Օրվա լրահոսը

Չհիմնավորվեց՝ ինչ է նշանակում «մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններ ու հանրային գործունեությամբ զբաղվող անձինք»

2017թ. հուլիսի 31-ին «aravot.am» կայքում հրապարակվել էր բնապահպան Արթուր Գրիգորյանի «Հաղորդում հանցագործության մասին» հրապարակումը, որն ընդհանուր առմամբ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մասին էր: Հաղորդման մեջ, որն ուղղված էր գլխավոր դատախազին, ասված էր. «Գտնում եմ, որ ներկայացված փաստերի ուսումնասիրությունից առաջանում են հիմնավոր կասկածներ, որ նշված պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն

Եկեք նստենք մի սեղանի շուրջը՝ մեկտեղելու ռեսուրսները Հայաստանում սոցիալական ապահովության խնդրին համալիր ու համակարգային լուծում տալու․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Վորլդ Վիժն Հայաստանի Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա

Վահե Հովհաննիսյան․ Մեկ մարդը խնդիր է դրել երկրում ունենալ լիակատար և անվերահսկելի իշխանություն․ «Փաստ»

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:  -Պարո՛ն Հովհաննիսյան, ՍԴ-ի և, մասնավորապես, ՍԴ նախագահի շուրջ ծավալվող գործընթացի քննարկումները տեղափոխվեցին Ազգային ժողով: Ի վերջո, ՍԴ դիմելու որոշումն ընդունվեց երեկ: Դիտարկելով իրավական դաշտում առկա հարցերն ավելի լայն համատեքստում ՝ ի՞նչ եք կարծում՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացների հետ գործ ունենք: -Իմ կարծիքով, սա ո՛չ

Արման Բալմանուկյանի 3 րոպեանոց համարը ցնցում է ամերիկացիներին, իսկ հայերն առայժմ «անդրդվելի» են

Երեւանում 17-րդ անգամ հոկտեմբերի 1-8-ը անցկացվող Եվրոպական փառատոների 24 լավագույնների ցանկում ընդգրկված երեւանյան «Հայֆեստ» միջազգային  թատերական փառատոնի (նախագահ՝ Արթուր Ղուկասյան) հայեցակարգը ի սկզբանե գերժամանակակից շունչ ունի՝ արտասահմանյան  եւ հայաստանյան  բոլոր բեմադրությունները «ներկայանում են» ժամանակակից ռեժիսուրայով:  Մասնագետներն ու  հանդիսատեսը դրանք ընդունում են բուռն ծափահարություններով, բացականչություններով: Սակայն մեկ բայց կա. «Առավոտի» դիտարկմամբ՝ հիշյալ փառատոնից հետո մեզանում իրականացված

Միայն այն հանգամանքը, որ լրագրողը ներգրավվում է քրեական գործով որպես վկա, խիստ անցանկալի է․ «Հրապարակ»

Սեպտեմբերի 23-ին «Հրապարակը», արցախյան աղբյուրը վկայակոչելով, գրել էր, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որը բանակային ծառայության մեջ է, զորամասում ծեծի է ենթարկվել Զորի Բալայանի թոռան կողմից, որը նույնպես ծառայում է: Զորի Բալայանը հաստատել էր տեղեկությունը, իսկ ՊՆ-ն՝ հերքել: Հրապարակումից հետո թերթը գրություն ստացավ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնից՝ տրամադրել

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս․ «Ժողովուրդ»

Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջարեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում. այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ

Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բելգրադի Միհայլո Պուպինի անվան գիտահետազոտական ինստիտուտ, որը համարվում է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար գիտահետազոտական հաստատությունը և ամենախոշորն ու ամենահինը հարավարևելյան Եվրոպայի տարածքում։ Ինստիտուտի տնօրեն Սանյա Վրանյեշը նախագահին է ներկայացրել ինստիտուտի գործունեության ուղղությունները՝ տեղեկացնելով, որ դրանք ընդգրկում են հեռահաղորդակցության, անվտանգության և պաշտպանական,

«Քեթրին գրուպ»-ի պարտատերերի նախնական ցուցակը հայտնի է․ «Ժողովուրդ»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է «Արմերիաբանկ»-ին`106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո: Բացի այս, արեւադարձային մրգի ներմուծմամբ

Արմեն Սարգսյան․ Իմ գործն է՝ խորհուրդ տամ, աջակցեմ․ ես դռներ եմ բացում․ «Հրապարակ»

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեր լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, թե որն է իր առաքելությունը՝ որպես նախագահի։ «Իմ գործը չի, որ մինչեւ վերջ հասցնեմ, իմ գործն է՝ խորհուրդ տամ, աջակցեմ։ Ես դռներ եմ բացում։ Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ոչ թե վերջնական պայմանագիրը»։ Իսկ լսո՞ւմ են Ձեր խորհուրդները։ «Ե՛վ լսում

Այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի և բարեմաղթանքի խոսքեր հղելու․ Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ: Դժվար ու պատասխանատու գործի նվիրյալներ եք դուք, և այս գեղեցիկ տոնը լավագույն առիթն է ձեզ գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու: Ձեր ձեռքերում է արժանապատիվ և իրավատեր քաղաքացի կրթելու կարևոր առաքելությունը։ Ուսուցիչն այն մարդն է, ով սովորեցնում է չվհատվել դժվարություններից, երազանք կառուցել և գնալ դրա

Թևան Պողոսյան․ Ադրբեջանն այսօրվա դրությամբ ունի քաղաքական որոշում՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով․ «Հայկական ժամանակ»

Այսօր Հայաստանում կավարտվեն լայնածավալ զորավարժությունները, որ սկսվել էին սեպտեմբերի 24-ից: Դրանց հաջորդելու են պլանային զորահավաքներ: Այս ընթացքում հակառակորդը սահմանին փոքր ինչ ակտիվացել է: Հակառակորդի ակտիվացում նկատվում է նաեւ քաղաքական եւ հրապարակային դաշտում: Մասնավորապես երեկ ելույթ ունենալով Սոչիում մեկնարկած «Վալդայ» համաժողովի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է ՀՀ վարչապետի «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությանը

Յուրաքանչյուրիս մեջ մի քիչ ուսուցիչ կա, բայց բոլորս չէ, որ Ուսուցիչ ենք․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։ Իմ ուսուցիչներից մեկը սիրում էր կրկնել, որ լավն է միայն այն ուսուցիչը, ում մեջ դեռ չի մահացել աշակերտը։ Վստահ եմ՝ շատերդ եք սիրում  այս ասույթը։ Ես տարիներ անց իմացա, որ դրա հեղինակը ոչ թե իմ ուսուցիչը, այլ

Ստանիսլավ Տարասով․ Պուտինը հստակորեն տարանջատեց անձնական և միջպետական հարաբերությունները․ «168 Ժամ»

«Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահի այցը Հայաստան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը հայկական կողմը կազմակերպել էր փայլուն կերպով: Հիանալի կազմակերպչական աշխատանք էր իրականացվել, որևէ հարց չկար, և դա ընդունեցին բոլորը: Կա սուբյեկտիվ հանգամանք, որ Պուտինը հետաձգեց «տանտիրոջ» հետ հանդիպումը մինչև օրվա վերջ, իսկ երկիր այցելած ղեկավարն առաջին հերթին հանդիպում է «տանտիրոջ» հետ: Նա թողեց այդ

«Ուրարտու Վբեթը» ձեռքից բաց թողեց հաղթանակը

Նախկին «Միկա» մարզադահլիճում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրում Երեւանի «Ուրարտու Վբեթը» դիտարժան, բայց դրամատիկ պայքարում պարտվեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուին» ՝ 83:85: Հանդիպման սկզբնամասը չստացվեց մեր բասկետբոլիստների համար, ու մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն միջնամասում մեր տղաները ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը եւ միավորների բավականին մեծ առավելություն ստացան: Այդուհանդերձ,  հյուրերին հաջողվեց վերացնել տարբերությունը եւ

Ամերիկացած մեր հայերը մեզի պէս զգացական, շուտ խանդավառուող չեն․ «Ազգ»

Թէ ինչո՞ւ վարչապետին համար կարեւոր էր ամերիկահայութեան շնորհել իր «արտաքին սփիւռքի» անդրանիկ այցելութիւնը, հասկնալի է կարգ մը կողմերով: Նախ՝ որոշ մարդիկ սկսած են Լոս Անճելոսը նկատել սփիւռքահայութեան մայրաքաղաքը… (Այս մասին քիչ յետոյ): Երկրորդ՝ վարչապետին նպատակն էր հարուստ եւ ազդեցիկ գաղութ մը այցելել, տեղացի հայերն ու իրենց նիւթական կարողութիւնները աւելի կապելու համար՝ Հայաստանին: Լ.Ա.-ի քաղաքապետարանին դիմաց

«Ղարաբաղը Հայաստան է»․ ասիկա վիճելի չէ․ «Հայրենիք»

Քաղաքականութեան մէջ միակողմանիութիւնը լուրջ խնդիր է։ Մանաւանդ երբ նման կեցուածք դրսեւորողը միջնորդ է՝ տագնապի մը շուրջ կայացող բանակցութիւններուն մէջ։ Եւ եթէ ասոր վրայ աւելցնենք՝ ռազմավարական գործընկերոջ հանգամանքն ալ, ապա իրավիճակը առաւել մտահոգիչ կը դառնայ, որովհետեւ անխուսափելի կը դառնայ նման կեցուածքի մը ետին որոշ միտումներ տեսնելու մօտեցումը։ Հայաստանի եւ Ռուսիոյ միջեւ 29 Օգոստոս 1997-ին կնքուեցաւ Գործընկերութեան,

Վանաձորի զինված միջադեպի գործով 1 անձ ձերբակալվել է․ Քննչական կոմիտե

ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել որ, Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի

«Ես հաջողություն եմ մաղթում վարչապետ Փաշինյանին. տա Աստված` գոնե այս ոլորտում չխայտառակվի»

«Թե իրականում ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, ցույց կտան գազի գնի բանակցությունները, Լարսի անցակետի կուտակումներն ու ռազմատեխնիկական համագործակցությունը»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը: – Ուկրաինայի ԱԳՆ-ն սեպտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել, որով Արցախ, Հարավային Օսիա և Աբխազիա այցելել պատրաստվող իր քաղաքացիներին հորդորում է առաջնորդվեն Ադրբեջանի և Վրաստանի օրենսդրությամբ, և որ այդ օրենքների

Կրակոցներ՝ Վանաձորում. կա 3 զոհ և 5 վիրավոր. Shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Լիքը սիրուն բաներ ասավ: Նա կիսաձայն ինձ հարցրեց. – Կարգին Մկոյին պաշտոն չհասա՞վ:

Պատասխանատվության աստիճանակարգը

Երբ ես լսում կամ կարդում եմ հայհոյախոսական, վիրավորական, անպատկառ, անհարգալից խոսք, ինձ առանձնապես չի հետաքրքրում ո՛չ «օբյեկտը» (թիրախը), ո՛չ էլ այդ խոսքն արտաբերող «սուբյեկտը»: Որեւէ նշանակություն չունի, ովքեր են նրանք՝ կին, տղամարդ, պաշտոնյա, անպաշտոն, իշխանություն, ընդդիմություն, «նախկին», «ներկա». «թալանչի», «սուրբ»: Այդ ամենը խիստ անցողիկ է եւ ժամանակավոր: Այո, ժամանակավոր է անգամ «թալանչի-սուրբ» հակադրությունը՝ այս 28

Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ. «Ամերիկայի ձայն»

Հայ-ամերիկյան գործընկերությունն օր օրի ամրապնդվում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը կայացած Անկախության օրվա տոնակատարության ընթացքում հայտարարեց է Պետքարտուղարույթան Կովկասյան բաժնի ղեկավար Շերիլ Ֆերնանդեսը. «Անկախության առաջին իսկ օրվանից Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանին իրականացնելու քաղաքացիների պահանջը. Կոռուպցիայի դեմ պայքար, թափանցիկ կառավարում, օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանք»: Ֆերնանդեսի խոսքով, Պետքարտուղարությունում ուրախ են Միացյալ

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». ահազանգ Այնթափից. գիշերը կրակել են շներին

«Սա երեխաների շունն է եւ տեր ունի: Զանգել եմ ոստիկանություն»,-գրել է շան լուսանկարները հրապարակած Լիլիթ Նազարյանը

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» ներկայացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված ներկայացմանը: Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի բեմադրության ռեժիսորն ու սցենարիստն է «Թատրոն տանիքում» թատերախմբի անդամ Մխիթար Դանիելյանը: ՀՀ վարչապետի աշխատակազմ

Թորոսյանը տեղյակ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքից

Ոստիկանությունը հաստատում է, որ տնօրենի պաշտոնակատարը հարվածել է կենտրոնի բժիշկներից մեկին

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, այսօր հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում: Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է

Փրկարարները հայտնաբերել են դի

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել

«Ամենաջահելը ես եմ մեր մասնագետներից, էն էլ 55 տարեկան եմ»․ մեռնում է ամենակարևորը մասնագիտությունը

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մարզի անասնաբույժների ու սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Մասնակիցներին հետաքրքրում էին տարբեր հարցեր՝  անասնաբույժների ցածր աշխատավարձից ու մասնագիտության ծերացումից սկսած մինչև  բակային սպանդներին վերջ դնելն ու սպանդանոցները գործարկելը, բրուցելոզի դեմ իրական, ոչ իմիտացիոն պայքար մղելը,

Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից կալանավորված անձ Բ․Վ․-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Արդյունքում վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930