Օրվա լրահոսը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ. Հայաստանում տեղի ունեցած զարգացումները ՄԱԿ-ի համար ոգեշնչվող և հուսադրող օրինակ են
Փետրվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամեդին: ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից տիկին Մոհամեդին ներկայացվեցին Հայաստանում հետընտրական վերջին գործընթացները՝ հիշատակելով նաև ընտրությունների նախապատրաստական փուլում ՄԱԿ-ի կառույցների և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ Հայաստանի կառավարության արդյունավետ փոխգործակցությունը։ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը շնորհավորեց Հայաստանում դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները միջազգային
Փաշինյան. «Երբեմն ինձ տալիս են կարդալու տեքստ, որի միջից «խոսում» է Սերժ Սարգսյանը»
«Մարդիկ տեղյակ չե՞ն, թե ինչ քաղաքական համակարգ է այսօր գործում, ինչ փոփոխություններ են եղել»,-հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը
Մշակութային նոր հարթակ՝ Սևանում
Սևանում այս օրերին իրականացվում է «Շարժական ART GALLERY» ծրագիրը, որի նպատակն է` նպաստել երիտասարդ արվեստագետների, ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաև համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը: Քանի որ Սևանում չկա պատկերասրահ, շարժական պատկերասրահ ունենալու գաղափարը վաղուց էր հասունացել. այն քննարկվել է տարբեր հանդիպումների ժամանակ, սակայն իրողություն դարձավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում, որն
Կառավարության ծրագիրը կարծես բարի ցանկությունների թվարկում լինի. Հովակիմ Զաքարյան. «Փաստ»
Կառավարության ծրագրում հատված կա նաև գիտության վերաբերյալ, որտեղ ընդգծվել է մասնավորապես գիտության ֆինանսավորման արդյունավետության, ինչպես նաև երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելու մասին: Առանձին կետով նշվել է նաև Հայաստանի զարգացման ծրագրերում արտասահմանում գտնվող հայ գիտնականներին ներգրավելու, ինչպես նաև Հայաստանի գիտության ոլորտը միջազգայնորեն մրցունակ դարձնելու մասին: Խոսելով ծրագրում առկա դրույթների իրատեսականության մասին՝
Ինչո՞ւ է ուշանում կախարդական փայտիկի գործադրումը. «Իրատես»
Ընդ որում, որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե մենաշնորհ, կոռուպցիա չկա, ներդրումները 50 տոկոսով աճել են, տնտեսությունն էլի հոգեվարքի մեջ է, որովհետև արդեն եղած խնդիրներին նորերն են գումարվել. գործազրկություն, ներդրումների իրականում ոչ թե աճ, այլ բացակայություն։ Սակայն Փաշինյանն ունի կախարդական փայտիկ, ինքն է ասել, ուրեմն ինչու արագ փոփոխություններ հասարակությունը չի տեսնում, ինչու՞ է ուշանում կախարդական փայտիկի
Հարուցվել է քրեական գործ՝ ավագ լեյտենանտի մահվան դեպքի առթիվ
Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական
Տները թանկացել են. «Հայկական ժամանակ»
Անշարժ գույքի շուկայում, ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից, 2018-ին, 2017-ի համեմատությամբ, գնային որոշակի փոփոխություններ են արձանագրվել՝ անշարժ գույքը թանկացել է։ Մասնավորապես Երեւանի տարբեր վարչական շրջաններում բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները էականորեն աճել են։ Կենտրոնում, օրինակ, եթե 2017-ին 1 քմ-ի համար պետք էր վճարել 465 500 դրամ, ապա 2018-ի
Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատվելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Միքայել Զոլյան. «Գործադիր իշխանությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ապահովի մեր հումանիտար առաքելության անդամների անվտանգությունը». «Ժողովուրդ»
Սիրիա առաքված հումանիտար առաքելության շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։ – Ասում եք՝ սա հումանիտար խումբ է. ՊՆ խոսնակ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ նախաձեռնությունը «իրականացվում է ռուսաստանյան կողմի աջակցությամբ», այնինչ ՊՆ փոխնախարարը նշել է, որ միջազգային որեւէ կոալիցիայի կազմում չի լինելու, դա բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող աջակցություն է»։ Ի վերջո,
«Ամեն ինչ պրծավ, վերջացավ։ Ստի ոտքը կարճ է». Ռաֆիկ Անդրեասյան. «Ժամանակ»
