Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում 5 տարի առաջ սկսված եւ ձախողված բաների համար պատասխան տալ». Սուրեն Պապիկյան

Ոլորտը ստանձնելուց հետո լուրջ փոփոխություններ են կատարվում, վերանայվում են այն բոլոր հարցերը, որոնց շուրջ դատախազությունն այսօր քրեական գործեր է հարուցում

Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր: Վարչապետը, անդրադառնալով

Քննարկվել են զինծառայողներին առնչվող խնդիրներ. կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի աջակցությամբ կազմակերպված նիստին մասնակցել են Պաշտպանության նախարարության, Գլխավոր

ՀՀ նախագահի տիկին. «Ես երկու Արմեն Սարգսյան ունեմ»

«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանի և նրա թոռնիկ Սավաննա Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը: Նունե Սարգսյանը ներկայացրեց  գրքի ստեղծման պատմությունը և ընթերցեց հատվածներ գրքից: Երբ տիկին Սարգսյանը պատմում էր, այդ ընթացքում անընդհատ միջամտում էին ունկնդիր երեխաները: «Սավաննան ուր է»,- հարցրեց մի բալիկ: «Ինքն այսօր այստեղ չէ,

Գյուղում արջն ընկել է թակարդը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 07:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում արջն ընկել է թակարդը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ արջի թաթն արգելափակվել է հողամասի մետաղյա ցանկապատի մեջ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցները քնեցրել են արջին

Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Հեռագրում, մասնավորապես,ասվում է․ «Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։ Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը խստօրէն կը դատապարտէ թրքական բանակի ձեռնարկած լայնածաւալ ռազմական գործողութիւնները

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը խստօրէն կը դատապարտէ, Չորեքշաբթի 9 Հոկտեմբերին Թուրքիոյ կառավարութեան եւ թրքական բանակի ձեռնարկած լայնածաւալ ռազմական, յարձակողական գործողութիւնները՝ Սուրիոյ եղբայրական պետութեան սահմանի ողջ երկայնքով։ Աւելին, մեծապէս հիասթափեցնող է այն փաստը, որ միջազգայնօրէն անօրինական ու ամբարտաւան Թուրքիոյ պատերազմական այս յանցագործ արարքը կ’իրականացուի Միջազգային հանրութեան անպատասխանատու եւ կրաւորական դիւանագիտական կեցուածքներուն ներքոյ: Եղածը, առաջին հերթին, Սուրիոյ պետութեան

Իվետա Մուկուչյանը՝ նոր տեսահոլովակի, հանուն կոմերցիայի տեսակին չդավաճանելու մասին (Տեսանյութ)

Իվետա Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան» երգի տեսահոլովակն արդեն բազմաթիվ դիտումներ ունի: Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, տեսահոլովակը նկարահանվել է Գրիգոր Կյոկչյանի եւ Lazzaro-ի «Իմ անուշ Հայաստան» երգի հիման վրա: Երգչուհին սիրով պատասխանեց Aravot.am-ի հարցերին: «Կարծում եմ՝ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ մեզ պետք են հայկական նոր երգեր, որոնք կլինեն ռիթմիկ, ժամանակակից: Այս տեսահոլովակում

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջնամասում՝ մասնավորապես ներքին արգելագոտուց ոչ հեռու, շարժ են նկատել։ Հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, ինչի արդյունքում հայտնաբերվել է 1 փաթեթ, որի մեջ առկա են եղել 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ, թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2

Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային իր գործողությունների համար․ ՀԲԸՄ

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչությունը և մեր աշխարհասփյուռ անդամները տագնապով հետևում են Սիրիայում ընթացող զարգացումներին և մասնավորապես այդ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժմանը։ Մեր տեղական կառույցներից ու համայնքներից ստացվող տեղեկությունները մատնանշում են ահագնացող հումանիտար ճգնաժամի և փախստականների նոր ալիքի մասին։ Իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների

Լեգենդար «Կինո»-ն համերգներ կունենա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում

«Կինո» խմբի երաժիշտները  կհավաքվեն 30 տարի անց և հանդես կգան երկու համերգով: Ինչպես տեղեկացնում է Meduza կայքը, առաջին համերգը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ 2020թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայում: Տոմսերը կվաճառվեն 2019թ. հոկտեմբերի 31-ից: Տեղեկատվության համաձայն՝  համերգը կտևի երկու ժամ և կուղեկցվի յուրահատուկ տեսաշարքով, որոնցում կհնչի Վիկտոր Ցոյի իրական ձայնը: Համերգներին ելույթ կունենան

Քաղաքական աշխարհը երջանիկ է, որ ունի Ձեր նման գործիչներ․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի վարչապետին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ

Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։ «Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։ Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության

Թել Ապիատէն Հալեպ ժամանած հայորդիները յայտնեցին, որ թրքական օդուժը անընդհատ կը ռմբակոծէր աւանը․ «Գանձասար»

Ուրբաթ, 11 Հոկտեմբերի երեկոյեան «Գանձասար» հանդիպում ունեցաւ Թել Ապիատէն օրեր առաջ Հալէպ ժամանած հայորդիներ Սարգիս Նազարեանի եւ Վանէս Քեչէրեանի հետ, իրազեկ դարձաւ կացութեան եւ անոնց դիմագրաւած դժուարութիւններուն։ Նազարեանի եւ Քեչէրեանի ընտանիքները Հալէպ կը բնակին սուրիական պատերազմին առաջին տարիներէն։ Անոնք յայտնեցին, որ Թել Ապիատ կը բնակէին, սակայն երբ սկսած է սուրիական պատերազմը, անոնք իրենց ընտանիքները փոխադրած

Վահան Արծրունին՝ ԵՊԲՀ խորհրդից հեռացածների մասին. «Անթույլատրելի վարք են դրսեւորում»

Դավիթ Պետրոսյանն ու Էդուարդ Համբարձումյանը դուրս են գալիս ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ինչի վերաբերյալ նրանք նամակ են ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Aravot.am-ը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն խնդրեց մեկնաբանել խորհրդի երկու անդամների այս քայլը եւ նամակը: «Նամակը չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ այն ինձ չի հասել հոգաբարձուների խորհրդի խողովակներով, մինչդեռ

«Ես ուղղվել եմ. էս ճանապարհը իմը չի»․ դատապարտյալ Արմեն Ղեւոնդյանը սպասում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննությանը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ կկայանա «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Արմեն Ղեւոնդյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննությունը։ Արմենը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34- 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ գողություն եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի 6 ամիս

Վանաձորի 39-ամյա բնակիչը խոստովանել է՝ կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի: Նույն

«Ժառանգություն»-ը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ

Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք՝ ահաբեկչության դեմ պայքարի կեղծ քողածածկույթով հույժ վտանգավոր գործընթաց է, որը կարող է հանգեցնել ազգային և կրոնական դրդապատճառներով նոր ցեղասպանության վտանգի: «Ժառանգություն» կուսակցությունը սատարում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ միանշանակ դատապարտելու Թուրքիայի թշնամական քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որը հակասում է միջազգային հարաբերությունների ընդունված նորմերին: Նման քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության բռնախախտում է, Սիրիայի՝ հարձակման տարածքում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 12-ին կեսօրից

Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական խաղերի, աշխարհի ևԵվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին ըմբիշը գրել էր Instagram-ի էջում:

Աննա Հակոբյանն այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց

Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հրավերով հոկտեմբերի 11-ին այցելել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոց (Ecole hôtelière de Lausanne), որտեղ հանդիպել է դպրոցի խորհրդատվական ծառայության տնօրեն Անդրե

Սպանություն Գեղանիստ գյուղում․ կրակել է որսորդական հրազենից ու փախուստի դիմել

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել

Ստամբուլի Կոնվենցիան ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթ չի պարունակում. Վենետիկի հանձնաժողով

Ստամբուլի Կոնվենցիան չի պարունակում որևէ դրույթ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Կոնվենցիայի հիմնական գործառույթը կանանց հանդեպ բռնության կանխումն է: Նման եզրահանգման է եկել Վենետիկի հանձնաժողովը: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար: Անդրադառնալով այն պնդումներին, որ Հայաստանում Ստամբուլի Կոնվենցիայի կարիքը չկա, Վենետիկի հանձնաժողովը

ՀՀ  դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։  ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Մենք պետք է ամուր կանգնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։ Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական

Հոկտեմբերի 6-ից 12-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց

Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  700 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Փաշինյանը չպետք է դառնա «ծռերի» պատանդը»

«Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը վերահաստատեց մի ճշմարտություն՝ քաղաքականությունը հակացուցված է Ղարաբաղյան պատերազմի դաշտային հրամանատարներին»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը: – Հայաստանյան մամուլում եւ հիմնականում իշխող քաղաքական ուժի կողմից խիստ քննադատության է ենթարկվում Արցախի ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը, որում պարոն Բալասանյանը քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ «Սասնա ծռերին»` նրանց

Վլադիմիր Պուտինին մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար․ Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկ նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության համար: ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2431424023844645?__xts__[0]=68.ARBuyWPcEbJWrE6JjXoyYUO7d8OmjFbhedHvK8QW9pUg2b2KDE2IDWdhSEvhd_bgJoRll5gOOOKh4koPB2I-GcANHBvCaTUwvfkDp7lid6pAVLJfA01ed23BXc18wdY-2nBv30zcuNLjU40O_N7dJkk–tTZYHNGcQAif4BH_48BkIWEp2GY4hyKkBIFJ7O2DLRFgv49qnCEO7Drx5Ub0QblbWQf0gD-cRqCHzVsxD4FqFjEzeSG39apbvQwujE2TWUgqccghtXtkqIgIJZfLZoWfLpOwybAEeFSTLcL-w_244QXWTJb56DPYr9eWU2lXzSva4Px-X2DNz0mrD0gig1F9VxL&__tn__=-R Ինչպես նշվում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրությունում․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ

«Իրավական երկրում ենք». Արարատի մարզպետը մտադիր չէ Նորաշենի կոնֆլիկտի պատճառով հրաժարական տալ

Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Դա որոշում է վարչապետը, աշխատանքի գնահատականը տրվում է տարեվերջին

Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագիրը ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ):   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Իրարամերժ որոշումներ. պետգնումների «Սեւ ցուցակ» են «գցել» իրազեկված չլինելու պատճառով

2019թ. 2-րդ եռամսյակում բողոքները քննող անձանց կողմից քննության է ենթարկվել մասնակիցներին գնումների «Սեւ ցուցակում» ներառելու 131 ընթացակարգ։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշը ավելի քան 1.7 անգամ գերազանցում է 2019թ.1-ին եռամսյակի ցուցանիշը (76 ընթացակարգ) եւ 26-ով ավել է 2018թ. 2-րդ եռամսյակի ցուցանիշից (105 ընթացակարգ): Մասնակիցներին գնումների «Սեւ ցուցակում» ներառելու ընթացակարգերի թվաքանակի աճը հիմնականում պայմանավորված է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930