Օրվա լրահոսը

«Մասնավոր անձինք եւ վերադաս չունեցող պաշտոնյաները քննիչի որոշմամբ կդադարեն աշխատել». իրավապաշտպանը՝ օրինագծի մասին

Սա անձի իրավունքները ոտնահարող նախաձեռնություն է, որն ընդունվելու դեպքում տարածվելու է նաեւ մասնավոր անձանց վրա

Փայլանը` թուրք նախարարին. «Ի՞նչ իրավական հիմքով եք արգելում Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը». Ermenihaber

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարան է տեղափոխել Հրանտ Դինք հիմնադրամի կազմակերպած գիտաժողովն արգելելու հարցը: Փայլանը թեմայի շուրջ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու է արգելվել Կեսարիայում և ապա Ստամբուլում կազմակերպված «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով

Իրենց ֆրակցիայի կեսը մեզ հետ կապ է ունեցել. Էդուարդ Շարմազանովը իմքայլականներին

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ ՍԴ-ն այսօր փաստացի պետական միակ կառույցն է, որը չի պարում Նիկոլ Փաշինյանի դուդուկի տակ:

Լարված իրավիճակ՝ Բարսելոնայում. սպասվում է համընդհանուր գործադուլ

Բարսելոնայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Ցուցարարները մտադիր են փակել հիմնական ավտոճանապարհները, սպասվում է համընդհանուր գործադուլ: Իրավիճակը քաղաքում մի քանի օր է, ինչ շարունակում է մնալ լարված: Ավելի վաղ ցուցարարները արգելափակել էին Բարսելոնայի օդանավակայանը, ոստիկանության և ցուցարարների միջև բախումներն այն աստիճան են սրվել, որ մեքենաների հրկիզման մի շարք դեպքեր են գրանցվել, կան հարյուրավոր տուժածներ: Բացի

Կանխարգելում՝ աղետների հետևանքների վերացման փոխարեն. Խորհրդարանական լսումներ` «Դիմակայուն Հայաստան» խորագրով

«Դիմակայուն Հայաստան». հետևանքների վերացման փոխարեն զբաղվել կանխարգելմամբ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Ասիա-խաղաղօվկիանոսյան և Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանային գրասենյակների աջակցությամբ, հոկտեմբերի 15-17-ը Երևանում անցկացված հետաղետային կարիքների գնահատման՝ ՀԱԿԳ (Post-Disaster Needs Assessment՝ PDNA) միջազգային աշխատաժողովի շարունակությունն այսօր Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում անցկացված «Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրդարանական լսումներն էին, որին մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը,

Բանակցային գործընթացում առաջացել է բավական բարդ իրավիճակ․ Վահրամ Աթանեսյան. Ա1+

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանում ունեցած վերջին այցի վերաբերյալ երեկ տարածած հայտարարությունը ստանդարտ է և առանձնապես նորություն չի պարունակում, ասում է  Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ «Թերևս աչքի զարնող միակ հանգամանքն այն է, որ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների անունից անոնսավորեցին դեկտեմբերի առաջին օրերին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովի շրջանակներում Մնացականյան-Մամեդյարով

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանության բանաձևը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) արձագանքում է այն դատապարտման, որ բարձրաձայնեցին Ներկայացուցիչների պալատի ու Սենատի առաջնորդներ՝ կապված Թուքիայի կողմից Սիրիա ներխուժման և այնտեղ արյունահեղություն կազմակերպելու հետ: Այսօր Թուրքիան դժկամորեն համաձայնվեց ժամանակավոր, 120 ժամ տևողությամբ զինադադարի՝ նրանից հետո, երբ ավելի քան մեկ շաբաթ շարունակ իր ռազմական հարձակմամբ առաջ էր շարժվում՝ գրոհելով տարածաշրջանում քրդերի և փոքրամասնությունների:

Ռուբեն Թոփչյանը՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի  (ENQA) խորհրդի անդամ: ENQA խորհուրդը  կառույցի գործադիր  մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը:  Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է  ENQA խորհրդում: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կարծիքով՝

ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ucom-ում գործում է «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկը

Այս հոկտեմբերին «Որակյալ սմարթֆոններ բոլորի համար» առաջարկի շրջանակներում Ucom-ն առանց որևէ պարտավորության առաջարկում է ձեռք բերել մասնավորապես Samsung Galaxy A10s և Xiaomi Mi A3 սմարթֆոնները։ Ընդ որում Xiaomi Mi A3 սմարթֆոնը ձեռք բերելիս գնորդները կստանան  նաև Xiaomi AirDots անլար ականջակալները։ Samsung Galaxy A10s նորագույն սմարթֆոնը ներկայացված է սև, կապույտ և կարմիր գույներով։ Այն շուկային է