Ուրցաձորում հիմա էլ կրքերը բորբոքված են։ Երկու-երեք մասի բաժանված համայնքում ամեն թև իր թեկնածուն ունի և առաջ է տանում նրա շահերը։ Համայնքի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, կրքերը հանդարտվել են, թեև «մինչ ընտրությունը ամեն օրը տարի է թվում»։ «Ամեն ինչ պրծավ, վերջացավ։ Ստի ոտքը կարճ է։
Մեծ հաշվով, իշխանությունն ու իշխանությանը «զոնտիկ բռնող, պալտո պահող» թեմաներով քննադատողները հետաքրքիր են. «Փաստ»
«Զոնտիկ բռնող, պալտո պահող» թեման, իհարկե, տհաճ է: Շատերը բողոքում են, որ պետք չէ կարևոր թեմաները թողած՝ մանրուքներից խոսել: Պնդողների մեջ են նաև իշխանությունները: Բայց իշխանություններն ինչքան էլ պնդեն, բավական մեծ հաճույքով արձագանքում, հակադարձում են նման թեմաներին: Արդյունքում պարբերաբար հայտնվող նմանատիպ թեմաները դառնում են հանրային քաղաքական քննարկման առարկա: Սա նոր երևույթ չէ: Ավելին՝ նախկին իշխանությունները
Չենգիզ Աքթար. «Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցի անտեսումը թե Հայաստանի, թե Թուրքիայի կողմից մեծ սխալ է». «168 ժամ»
ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրի հրապարակումից անմիջապես հետո փորձագիտական և քաղաքական շրջանակներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական հարաբերություններին այս ծրագրում որևէ անդրադարձ չկա։ ՀՀ Կառավարությունը սահմանափակվել է՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությանը՝ նշելով, որ մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործությունների կանխարգելմանը։
Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ
Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը: Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի
Լայնածավալ ներդրումները միանգամից չեն լինում, դրա համար ժամանակ է պետք. «Հայկական ժամանակ»
Թավշյա հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ակնկալիքներ կային, թե շատ արագ օտարերկրյա ներդրումները հեղեղելու են Հայաստանը, որովհետեւ ընդունված տեսակետի համաձայն՝ ներդրումների հիմնական խոչընդոտ էին համարվում կոռուպցիան, մենաշնորհները, իշխանությունների կողմից ցանկացած ծրագրում «փայ մտնելու» սովորությունը եւ այլն, ու ակնհայտ էր, որ այդ ամենը այլեւս տեղ չի ունենալու Հայաստանում։ Իհարկե՝ մասնագետները «ներդրումային բումի» հարցում ավելի թերահավատ էին, բայց
Փաշինյան. «Նախարարությունների կրկնվող հաստիքները կկրճատվեն, խոշոր կրճատումներ չեն լինի»
Վարչապետը համաձայն չէ գնահատականների հետ, որ նախարարությունների թվի կրճատման հարցին պետք է նայել աշխատատեղերի կրճատման տրամաբանության շրջանակում
Ոստիկանության պաշտոնատար անձինք յուրացրել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 70 մլն ՀՀ դրամ. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության
Ծառուկյանի «շեյխական» հաճույքներն ԱԺ-ում
Վաղ առավոտյան Ազգային ժողովում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակ մատուցարանների վրա մատակարարում են ուտելիքներ: Մեր տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ԱԺ բուֆետից անանասով, պոմելոյով, էկզոտիկ մրգերով լի տարաները տեղափոխում ԲՀԿ խմբակցություն, որտեղ գտնվում էր Ծառուկյանը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այնպիսի ծրագիր է գրվել, որը քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում. Սևակ Վարդումյան. «Իրատես»
Խորհրդարանում քննարկման դրված կառավարության ծրագրի շուրջ «Իրատեսը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: -Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է: Դուք տեսե՞լ եք տնտեսական հեղափոխության հիմքերը, և որո՞նք են դրանք: -Կառավարության ծրագիրը հեղափոխական կլիներ, եթե հստակ նախանշվեին այն բևեռները, որտեղ հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել, ձևակերպվել են
Ալեքսանդր Սկակով. «Թավշյա հեղափոխությունից հետո խնդիրները ոչ ադեկվատ իրավիճակի պատճառ էին միայն». «Ժողովուրդ»
