Օրվա լրահոսը
Վիճել էր հորաքրոջ հետ ու դանակահարել
Փետրվարի 2-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1986 թ. ծնված Կարեն Մ.-ն և հայտնել, որ «Հայկոպ» բազայի մոտ ինքը դանակով մարդ է վնասել: Նույն օրը, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1957 թ.
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով, կազդի՞ ցուցմունքը Քոչարյանի գործի վրա
Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բացարձակապես տեղյակ չեմ, որ ինքը հարցաքննվել է կամ չի հարցաքննվել, մեծ հաշվով դա մեզ հետաքրքիր էլ չի»: Ալումյանն ասաց, որ այն ցուցմունքները, որոնք քննիչը բերել է դատարան, այնտեղից պարզ է դառնում, որ սպայական կազմից բավականին բարձրաստիճան մարդիկ ցուցմունք են տվել, հարցաքննվել են:
Ամուլսարի գործով դատավորը որոշեց ներգրավել Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին
Ջերմուկի բնակիչները Ամուլսարի գործով դատարանին նոր հանգամանքներ են ներկայացրել
Եվրախորհրդարանում առաջարկվել է Թուրքիային կոչ անել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Ermenihaber.am
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը։ Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի կողմից կազմված զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն իսկ հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ,
«Ես ի՞նչ կապ ունեմ, թո՛ղ իրար մեջ պարզաբանեն»․ Սամվել Բալասանյանը՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի շուրջ ծավալված աղմուկի մասին
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանի և նախորդ տնօրեն Ղարիբ Հարությունյանի միջև սկսվել է անախորժ պատմություն։ Մհեր Խաչատրյանը վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանի գործունեությանը՝ նշելով, թե որոշակի չարաշահումներ հայտնաբերել է նաև այստեղ․ մասնավորապես հոգաբարձուների նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն. ֆինանսական
Ծառահատումներ Սյունիքում
Փետրվարի 2-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներից մեկը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ «syuniq.net» կայքում հրապարակվել է «Որոտանի կիրճում ծառահատումներ են հենց հիմա» վերտառությամբ տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հատված ծառերը բենզասղոցով կտրատում: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Ա.-ն,
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորներին կոչ են անում այսուհետ խուսափել նման սխալներից
Սույն թվականի փետրվարի 2-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքն անցկացրել է դռնփակ նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետն ու մի շարք մարզպետներ: Հաշվի առնելով այս իրադարձության հանրային հնչեղությունն ու հանրային հետաքրքրությունը, ԶԼՄ-ները փորձել են լուսաբանել այն: Սակայն նրանց այս նախաձեռնությունը տապալվել է, քանի որ, որպես պատճառ բերելով հանգամանքը, թե օրը ոչ աշխատանքային է, ինչպես
«Միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա է հանցակազմ»
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ տեղեկացնում եմ հետևյալը: Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել Գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և Գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլատվությամբ:
Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է շարունակվում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ: Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները ավարտեցին բողոքը ներկայացնել, շուրջ 2 ժամ ելույթ ունեցավ դատարանում Քոչարյանը, իսկ այսօր դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ
Ադրբեջանում փոքրամասնությունները չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները. Եվրախորհուրդ
Ադրբեջանում հասարակությունը բնորոշվում է որպես միջմշակութային և միջկրոնական առումով հանդուրժողական: Իշխանությունները սատարում են ազգային փոքրամասնություններին իրենց մշակութային ինքնուրույնության արտահայտման գործում: Սակայն համապարփակ օրենսդրության և ազգային փոքրամասնությունների համար խորհրդատվական մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև խոսքի և հավաքների ազատության սահմանափակումները ստեղծում են միջավայր, որտեղ փոքրամասնությունները չեն կարողանում լիարժեք իրացնել իրենց իրավունքները: Նման եզրակացություն է ներկայացվել Եվրոպայի խորհրդի Ազգային
Արարատ Միրզոյան. Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա դինամիկ զարգացել են բազմաթիվ ոլորտներում: Ազգային ժողովի նախագահի
Նոյեմբերյանցի գրողը, ռեժիսորը իր կամքով հաղթել է քաղցկեղը
Հրատարակել է նոր գիրք, 2 ներկայացում է նախապատրաստում
Վարորդներից մեկը հայտնել է, որ ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել
Ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը
«Արարատցեմենտը» պետությանը պատճառել է՝ 81.000.000 դրամը գերազանցող նյութական վնաս
Պետությանը պատճառվել է ընդհանուր 269.000.000 դրամից ավելի վնաս
Զինծառայության ընթացքում հիվանդություն ձեռքբերելու հիմքով վաղաժամ զորացրված 3 զինծառայողներ առողջությանը հասցված վնասի փոխհատուցում են պահանջում դատարանում
2017թ.-ին զինծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների պատճառով զորացրված Գ. Ղ.-ն, Ա. Բ.-ն և Վ. Հ.-ն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել են դատարան՝ ՀՀ-ից պահանջելու իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում: Գ. Ղ.-ն և Վ. Հ.-ն զորացրման համար հիմք հանդիսացած հիվանդությունները ձեռք են բերել պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում, իսկ Ա. Բ.-ն՝ պայմանագրային հիմունքներով
