Օրվա լրահոսը
Մեն կղզում Հայաստանի երեք շախմատիստ կես միավոր են կորցրել
Մեն կղզում մեկնարկած FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում, որի հաղթողը հավակնորդների մրցաշարի ուղեգիր է ստանում, երկրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը (նկարում) վաստակել են 1,5-ական միավոր, Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Լեւոն Արոնյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 1,0-ական, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 0,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արմեն Սարգսյանը՝ «Լիդիանի» հետ իր կապի և Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված խնդրի մասին․ «Հրապարակ»
Նախագահ Արմեն Սարգսյանի հետ մեր ծավալուն հարցազրույցի մի մասը վերաբերում էր Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։ Նրան նախ հիշեցրինք, որ իր անունը կապում են այս հանքի, ի մասնավորի՝ այն շահագործելու պատրաստ կանադական «Լիդիան» ընկերության հետ, որ նա ժամանակին եղել է «Լիդիանի» խորհրդի անդամ, ուստի հնարավոր է որոշակի շահեր ունենա հանքի շահագործման հարցում։ Արմեն Սարգսյանը մեզ հետ
Արագածոտնի մարզպետը հեղափոխության օրերից մի դրվագ պատմեց 1-ին անգամ
Ի՞նչ քրեական գործ, ի՞նչ ձերբակալություն… եթե ժողովրդին չենք կարողանալու հասցնել նպատակին, ուրեմն ես քաղաքականության մեջ էլ անելիք չունեմ
Պայմանագրային զինծառայողն իր գնած հողը չի կարողանում մշակել, տնօրինել
«Վեճի առարկա հողամասերը հակընդդեմ հայցով հայցվորի փաստացի տիրապետմանն են անցել առանց որեւէ բռնության գործադրման» Գեղամ Մելքոնյանը ծառայում է ՊՆ հոսպիտալներից մեկում, որպես անցագրային կետի հսկիչ: Խնամքին կինն է, դուստրը, նրա անչափահաս երեխան: Տան աշխատողը նա է, ստանում է զինծառայության համար 62 000 դրամ եւ 27 000 դրամ էլ թոշակ: Որպեսզի զբաղվի հողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակմամբ,
Հակառակորդի դեմ միասնականության թեմայի շուրջ Հայաստանում առկա է 100 տոկոսանոց կոնսոլիդացիա․ «Փաստ»
Փաստորեն, Հայաստանում կա այնպիսի թեմա, որի շուրջ առկա է 100 տոկոսանոց կոնսոլիդացիա: Այդ թեման հակառակորդի դեմ միասնականության դրսևորումն է: Դրա վառ վկայությունն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուժկու, տրամաբանված ու փաստարկված պատասխանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջինիս ելույթը գնահատելով որպես անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղին
Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը հավակնում են աշխարհի առաջնության մեդալի
Մումբայում այսօր ավարտվում է շախմատի 14, 16, 18 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանը մասնակցում է բոլոր տարիքային խմբերի առաջնություններին, սակայն առավել հաջող հանդես են գալիս տղաների մինչեւ 18 տարեկանների պայքարի մասնակիցներ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (նկարում) եւ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: Շանթ Սարգսյանը եզրափակիչ տուրից առաջ 8,0 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում, իսկ Արթուր
Արծվիկ Մինասյան․ Քաղաքական իշխանությունից անկախ են այն դատավորները, որոնց կայացրած որոշումներն իշխանությունների քիմքին համապատասխան չեն․ «168 ժամ»
Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն արդեն հաստատված է, ինչը իշխանությունը համարում է արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում: Ռազմավարության մեջ խոսվում է նաև Փաստահավաք հանձնաժողովի մասին, որի գործառույթները ներառելու են դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը, այդ գործունեության գնահատումը և դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների
Փաշինյան. «Գործարարների շրջանում այլեւս չկա թշնամանք եւ ընդդիմադիր-իշխանամետ բաժանում»
Ամեն գործարար իրեն պետք է պաշտպանված զգա, որովհետեւ կառավարությունը չի արձանագրել սեփականության վերաբաշխման որեւէ դեպք
Հայ մոդելը որոշել է բանակցել Քիմ Քարդաշյանի հետ
Վերջին շրջանում հայաստանյան մոդելային արվեստի կամ ինչպես ընդունված է ասել՝ բիզնեսի ներկայացուցիչները, կարծես, կամաց-կամաց քայլեր են անում միջազգային հարթակներում՝ մեկը իր անձնական կապերի շնորհիվ, մյուսը իսկապես պատահականության սկզբունքներից ելնելով։ Մոդել, դերասան Դավիթ Ղարիբյանը, որին ժամանակին անդրադարձել է «Առավոտը», առաջիններից էր, որը տասը տարի առաջ հայտնվեց Բուլղարիայում կայացած The best model of the world մրցույթում։ Հետեւեցին
Պետական պարտքի ծանրության կենտրոնը տեղափոխվում է ներքին պարտքի, աղբյուրների ներգրավման վրա․ «Հրապարակ»
Կառավարությունը հոկտեմբերի սկզբին հավանություն տվեց «2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։ Իշխանական շարքերում «տպավորիչ ու աննախադեպ» են որակում երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ, մինչեւ դեկտեմբերի վերջը կընդունվի եւ ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։
Բախվել են «ԿամԱԶ» և «Jeep Grand Cherokee» ավտոմեքենաները․ կա մեկ զոհ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:38-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն այլ կանչից վերադարձի ճանապարհին նկատել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Jeep Grand Cherokee» մակնիշի
Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է․ «Ժողովուրդ»
Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է` այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել են հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դեֆիցիտ էր: Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են` մեքենաները 4-5 օր է`
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջև առկա փոխըմբռնումն ու բարեկամությունն ամուր հիմք են հետագա փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման համար»,- ասվում է շնորհավորական ուղերձում: Նախագահ Արմեն Սարգսյանը Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և
Ամբողջ արդյունաբերության մեջ ամենամեծ աճերից մեկը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում. «Ժամանակ»
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ: Արդեն նշել ենք, որ 2019թ. հուլիս ամսվա նկատմամբ արդյունաբերության արտադրանքի արտադրության ծավալների առումով գրանցվել է 0.2%-անոց աճ: 2019թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ գրանցված աճը կազմել է 109.5%: Սա վերջին փուլի համար ոլորտային առումով ամենաբարձր ցուցանիշներից է, որ
Գողություն բնակարանում․ հափշտակվել է ճամպրուկ, որում եղել են գումար և ոսկյա զարդեր
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բնակարան ապօրինի մուտք գործած և ուրիշի գույքը գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ից մինչև նույն օրը 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Մելքումով փողոցի
«Հոկտեմբերի 12-ը՝ հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր»․ Ռումինիայի նախագահը ստորագրել է համապատասխան օրենքը․ «Արարատ»
Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթվա ընթացքում քննարկվեց և քվեարկվեց երկրի խորհրդարանի երկու պալատներում, իսկ հոկտեմբերի 10-ին երկրի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց այդ օրենքը (որպես խորհրդանշական օր ընտրվեց հոկտեմբերի 12-ը. այս տարի
Հայաստանի վարչապետի նվերը Վլադիմիր Պուտինին քաղաքական բավականին նշանակալի և խորքային իմաստ ունի․ «Ժամանակ»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշգաբադում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում գիրք է նվիրել ՌԴ նախագահ Պուտինին: Գիրք, որը վերաբերում է արցախյան հարցին և որի հեղինակը ռուսաստանցի հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովն է: Կազիմիրովը 1992-96 թվականներին եղել է Արցախի հարցում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ համանախագահ: «Ղարաբաղի խաղաղությունը» կոչվող
Ստյոպա Սաֆարյան․ Վարչապետի պատասխանն Ալիեւին շատ ճիշտ հարթության վրա էր․ «Հայկական ժամանակ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ երեկ հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից: Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումն այդ նիստի ընթացքում՝ մանավանդ
Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն գրություններով շիրմաքարեր
Հայտնում ենք, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ, միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա ճակատագիրը որոշելու ուղղությամբ։
Սերգեյ Կոպիրկինը հետաքրքրվեց Սյունիքի դպրոցներում ռուսալեզու դասարանների առկայությամբ եւ առհասարակ, ռուսերենի դասավանդման դրվածքով
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպում է ունեցել մարզպետ Հունան Պողոսյանի հետ։ Դեսպանին ուղեկցում էին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ղեկավար, դեսպանատան խորհրդական Սերգեյ Ռիբինսկին եւ ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկուստեք հարաբերությունները, մարզում դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ռուս համայնքի գործունեությունը,
«Արզիկ Մխիթարյանին բարեկամաբար խնդրում եմ ավելի ուշադիր լինել իրենց ընկերոջ լեզվական սայթաքումներին»
«Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Արցախի ԱԺ պատգամավորին
Հոկտեմբերի 12-ը՝ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՀՀ կառավարությունում 12 նախարարներից 8-ը չեն ծխում․ «Հայկական ժամանակ»
Ծխե՞լ, թե՞ չծխել. ծխախոտ օգտագործողների եւ չօգտագործողների «պայքարը» Հայաստանում տեւական ժամանակ է շարունակվում: Մի մասին ծուխն է խանգարում, մյուսներին՝ չծխելու կոչերն ու հորդորները: Ծխախոտի հիմնական թիրախը թոքերն են, որի ծուխը ոչ միայն վնասում է ծխողին, այլեւ նրա շրջապատում գտնվող մարդկանց: Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ զանգահարելով բոլոր նախարարություններ՝ փորձեցինք պարզել, թե այսօր նախարարներից քանիսն
Ռուս ռազմական վերլուծաբան․ «Մոսկվայի համար Հայաստանը կարևոր է, բայց Թուրքիան ավելի կարևոր է»․ «168 ժամ»
«168 ժամի» հետ զրույցում ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը նշել է, որ թուրքական արշավը քրդերի դեմ ուղիղ կերպով հայերին չի անդրադառնում, սակայն հետագա արդյունքը եթե լինի Մոսկվայի և Անկարայի մերձեցումը, ապա Հայաստանը կարող է ընկնել այդ խմորման մեջ և տուժել: Հարցին, թե Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը,
Վարդան Մամիկոնյանից մինչեւ Նժդեհ
Նախորդ տասնամյակում, երբ իշխանության էր իրեն նժդեհական համարող ՀՀԿ-ն, մեր ազգային հերոսներից մեկի անունն, իմ կարծիքով, չափից դուրս շատ էր հնչում պաշտոնական շրջանակներում: Ինչպես հայտնի է, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. երբ րոպեն մեկ ուղեղդ սղոցում են որեւէ (անգամ շատ արժանավոր մարդու) անունով, ակամա առաջանում է հակառակ ռեակցիան՝ «դե, լավ էլի, սպանեցիք-թողեցիք»: Նման ընկալում
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները
Ճաշի ընթացքում, որը կազմակերպվել էր նախագահող կողմի նախաձեռնությամբ, Ալիևն ու Փաշինյանը նստել էին իրար կողք, քանի որ այբբենական կարգով էր սահմանված և տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, զրույց:
Պատգամավորական եւ դիվանագիտական թիմերը ֆուտզալի հանդիպում անցկացրին` նվիրված Անկախության 28-ամյակին. (Ֆոտոշարք)
ՀՀ ԱԺ «Պառլամենտ» եւ Հայաստանի Դիվանագիտական ակումբի «Ամբասադոր» թիմերը «Դինամո» ՄՀԿ դահլիճում ֆուտզալի ընկերական հանդիպում անցկացրին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին: Միջոցառումը կրում էր «Հայաստան, իմ սեր» անվանումը: Խաղադաշտում էին Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն, ինչպես նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Նախաձեռնության հեղինակները՝ «Հայաստանի դիվանագիտական ակումբի» հիմնադիր նախագահ
«Զելենսկին ինձ հիասթափեցրեց». Վլադիմիր Ժարիխին
Հոկտեմբերի 11-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, «Ուկրաինա» ամսագրի (Մոսկվա) խմբագիր Վլադիմիր Ժարիխինը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեց «Ռուսաստանը և հետխորհրդային տարածքը» թեմայով։ Նա նշեց. «Այն, որ ամեն տարի զբաղված մարդիկ՝ երկրների ղեկավարներ, բոլորը միասին հավաքվում են ամեն անգամ, դե բացառությամբ Վրաստանի և հիմա Ուկրաինայի ղեկավարների, բոլորը գտնում են դրա համար ժամանակ, նշանակում է,
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». զարհուրելի դեպք Գյումրիում. շանը մեքենայից կապած՝ քարշ են տվել
Տեսանյութում պարզ երեւում է, որ շունը ողջ է եղել: Նույնը երեւում է նաեւ ԱԻՆ-ի աշխատակիցների նկարահանած տեսանյութում
«Մի մարդ, որն ակնհայտ պետք է քրեակատարողական հիմնարկում լիներ հիմա, ոստիկանապետ է դառնում». Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՝ ով է Սյունիքի ոստիկանապետի պաշտոն ստացել
Վենետիկի հանձնաժողովի կարծիքում Արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել
Այսօր Վենետիկում մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։ Այս տարվա օգոստոսին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր հանձնաժողովին «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքների փաթեթում նախաձեռնված փոփոխությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք տրամադրելու համար։ Հաջորդիվ, նախարար

















































