Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի մասնակից Լեւոն Սարգսյանը զենքերը բերում եւ ասում է՝ սրանք պատմական զենքեր են, ուզում եմ հասկանալ ինչո՞վ են պատմական». Սեդա Սաֆարյանը՝ օլիգարխներին հարցաքննելու մասին

Հիմա եթե նույն Բակո Սահակյանին հարց է ուղղում պատգամավորը, թե Մարտի 1-ին դուք ինչքա՞ն եք առնչվել, ինքն ասում է՝ Արցախից ոչ մեկը չի եկել ու կարողանում է նայել մարդկանց երեսին ու դա ասել, նշանակում է, որ պիտի սպասենք դատաքննությանը, որպեսզի հետո նույն հարցը կրկնեք, ուրիշ անելիք չունեք: Մեկ է, դուք հարցը փաստարկված տալու եք, իրենք ոչ փաստարկված պատասխանելու են: Դուք մի բան ունեք՝ մեզանից քրգործի հատորները վերցնեք ու ասեք՝ տամ ձեզ, տարեք ձեր տունը ծանոթացեք:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի» մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով: Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման,

Մենք պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջև երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության և հարգանքի ուղիներ. վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի նախագահ, Պետությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Տիկնայք և

«Ռոբերտ Քոչարյանին այս ձեւով դատելը մեր ազգին հասցեագրված ծաղր եմ համարում»

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը: – Նախօրեին հայտարարություն էր տարածել այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որում բավական ուշագրավ դիտարկում կար. «Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ

«Հայկ Հարությունյանը փաստահավաք խմբի դռնից հետ է գնացել, ինչը շատ տարօրինակ թվաց». Սեդա Սաֆարյանը փակագծեր է բացում

Գեղամ Պետրոսյանին եւ մյուս բարձրաստիճան զինվորականներին հարցաքննելուց հետո անհրաժեշտություն առաջացավ նաեւ Հայկ Հարությունյանի հարցաքննության եւ զարմանալի էր, որ Հայկ Հարությունյանը դեռ 2008-ին պատրաստ չէր այս ամենի մասին փաստահավաք խմբում բացատրություններ տալու:

Եթե մեզանից յուրաքանչյուրն օգնի լիարժեք կյանք վերադարձնել այս երիտասարդներին՝ մեծ գործ արած կլինի. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը: «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո հիմնադրամը նախաձեռնել է առաջին

«Նա ռեւանշի ձգտող 5-րդ շարասյան խոսափողն է». Վարուժան Ավետիսյանը՝ Վիտալի Բալասանյանին

Վարուժան Ավետիսյանը նախընտրեց չմեկնաբանել, միայն ասաց. «Հայհոյանքներին եւ վիրավորանքներին պատասխանը դրանք բազմապատկելու ազդեցություն ունի»

Օպերայի վարչապետը խեղճերին կոչ արեց փողոց դուրս գալ

Համաշխարհային օպերային գրականության հայտնի դեմքերից ամենաերկար անունը կրող իտալացի կոմպոզիտոր, 11 օպերաների հեղինակ Ումբերտո Մենոտի Մարիա Ջորդանոյի «Անդրե Շենիե» ստեղծագործության համերգային կատարումը օրերս տեղի ունեցավ Ազգային օպերային թատրոնում՝ մասնակցությամբ թատրոնի նվագախմբի (գլխավոր կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան), երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան) եւ մեներգիչների։ Գլխավոր՝ Անդրե Շենիեի դերերգը կատարեց ճանաչված տենոր Հովհաննես Այվազյանը։ Դիրիժորական վահանակի մոտ էր

«Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը կարող է 4 պաշտպան չունենա, 14 պաշտպան ունենա». Սեդա Սաֆարյան

Ըստ Սեդա Սաֆարյանի, պաշտպանության կողմն ամեն ինչ անում է, որ դատաքննությունը ուշ սկսվի, մեղադրական եզրակացությունը չհնչի, մեղադրական եզրակացության մեռ առկա հանգամանքների կապակցությամբ իրենց դիրքորոշումները չբարձրաձայնվեն, եւ հետագայում ապացույցների հետազոտում տեղի չունենա:

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետին

Օսլոյում Նորվեգական Նոբելյան կոմիտեն հրապարակել է 2019թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը. մրցանակը շնորհվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին: Կոմիտեի որոշման մեջ նշվում է, որ Եթովպիայի վարչապետը պարգևատրվել է «խաղաղության և միջազգային համագործակցության հասնելու ջանքերի համար, մասնավորապես նա մեծ ներդրում է ունեցել հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության կարգավորման հարցում»: Բացի այդ վարչապետը նախաձեռնել է կարևոր բարեփոխումներ