ՌԴ կառավարությունը պաշտպանել է համացանցի ռուսական սեգմենտը համաշխարհային ցանցից անջատելու նախագիծը
Ռուսաստանի կառավարությունը պաշտպանել է օրինագիծը, որով առաջարկվում էր համացանցի ռուսական սեգմենտն առանձնացնել համաշխարհային ցանցից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»: Միաժամանակ, կառավարությունն օրենքի նախագիծն ուղարկել է լրամշակման: Նախագծի հեղինակներն այն մշակելիս նշել էին, որ դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: Մինչդեռ կառավարությունում կարծում են, որ դրա համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ, ուստի առաջարկել են հստակեցնել
ՀՀ ԱԺ պատգամավորը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է նոր մրցաշրջանում առաջին միջազգային մրցաշարին: Մեր ըմբիշները գոտեմարտել են յոթ քաշային կարգում, որից վեցում բարձրացել են պատվո պատվանդան: Ոսկե մեդալ նվաճել են ԱԺ նորընտիր պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ 77 կգ քաշային կարգ, Ռուդիկ Մկրտչյանը՝ 55 կգ, Կարեն Ասլանյանը՝ 67
«Աշտարակ կաթի» արտադրանքը վաճառած տնտեսվարողներին պարտքերի ցուցակ են դեմ տվել ու դատի տվել
Տնտեսվարողները վստահեցնում են, որ «Աշտարակ կաթին» ոչ մի լումա պարտք չեն
Հրաձիգները որոշեցին Հայաստանի չեմպիոններին
Ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ Վանաձորի 60 մարզիկներ: Ըստ մրցաձեւերի հաղթող դարձան: Հրացան, տղամարդիկ եւ կանայք՝ Հրաչիկ Բաբայան եւ Ալլա Պողոսյան: Ատրճանակ, միքս՝ Նորայր Առաքելյան/Էլմիրա Կարապետյան: Վազող թիրախ, նորմալ վազք, տղամարդիկ եւ կանայք՝ Դավիթ Աբաջյան եւ Գոհար Հարությունյան: Հրացան, Միքս՝ Հրաչիկ Բաբայան/Ալլա Պողոսյան: Ատրճանակ, տղամարդիկ եւ կանայք՝ Նորայր Առաքելյան եւ Էլմիրա
«Քանի դեռ հարցը կարգավորված չէ`մեր պատկերացրած լուծումներով, դժվար է ասել, որ մտահոգությունները փարատված են». Էդմոն Մարուքյանը`Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին
«Նախարարի հայտարարությունը`ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, պետք է ընկալել հենց այդ համատեքստում»,- խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը`պատասխանելով հարցին`իր կարծիքով արցախյան հակամարտությունը քանի՞ կողմ ունի: Հիշեցնենք, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպման էին հրավիրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպումը փակ էր: Երկու
Ոստիկանները պարզել են, որ Վերին Արտաշատի ղեկավարը պաշտոնեական լիազորությունները չարաշահել է
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ծառայողներն օպերատիվ աշխատանքով տեղեկություններ են ձեռք բերել, որ Վերին Արտաշատ համայնքում գործող «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրը անօրինական է գործունեություն ծավալում, ինչի հետևանքով խախտվել են հարակից տարածքում ապրողների օրինական շահերը։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ռեստորանային
«Լրագրող լինելն աշխատանք չէ. դա որոշակի նպատակ է, որոշակի ցանկության իրականացում». BBC-ի խմբագիր
Դառնալով ապատեղեկատվության, ֆեյք նյուզերի դեմ պայքարին՝ BBC-ի խմբագիրն ամփոփեց. «Ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն տարբերակը ճիշտ տեղեկատվություն ներկայացնելն է»:
Թափառող կենդանիների խնդրի լուծման նախագիծը պատրաստ է և կներկայացվի ավագանու հաստատմանը
Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համայնքային սեփականությանը պատճառված վնասները պետք է վերականգնի պատահարի մեղավորը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առաջարկվել է համապատասխան արձանագրությունները կազմելու ժամանակ դրանց մեջ ներառել նաև համայնքին պատճառված վնասի փաստը: «Ամեն քաղաքացի պետք է իմանա, որ օրենքը խախտելով միայն իր մեքենայով չի սահմանափակվում: Այդ ամեն ինչն, ի վերջո, մենք ենք անում մեր
Բուսաբանական այգում ծառատունկ է լինելու, և բացվելու է քաղցկեղից բուժվածների պուրակ
«Կրծքագեղձի քաղցկեղը ամբողջ աշխարհում լայն տարածում ունի, բայց մեր երկրում հատկապես վատ դինամիկա է գրանցվում, այն առումով, որ հայտնաբերվածների թվում 3-րդ, 4-րդ փուլերը բավականին շատ են»,- նշեց Ն. Քոչարյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին. Ilur.am
Ի պատասխան մեր խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Հայտնում է Ilur.am-ը: Տեր-Պետրոսյանը նաև ավելացրեց, որ անեկդոտը պատմում է
«Այն, ինչ-որ արվել է պարոն Փաշինյանի կողմից` խիզախություն է». Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարարը պատգամավորների հետ քննարկել է Արցախի հարցի կարգավորման փուլը
Պյոտր Լիտվին. Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը
ԵՊՀ պրոռեկտորը` կրճատումների մասին. «Որոշումը շտապողականության և անտեղյակության արդյունք է»
ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել: Նա նաեւ նշել էր, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը, եւ ինքը նրանցից մեկն է, բոլորը ստացել են ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված
82-ամյա տղամարդը ոտքերով եւ ձեռքերով 5 րոպե հարվածել է 84-ամյա հարեւանուհուն
Կնոջ առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել
Բանակում մարտական զոհերի թիվը էապես նվազում է
Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում