեր Օունջյանը՝ համապատասխանաբար «Օպերային ստեղծագործության լավագույն ձայանագրություն» ու «Լավագույն դասական հավաքածու» անվանակարգերում: «Առավոտը» հանդիպեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ: – Մաեստրո, եթե չենք

Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է Հենրիխ Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ

Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում

«Մատաղիսի տղաները». ուր են և ինչպես են ապրում (տեսանյութ). «Ա1+»

Մատաղիսի գործով անցնող 3 զինվորները նախ դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, հետո ցմահ, հետո ազատ արձակվեցին, նորից ազատազրկվեցին, ի վերջո արդարացվեցին՝ ունենալով նաև ՄԻԵԴ-ի վճիռը խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ իրենց բողոքների անարդյունավետ քննության վերաբերյալ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Սուրենավան գյուղի բնակիչը «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ

Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող:

Ոչ ճիշտ սննդակարգը՝ տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ

«Նարեկացի» արվեստի միության մարդաշատ սրահում այս անգամ «Առողջագիտության եւ մեր կեցության կնճռոտ կողմերը» խորագրով ուշագրավ դասախոսություն էր: Բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը ոչ ճիշտ սննդակարգը համարում էր տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ, իսկ առողջ եւ ճիշտ սննդակարգ պահպանելը՝ մարդու լիարժեք բուժման միջոց: ննարկվեցին սննդակարգի ճիշտ եւ սխալ կիրառման հարցերը։ Ի հեճուկս այն պնդումներին, թե օրվա ընթացքում պետք է

Հայկական խաղողի հատիկներ և Կովկասյան կաղնի. Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է իր հիմնադրած «Շախմատ» կոնյակի մասին

Վերջում Ալեքսիս Օհանյանի պատասխանել է, թե ինչպես է խմում «Շախմատ».

«Ես այն խմում եմ նրբորեն: Եթե ձեռքի տակ հայկական ծիրան եմ ունենում, այն բաժանում եմ երկու մասի, հանում կորիզը և այն օգտագործում որպես բաժակ»:

18 տարվա համայնքապետն իր թեկնածությունը չի առաջադրել

Համայնքի ղեկավարի թեկնածուներն անկուսակցական են

ՀՔԾ-Ն արդեն սկսել է հարցաքննության հրավիրել մարտի 1-ի իրադարձությունները լուսաբանած լրագրողներին. «Ժողովուրդ»

Մասնավորապես, ՀՔԾ քննիչները հետաքրքրվում են, թե նկարահանումները որտեղ են իրականացրել, ինչ տեսախցիկով, ինչին ի պատասխան՝ ԶԼՄ ներկայացուցիչը աղոտ ներկայացրել է, թե որտեղ է գտնվել, ինչ են արձանագրել։

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը փակման եզրին է

Երեք տարի գործունեություն ծավալելուց հետո Երեւանում փակվում է շախմատի գրոսմայստերական դպրոցը, որը հիմնել էին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Այս դպրոցի մարզիչները բավականին արդյունավետ աշխատում էին տաղանդավոր 20 պատանի շախմատիստների հետ: Հենց այս դպրոցի սաներին է բաժին հասել վերջին տարիներին աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում նվաճված ութ մեդալներից վեցը: Պետական

Ծառուկյանի խոսնակ. «Հայաստանի կորսված գարունը» կինոնկարի այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է

Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Փաշինյանը կարծես հերթով հաշտվում է նախկին գործընկերների հետ. «Ժողովուրդ»

Հիմա, փաստորեն, հերթը հասել է ՀՅԴ-ի հետ հաշտությանը։

Վեդիի փողոցներում ջրափոսերը լճակներ են հիշեցնում

Վեդի քաղաքի 2019թ. տեղական բյուջեի նախագծի քննարկմանը ներկա էին նաեւ բնակիչները: Եկող տարվա բյուջեն կկազմի 364 մլն դրամ: Բյուջեի ծախսերում ընդգրկված է ճանապարհաշինություն եւ կոմունալ տնտեսության ապահովում: Ճանապարհաշինությունը պետության կարեւոր գործառույթներից է, ճանապարհների վերանորոգումն ու բարեկարգումը ապահովում է բնակիչների անվտանգ ու հուսալի երթեւեկությունը: Սա պաշտոնապես, իրականում Վեդի քաղաքի ավագ դպրոց տանող ճանապարհն անցնելու համար հատուկ

Դատավորը վերանայեց սանկցիան. Սմբատ Բարսեղյանին վերադարձրեցին դատական նիստերի դահլիճ. «Սասնա ծռերի» գործ

Դատավորը համամիտ էր, որ բազմաթիվ անգամ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ իր դրսեւորած վարքագծի պատճառով սանկցիա է կիրառել, բայց քանի որ դատարանի համար ցանկալի է, որ ներկա գտնվեն դատավարության ընթացքում, արդարադատության շահերից ելնելով՝ որոշեց եւս մեկ անգամ հնարավորություն տալ Սմբատ Բարսեղյանին:

ՀՀ համայնքապետարաններից եթե ոչ բոլորում, ապա դրանցից շատերում նույնպես այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» բաշխում է տեղի ունեցել. «Հայկական ժամանակ»

Նկատենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետի որոշմանը կից ներկայացված չէ խրախուսվողների ցանկը եւ պարզ չէ նրանց մեջ ինքը կա՞, թե՞ ոչ։ 

Ոստիկանները բերման են ենթարկելու «Սասնա ծռերի» գործով տուժողին, որը չի ուզում գալ դատարան

Դատավորն ասաց, որ Անահիտ Ենգիբարյանը հայտնել է, որ չի պատրաստվում ներկայանալ դատական նիստերին: Նա դատարանին դիմում է գրել, որ առողջական խնդիրներ ունի, բայց, ըստ դատավորի, չի ներկայացրել այդ մասին հավաստող որեւէ փաստաթուղթ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյան. «Մենք պետք է աշխատենք միջազգային գների մեղմման վրա». «Հայկական ժամանակ»

Ներդրումների հարցով մամուլում մանիպուլյացիա կա։ Առաջին 9 ամիսներին օտարերկրյա ներդրումներն աճել են 20,7 տոկոսով։ Այդ աճի մեծ մասը բաժին էր հասել վերջին եռամսյակին։ Այսինքն՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, որտեղ աճը նախորդ տարվա համեմատ հասել էր 50 տոկոսի։ Նշել, որ չկան ներդրումներ, համաձայն չենք։ Այլ հարց է, որ ներդրումները մեզ համար դեռեւս ցանկալի մակարդակի չեն։

Իսկ մեկնարկն այնքան հուսադրող էր թվում

ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 9 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը, Դանիան եւ Միացյալ Թագավորությունը:

Արթուր Սաքունց. «Համաձայնագրում հստակ նշված է, որ ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց կատարած հանցագործությունների դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը». «Ժամանակ»

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է։ Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ. հունվարի 17-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին բողոքարկել են միջնորդությունը մերժելու վարույթն իրականացնող

Այս իրավիճակում, երբ քաղաքացիներն այս կամ այն հարցի շուրջ հետեւողական պահանջատիրություն չեն դրսեւորում, իշխանությունը պարտավորված չի լինում. «Հրապարակ»

Խնդիրները շատ են, սակայն «նոր» Հայաստանի պահանջատեր քաղաքացին դեռեւս հապաղում է իր պահանջատիրության մեջ։ Խնդիրը մեծ մասի անմնացորդ նվիրո՞ւմն է հեղափոխական իշխանությանը, կուտակված ատելությո՞ւնն է նախորդ իշխանությունների նկատմամբ, դեռեւս անհրաժեշտ իրավագիտակցության բացակայությո՞ւնն է, թե՞ բոլորը միասին՝ այլ հարց է։

ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում. Անահիտ Բախշյան

Այդպես էլ չի երևում, թե ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է

«Մի քանի ամսվա հետազոտական և մարքեթինգային աշխատանքի արդյունքում ստացել ենք Հայաստանը և տնտեսության 6 ճյուղերը ներկայացնող գրավիչ ու ազդեցիկ փաթեթ». Արմեն Ավակ Ավակյան

Բիզնես Արմենիան հրապարակել է մեր երկրի արտահանման ներուժն ու ներդրումային գրավչությունները ներկայացնող տեսանյութը։ Այն նշում է նաև արտոնյալ ռեժիմները, կառավարության աջակցության ծրագրերը, տնտեսության որոշ ցուցանիշներ, գլոբալ վարկանիշներ:

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031