Օրվա լրահոսը

Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի

Կենտրոնական բանկը՝ վարկային խորհրդատուների (միջնորդների) վերաբերյալ

Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից: Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է. Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և

«Հեղափոխությունից հետո դատական համակարգում դեռ փոփոխություններ չկան». Արա Ղարագյոզյան

«Եթե մի քանի միլիարդ չես գողացել ու չես կարող մի քանի միլիոն գրավի դիմաց մուծել, դու կմնաս անազատության մեջ». իրավապաշտպան

Պլանային ջրանջատում Երեւանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 1-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Կալենցի, Սեպուհի փողոցների, Հ.Հակոբյան փող. 1-3, Քեռու փող. 1-12, Բարբյուսի փող. 1-11 համարների, Կիևյան փող. 15/1, 19 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

2019 թվականի համար 700 հազար եվրո դրամաշնորհ կտրամադրվի հատուկ պահպանվող տարածքներին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում Բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում էականորեն բարձրացվել է պահպանության մակարդակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն ու Ադամ Շիֆը դատապարտում են հայկական դպրոցների վրա Թուրքիայի դրոշներ փակցնելը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ատելության հողի վրա կատարված հանցագործությունները՝ ուղղված հայկական վարժարանների դեմ: Նախօրեին հայկական վարժարանների տարածքում անհայտ անձինք փակցրել են Թուրքիայի դրոշներ: «Այսպիսի վարքագիծը կարող է համարվել Հայոց ցեղասպանության պատասխանատվության բացակայության եւ Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության հետևանք: Սա նաեւ հիշեցնում է, թե ինչու Հայոց ցեղասպանության հարցում արդարության համար պայքարը մնում է

ՌԴ-ն մտադիր է իրականացնել իր ստանձնած պարտավորությունները. Գրիգորի Կարասին

Լարսին այլընտրանք ճանապարհի շուրջ ակտիվ քննարկումներ են

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոբայլ Բանկինգի» օգտատերերի քանակը հասնում է 120 000 -ի

2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր: ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգը իր բաժանորդներին ընձեռում է հնարավորություն կառավարել իրենց ֆինանսները շուրջօրյա

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի և Կառավարության 23.04.2014թ.-ի N 460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝ 1) մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած

«Բոլորը ցանկանում են, որ Արցախի խնդիրը արագ լուծվի». Գրիգորի Կարասին

«Բայց պետք է հիմնվել ողջամտության եւ այն բանակցությունների վրա, որը վարում են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները`միջազգային հանրության աջակցությամբ»

Ինչպե՞ս են սպանության Մհեր Ենոքյանի խոստովանության կադրերը հայտնվել համացանցում. պարզաբանում՝ ոստիկանությունից

Ըստ Աշոտ Ահարոնյանի՝ մարդու քրեական անցյալը կամ քրեական հեղինակություն լինելը նրա տեղաշարժի սահմանափակման համար հիմք լինել չեն կարող:

Քոչարյանի փաստաբանների՝ ՍԴ դիմումի ընդունելիության մի շարք պահանջները բավարարվել էին, սակայն դատարանը վարույթ ընդունելը մերժել է

Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի հիմնական առարկան էր հանդիսանում ՀՀ քրեական դատավարության

Արմեն Ալավերդյան. «Մի քանի օր ունենք հաստատելու կամ խայտառակվելու համար»

«Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը ահազանգում է` «Փարոս» ներառական երգչախումբը խնդիր ունի եւ կանգնած է խայտառակվելու վտանգի առաջ, եթե միջոցներ չգտնվեն մեկնելու առաջիկա արտասահմանյան հյուրախաղին: «Երգչախումբը բացառիկ է նրանով, որ երգչախմբի մեծ մասը սայլակ օգտագործող, չտեսնող եւ այլ հաշմանդամություն ունեցող երգիչներ են: Երգչախումբն ունի 25 տարվա պատմություն: Ես հավատացնում եմ ձեզ, որ այդպիսի կարգավիճակով

Հետախուզվում էր դատական նիստերին չներկայանալու համար

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին, ժամը 10.00-ին, Օգոստոսի 23-ի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սարո Ղ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մեղադրանքով՝ դատական նիստերին չներկայանալու համար: Ոստիկանություն

ՀՔԾ. Կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են

30.01.2019թ.-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանու՞մ են» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հարկ է նշել, որ կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են: ՀՀ հատուկ քննչական ծառայության վերջին 5 տարվա կադրային տեղաշարժերի պատկերը հետևյալն է. 2014 թվականին աշխատանքից ազատվել է 6, 2015 և 2016 թվականներին` 5-ական, 2017-ին` 8 և 2018-ին` 3 ծառայող: Ընդ որում, հիշյալ

Հետազոտություն. Ամուլսարի ու Ջերմուկի ջրային համակարգերը կապված չեն

Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը երեկ տարածել է հաղորդագրություն, որով հայտարարել է Ամուլսարի և Ջերմուկի տարածքում ստորերկրյա ջրային համակարգերի իզոտոպային (հիդրոերկրաբանական) հետազոտության արդյունքները: Նոյեմբերի 18-ին նախաձեռնված հետազոտությունը նպատակ ուներ պատասխանելու շահագրգիռ կողմերի բարձրացված տեխնիկական հարցերին: Ջերմուկի և Ամուլսարի տարածքից 25 ջրի նմուշ է վերցվել նմուշարկման տարբեր կետերից: Նմուշները վերցվել են ՀՀ Կառավարության համապատասխան կենտրոնի ներկայացուցիչների ներկայությամբ: Լիդիանի

