Օրվա լրահոսը
Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով եւ Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի
Չեխիան սատարում է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին. Բեդրիխ Կոպեցկի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդմանը, տնտեսական գործակցության զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է հիշել այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Չեխիայի վարչապետի հետ հանդիպումը, որի
Ռուստամ Բադասյան. «ՍԴ դատավորն ունի գործառութային անձեռնմխելիություն»
Արդյոք ՍԴ-ում ճգնաժամ կա՞, ավելի շատ իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացներ են ընթանում, ինչպես է վերաբերվում նման պնդումներին: Այս հարցերին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց. «Նման պնդումներ անելու համար պետք է ունենալ որոշակի փաստեր, ես տիրապետում եմ տեղեկատվությանը այնքան, որքան մոտավորապես դուք եք տիրապետում: Կա քրեական գործ, պարտականություն` իրավապահ մարմինների գործելու, որոշակի ԶԼՄ
Միրզա Դինայի. Մարդասիրական գործունեությամբ զբաղվելն իմ կյանքի կարևորագույն մասն է
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ: Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, պրոռեկտորներ, «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների մրցանակակիրները, դասախոսներ և ուսանողներ: Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը
Պատերազմի, խաղաղության ու մարդու մասին. Նյումեգը թարգմանել ու հրատարակել է Փոլ Իգնեշիուսի ինքնակենսագրականը
Պատմություն հռչակավոր գերդաստանի մասին, որի պապերն ու թոռները, զավակներն ու ավագները ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերն են։ Գիրք-կենսագրություն՝ Փոլ Իգնեշիուս. «Հիմա մասամբ գիտեմ»։ «Նյումեգ» հրատարակության լույս ընծայած և տարվա գլխավոր գրքերից մեկը: Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Հենց այս տարի Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավը կոչվեց ամերիկահայ պետական ու ռազմական գործիչ
Ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը և կոմպենսացնել նրանց նյութական կորուստները. Գեմաֆին Գասպարյան
«Մեր հասարակության և իշխանությունների բարոյական պարտքն է ուսումնասիրել, հիշել և գնահատել բռնապետական անցյալի ողբերգական և դատապարտելի երևույթները: Ավարտին պետք է հասցնել բռնադատված անձանց արդարացման գործը և հնարավորության սահմաններում կոմպենսացնել նրանց նյութական կորուստները՝ օժանդակելով ներկա կյանքի պայմաններին: Մեր երկրում մարդկանց անօտարելի իրավունքները չեն կարող խախտվել, ոչ ոք չի կարող բռնության ենթարկվել իր քաղաքական հայացքների, սոցիալական դիրքի,
Շոշափելի ձախողումներն ակներև են. զարգացման ռեսուրսը կառավարվում է «կազինոյի էֆեկտով». Թադևոս Ավետիսյան
Ցավով պետք է արձանագրենք՝ իշխանափոխությունից հետո երկրի բնականոն զարգացմանը վերաբերող, մեր կողմից բազմիցս բարձրաձայնված հիմնական մտահոգությունները հետևողական կերպով դառնում են իրողություն, տեսանելի են դառնում նաև դրանց ահագնացող հետևանքները: Խոսքը վերաբերում է հանրային կյանքի հիմնական ոլորտներին՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, սոցիալական ու ժողովրդագրական հարցերից մինչև հանրային համերաշխություն, անվտանգությունից մինչև արդարադատություն, ընտանեկան ու ավանդական արժեքների պահպանումից մինչև
Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում: Նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով: Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել
Խոշոր չափերով յուրացումներ՝ Գառնիում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համայնքի
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր
«Մութաֆյանին եւ Օհանջանյանին կալանավորելու որոշումը խայտառակ էր, իսկ քննիչի միջնորդությունը՝ դատարկ». պաշտպան
Կալանքը պետք է վերացվի, որպեսզի Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ ազատ արձակվեն
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է. «Հետք»
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական պաշտոնատար անձանց ցածր աշխատավարձի մասին, և որ աշխատավարձերի բարձրացումը անհրաժեշտություն է։ Սակայն աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։
«Իմ երեխային խփել, սպանել եք, կոմայի մեջ եք պահել, ու դուք այդքանից հետո ուզում եք, որ ծնողը լռի՞: Ոչ մի անգամ չի լռելու». Իրինա Ղազարյան
Սևազգեստ մայրերը հանդիպեցին Լենա Նազարյանին: Իրինա Ղազարյանն ասաց, որ շարունակելու են իրենց պայքարը. հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, կլինեն ՀՀ կառավարության առաջ:
Սեւակ Նիկողոսյանը զրո ստացավ հրում վարժությունում
Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Սեւակ Նիկողոսյանը 20 տարեկանների պայքարում պոկում վարժությունում 120 կիլոգրամով ցույց տվեց 11-րդ արդյունքը, իսկ հրումում երկու անգամ նախնական 150 կգ պատվերը չբարձրացնելուվ՝ երրորդ մոտեցման համար պատվիրեց 151 կգ, սակայն կրկին անհաջողության մատնվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«ՍԴ-ն էս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր». Տիգրան Ավինյան
Փոխվարչապետը՝ Հրայր Թովմասյանի հարազատներին ԱԱԾ հրավիրելու մասին
2 խմ փայտանյութ՝ լավության կարգով. ապօրինի ծառահատումների դեմ պայքար Իջևանում
Իջևանի ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին Ենոքավան գյուղի վերջնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-66» մեքենան՝ բարձված փայտանյութով: Պարզվել է, որ ըստ նախնականի տվյալների՝ Սևքար անտառտնտեսության Կիրանցի 4-րդ պահաբաժնի անտառապահի թույլտվությամբ և գիտությամբ, նախորդ օրը նա ապօրինի դուրս է հանել մոտ երկու խմ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ մոտ
«Ուղղակի ամոթ է». Քոչարյանի որդին՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին
ՍԴ-ի հանդեպ ճնշումը սկսվեց, երբ պարզ դարձավ, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսին որոշեց Մարտի մեկի գործի վարույթը կասեցնել եւ ուղարկել ՍԴ
Աշխարհահռչակ կոմպոզիտորների և մենակատարների շքերթ Երևանում
Ամենօրյա համերգներ. սա նոր ձևաչափ է‚ որ ներդրվում է դասական երաժշտության երևանյան փառատոնային իրականության մեջ։ Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս ձևաչափով անցկացրեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Իսկ ահա նոյեմբերի 1-9 Երևանում կանցկացվի նախադեպը չունեցող մի երաժշտական նախաձեռնություն՝ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որը մայրաքաղաքում կհամախմբի մեր օրերում դասական երաժշտություն արարող լեգենդար կոմպոզիտորների՝
Համահայկական ամառային 7-րդ խաղերին ներդրում ունեցած անձինք պարգևատրվել են վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնցով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝ Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար), Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու), Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար), Ռիտա Յուրիի
Նախքան հրաժարականը՝ Տիգրան Ավինյանը խոսել է Սարհատ Պետրոսյանի հետ
Ավինյանը չգիտի՝ ինչ նկատի ունի Սարհատ Պետրոսյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականություն» ասելով:
Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար. ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել արվեստի վաստակավոր գործչի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է. «Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։ Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը
«Գործուղումներից ավելի քամված հետ ես գալիս». Աննա Կարապետյանը վստահեցնում է, որ իրեն 3000$ օրապահիկ չեն տվել, եւ բյուջեի հաշվին էլ չի գնացել ԱՄՆ
Հարցին՝ ձեր իշխանությունների օրոք խորհրդարանականների գործուղումների ծախսերը կտրուկ աճել են, մոտ 50% -ով ավելի շատ են ծախսել, քան 2017-ին նույն ժամանակահատվածում, դուք ինչո՞վ եք սա պայմանավորում ու ի՞նչ բացատրություն կտաք սրան՝ Աննա Կարապետյանը պատասխանեց. «Խորհրդարանական պետություն ենք մենք այլեւս, խորհրդարանի դերը պետք է բարձրացվի, նորմալ եմ համարում խորհրդարանների միջեւ համագործակցության առումով նաեւ»:
ՀՀ նախագահի հարցազրույցը՝ չինական Phoenix TV-ին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Phoenix TV-ի համար Սիան Սունի անցկացրած բացառիկ հարցազրույցում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հնարավոր ոլորտների, երկու հնագույն քաղաքակրթությունների և Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանի դերի վերաբերյալ մի շարք հարցեր։ Սիան Սունը GIF19-ի շրջանակներում կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից էր։ Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական
Քոչարյանի աջակցի պաշտպան. «Փաստորեն, տեսանկարահանող սարք պահելով՝ կարող ես արդարադատությանը խոչընդոտել»
Դեռեւս որոշակի քննություն կատարելու անհրաժեշտություն տեսավ դատարանը, բացի այդ՝ աշխատանքային ծանրաբեռնվածություն կա: Մենք ներկայացրինք մեր դիրքորոշումը
Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհին «Միցուբիշին» ընկել է ձորը. վարորդը մահացել է
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 25-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը. վարորդը՝ 1956 թ. ծնված Վարուժան Սարիբեկյանը, մահացած տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 09.00-ին, հիվանդանոց է դիմել նաև վարորդի 58-ամյա կինը, որը մարմնական վնասվածք էր ստացել նույն վթարի հետևանքով: Կատարվում է քննություն:
Քննչական կոմիտեի նախագահը` իր ազատման, Ամուլսարի եւ գաղտնալսման գործի մասին
«Ոչ միայն ձեր նշած, այլ յուրաքանչյուր գործով, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն` անկախ այն հանգամանքից, որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` ի պատասխան լրագրողների հետաքրքրությանը` Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման գործի վերաբերյալ: Նա չցանկացավ այլ մանրամասներ հայտնել` ելնելով նախաքննության շահերից: «Ես ասել եմ, որ
Ցույցեր՝ Լիբանանում. տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը
Լիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը զանգվածային ցույցերի ֆոնին հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: «Համոզված ենք, որ կառավարությունն ի վիճակի չէ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը վերահսկի, ուստի մեր նախարարներին կոչ ենք անում հրաժարական ներկայացնել»,-ասել է կուսակցության առաջնորդ Սամիր Ջաաջան: Ցուցարարները մեծ ցնծությամբ են
«Կարող եք հանգիստ լինել. «Ryanair»-ին պետբյուջեից գումար չի հատկացվելու». Ավինյան
Արտոնությունը միայն Գյումրիի օդանավակայանին է տրվելու
Բաքվում ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ է կիրառվել. Եվրամիություն
Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հետաքննել մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությունը, որոնք փորձել են խաղաղ բողոքի ցույց անցկացնել երկրի մայրաքաղաք Բաքվում: Բացի այդ, Բրյուսելը հայտարարել է Բաքվում ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման մասին: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
«Կրթության ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն». վարչապետը մասնակցել է «Կրթություն բոլորի համար» համաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին: Համաժողովի կազմակերպիչներն են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը, մասնակցում է ցանցի ավելի քան 450 անդամ՝ ներառյալ ցանցի գործող անձնակազմի անդամներ, աշակերտներ, աջակիցներ և հյուրեր 75 երկրից: Ողջունելով համաժողովի պատվիրակներին մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ հաճելի է


















































