Օրվա լրահոսը

Գործերի շուրջ 70 տոկոսին կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով․ տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդ ամփոփիչ նիստը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։ Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։

Գոնե այս պահին ադրբեջանական բենզինի կշիռն այնքան փոքր է, որ չի կարող էական ազդեցություն ունենալ գների վրա․ «Հետք»

Հայաստան ներմուծված ադրբեջանական բենզինը քննարկման մեծ առիթ դարձավ։ Դեկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ բացի Ran Oil (Ռան Օիլ)-ից («Մեգա Թրեյդ» ՍՊԸ), Հայաստան բենզին է ներմուծել ևս մեկ ընկերություն՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն։ Ինչպես գրել ենք, ընկերությունը մինչ այդ բենզին չի ներմուծել։ «Շիշա ուորլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին։ Նրա հայրը՝ Վահագն Մկրտչյանը

Հռիփսիմե Սիմոնյանին գիտեին ժամանակի մեծերը

Մոտենում է դեկտեմբերի 27-ը, իսկ ես չեմ հավատում, որ 40 օր առաջ կյանքից հեռացավ Երեւանի ամենալուսավորներից մեկը՝ Հռիփսիմե Սիմոնյանը։ Նա մահացավ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում, ուր դասախոսում էր, դասը դեռ չսկսած։ Հանկարծամահության պատճառը սիրտն էր… Իմ ու նրա մտերմությունը սկսվել է 1983 թվականից։ Ես աշխատում էի կոշիկի «Մասիս» արտադրական միավորումում, կոմերիտմիության քարտուղարն էի, միաժամանակ սովորում

«Շողակաթը» լուծարելը նաև հանրային լրատվամիջոցների եթերից Արցախի մասին որևէ հիշատակման բացառում է ենթադրում․ Արաքս Մելքոնյան

«Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը «Շողակաթ» ՀԸ լուծարելը ոչ միայն Եկեղեցու դեմ արված հերթական քաղաքական ակցիան է, այլև հանրային լրատվամիջոցների եթերից Արցախի, Արցախի հայկական ժառանգության, պատերազմի վետերանների մասին որևէ հիշատակման բացառում է ենթադրում։

Ալեքսանդր Սիրունյան․ Ամեն պատահած աղբ, շեշտում եմ` աղբ, զիբիլ, տանում է դատարան․ «Հրապարակ»

Տարին 3 հազար գործը դարձել է 14 հազար, դա խելագարություն է, աբսուրդ։

«Եթե իշխանության ներկայացուցիչը ուզենա ինչ-որ մեկին բռնաբարել եւ նրան դիմադրեն, արդյո՞ք հանցակազմ կլինի այդտեղ»

Սկիզբը՝ «Առավոտի» 19.12.2025-ի համարում Քաղաքական հետապնդումները եւ բռնաճնշումները Հայաստանում 2008 թվականի հունվարից սկսած մինչեւ 2011 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում մոտ 5 հազար մարդ է բերման ենթարկվել։ 500-ի նկատմամբ ձերբակալման սանկցիաներ է կիրառվել, իսկ ավելի քան 200 մարդու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ մեծամասամբ այդ գործերով կալանքի որոշումներ են եղել. սա 2008 թվականի համաժողովրդական շարժմանը նախորդող եւ դրան

Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է. Դավիթ Անանյան

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 8. Հայաստանի իրական ռեսուրսը ընդերքում չէ, այն մեր մտքերում է։ Փոքր տնտեսություն ունեցող երկիրը չի կարող մրցել ո՛չ շուկայի ծավալով, ո՛չ բնական ռեսուրսներով։ Հայաստանի իրական մրցակցային առավելությունը մարդկային կապիտալն է՝ կրթությունը, ինժեներական հմտությունները, գիտական

Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շշմելու բան է․ Հայաստանում գտնվող մարդիկ, ավելի կոնկրետ՝ իշխանական գործիչները, օրը ցերեկով, պատմությունը խեղաթյուրելով, Արցախը հռչակում են ադրբեջանական, իսկ մեր երկրի գլխին և՛ հանցագործի, և՛ ագրեսորի պիտակ կարում, իսկ Բաքվում՝ ճաղերի հետևում գտնվող մարդը, այս դեպքում՝ Բակո Սահակյանը, ադրբեջանական դատարանում հայտարարում

Հետաքրքիր է Ալիեւի «մենք ուզում ենք ապրել խաղաղության պայմաններում, եւ մենք ենք նախաձեռնել խաղաղության գործընթացը» դրույթը, որը խորքում որպես «Հայաստանին խաղաղության պարտադրանք» է ներկայացվում. Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Այս նախատոնական օրերին Աղդամ վերադարձած բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը, որն, ըստ ադրբեջանական սոցցանցային որոշ օգտատերերի, ժամանակին ձիաբուծական գործարանի ղեկավարն է եղել, դիմել է Ադրբեջանի նախագահին եւ նրա կնոջը՝ այս երկրի փոխնախագահին, խնդրանքով՝ ժամանակը որ գա, իշխանությունը փոխանցեն իրենց որդուն, մեծ Հեյդարի թոռանը՝ կրտսեր Հեյդար Ալիեւին։

Մեր կալանավորված, բայց ազատ, բանտված, բայց չսահմանափակված, զնդանված, բայց չծնկած պայմաններից մեր սերը, ողջույնը և շնորհավորությունները քեզ․ Բագրատ և Արշակ Սրբազաններ

Բագրատ և Արշակ Սրբազանների շնորհավորանքը Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առիթով Սիրելի Սրբազան եղբայր, Մեծ սիրով և սրտով շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը` մաղթելով կատարյալ առողջություն, անսասան կամք, աննկուն հավատք և ամբողջական Սերը, որը կրում ես քո սրտում և որոնցով ապրել ես և վկայել ողջ կյանքում։ Մեր միակ մաղթանքն է, որ գալիք տարին ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թ․-ի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2025 թվականի արդյունքների ամփոփմանը։ Հնչել են ՀՀ պետական և ԶՈՒ օրհներգերը։ Ելույթով հանդես է եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված

Ադրբեջանցի փորձագետը խաղաղության համաձայնագրի կնքումը կապել է ՀՀ-ում 2026-ի ընտրության արդյունքի հետ

«Բաքվի ղեկավարությունը չի կարող գնալ ամբողջական կարգավորման, բայց շատ բան է անում՝ այս ուղղությամբ պարարտ հող ստեղծելու համար։ Վստահ չենք, թե հունիսին Հայաստանում սպասվելիք ընտրությունն ինչ արդյունք է ունենալու»։ Ադրբեջանական միջազգային AnewZ լրատվականի կողմից Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի եւ Թոփչուբաշով խորհրդի նախագահ Ռուսիֆ Հուսեյնովի միջեւ կազմակերպված հեռավար քննարկման ժամանակ վերոհիշյալն ասել է Հուսեյնովը։ «Ուսումնասիրում

Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Աբովյանի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման

Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրները հիմնադրամի ստեղծման առաջին օրվանից մինչև այսօր շարունակաբար աջակցում են ուսանողներին

Դրամական պարգև Լոռու մարզի տարբեր բուհերի գերազանց սովորող ուսանողների համար։ Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրները հիմնադրամի ստեղծման առաջին օրերից մինչև այսօր շարունակաբար աջակցում են ուսանողներին՝ ուսման վճարների փոխհատուցումից մինչև սոցիալական ու տրանսպորտային խնդիրների լուծում։ Այսօրվա լավ ուսանողը երկրի վաղվա բարօրությունն է։ Մանկավարժների ընտանիքում ծնված և դաստիարակված Կարապետյան

Շուրջ 800 հազար դրամ ստացող պատգամավորների աշխատավարձը, ըստ Ալեն Սիմոնյանի, ցածր է․ «Ազատություն»

«Պատգամավորներն, իհարկե, ցածր են ստանում և դա մեծագույն խնդիր է», – ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մեծագույն խնդիրը մեղմելու համար պատգամավորների հաշիվներին մոտ երեք միլիոն դրամ էր փոխանցվել օրեր առաջ: Հայաստանում միջին աշխատավարձը 300 հազար դրամ էլ չկա, թոշակով մեկ ամիս հնարավոր չէ գոյատևել, ո՞ւմ հետ է համեմատում խորհրդարանի ղեկավարը, որ պատգամավորի շուրջ

Քաղաքագետ. Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, պարզ է, թե ինչով են վերադարձնելու Ադրբեջանին այն պարտքը, որն այժմ ստանում են բենզինի, ցորենի եւ, որ ամենակարեւորն է` սահմաններին չկրակելու տեսքով. «Հրապարակ»