Ինչո՞ւ ՔՊ-ն կին նախարարներ եւ մարզպետներ չնշանակեց. հարց Լենա Նազարյանին

«Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով քննարկում

«Ինչքան շատ մարդ է սպանվում, Ռոբերտ Քոչարյանն ավելի շուտ-շուտ է ասում՝ ո՞ւր է, սպանություններն ինչի՞ չեն բացահայտվում». Սեդա Սաֆարյանը՝ բարձիթողի վիճակի մասին

Դատարանը, առավել եւս այն պայմաներում, երբ իր նկատմամբ եւս նմանատիպ հետապնդում եղել է, պիտի հասկանա, որ վկաների դեպքում ավելի բարդ վիճակ կարող է ստեղծվել, նրանք ավելի անտեր են, անհսկելի են եւ ցանկալի է, որպեսզի այդ հսկողությունն իրականացվի: Առանց այն էլ այս 10-11 տարիների ընթացքում շատ դիպուկահարներ եւ գործի առանցքային նշանակություն ունեցող հանգամանքի հետ առնչություն ունեցող մարդիկ սպանվել են կամ մահացել են, որոնց մահվան հանգամանքները կամ սպանության հանգամանքները հասկանալի չեն:

Երասխահունի դպրոցը ջուր ու ջերմություն չունի

«Դպրոցի ներսում միայն նախակրթարանի սանհանգույցն է, մնացածիս համար՝ դրսում: Ձմռանը շատ դժվար է լինում: Նաեւ ջրի բացակայություն կա»,- ասում է Համեստ Կարապետյանը: Նա ու իր դասընկերները, որոնք սովորում են Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի Մ. Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցում, ամեն օր հանդիպում են մի շարք խնդիրների: Աշակերտների համար խնդիր է նաեւ տեխնիկայի բացակայությունը, դասասենյակների ու ֆիզկուլտուրայի

Գազի թանկացում՝ երբվանի՞ց եւ ի՞նչ չափով. «Ազգ»

Այս տարի հաջողվեց խուսափել ներքին սպառողի համար գազի սակագնի բարձրացումից: Ի դեպ, նշենք, որ 146,7 դրամ սակագինը ուժի մեջ էր մտել 2016-ի հուլիսի 1-ից՝ իջնելով մինչ այդ եղած 156 դրամից: Այսինքն, դարձյալ դա տեղի էր ունեցել նախորդ՝ «կոռումպացված» իշխանության ջանքերով, որի կողմից գազի սակագնի 10 դրամով նվազումը հեղափոխականները մոռացան եւ մերժեցին, հավատալով վարչապետ Փաշինյանի խոստացած

Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա. «Փաստ»

Մինչ այսօր մարդկանց համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները՝ Արթուր Վանեցյանը և Վալերիյ Օսիպյանը, հրաժարական տվեցին: Թվում էր, թե վարչապետը ևս գոհ է նրանց աշխատանքից, այլապես Օսիպյանին և Վանեցյանին գեներալի կոչում չէր տա: Չէ՞ որ, քաղաքացիների շրջանում դժգոհություն ևս չկար նրանց գործունեության հետ կապված, ավելին՝ նրանք բարձր ռեյտինգ

Իսկապես, ո՞րն էր իմաստը ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու. «Ազգ»

Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ անվստահություն հայտնած «իմքայլական» կամ «լուսավորական» պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է խելամիտ բացատրություն տալ, թե ո՞րն էր իմաստը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու: Անշուշտ, գիտենք, Ազգային ժողովը (ավելի ճիշտ` ԱԺ խորհուրդը) իրավունք ունի այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (ՀՀ Սահմանադրություն, 169-րդ հոդված, 5-րդ կետ), սակայն չունի որեւէ իրավասություն, օրինական որեւէ լծակ ՍԴ դատավորների

Նշվեց «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման 10 տարին

Երեւանի Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հոբելյանական հանդիպում-ցերեկույթ՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Վահե Սեթյան»  հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման տասնամյակի առթիվ, որին մասնակցում էին հայաստանցի բոլոր այն արվեստագետները, որոնք տարիներ շարունակ համագործակցել են ցուցասրահի հետ։ Հոբելյանական հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Համազգայինի «Վահե Սեթյան» հրատարակչատան եւ «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի տնօրեն Հակոբ

Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ. «Հայկական ժամանակ»

Հիմա տեսեք. իսկապե՞ս «Սասնա ծռերը» Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի «մարտական թևն» է: Իհարկե՝ ոչ: Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի «մարտական թևը» հանրային աջակցությունն է, պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանինը՝ ուժային կառույցները, այսինքն՝ Վիտալի Բալասանյանի այդ պնդումն ի սկզբանե սխալ է: Անցնենք առաջ: Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ամբողջություն են: Իհարկե՝ ոչ: Աշխարհայացքային և արժեհամակարգային

Գոռ Սուջյան. «Այսօր «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» դարձել են հիմնավոր եւ անհիմն կարծիքների տիրույթներ». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռոք երգիչ, երգահան Գոռ Սուջյանն է։ Նա անդրադարձել է իր կյանքի ամենավճռորոշ որոշմանը, պատմել, թե ինչպես է հաղթահարում սթրեսը եւ որն է եղել ամենաանսպասելի առաջարկը, որ երբեւէ ստացել է։ Երգիչը խոստովանել է, որ վախենում է Աստծո դատաստանից, բայց ոչ մի բանի համար չի ափսոսում, քանի որ չի սիրում անցյալին հայացք նետել, իսկ

Ալիևի խոսքում կա պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու փորձ. Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը՝ Իլհամ Ալիևին

Իլհամ Հեյդարովիչի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել և նացիստների շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն է:

Սիրանուշ Սահակյան. «Երբ վարկաբեկում ենք դատական իշխանությանը, ճնշումներ գործադրում, ստիպում, որ ընտրողական լինեն, ապա այդ գործոնները չեն նպաստելու համակարգի կայունացմանը. »Փաստ»

Բայց երբ մենք հասարակության մեջ թույն ենք ներարկում, որի միջոցով դատավորի հանդեպ վերաբերմունք է ձևավորվում, այդ միջավայրը չի նպաստելու, որ պրոֆեսիոնալ և անկախ դատավորը սկսի իր գործունեությունն անաչառ իրականացնել: 

Ընտանիք

Ընտանիք՝ յոթ տառ, որտեղ կա ահռելի մեծ իմաստ, ջերմություն եւ սեր։ Սա այնպիսի թեմա է, որի մասին ընթերցելը հաճելի եւ հետաքրքիր է շատերին։ Մենք մեր առաջին քայլերը կատարում ենք ընտանիքի անդամների շնորհիվ, նրանք այն մարդիկ են, ովքեր, անկախ իրավիճակից եւ այլ հանգամանքներից, հստակորեն կկանգնեն կողքիդ, կօգնեն, երբ դրա կարիքը ունենաս, ուժ կտան, երբ կթուլանաս եւ

Ժամանակն, է գործով ապացուցել, որ մենք ունենք դեպի Հայաստանի տեխնոլոգիական ապագան ուղղված կառավարություն, եւ ոչ թե այդ թեմաների շուրջ «փիառվող» իշխանություն. «Չորրորդ իշխանություն»

Փոխարենը, մեր կառավարությունը բավարարվում է սելֆիներ անելով եւ տարբեր միջոցառումների շոու բաղադրիչներին մասնակցելով։

«Մարս Ավիա»-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի ու վնասվել

Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Աղամալ Հարությունյանը նոր Երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության. «Հայկական ժամանակ»

Պողոս Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված Աղամալ Հարությունյանը նոր Երեւան եկած հանգամանքի հիմքով հարուցված վարույթի շրջանակում կկանչվի հարցաքննության. «Հայկական ժամանակ»–ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ հավելելով, որ Աղամալ Հարությունյանը գտնվում է Հայաստանում։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ավելի վաղ ՀԺ-ի

Առաջարկ Մոսկվային, Վաշինգտոնին եւ Փարիզին՝ Արցախի անվտանգության համար

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենք իրագործեն Ադրբեջանի մերժած հետաքննության մեխանիզմների կիրառումը

«Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյան. «Խորհուրդ կտամ Բալասանյանին զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի». «Ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի իրենց խմբակցությունը Վ. Բալասանյանի հայտարարության վերաբերյալ։ –Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը մշտապես քննադատում Ձեր իշխանությանը, Բալասանյանն իր վերջին հայտարարությունում նշել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Սասնա ծռերը» ահաբեկչական մեկ ամբողջություն են։ Ըստ

ԱԱԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամում հափշտակության նոր դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 08.10.2019թ. «Հայաստան» համահայկական

Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվեցի Էջմիածնում. Քիմ Քարդաշյան

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Հայաստան կատարած այցին: «Շնորհակալություն, Հայաստա՛ն, նման հիշարժան ճամփորդության համար։ Օրհնված եմ, որ երեխաներիս հետ մկրտվեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի գլխավոր տաճարում, որը երբեմն անվանում են Հայ Առաքելական եկեղեցու Վատիկան։ Այս եկեղեցի կառուցվել է մ․թ 303 թվականին»,-գրել է Քիմը: Քարդաշյանը գրառմանը կցել է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930