Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը մտադիր է հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձի փոփոխության խնդիրն առաջադրել կառավարությունում

Առաջնային շուկայից տուն կամ բնակարան ձեռքբերելիս հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխության մասին վերջերս հաճախ է խոսվում, կա կարծիք, որ այս դրույթը կառավարությունը մտադիր է վերացնել: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ հիփոթեքային վարկը սպասարկելիս եկամտային հարկի վերադարձի նպատակահարմարության հարց այժմ կառավարությունում չի քննարկվում, բայց ՊԵԿ նախագահը մտադիր է այդ

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձևավորման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն աշխատանքային փակ նիստ էր անցկացրել՝ հրավիրելով շահագրգիռ բոլոր կողմերին, որի ընթացքում որոշում էր կայացվել ստեղծելու

Անօդաչու սարքերի ֆորումից մինչեւ ուսանողական հեքըթոն

 Ռուբեն Աղգաշյան, Ազատուհի Ուլիկյան, Մկրտիչ Հարությունյան

Դավիթ Անանյան. «ՊԵԿ-ում պարգեւավճարները շարունակվելու են»

ՊԵԿ-ի աղմուկ հանած պարգեւավճարների մասին այսօր այդ կառույցի ղեկավար Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց՝ պարգեւավճարները շարունակվելու են: «Պարգեւավճարներ վճարվել են, վճարվում են եւ վճարվելու են: Յուրաքանչյուր ամիս բաժնի պետերը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները մեր կողմից հաստատված կարգին համապատասխան՝ 0.3-ից 1.3 գործարքի շրջանակներում գնահատվում են: Գնահատվում են բոլորը՝ նրանց աշխատանքը, անձնական որակները եւ պաշտոնական պարտականությունների պարտավորությունները:

Շատ կարևոր եմ համարում, որ այսօր ՀՀ-ում ընդհանրապես կարողանանք հաղթահարել վախերը՝ ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլև մեր բոլոր վախերը, որովհետև վախն է, որ խոչընդոտում է զարգացումը. վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողությանը: Ողջունելով ««Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում նման միջոցառումների անցկացումը մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.  «Ընդհանրապես ամենասկզբից՝ առաջին ինդուստրիալ հեղափոխության հենց մեկնարկի

Ի՞նչ նոր քրեական գործ է «եփվում»

Չեխոսլովակիա անկախ պետության հիմնադրման 101-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ակտիվորեն ինչ-որ բան էին քննարկում: Ընդ որում՝ այս լուսանկարի վերնագիրը «Առավոտին» կեսկատակ հուշեց նրանցից մեկը: Լուսանկարը՝ Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 15.10.2019

Դավիթ Անանյան. «Մեկ երգչի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ էլ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ»

Այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման գործընթացին, ասաց՝ 9 երգիչ-երգչուհիների, մշակույթի վաստակավոր գործիչների ուղարկել են նամակներ: Ըստ Անանյանի, 9-ից 5-ը՝ հայտարարագրել են իրենց եկամուտները, 1-ի հանդեպ քրեական գործ է հարուցվել, 1-ի հանդեպ նախնական հաշվարկ է իրականացվում, հավանաբար, քրեական գործ կհարուցվի,  2-ն արտասահմանում են,  գալու են եւ հայտարարագրեն.

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով «Հայելի» ակումբի դեմ հարձակումը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որում ասվում է. «Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ: Չորս

ՊԵԿ նախագահ. «Վարչապետը դժգոհել է ՊԵԿ գործառույթներից, բայց դա իմ անձին չի վերաբերում»

«Վարչապետը գո՞հ է իմ աշխատանքից, թե՞ ոչ: Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ իր հնչեցրած դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ, ՊԵԿ-ի գործառույթների առումով՝ որոշակի վերապահումներ, ցանկություններ, դժգոհություններ, այո՛, վարչապետը հայտնել է, բայց դա իմ անձին չի վերաբերում, այլ՝ ՊԵԿ-ին»,-այսօր այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ ի պատասխան լրագրողների հարցի: Անանյանի կարծիքով՝  ՊԵկ կառույցներն արդյունավետ են գործում,

Դեպի Ռուսաստան տոմսերը կթանկանան 25 եվրոյով. «Պոբեդա»

«Պոբեդա»-ն Ռուսաստանի մեծությամբ չորրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում նաև Գյումրի:

Վարչապետի հանձնարարությունից հետո Շիրակի հարկայինի պետը պաշտոնանկ է եղել

Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գյումրիում անկախության տոնակատարություններին կասկածելի քիչ թվով ՀԴՄ կտրոններ տրամադրելու վարչապետի հայտարարությանը: ՊԵԿ նախագահն ասաց՝ սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ վերլուծություններից հետո Շիրակի մարզի հարկայինի ղեկավարին փոխել են: Ըստ Անանյանի, վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություն են կատարել սեպտեմբերի 6-9, սեպտեմբերի 13-15 եւ սեպտեմբերի 20-22-ին: ՊԵԿ նախագահն ասաց,

Սպիտակ քաղաքի մոռացված աշնան, սելֆի չանող պաշտոնյաների, հրեշտակների հուշարձան տանող ճանապարհի մասին

«Սպիտակում տներ չեն կառուցվում: 1988թ. երկրաշարժի էպիկենտրոնում տղամարդ չկա. արտագնա աշխատանքի են մեկնել: Գիշերը հազիվ վեց-յոթ տան լույս է վառվում: 2027 ընտանիք այսօր ապահովված չէ մշտական բնակարանով, այդ ընտանիքներում կան 223 անկողնային հիվանդներ, միայնակներ»: Օրեր առաջ «Առավոտին» իրենց խնդիրների մասին էին բարձրաձայնել, միաժամանակ «բաց նամակով» ՀՀ վարչապետին էին դիմել ԽՍՀՄ պատգամավոր, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի առաջին

Հայաստանում վերածնվում է անցյալը. Kommersant-ի անդրադարձը Silk Note փառատոնին

Փառատոնը յուրահատուկ աշխարհ է, իսկ Silk Note փառատոնն առանձնահատուկ է կրկնակի. դրա համար պատճառներ կան: Պատճառներից մեկն էլ փառատոնի անցկացման վայրն է՝ Հայաստանը՝ անսահման գեղեցիկ երկիր, բազմադարյա պատմությամբ և մշակույթով` գրում է Kommersant-ը: Ճանապարհորդությունը դեպի այս երկիր համեմատելի է ժամանակի մեքենայով ճամփորդության հետ, քանի որ ձեր աչքերի առաջ վերածնվում է անցյալը, որն արտացոլվում է ճարտարապետության

Նոր սերնդի ՀԴՄ-ները կներմուծվեն այս ամսվա վերջին

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը, ինչպես խոստացել էր պետական եկամուտների կոմիտեն, պետք է իրականացվեր այս տարվա սեպտեմբերի վերջին, սակայն մինչ օրս դրանք դեռ չեն ներմուծվել: ՊԵԿ-ը խոստացել էր նաեւ մեղմ վարվել այն տնտեսվարողների հետ, որոնք չունեն նոր սերնդի ՀԴՄ-ներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է ձգձգվում ՀԴՄ-ների ներմուծումը: Անանյանը

Պարգեւ Օհանյան. «Նույն Ազգային ժողովը, որ այսքան պրոցես նախաձեռնեց եւ մերժվեց՝ ընդամենը պետք է դա աներ». «Հայկական ժամանակ»

Սահմանադրության 213 հոդվածում պետք է կատարվի փոփոխություն, ընդ որում, եթե չեմ սխալվում, դա արվում է առանց հանրաքվեի, հենց Ազգային ժողովի կողմից։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում

Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար. Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Airbus»-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության համար արդյունավետ հանդիպումներ կունենան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով: «Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,- ողջունելով

Ինչպես քեռիները կարողացան փոխել շնորհալի Առնոյի եւ Դավիթի ճակատագրերը

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված կինովավերագրող Նիկոլայ Դավթյանի «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Այն պատմում է, թե ինչպես հանգամանքների բերումով մի «բարի քեռի» է հայտնվում բացառիկ երաժշտական ունակություններով օժտված 5-ամյա երեխայի կյանքում եւ այդ պահից «ձեռքից բռնած» բարձրացնում վեր։ Այդ տաղանդավոր երեխան Առնո Բաբաջանյանն էր, իսկ «բարի քեռին»՝ Արամ Խաչատրյանը։ Պարզվում է՝

Վիրավորում ստացած ոստիկանը սպայական կոչում կստանա. ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար

Գիշերը զոհված ոստիկանը հետմահու կպարգեւատրվի

Դավիթ Անանյան. «Այս տարի 37.7 %-ով ավելի ՀԴՄ կտրոն է տպվել»

2019 թվականի 9 ամիսներին տպվել է 85 միլիոն 499 հազար 795 հատ ավելի հսկիչ դրամարկղային կտրոն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.7 %-ով ավել է, սա հարկման ավել շրջանառություն է հայտարարագրվել ՀԴՄ կտրոններով ավելի քան 236 միլիարդ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նախորդ տարի հունվար-սեպտեմբերին ընդամենը

Սա վկայում է նախկին իշխող համակարգի շրջանակում առկա բավականին ուժեղ մրցակցության մասին՝ «ընդդիմության դրոշակակրի» կարգավիճակի համար. «Ժամանակ»

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ունի մտավախություն, որ այդուհանդերձ կարող է ձևավորվել որևէ, այսպես ասած, հակաիշխանական կամ ընդդիմադիր ձևաչափ՝ առկա իրողություններից բխող հնարավորության պայմաններում, որքան էլ այն լինի պայմանական, որում տեղ չհատկացվի ՀՀԿ-ին, կամ որից հետո ՀՀԿ-ն հայտնվի ներքաղաքական լուսանցքում:

Պապական տան տեղում վերակառուցել են փոքրիկ սրբատեղին

«23-24 տարեկան էի, երբ մի անգամ երազ տեսա, որ երկար սպիտակ մորուքով մի մարդ մեր դռան դիմաց կանգնած, որին միայն ես էի տեսնում անցնող֊դառնողներից, ինձ ասաց` կլինես քառասուն տարեկան, բարի գործ կանես, բախտավոր մարդ կլինես»,-պատմեց Արկադիկ Անդրեասյանը՝ տարիներ առաջ տեսած իր երազի մասին։ Օրերս Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղում բնակիչները` մեծ թե փոքր, սպասում էին փոքրիկ

Հայաստանը գնալով ճանաչելի է դառնում։ Օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանը դառնում է ավելի գրավիչ ուղղություն. «Հայկական ժամանակ»

Փորձագետի կարծիքով՝ Երեւանի՝ Booking.com-ի 10-յակում հայտնվել պայմանավորված է նրանով, որ մարդիկ կամաց-կամաց ավելի շատ են լսում Հայաստանի եւ Երեւանի մասին. «Սա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկն էլ այն է, որ Զբոսաշրջության կոմիտեն ԶԼՄ-ների, բլոգերների համար ճանաչողական այցեր է կազմակերպում Հայաստան։ Նաեւ ավելի թիրախավորված թվային մարքեթինգ ենք իրականացնում»։

Զոհված ոստիկանի կնոջ եւ Պավլիկ Մանուկյանի ուշագրավ հարցուպատասխանը. «Հազա՜ր ամոթ, եթե կրակոցը պատահական է եղել»

Պատահական չի եղել այդ կրակոցը, բանալին չտալու համար բա կրակո՞ւմ են: Տարի եւ կես նստելուց հետո՞ հիշեցիք, որ Բիլյանը չի, Էդվարդն է

Դավիթ Ամալյան. «Դիրքերից փախած թմբլիկ ասպետները հակակրանք են սերմանում կռված տղերքի հանդեպ». «Ժողովուրդ»

Երբեք չեմ մտածել, որ կարող է հայը հային վնաս տալ, բայց վերջերս ստեղծված ատելության մթնոլորտը, սոցցանցերում ստեղծված իրականությունը տեսնելով՝ հասկանում եմ, որ ինքս էլ ընդունակ եմ վնասելու ոմանց։

ԱՊՀ-ական ակումբին հյուր

Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ հանդիպումներում շահավետ ծրագրերին, հարաբերություններին նոր թափ հաղորդելու հավաստիացումներ են հնչել: Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ, որտեղ նա մասնակցեց ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներ ունեցավ: Հոկտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Թուրքմենստանի նախագահը ողջունելով

Սովորական հանդիպումները սխալ է որակել որպես պատմական կամ բացառիկ. «Հրապարակ»

Այնուհետ, հանդիպման առնչությամբ, նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ այդ հանդիպումը որակելով պատմական, աննախադեպ, ու շեշտելով, որ դեռ երբեք Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները չեն հանդիպել։

Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձինք եղբայրներ են, մեկը՝ անչափահաս. նրանք ձերբակալվել են

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003  և 2001թթ.:  Վերջիններս ձերբակալվել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ  հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն

Թող որ «Մի՛ վնասիր» հիմնարար սկզբունքը ձեր աշխատանքում մշտապես լինի առաջնային. Պաշտպանի ուղերձը Հայ մամուլի օրվա առթիվ

 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա կապակցությամբ: ՈՒղերձում մասնավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ հայ մամուլի օրվա առթիվ: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրի ժողովրդավարական զարգացման հիմնարար ցուցիչներից է: Դուք անգնահատելի աշխատանք եք կատարում հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորելու և այլակարծությունը խթանելու հարցերում: Գլխավորապես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930