Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք անչափահաս երեխաների մայրը մեղադրվում է նոր գողություն կատարելու մեջ. «Հետք»

Սեպտեմբեր 22,2019 19:07
dat

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանն, ով նախկինում երեք անգամ մեղավոր է ճանաչվել գողության հոդվածով, մեղադրվում է 4-րդ անգամ նույն արարքը կատարելու մեջ: Գործն արդեն ուղարկվել է դատարան, գտնվում է դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության՝ «Հասմիկ Սլավիկի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի  հունիսի 28-ին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, կոտրել ընդունարանի բաժանմունքի 5-րդ աշխատասենյակում առկա պահեստարան հանդիսացող պահարանի դուռը և ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այնտեղից գաղտնի հափշտակել է ավագ բուժքույր Սիրանուշ Գասեսյանին պատկանող 7.500 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս «ՎՏԲ Հայաստան» բանկի», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բանկային քարտերը՝ իրենց ծածկագրերով և 500 ՀՀ դրամ գումար` այսպիսով Գասեսյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս»:

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես արդեն նշեցինք, Սարգսյանին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018-ի հունիսի 28-ին: Սա այն ժամանակահատվածն է, երբ մեծ աղմուկ էր բարձրացրել Սարգսյանին 6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի դատավճիռը:

Հատկանշական է, որ ենթադրյալ արարքը կատարելու օրվանից երկու օր առաջ՝ հունիսի 26-ին վերաքննիչ դատարանը, քննելով առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի բողոքը՝ այն մասնակի բավարարել էր, և նշանակված  6 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկումը դարձրել 5 տարի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30