Սարհատ Պետրոսյանը հրաժարական է տալիս. Չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում

Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է

ԿԱԻ նախկին աշխատակից. «Լավ կլիներ` չորս ամիս առաջ ասեին` ձեր գլխի ճարը տեսեք»

Լուծարված կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) աշխատակիցները կրկին հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: ԿԱԻ աշխատակիցների հավաստմամբ, նախորդ հավաքի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը նրանց ասել էր, որ հոկտեմբերի կեսերին խնդրի վերաբերյալ պատասխաններ կլինեն: Aravot.am-ի հետ զրույցում ԿԱԻ նախկին աշխատակից Նունե Ամիրյանը նշեց. «Անցյալ անգամ դիմել էինք, որ տեղեկանանք բացվելիք հիմնարկության ապագայով:

Վրաստանում Թուրքիայի դեմ ապատեղեկատվության մեծ ալիք է բարձրացել. դեսպան

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը անհանգստացած է Անկարայի դեմ «ապատեղեկատվության ալիքի» կապակցությամբ, որը վերջին օրերին նրա կարծիքով նկատվում է Վրաստանում: «Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով որոշակի լարվածություն կա և զգում եմ, որ այդ լարվածության պատճառով Վրաստանում որոշակի անհանգստություն է նկատվում: Մենք նաև տեսնում ենք, որ վերջին 2-3 օրերին Վրաստանում Թուրքիայի դեմ ապատեղեկատվության մեծ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելուն։ Սակայն ՍԴ-ն այսօր որոշել է մերժել գործի քննությունը։ Այս հարցը վերաբերում

«Եթե Նիկոլ Փաշինյանի համար իր կամակատար Արթուր Դավթյանը լեգիտիմ անձ է, Հրայր Թովմասյանը նույնպես պետք է լեգիտիմ լինի, չնայած նրան, որ իր կամակատարը չէ». Զարուհի Փոստանջյան

Ըստ իրավապաշտպանի՝ Հրայր Թովմասյանի ընտանիքի նկատմամբ նման բռնաճնշումներ են իրականանում, քանի որ նա Նիկոլ Փաշինյանի կամակատարը չէ:

Թող Նիկոլ Փաշինյանը պատրաստվի, որ բացի իրենից ու Աննա Հակոբյանից՝ հարցաքննվելու են նաև իր ծնողները և իր դուստրերը․ Նարեկ Սամսոնյան

«Նիկոլ Փաշինյանի քայլերը ցույց են տալիս՝ բոլոր տեսակի բարոյական սահմանափակումները նրա համար վերացած են․ սրանից հետո այլևս չի լինի ոչ մի բարոյական սահման, չի լինի ոչ մի օրինական սահման։ Կլինի միայն Նիկոլ Փաշինյանի կամքը»․- ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին։ Քաղաքագետի պնդմամբ` հանրային կարծիքի լուրջ մանիպուլյացիա կա,

«Ճնշվա՞ծ՝ ոչ, ինձ ճնշված չեմ զգում». Հրայր Թովմասյանի դուստր

Նա նշեց, թե տեղյակ չէ՝ կոնկրետ ինչու են իրեն հրավիրել ԱԱԾ:

Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։   Սահմանադրական դատարան

«Հրայր Թովմասյանը Սահմանադրության կոպտագույն խախտում է արել, յուրացրել է իշխանությունը». Լեւոն Զուրաբյան

Քննադատություններին, թե սա անձնական հետապնդում է Հրայր Թովմասյանի նկատմամբ, հակառակ դեպքում ինչո՞ւ են հիմա դա անում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց․ «Նույն ձեւ կարող ենք ասել, որ Մարտի 1-ի հանցագործությունները տեղի են ունեցել 2008 թ․-ին, իսկ իշխանությունները նոր են բացահայտում։ Հիմա ստեղծվել է մի նոր իշխանություն, որտեղ իրավապահ մարմինները կարող են իրենց գործառույթները կատարել»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին: Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում` քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում, հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ

Ալեն Սիմոնյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի պահանջի մասին. «Ես համարում եմ, որ մեր ֆուտբոլն այսօր մի քայլ առաջ է արել»