Վասիլիս Մարագոս. Դատական ոլորտում կատարվող բարեփոխումները պետք է կրեն ոչ թե կոսմետիկ, այլ խորքային բնույթ

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի  հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող բյուջետային աջակցությանն առնչվող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը նշել

Տիգրան Ավինյան. Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում

Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Փոխվարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը։ Այս առումով, ոլորտի թափանցիկության

Հյուսիսային Կիպրոսը չի մասնակցի Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը. Ermenihaber

Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։ Ըստ աղբյուրի՝ Հյուսիսային Կիպրոսի չմասնակցելու պատճառն այն է, որ առաջնությունն անցկացվելու է Արցախում։ Ինչպես հայտնի է, առաջնությանը մասնակցում է 12 հավաքական, որոնք բաժանված են 4 խմբի։ A խումբ – Արցախ, Սապմի,

«581 համաներվածից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն». Արմեն Ղուկասյան

Ըստ ՀՀ ոստիկանության շտաբի պետի ներկայացրած վիճակագրության՝ հանցագործությունների թիվն աճել է 11.2 տոկոսով:

Ավազակային հարձակում՝ տարեց կնոջ նկատմամբ. մեղադրանք է առաջադրվել երկու անձի

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Մեղրաձոր գյուղի բնակչի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Կոտայքի

ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպումները շարունակվում են

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և ԵՄ այլ ներկայացուցիչներ հունվարի 30-ին և 31-ին, արդեն աշխատանքային մակարդակով, կշարունակի ԵՄ հանձնակատար Հաանի բարձրաստիճան այցի օրակարգային քննարկումները: 

ՊՊԾ գնդում եղած բուժքույր. «Վիրավոր ոստիկանը կյանքի համար վտանգավոր այտուց ուներ, բայց մեզ արգելեցին տեղափոխել հիվանդանոց»

Ոստիկաններից մեկի ձեռքին էլ քերծվածք կար, որը մշակել եմ: Մյուսն էլ հրազենային վնասվածք ուներ, որը եւս մշակել եմ: Չեմ կարող նկարագրել նրան:

Վենեսուելան դառնում է Արևմուտք-Ռուսաստան առճակատման թատերաբեմ

Վենեսուելայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները նոր առճակատում են առաջացրել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ինչն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։ Իրավիճակը Վենեսուելայում Չնայած նավթի ահռելի պաշարներին` Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում, ինչը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի։ Շարունակական բողոքի ցույցերի ֆոնին այդ երկրի ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն հունվարի 23-ին

Տնօրեն երգիչը կարեւորում է քոլեջի անվանակոչությունը, բայց փակագծեր չի բացում

Հարցազրույց Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանի հետ – Տարին հոբելյանական է ձեր ղեկավարած քոլեջի համար. լրանում է 90-ամյակը: Դուք 2007-ից քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենն էիք, արդեն լրացել է տնօրենի ձեր պաշտոնավարման մեկ տարին: «Առավոտի» հետ զրույցում (6.04.2018) ներկայացրել էիք ձեր ծավալուն ծրագիրը: Ի՞նչ եք հասցրել անել: – Նշեմ ընդամենը երկուսը՝ կոսմետիկ վերանորոգման

Կես խաղաղություն, կես պատերազմ վիճակում տարիներ շարունակ ապրած Հայաստանն ու հայ հասարակությունը դժվար են ընկալում խաղաղություն կամ աղետ երկընտրանքը. «Փաստ»

Եվ այս իմաստով իշխանությունները պետք է զգույշ լինեն ու կրեն խոսքի պատասխանատվություն: Խաղաղություն ձևակերպումն ինքնին, ադրբեջանական կողմի վարքագծի պայմաններում, Հայաստանում ընկալվում է որպես թուլության նշան, իսկ այդ կասկածելի խաղաղության այլընտրանք աղետն, ընդհանրապես, կարող է հասարակությանը ներշնչել բացասական ազդակներ, խուճապային տրամադրություններ: 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում ձնախառն անձրևի, հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների

ՀՔԾ-ից անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ. «Ժողովուրդ»

Իսկ թե ինչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատվել, ՀՔԾ-ն այս հարցին չէր անդրադարձել։

Գործի է դրվում նույն մեխանիզմը՝ բերել խորհրդարանում հայտնված երկու ուժերին ինքնաոչնչացման ռեժիմ, ստիպել, որ հանրությանն ապացուցեն իրենց ընդդիմադիր լինելը. «Ժամանակ»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ խորհրդարանում չկա ընդդիմություն և իշխող մեծամասնությունից բացի, մյուս երկու ուժերը, խոշոր հաշվով, որևէ լուրջ քննադատություն չեն հնչեցրել իշխանության հասցեին: ՀՀԿ խոսնակի հայտարարությունը տարածված տրենդ է, ընդ որում՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն ժամանակի ընթացքում ավելի է ուժգնանալու: Դա կազմում է նոր իշխանության, իսկ ավելի շուտ՝ նոր իրավիճակի

Տուժողները երկուսն են. սպանված դիպուկահարը եւ քրեական հեղինակություն Շալոն

Մեղադրանքը հաստատվելու դեպքում անվանի մարզչին սպառնում է ցմահ ազատազրկում Ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել ենք, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչված մարզիկ, կիոկուշին կարատեի մարզիչ, մասնագիտությամբ իրավաբան, երկրորդ բարձրագույն կրթությամբ լեզվաբանական համալսարանն ավարտած Սամվել Այվազյանին դատապարտել էր 1 տարի ժամկետով ազատազրկման, իր լուսանկարով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրով Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանի Բագրատաշենի սահմանային

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031