Օրվա լրահոսը
Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն` ոչ պարենային ապրանքը փոխարինելու եւ վերադարձնելու պայմանների վերաբերյալ. «Ժողովուրդ»
Հակառակ դեպքում կտուգանվի 50 հազար դրամով:
Նկարչուհին ուզում է մանկատան երեխաներին արվեստի տարբեր ճյուղեր սովորեցնել. «Հայկական ժամանակ»
Դիզայներ-նկարչուհի Սառա Հարությունյանը որոշել է մանկատան երեխաների հետ անվճար արվեստի դասընթացներ վարել: Սառան իր «Yanhairt Studio» կոչվող նորաբաց արվեստանոցում պատրաստվում է երեխաներին սովորեցնել 20 եւ ավելի արվեստի ճյուղեր: Նպատակն է՝ երեխաներին դարձնել իր արվեստի մի մասը եւ այնպիսի դրական էմոցիաներ ու ժպիտներ պարգեւել, որը հնարավոր է՝ նրանք երբեք չեն ունեցել: «Ես գիտեմ, որ այդ դասերը
Տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է. Արժույթի Միջազգային Հիմնադրամի ներկայացուցիչ
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է եւ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»
Լուսինե Սահակյան. «Գործադիրը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ դատական իշխանությանը ենթարկեցնի իրեն». «Փաստ»
Իսկ այն դեպքերում, երբ դատավորներն ընդդիմանում են, ճնշումները շատ ավելի խիստ են լինում:
Արթուր Գրիգորյան. «Պետականության դեմ շատ հեռուն գնացող, խորքային սաբոտաժը հենց սա է, որ ներկայիս իշխանությունն ինքն իր գլխին սարքում է». «Ժամանակ»
Իսկ ո՞վ պետք է դա աներ՝ պատասխանող կողմը, այսինքն՝ տեսչությունը: Գիտե՞ք՝ այս գործով անցկացված չորս դատական նիստերից տեսչության ներկայացուցիչը քանի նիստի է մասնակցել: Ոչ մի»,- ասաց Գրիգորյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը
Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն:
Ավելացել են արտերկրից դրամական փոխանցումների ծավալները. հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից«Ժողովուրդ»
Ի դեպ, արձանագրենք, որ Կենտրոնական բանկը ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալների վերաբերյալ տվյալները հուլիս ամսից հետո չի թարմացրել, ինչը, համաձայնեք, երկմտանքի տեղիք է տալիս:
Եթե 1 տարի առաջ ասեին, որ հրաժարական պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա. «Հրապարակ»
Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ իր նպատակներին հասնելու համար։ Եվ նրանք, ովքեր կդիմադրեն ու չեն կատարի այդ հրահանգները, կթողնեն պաշտոնները՝ ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների նման։
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր. ՀՀ նախագահ
Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:
Անցած շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց
Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ:
Աջակցել «ոչ յուրայիններին»
Ասել, որ ես Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդաշարի երկրպագուն էի, խիստ չափազանցություն կլիներ: Հարցազրույցի այն ոճը, երբ լրագրողն ավելի շատ է խոսում, քան նրա հյուրը, եւ երբ իր գրեթե ամեն մի հարցով դիրքորոշում է հայտնում (այն էլ որպես կանոն՝ շեշտադրված եւ ագրեսիվ տոնայնությամբ)՝ այդ մոտեցումն ինձ խորթ է: Համաձայն եմ նաեւ, որ վերջին շրջանում այդ
Սուրեն Գրիգորյան. «Այն մարդիկ, որ քննադատում են մեր ձախողված պրոցեսը՝ կխնդրեմ իրենք նայեն իրենց նախաձեռնած պրոցեսները ինչքանով են բերել իրենց ցանկացած արդյունքին». «Հայկական ժամանակ»
Լեւոն Զուրաբյանն էլ այդ դիմումի վերաբերյալ ասաց. «Ես կարծում եմ՝ դա ոչնչով չհիմնավորված մի նախաձեռնություն էր, որի հետեւանքները եւ արդյունքները նախապես կանխատեսելի էին: Ակնհայտ է, որ ՍԴ-ն, որը մեր երկրում լեգիտիմ մարմին չի հանդիսանում՝ ծաղրելու էր լեգիտիմ ընտրված Ազգային ժողովին»:
Մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը. «168 ժամ»
Ավելորդ է հարցնել, թե ԱԱԾ-ն, որի գործառույթն արտաքին սպառնալիքները ոչնչացնելն ու կանխելն է, ինչո՞վ էր զբաղված այդ ընթացքում, քանի որ գոնե վերջին երկու օրերին տեսնում ենք, թե այն ինչ գործառույթ է իր վրա վերցրել, ինչով է հիմա զբաղվում այդ կառույցը: Ահա իշխանության ցանկությունները սպասարկելու, նրանց կամակորությունները բավարարելու հետևանքները:
GASTRO COUTURE. Երբ միաձուլվում են խոհանոցն ու նորաձեւությունը (ֆոտոշարք)
Այն, ինչ կատարվում էր 2019թ. հոկտեմբերի 17-ի երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ կերպ, քան շքեղության հրավառություն, դժվար է անվանել… նորաձեւ խոհարարությունը՝ հանձին «Երեմյան Փրոջեքթս» ընկերության եւ համեղ նորաձեւությունը՝ հանձին «Հարմոնի Երեւան» նորաձեւության տան, համատեղ ներկայացրեցին GASTRO COUTURE միջոցառումը, որում միաձուլվել էին գեղեցիկն ու համեղը, նորաձեւությունն ու գաստրոնոմիան: GASTRO COUTURE-ն իրենից ներկայացնում էր հայկական
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». Մասիսում ստերջացվել եւ տարածք է վերադարձվել 90 շուն
Շները, ինչպես Երեւանի, այնպես էլ Մասիսի դեպքում ականջին կրում են գունավոր համարակալ: «Սա առաջին փուլն է. Մասիսի քաղաքապետարանը բավականին ոգեւորված է աշխատանքից
Էրդողանն ասել է, որ չի մոռանա Թրամփի «անքաղաքավարի» նամակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի մոռանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացած նամակը, որը «քաղաքավարության հետ ոչ մի կապ չունի» և հավելել, որ այդ հարցն այժմ օրակարգում չէ: «Իհարկե մենք չենք մոռացել Թրամփի նամակը, որը ոչ մի կապ չունի քաղաքավարության հետ: Բայց մեր փոխադարձ հարգանքը թույլ չի տալիս հարցը պահել օրակարգում: Մենք
«Լազարևյան ակումբ»-ը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների կողմից Զատուլինի դեմ հարձակումները
«Լազարևյան ակումբի» խորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախ այցելած Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումների հետ կապված: Հայտարարության մեջ նշվում է, որ Պետդումայի պատգամավոր Զատուլինի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը և հարձակումները, որոնք օգտագործում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայում են այդ հոդվածների հեղինակների ցածր մակարդակի մասին: Բացի այդ հրապարակված հոդվածներում ճշմարիտ ոչ մի խոսք չկա, ինչը վկայում
Ինչո՞ւ է իշխանությունը հիշել Գևորգ Կոստանյանին
Ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել Կոստանյանն ու Փաշինյանը
Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից. Ռազմինֆո
Հոկտեմբերի 18–ին Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է 2020թ․ բյուջեի նախագիծը, ըստ որի` պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 267 մլն ԱՄՆ դոլար՝ հոկտեմբերի 18-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։ Ընթացիկ տարվա համեմատ 2020թ. բյուջեի նախագծով պաշտպանական
«Միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաև իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ». ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի և դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ
«Լիբանանի ժողովուրդը փողոց իջած է: Կացութիւնը յղի է աննախատեսելի վտանգներով». Արամ Ա. Կաթողիկոս
Լիբանանի ժողովուրդը փողոց իջած է։ Կացութիւնը յղի է աննախատեսելի վտանգներով։ Ըսած ենք ու կը կրկնենք.- կը բաժնենք ժողովուրդին պոռթկումը եւ արդար սպասումը։ Նման կացութեան դիմաց, անհրաժեշտ է խոհեմ ու իրապաշտ մօտեցում ունենալ։ Զգացական արտայայտութիւններ ու հապճեպ քայլեր եւ քաղաքական շահարկումի փորձեր կրնան կացութիւնը աւելի սրել։ Քաղաքական պատասխանատուներ պէտք է հեռու մնան յանցաւոր փնտռելու ու զիրար
«Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի». Վլադիմիր Կարապետյան
«Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել»
«Վախենալ միանշանակ պետք չի, գնալն էլ հարցի լուծում չի». Կարեն Խաչատուրովը՝ երիտասարդ արվեստագետներին
