Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարծես հերթով հաշտվում է նախկին գործընկերների հետ. «Ժողովուրդ»

Հունվար 23,2019 12:32 Share

Փաշինյանը խոսում է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին այն դեպքում, երբ իր ու այդ կուսակցության հարաբերություններն արդենի քանի ամիս է՝ բավական լարված են:

Հիմա, սակայն, Փաշինյանը կարծես հերթով հաշտվում է նախկին գործընկերների հետ։ ԲՀԿ-ի հետ հաշտությունը բավական արագ եղավ, երբ նա հանդիպեց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Պատահական չէ, որ ե՛ւ ԱԺ ընտրությունների ժամանակ, ե՛ւ դրանից հետո Ծառուկյանը մի քանի անգամ հայտարարեց Փաշինյանի իշխանության կողքին կանգնելու, աջակցելու մասին, թեեւ իրենք ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություն են։

Հիմա, փաստորեն, հերթը հասել է ՀՅԴ-ի հետ հաշտությանը։ Կարելի է ենթադրել, թե որն է լինելու հաշտության նախապայմանը. Փաշինյանի ուղերձում ՀՅԴ-ին ուղղված ակնարկը «նոր լիցքերով, թարմ գաղափարներով եւ երիտասարդ ոգով» ներկայանալու մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել