Օրվա լրահոսը

Մատչելի գներով չվերթներ՝ Եվրոպա. ինչ հանրային մշակույթով են հայերը ներկայանալու Եվրոպայում. «Ժամանակ»

Եվրոպական, այսպես ասած, բյուջետային խոշոր ավիաընկերություններից մեկը՝ իռլանդական լոուքոսթեր «Ռանեյր» ընկերությունը հայտարարել է հայկական ավիաշուկա մտնելու մասին: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ հունվարից սկսում է Երևանից չվերթներ Հռոմ, Բեռլին, Միլան ուղղություններով, իսկ ամռանը կլինի թռիչք Գյումրու օդանավակայանից: Հայաստան-Եվրոպա հաղորդակցության մատչելիությունն ու հասանելիությունը մի կողմից Հայաստանն է բացելու եվրոպացիների առաջ, մյուս կողմից՝ Եվրոպան Հայաստանի հանրության համար

Չենք կարող խաբել ինքներս մեզ՝ ասելով, որ միակն ենք ու լավագույնը։ Մենք ողջ աշխարհի հետ ենք մրցակցության մեջ. Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» ֆորումի շրջանակում անցկացվող՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) «Փոխակերպելով բանականությունը» Գլոբալ ինովացիոն ֆորումի գալա ընթրիքին: Շնորհակալություն հայտնելով «Ավրորա» նախաձեռնության հիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին, նախագահը նշել է, որ նրանք անձինք են, որոնք իրենց ներդրումն ունեն Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության, բարեգործության ոլորտներում: Խոսելով համաժողովի

Սյունիքի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել. քննարկում կառավարությունում

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. Պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Կապան քաղաքի

Փաշինյանն՝ Աշխաբադում, Նժդեհն ու Ալիեւի ծրագրված ելույթը

Սկիզբը՝ այստեղ: Պուտինն այս անգամ էլ լուռ ունկնդրեց Ալիեւի, ապա՝ Փաշինյանի ելույթները   Ադրբեջանի նախագահն, ինչպես երեւում է, բավական ոգեւորված Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններում որոշակի սառնությունից, որոշել է Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող բոլոր հանդիպումներում Հայաստանի իշխանությունների ուղղությամբ քննադատական ելույթներով հանդես գալ, կարծես, փորձ անելով, հայ-ռուսական հարաբերություններում նոր լարում մտցնել: Անցյալ շաբաթ Աշխաբադում ԱՊՀ հավաքում Ալիեւն իր

Տարիների հեռվից ավելի պարզ է դառնում, որ չնայած քո ամենահաս ու հզոր լինելու համբավին, դու, այնուամենայնիվ, Հայաստանի «ամենամիայնակ» պետական գործիչն էիր. «Հրապարակ»

Իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ լինելով քո շրջապատում, հույս էին տածել դառնալ նախարար, դատախազ, գեներալ ու բարձրաստիճան ղեկավար, չստանալով ակնկալածը, արտաքնապես ընդունելով կեցվածք, թե իբր ոչինչ չի պատահել, ընդամենը պահածոյացնում էին սեփական կարիերիզմը՝ մի օր հրաբխի պես դուրս ժայթքեցնելու թաքուն հույսով ու պայմանով։ Նրանք միշտ պատրաստ էին ըմբոստանալու իրենց ճանապարհը փակելու ցանկություն ունեցողի դեմ, որը տվյալ դեպքում, նրանց պատկերացմամբ, դո՛ւ էիր։

ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը

Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։ Արմեն ԱՇՈՏՅԱՆ ՀՀԿ փոխնախագահ

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ: Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել

Դատարանը որոշեց, որ Վանեցյանի նկատմամբ ՀՔԾ-ն չպետք է քրգործ հարուցի. Դանիել Իոաննիսյանի պահանջը որակեց անհիմն

Եթե դատարանը բողոքը բավարարեր, ՀՔԾ-ն անմիջապես պետք է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցեր պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ եւ կիրականացներ քննություն: Սակայն դատարանը որոշեց, որ բողոքն անհիմն է ու այն մերժեց:

Նիկոլ Փաշինյան. Չի կարող այնպես լինել, որ մեր կառավարությունը որևէ անհարգալից վերաբերմունք ունենա զինծառայության ընթացքում որևէ հանգամանքի բերումով զոհված, մահացած որևէ զինվորի, կամ որևէ քաղաքացու նկատմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հանդիպման համար: Ներողություն եմ խնդրում հանդիպման ուշացման համար, բայց հույս ունեմ, որ տեսել եք իմ աշխատանքային գրաֆիկը, որը եղել է շատ ծանրաբեռնված: Այսօր մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերը, որոնք մեզ հետաքրքրում են: Բայց ես կարող եմ որպես

Տիգրան Ավինյանը և Նուբար Աֆեյանը անդրադարձել են արհեստական բանականության ոլորտում Հայաստանի` առաջատար երկիր դառնալու հնարավորություններին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ամերիկահայ գործարար և բարեգործ Նուբար Աֆեյանին: Զրուցակիցները կարևորել են «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» միջոցառման մեկնարկը Հայաստանում, որը մի հարկի տակ է համախմբել գիտական ու տեխնոլոգիական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման և երկրում նորարարությունների կիրառման հարցեր:  Այս համատեքստում

Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը. «Հրապարակ»

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ հանդիպել էին երկու ամիս առաջ՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում։ Արցախի նախագահի խորհրդական-խոսնակ Դավիթ Բաբայանը չի կարծում, որ հաճախակի հանդիպումները լավ հարաբերությունների նշան են, եւ ճիշտ հակառակը. «Չի նշանակում՝ ինչքան հաճախակի են հանդիպում, ավելի մոտ են, ինչքան ուշ-ուշ են հանդիպում, ավելի վատ են։ Ըստ անհրաժեշտության հանդիպումներ լինում

Վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված

Եթե համանախագահներն ուզում են խաղաղություն, ապա պետք է գային ոչ թե Հայաստան, այլ մեկնեին Բաքու, որտեղ Էրդողանն ու Ալիևը ռեգիոնալ հավակնությունների շքերթ էին կազմակերպել. «Ժամանակ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցը, մասնավորապես դրա, այսպես ասած, Հայաստան-արցախյան հատվածը համընկավ Բաքվում Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովի հետ, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն հնչեցնում էին իրենց համար ավանդական և սովորական դարձած ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանությունը, այլ նաև հավակնություններ ներկայացնում Զանգեզուրի առումով: Այդ հայտարարությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահների այցը ստանում

Կոմիտասը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը. Վաշինգտոնում կայացել է վարդապետին նվիրված համերգ. «Ամերիկայի ձայն»

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակի կապակցույանմբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ ու միջոցառում, որն անցավ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Համերգի հասույթը տրամադրվեց Վանաձորի տարեցների տանը: «Կոմիտաս վարդապետը խորհրդանշում է հայոց ազգի վերածնունդը»,- նշել է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը օրերս Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը Կոմիտաս վարդապետին նվիրված միջոցառման համերգին, որի մենակատարն էր դաշնակահար Շահան Արծրունին:

Հստակ պահանջ պետք է դրվի տնտեսվարողի վրա, որ ջրառից հետո բնությանը վերադարձվի նույնպիսի որակի ջուր, ինչպիսին եղել է ջրառի կետում. ՀԲՃ

Քաջարանի կոմբինատը ջրօգտագործման նոր հայտ է ներկայացրել․ ի՞նչ է սպասվում Սյունիքի գետերին – ՀԲՃ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ մի շարք գետերից ջրառ կատարելու թույլտվություն ստանալու համար, որպեսզի ապահովի տարեկան 68,84 միլիոն խոր/մետր ջրապահանջը: Ընկերությունը ցանկանում է վերցնել Ողջի գետից՝ 1300 լ/վ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ

Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չի հարուցվի

Դատարանն այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ որոշեց մերժել «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Իոաննիսյանը, հիշեցնենք, բողոքարկել էր ՀՔԾ-ի այն որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Մանրամասն՝ ավելի ուշ

Հայերն Արցախում ապրելու իրենց իրավունքը վաստակել են շատ հին ժամանակներից, իսկ ադրբեջանցիները քոչվոր եկածներ են. Միքայել Մելքումյանի պատասխանը ադրբեջանցի պատգամավորին

Երեկ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Միջպառլամենտական համաշխարհային միության Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատգամավորներից մեկը նորից սկսեց արտասանել  պատճենահանված նույն տեքստը, ինչը որ ասվել էր Ստրասբուրգում, միջազգային այլ հարթակներում՝ կապված իբր Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի, այլևայլ հարցադրումների հետ: ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ կարճ և տեղին բացատրեց նրան, որ Խորհրդային Ադրբեջանի փլուզումից հետո

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ

Թեման ինքնին անհեթեթ է

Վիտալի Բալասանյանի ասուլիսին իշխանությունն այս անգամ որոշել է չպատասխանել, եւ դա, իհարկե, խոհեմ որոշում էր՝ ամեն մի հայտարարության, ամեն մի ասուլիսի պատճառով լեզվակռվի մեջ մտնելը ավելորդ «թեթեւության» նշան է: Իշխանության ֆեյսբուքյան ֆանատներն, իհարկե, ոչ մի տեղ չեն կորել, եւ իրենց բաժին լուտանքներն ուղղեցին գեներալի հասցեին: Բոլոր պարագաներում ինձ դուր չի գալիս, երբ հայհոյում կամ պիտակավորում

ԱՍԵԿՈՍԵ

Ռուսաստանի եւ Իրանի համար կարեւոր են ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը: ՖՅՈԴՈՐ ԼՈՒԿՅԱՆՈՎ  

«Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են». Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյբուքյան իր էջում գրում է. Հարգելի՜ գործընկերներ, սիրելի՜ ուսանողներ, փաստաբանների հետ մանրամասն քննարկելուց հետո դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի և անարդար մեղադրանքների հետ կապված։ Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված

Գյումրու Վարդանանց հրապարակն այսօրվանից փակ է․ հյուրանոցներում դարձյալ ազատ տեղեր չկան (Ֆոտոշարք)

Վաղը Գյումրին դարձյալ մեծ թվով հյուրերի է սպասում․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության մշակութային միջոցառումները կանցկացվեն Գյումրիում․ մասնավորապես գյումրեցի դպրոցականների մասնակցությամբ կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի կունենա երախտագիտության ֆլեշմոբ՝ «Շնորհակալություն աշխարհ» խորագրով։ Տեղի կունենա նաև «Բարեկամության» զբոսայգու վերականգման խորհրդանշական միջոցառումը։ Հիշեցնենք, որ այն ձեռք է բերել «Ավրորայի» համահիմնադիր, ռուսաստանաբնակ միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանը՝ նպատակ ունենալով վերածել հանգստի

«Վլադիմիր Գասպարյանը կունենա Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը»․ Արամ Սարգսյան. «Ա1+» (Տեսանյութ)

«Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը տիկին Բելլայի ու Սերժ Սարգսյանը տիկին Ռիտայի հետ մեր տանն էին, երգում և պարում էին, ծնողներիս կենացը խմում, նկարվեցին փոքր եղբորս տղայի հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով այդ ողբերգական իրադարձություններին։ Խոսելով գործի քննության մասին՝ նա ասաց, որ քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանի

«Թիկնազորի անդամներից մեկը սրճարանի այգում ծեծում էր Պողոս Պողոսյանին». «Ազատություն»

«Պրիվետ, Ռոբ» դիմելաձևը լսած և դրան հաջորդած ծեծին ականատես եղած ևս մեկ վկա է բարձրաձայնում այն մասին, որ 2001 թվականին «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից ջավախահայ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները ոչ նախաքննության, ոչ էլ դատավարության ընթացքում իր վկայությունը չեն լսել: Ազգագրագետ Գայանե Շագոյանը վստահ չէ, որ 18 տարի անց թիկնազորի

Ինչպես է հարկավոր կանգնեցնել թուրքական զորքերի առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում նաեւ պետքարտուղար Մայք Փոմփեոն ու ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայընը, ուղեւորվում է Թուրքիա՝ համոզելու համար Էրդողանին անհապաղ հաստատել հրադադար Սիրիայի հյուսիսում, երբ Թուրքիայի նկատմամբ ամերիկյան տնտեսական պատժամիջոցները շատերի կողմից համարվում են անարդյունավետ։ Դոնալդ Թրամփը հավատացած է, որ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքով կկանգնեցնի քրդերի դեմ

Երևանի քաղաքապետարանը թափանցիկության առումով զբաղեցրել է վերջին տեղը

Ս․թ․ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Տեղեկատվության մատչելիությունը եվրոպական երկրների մայրաքաղաքներում» զեկույցի արդյունքների ներկայացում, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի գրանցած արդյունքները և դրա թափանցիկության ու հաշվետվողականության մակարդակի բարձրացման հնարավոր ուղիները։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: Ուսումնասիրությունն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Սլովակիայի» համակարգմամբ իրականացվել է 26 եվրոպական երկրների մայրաքաղաքներում՝ 14 ցուցանիշներով,

Շանթ Սարգսյանն ու Մարիամ Ավետիսյանը երկուական հաղթանակ են տարել աշխարհի առաջնությունում

Նյու Դելիում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում խաղացվել է երկու տուր: Երկուական հաղթանակ տարել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը եւ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել են 1,5-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագիծը՝ ԱԺ-ում

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագծի վերաբերյալ քննարկում: Աննա Կոստանյանը տեղեկացրել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ: ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի պատմությունն ու ձեռքբերումները: Նա նշել է, որ 2018 թվականի սկզբից ՀՀ ՏԶՆ

Բյուրակն Իշխանյան. «Նախ սովորիր ինքդ ինտեգրվել, հետո պահանջել միգրանտներից»

Երևանյան գողտրիկ անկյուններից մեկում երեկոն գրքաշատ էր: Կոպենհագենում բնակվող հայազգի գրողը իր ընթերցողների դատին հանձնեց հետաքրքիր պատմություններով հարուստ «Դժվար հիշվող անուն» գիրքը: Երեկոյի ներկաները հնարավորություն ստացան գնելու այն բավականին մատչելի: Հեղինակի խոսքով, գիրքը կվաճառվի գրախանութներում սահմանափակ քանակով: Կարելի է պատվիրել նաև օնլայն հարթակներից: Բյուրակն Իշխանյանը կրթություն է ստացել Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆինլանդիայում: Մասնագիտությամբ բժիշկ է,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930