Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». ահազանգ Այնթափից. գիշերը կրակել են շներին

Հոկտեմբեր 04,2019 22:00

Կենդանասերների սոցցանցային խմբերում այսօր ակտիվ քննարկվում է Արարատի մարզի Այնթափ համայնքում այս գիշեր տեղի ունեցած մարդկային դաժանության հերթական դեպքը: Օգտատերերից մեկը հրապարակել է մի շան արնաշաղախ լուսանկարներ: «Սա երեխաների շունն է, եւ տեր ունի: Զանգել եմ ոստիկանություն»,-գրել է շան լուսանկարները հրապարակած Լիլիթ Նազարյանը, ապա հավելել՝ ոստիկանությունից ասել են, որ ահազանգով զբաղվում են:

Լիլիթ Նազարյանը  նշել է, որ գիշերը 03:00-ից Այնթափում կրակել են. «Իմ շներից երկուսը չկան: Ուրիշ տեղեր արյան հետքեր կան: Մնացածի դիերը տարել են… Մի տղա ասեց, որ իրենց փողոցում էլ է եղել շան դի, որը տարել են»: Լիլիթ Նազարյանը դեպքի մասին ահազանգել է նաեւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Aravot.am-ը կփորձի կապ հաստատել Լիլիթ Նազարյանի հետ՝ հետագայում հանրությանը տեղյակ պահելու, թե արդյոք ոստիկանությանը հաջողվել է գտնել մեղավորներին:

Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող  օրինագիծը, որը դեռ պետք է անցնի նաեւ երկրորդ ընթերցում: Նաեւ մայր օրենք է մշակվել, որը շուտով կդրվի շրջանառության մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031