«Հաջողության կարելի է հասնել ամեն տեղ: Պետք է ուղղակի շատ աշխատես, զարգանաս ամեն օր ու առաջ գնաս, կարևոր չի թե որտեղ ես»: Հոկտեմբերի 18-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ հայ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովի առաջին՝ «Պաստելային պոեզիա», առաջին ֆոտոգրքի շնորհանդեսը: Կարեն Խաչատուրովը ինքնուսուց լուսանկարիչ է, որը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 2014 թվականից: 5 տարիների ընթացքում նա հասել
«Ձեր հեղափոխությունը կիսատ կմնա, եթե քաղաքացին չազատագրվի».Արամ Մանուկյան
Դանիել Իոաննիսյանն առաջարկեց, որ քաղաքացին այցելի հարկային կամ որեւէ այլ մարմին ու ինքը որոշի, թե իր վճարած հարկի 0.1 տոկոսը, կամ կարեւոր չի որքանը, որ կուսակցությանն ուղղվի: Ի վերջո կիմանանք, թե որ կուսակցությունը քանի իրական համակիր ունի, ոչ թե ստորագրություն հավաքեն: Եթե պարզվի, որ մի կուսակցություն 50-100 այդպիսի համակիր չունի, այդ կուսակցության գործունեությունը պետք է կասեցվի
Վանո Սիրադեղյանի զարմիկը պատմում է՝ 73-ամյա հոր տունը 2008-ին խուզարկել են, կալանավորել ու ԱԱԾ մեկուսարանում պահել՝ ընտրություններին կեղծիքներ թույլ չտալու համար
Վանո Սիրադեղյանի եղբոր որդին՝ Սասուն Սիրադեղյանը բոլոր նրանց, ովքեր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների այցը համարում են կարմիր գիծը հատել կամ 37 թիվը, հիշեցնում է հոր 2008-ին ձերբակալությունն ու կալանավորումը: Սասուն Սիրադեղյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես էին հորը՝ Սերյոժա Սիրադեղյանին կալանավորել 2008 թվականի փետրվարին, եւ պահել ԱԱԾ-ի մեկուսարանում: Սիրադեղյանն ասաց, որ
«Վարչապետն ասեց՝ կարո՞ղ ա վաղը խորհրդականիս տեղն էլ ուզեք, այդքան անսպասելի էր». Սերգեյ Բագրատյան
Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պետք է լավ մշակույթ բերել, որ այլեւս չքարկոծեն, երբ գործարարն ուզի ֆինանսավորել կուսակցությանը. «Այսօր լավ քայլեր է արել իշխանությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, ՀԾԿՀ-ում, Հաշվեքննիչ պալատում, ընդդիմությանը տեղեր է հատկացրել: Սա մշակույթ է, որ այլեւս քաղաքացին չի վախենալու՝ գիտեք, ես ընդդիմության հետ գործ չունենամ, գործս չտուժի, փաստացի կառավարման համակարգում ընդդիմությունը տեղ է ունենում: Առաջ տան մի անդամը ընդդիմություն էր լինում, սաղ տնով փախնում էին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը
Հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու հողօրհնեքը կատարվել էր դեռևս 2015 թվականին: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը: Տավուշի մարզի սահմանագլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսին
3 երեխաների մոր՝ Հասմիկ Սարգսյանի՝ 4-րդ անգամ գողության մեղադրանքի գործով վկան հերքում է, որ Սարգսյանն իրեն մոտեցել է ու բանկային քարտ փոխանցել
Հասմիկ Սարգսյանին, որը նախկինում դատարանի վճռով 3 անգամ մեղավոր է ճանաչվել գողության համար, կրկին, 4-րդ անգամ գողության համար մեղադրանք է առաջադրվել: Երեք անչափահաս երեխաների մայրը՝ Հասմիկ Սարգսյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել՝ փոքր-ինչ վատառողջ լինելու պատճառով: Ըստ մեղադրական եզրակացության, Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչեւ 18:00-ն ընկած
«ՀՀԿ-ն փոխվել է «Իմ քայլի», Սերժը՝ Նիկոլի, բայց բռնապետական համակարգի էությունը շարունակում է մնալ նույնը». ԱԺ-ում Փոստանջյանի ելույթը բարկացրեց Համազասպ Դանիելյանին
Լսումները վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ընդհատեց Փոստանջյանի ելույթը՝ ասելով,թե 2 րոպե ժամանակը լրացավ: Փոստանջյանը գոհ ժպտաց՝ «երկու րոպեն էլ հերիք էր, ինչ ասացի»:
«Քննիչն այլընտրանք չունի, եթե գույքը գրանցված է հոր, կնոջ կամ հորեղբոր տղու վրա, այդ անձանց պիտի հարցաքննի». Նիկոլայ Բաղդասարյան
Մենք ճնշեցինք, հիմա, ըստ ձեզ, ճնշում չկա՞ Հրայր Թովմասյանի վրա՝ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինքը՝ Հրայր Թովմասյանն ասում է, որ ոչ, ես իրեն վստահում եմ էդ հարցում»:


















