Թավշյա հեղափոխությունից հետո շատ էր խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո սրվել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները, իսկ Փաշինյանն էլ դրանց կարեւորություն չի տալիս։ Սակայն մինչեւ այսօր երկու երկրների ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ քանիցս վերահաստատել հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը։ Նախկինում վատատեսական հայտարարություններ էին հնչեցնում նաեւ ռուս փորձագետները։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը
«Ֆեյսբուք», բաց ձեռքեր, առցանց-փոխանցումներ. Փաշինյանը թվարկեց հեղափոխական տեխնոլոգիաները
ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ քաղաքացու առաջ ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի եւ կլանային ռեժիմի դեմ պայքարում, նա կհաղթի նաեւ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարում
Մանրածախ վարկավորման ոլորտում Յունիբանկը գրանցել է 20% աճ
2018թ.-ին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր, քան նախորդ տարի: Անցած տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին: — Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր
Հայաստանում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, որ հանրությունը գոհանա իր ընտրած իշխանություններով. «Հրապարակ»
Ուրիշ ինչո՞վ կարելի է զբաղեցնել մեր հասարակությանը, երբ լռեն կառավարության «հանճարեղ» ծրագրի շուրջ աղմուկները, մարեն Մարտի 1-ի գործով ընթացող խոսակցությունները, եւ կրկին սառեցվեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ վտանգավոր փորձերը։ Մոտեցող գարունը, անշուշտ, ՀՀ իշխանություններին հույս է ներշնչում, որ հանրությունը կզբաղվի բնության գեղեցիկ զարթոնքով ու միառժամանակ հանգիստ կթողնի իրեն, բայց դա էլ հաստատ չէ, որովհետեւ Հայաստանում
ՀՅԴ. Կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը կառավարության ծրագրի և կառուցվածքի վերաբերյալ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարությունը կազմավորվեց` Սահմանադրության և օրենքի կամայական մեկնաբանությամբ, հիմք ընդունելով առաջիկայում իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների մտադրությունը, իսկ իրականում մի շարք նախարարությունների գործունեության չհիմնավորված (սպասվելիք) դադարեցումը: Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի: Այսպիսով՝ ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019
Լեւոն Արոնյանը որքա՞ն գումար է վաստակել 2018 թվականին
«World Chess»-ը հաշվել է, թե աշխարհի առաջատար շախմատիստները մրցանակային ի՞նչ գումարներ են ստացել 2018 թվականին: Անցած տարի անցկացվել է 32 միջազգային խոշոր մրցաշար, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 4 865 066 եվրո, իսկ մրցաշարային օրերի քանակը եղել է 246 օր: Ամենից շատ գումար վաստակել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 745 211 եվրո, երկրորդ տեղում աշխարհի թագի հավակնորդ
«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող». Ծառուկյանը դեմ է
Հարցին՝ ի՞նչն եք ուզում փոխվի, նա պատասխանեց. «Համապատասխան ելույթները կտեսնեք»: Թե ի՞նչը հեղափոխական չի համարում Ծառուկյանը՝ նա ասաց. «Բոլորիդ ասեմ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այսօր բացակայում է»:
Հունաստանում նշում են հայ ժողովրդի հույն բարեկամ Յորղոս Սուրիսի հիշատակը
Հույն գրողների միությունը եւ Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ` կազմակերպում են Հուշ-երեկո՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին։ Բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին:
«Քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան
Կառավարության գործունեությունը միտված է լինելու բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտահանմանը միտված մրցունակ տնտեսություն կառուցելուն
Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին՝ ԱՄՆ-ի կոնգրեսական. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն».«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», – նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաեւ եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները: «Համեմատեք դա Հայաստանում տեղի
Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Ապարանի, Գավառի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման