Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է արգելված իրերի մուտքը քրեակատարողական հիմնարկներ

Հոկտեմբեր 04,2019 20:20

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։45-ի սահմաններում, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ից կալանավորված անձ Բ․Վ․-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ենթարկել են անձնական խուզարկության։ Արդյունքում վարտիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 340 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 3 զառ, 5 անհայտ ծագման դեղահաբ, 3 բաժանորդային քարտ։

Նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Լ․ Մ-ի անվամբ քաղաքացի Ս․ Պ․-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 1 կգ քաշով շաքարավազ, որին խառնված է եղել թմրամիջոցին նմանվող, սպիտակ, կասկածելի զանգված։

Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031