Օրվա լրահոսը
Երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին. Շարմազանովը՝ Փաշինյանին
Պարզվում է Նիկոլ Փաշինյանը, որ թքած է ունեցել սպաների արժանապատվության վրա, այսօր հանկարծ հիշել է ուսադիրների ու սպայական պատվի մասին։ Հետաքրքիր է, իսկ երբ հեղաշրջման օրերին մի խումբ զինվորականներ՝ դրժելով երդումը, միացան բազմագույն շարժմանդ, չէի՞ր հիշում ուսադիրների մասին։ Ավելին, նրանց պարագլուխներից մեկին էլ պաշտոն տվեցիր։ Երբ Արցախի հերոսների ու բանակի գեներալ-գնդապետների վրա գործ էիք սարքում,
«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետությունից թալանված գումարները կոպեկ-կոպեկ պետք է վերադարձվեն:
«Պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հորդորեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ընդունված ստանդարտներով չչափել:
Հայաստանի վարչապետը ներկայացրել է համահայկական օրակարգի ձևավորման և համահայկականության գաղափարի իրագործման տեսլականը
Անդրադարձել է Արցախի հարցի կարգավորմանը, Հայաստանում իրականացվող դատաիրավական համակարգի, պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումներին, կեղծ լրատվության դեմ պայքարին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք այլ հարցերի։
ՌԱԿ ղեկավար կազմի անդամները նշել են, որ զորավիգ են Հայաստանի վարչապետին և աջակցում են կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներին
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հանդիպել է Ամերիկայի Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ՝ կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանի գլխավորությամբ։ Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, հարգելի պարոն Բալյան, շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար։ Սա շատ
«Մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի…ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն». Նիկոլ Փաշինյանը՝ եկեղեցականների մասին
Ըստ ՀՀ վարչապետի, երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է. եկեք քանդենք:
Բաբուրը
Ամեհի կիրճը վաղուց չի որոտում: Երբեմնի դղրդագալար վիշապը, կալմեջ արված, մղվել է ընդերքը խավարտչին, որպեսզի խելահեղ խարխափելով, փրփրադեզ բառաչով ժայթքի ու լույս դառնա: Մատ մի գետակ է հոսում ծույլ, ապշահար հունն ի վար: Արմանք-զարմանքից պապանձ են ահյակ անտառներն ու ձորամիջի լքված այգիները: Քարափի գլխից՝ Արթուն մարդու տափարակից հեռվում նշմարվում են Կարմիր քերծի պնդոցներն ու Տաթևի
«Սպան այդպիսի բան անի՞. դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի հայտարարության մասին
«Հայաստանում պալատ կա՞, որ պալատական հեղաշրջում լինի»,-հարցին`մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականով կանխվել է ներպալատական հեղաշրջման փորձ, դա այդպե՞ս է թե՞ ոչ, Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հստակեցմանը՝ կառավարական հեղաշրջման մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը հարցով պատասխանեց՝ իսկ կառավարական հեղաշրջումը ո՞րն է: Լրագրողի դիտարկմանը՝ փոխկապակցված մարդկանց
«Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում դա փակել». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին՝ ԱՄՆ-ում
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ երբեք հանքը բացել- չբացելու խնդիր չի դրել:
«Մեր ազգային ներուժը Հայաստանի շուրջ համախմբելու ժամանակն է». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
«Հիմա չափելու գործընթացում ենք, շուտով կսկսվի նաև կտրելու գործընթացը». Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում
ՀՀ վարչապետը վստահեցրեց՝ ՀՀ պետական բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացել են, տնտեսական աճի տեմպերը հույս են տալիս, որ շոշափելի և տեսանելի կերպով կկարողանանք լուծել այդ խնդիրները գործնականում:
Լեւոն Արոնյանն առաջ է ընթանում ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում շարունակվող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է: Հայ գրոսմայստերը 1/8 եզրափակչում 3,5:2,5 հաշվով պայքարից դուրս թողեց վիետնամցի Լե Կուանգ Լյեմին, ու քառորդ եզրափակչում վաղը խաղալու է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Այս այցն ինչքան էլ ուզում ենք գործնականացնել, շատ ավելի էմոցիոնալ է ստացվում». Նիկոլ Փաշինյանի հանդիպումները՝ ԱՄՆ-ում գործող ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ասաց՝ ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից է այն դրական ֆոնը, որն առկա է ՀՀ կառավարության և սփյուռքահայության միջև ոչ միայն պահպանել ու զարգացնել, այլև դարձնել մշտական ՀՀ բոլոր կառավարությունների համար:
48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է Opel-ին, այնուհետև մեկ այլ Mercedes-ի, վերջինս էլ բախվել է մեկ այլ Opel-ի. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 34/4 հասցեի դիմաց, E-350 մակնիշի 36 СQ 963 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Opel Zafira մակնիշի 35 ՏQ 109 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել, դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի,
Լոս Անջելեսում հիանալի եղանակ է. Աննան էլ է ինձ հետ. հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ լոսանջելեսահայերին
Երևանի ժամանակով կեսգիշերից հետո՝ ժամը 03.00-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, Նիկոլ Փաշինյանը Գրանդ փարկում հանդիպում կունենա լոսանջելեսահայերի հետ:
Էդմոն Մարուքյանն ուսման վարձը վճարել է մայրիկի անունով վարկով. հայտնի մարդիկ անկեղծացան «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» համաժողովին
«Համախմբված Երիտասարդական Միություն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպող վեցերորդ համաժողովն արտացոլում է երիտասարդությանը հուզող տարբեր ոլորտների առաջնային հիմնահարցեր:
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը
Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:05-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի (վարորդ` Արման Գ.)
Երեք անչափահաս երեխաների մայրը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջ. «Հետք»
Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ: Գործն արդեն ուղարկվել է դատարան, գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի հունիսի 28-ին ժամը
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց
Քրեական գործով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մյուս երկու անձանց նկատմամբ կալանավորումը ևս փոխարինվել է գրավով՝ Սեդրակ Առուստամյանի դեպքում 20 միլիոն դրամ գրավի դիմաց, մյուս երկու անձանց՝ Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի դեպքում 10 միլիոն դրամ գրավի դիմաց:
«Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը». Ռուբեն Ռուբինյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության
«Վեհափառը մեծ հայ էր, մեծ մարդ և հսկայական հետք է թողել։ Վեհափառը կա և ապրում է, ապրում է մեզնից յուրաքանչյուրի հետ». Արմեն Սարգսյան
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիրը, Մարոկկոյի թագավորը, Արևելք-Արևմուտք ինստիտուտի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից: Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և փոխէմիր Աբդուլլա բին Համադ Ալ Թանին։ Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդը նախագահ Սարգսյանին հղած ուղերձում ողջունել է երկու երկրների միջև
Ստեղծել Ներքին գործերի նախարարություն, և ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը սահմանել որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմիններ
Սեպտեմբերի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները պետք է համարվեն քաղաքական, և դրանք կարող են զբաղեցվել պատգամավորին ներկայացվող պահանջները բավարարող ցանկացած անձի
Անդրանիկ Կարապետյանը տհաճ անակնկալ մատուցեց աշխարհի առաջնությունում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցակցային 5-րդ օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հայ ծանրորդը, որ հավակնում էր ոսկե մեդալի, մարզիչների խոսքով Պատտայայի հարթակում պետք է աներ այն, ինչ անում է մարզումների ժամանակ: Անդրանիկը պոկում վարժությունում պայքարն սկսեց 168 կիլոգրամից, իսկ հետո երկու անգամ ձախողեց 172 կգ-ն, սակայն
Արամ Սարգսյան. «Ինչո՞ւ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող «Պետրիոտներ» ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է և իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժեներական, մետալուրգիական
«Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում, մինչեւ ձեր «սիրելի ժողովուրդը» կհնչեցնի ձեր իսկ անփառունակ վախճանը ազդարարող վերջին զանգը». Կարինե Աճեմյան
ՀՀԿ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ-որ ջահելներ՝ պատահաբար երկրի կարեւորագույն պաշտոն ստանձնած, կամ շատ պատահականորեն կառավարական ամառանոցում «զոնտիկով» հանգրվանած, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ափըռ-ցըփռ գնահատականներ հնչեցնել մի մարդու մասին, ով որպես նախագահ երկար տարիներ պահպանել է իրենց իսկ անվտանգությունը, զարգացրել երկիրը…. Ուրեմն, ուշադիր լսեք, վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում,
Նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը
Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում եւ զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։ Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մեծ թվով հյուրերի հետ մասնակցել են նաեւ ՀՀ
Իշխան Սաղաթելյան. Անցյալը ջնջելով, նորը չես կառուցի, անցյալը՝ լավ կամ վատ, բոլորինս է, անցյալի սխալներից պետք է դասեր քաղել` այն չկրկնելու համար
Օրեցօր անհույս է դառնում խոսելը այդքան բաղձալի առաջընթացի և վերելքների, այդքան երազած տնտեսական հեղափոխության և լայնածավալ ներդրումների, հարուստ և բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր կառուցելու մասին:
«Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եղել են մարդիկ, ովքեր ինձ հարցրել են` կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը արդյո՞ք այսօր մեր երկրի համար առաջնային խնդիր է: Այո` առաջնային խնդիր է: Ես վստահ ասում եմ, որ այն մեր երկրի ամենակարևոր օրենքներից մեկն է լինելու: Որովհետև օրենքը ոչ միայն կենդանիների պաշտպանության, այլև
Տոնական զբոսանք Գյումրիում․ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է գյումրեցիներին ու քաղաքի հյուրերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Գյումրիում Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելուց հետո, զբոսնել է քաղաքի պատմական կենտրոնում։ Նախագահը ջերմ ու անմիջական մթնոլորտում զրուցել է գյումրեցիների ու քաղաքի հյուրերի հետ՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության տոնի առթիվ և բարեմաղթանքներ հղելով նրանց։ Նախագահ Սարգսյանը տիկին Նունե Սարգսյանի հետ այցելել է նաև քաղաքի «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝


















