Ալեն Սիմոնյանն ասաց, որ վերջին խաղից հիմնական խաղացողներից Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր, ինչը, բնականաբար, իր հոգեբանական, խաղային առումով ազդեցություն է թողել. «Պետք է արձանագրենք, որ այնուամենայնիվ, ֆուտբոլը գնում է առաջ: Անելիքներ կան, միշտ պատրաստ ենք լսել քննադատություն»:

ՄԻՊ աշխատակազմը ԱԱԾ-ի հետ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ազգային անվտանգության ծառայության հետ երեկ քննարկել է Հրայր Թովմասյանի հորը, դուստրերին ԱԱԾ հրավիրելու և նրանց իրավունքների հետ կապված հարցեր։ Պաշտպանի աշխատակազմն ուշադրության ներքո է պահում թեմայի հետ կապված հարցերը։ Մարդու իրավունքների պաշտպան

«Հարցն այդտեղ Վանեցյան Արթուրը չի, հարցն այն է՝ արդյոք մենք այդպիսի բան կանեի՞նք, թե՞ չէինք անի». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի բիզնեսի հետ կապված ցուցմունքների մասին

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Վանեցյանի ծաղկի բիզնեսի մասին խոսվել է մինչեւ Վանեցյանին պաշտոնանկ անելը: Նույն մարդիկ, ովքեր իմ հետ կապված դիմել են Քննչական, նույն մարդիկ խոսել են նաեւ իր բիզնեսի մասին: Եկեք ազնիվ լինենք, չտարանջատենք: Ես ձեզ վստահեցնում եմ, Վանեցյան Արթուրը եթե այսօր էլ լիներ ԱԱԾ տնօրեն, եթե փաստաթղթեր լինեին եւ դիմում լիներ՝ Վանեցյան Արթուրի հետ կապված նույնպես մարդկանց կանչելու էին եւ ցուցմունք էին վերցնելու, մի տարանջատեք»:

Շատ ճիշտ են անում, որ քրեական գործ են հարուցում նրա դեմ․ Արշակ Սադոյանը՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ. Ա1+

Շատ ճիշտ են անում, որ քրեական գործ են հարուցում նրա դեմ, որովհետև այնքան էր շտապում ՍԴ նախագահ դառնալ, որ նույնիսկ պատգամավորական մանդատից չհրաժարվեց»,- ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործին։ ԱԺԴ նախագահը հույս ունի, որ ի վերջո

Հրայր Թովմասյանի ավագ դուստրը հարցաքննվում է, կրտսերը սպասում է, որ իրեն ևս կանչեն հարցաքննության. Արփինե Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ իշխանության յուրացման հանցանիշներ կարող են գտնել հայրական տան տանիքում:

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ ԱԱԾ

«Եթե բան են գողանում պետությունից, գրանցում է իր 75-ամյա հոր, կամ 18-ամյա տղայի անունով, իրավապահները պիտի ասեն՝ դե լավ, մեծ մարդ ա, չեթանք ու չհարցնե՞նք». Ալեն Սիմոնյան

Իհարկե, շատ հեշտ է սենց անել (մատը ճտտացնել) ու ասել՝ հլը սրա գլուխը մի հատ կտրեք, մի հատ գործից անեք, սրան էլ տարեք բանտ գցեք, բայց մենք էդ ճանապարհով ո՞ւր կեթանք; Այո, մեր մեղավորությունը միգուցե մարդկանց աչքերում կարող է լինել այն, որ մի քիչ դանդաղ ենք անում, բայց մենք դանդաղ չենք անում, որովհետեւ վախենում ենք, այլ որովհետեւ զգույշ ենք:

Վազգեն Մանուկյան. Միայն պիտի ուրախ լինենք, որ Սահմանադրական դատարանն ինքնուրույն է և չի ենթարկվում գործող իշխանությանը

Չի կարող իշխանություն ունեցող որևէ մարմին ենթարկվել ինչ-որ մարդկանց, որոնք արդեն որևէ ազդեցություն չունեն, և որոնցից որևէ կախում գոյություն չունի:

Հրայր Թովմասյանի հորը ԱԱԾ-ում կրկին տան տանիքի վերանորոգման մասին հարցեր են տվել

Գործադիրը ոչ մի միջոցի առաջ չի կանգնում, նաեւ մարդկանց ընտանիքներ է մտնում՝ քրեական հետապնդումներ սկսելով. փաստաբան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930