Ինչպիսի՞ն էր 2025 թվականը հայաստանյան քաղաքական կյանքում: Ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցանք այս տարի: Զրուցել ենք մի խումբ քաղաքագետների հետ, որոնք ամփոփել են տարին: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Խոսելով 2025 թվականի մասին` ես կառանձնացնեի երկու կարեւոր իրադարձություն` օգոստոսին նախաստորագրված համաձայնագիրը եւ իշխանությունների կողմից բացահայտ սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ:

Սա ասում է մի վարչապետ, որը նախարար է նշանակել, օրինակ, «Երիցյանների» առաքիչին կամ պատմության ուսուցչին, դեսպան՝ անգլերենի կրկնուսույցին. «ՉԻ»

«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Մերսեդես-Բենց S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Զապորոժեց» կառուցելու փորձ ունենանք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «ՉԻ»․ Սա ասում է մի վարչապետ, որի ղեկավարած ամենամեծ հիմնարկը մինչև կառավարության ղեկավար դառնալը եղել է

Ինչո՞ւ է ԵՄ-ն այս պահին նպաստում Փաշինյանի բռնապետությանը

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հարցումը Հայաստանին տրամադրվելիք 12 միլիոն եվրոյի աջակցության մասին էր: Մեզ հետաքրքիր էր՝ «ի՞նչ պետք է արվի կամ ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն այդ ֆինանսավորման հատկացման եւ բաշխման գործընթացում, որպեսզի այն չդառնա իշխանությանն՝ ընդդեմ ընդդիմության աջակցման օրինակ, որը հնարավոր կլինի

Մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում․ «ՉԻ»

Ուշադրություն դարձրեք մեկ այլ սահմանափակման վրա՝ օրենքով արգելվելու է նաև «օտարերկրյա հեռուստածրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»։ Այլ կերպ ասած, գործնականում կարող է արգելվել ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի՝ Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տարածումը, որովհետև ցանկացած դեպքում դա հնարավոր կլինի ներկայացնել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին։ Ի դեպ՝ մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում։

Թադևոս Ավետիսյան․ Երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու․ «Փաստ»

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագրենք, որ օրվա իշխանությունը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության

Մտածել է՝ ճիշտ ժամանակն է, որ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի ունեցվածքից մի բան էլ ինքը կճմտի․ «ՉԻ»

Դիլիջանի համայնքապետարանը որոշել է դատական կարգով միակողմանիորեն լուծել Ռուբեն Վարդանյանի ընկերությունների հետ կնքված պայմանագրերը (որոնց ժամկետներն, ի դեպ, ավարտվում են 2030-ին)՝ այն պատճառաբանությամբ, որ այդ ընկերությունները խախտել են իրենց ստանձնած պարտավորությունները։ «ՉԻ»․ Ըստ երևույթին Դիլիջանի արու համայնքապետը, որն առվույտի փոխարեն պատահաբար կանեփի տերևներ կերած այծի կայտառությամբ պարտադիր մասնակցում է «նիկոլական պատարագներին», մտածել է՝ ճիշտ ժամանակն

Հայաստանի շախմատիստները մեկնարկել են արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Դոհայում այսօր մեկնարկել է արագ շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը։ Տղամարդկանց պայքարում, որին մասնակցում է 247 շախմատիստ, մրցումային առաջին օրը խաղացված հինգ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք 4,0-ական միավորով համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 7-րդ եւ 10-րդ հորիզոնականները։ Կանանց առաջնությունում (141 մասնակից) մեր չորս

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ

2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով. Արա Զոհրաբյան

Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրել է 2025-ի ընթացքում կատարված աշխատանքները. ՀԳՄ տարեվերջյան վարչության նիստը

Էդվարդ Միլիտոնյանը նշեց Ավետիք Իսահակյանի 150- ամյակի տարատեսակ միջոցառումների, ժամանակակից գրողների ու գրականագետների ստեղծագործությունների «Ես ձեզ ասում եմ» հրատարակված ժողովածուի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացրած «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագրի, ՀԳՄ – ի միջազգային համագործակցությունների, ինչպես նաև կայացած և նախատեսվող մրցանակաբաշխությունների մասին:

Վահե Գևորգյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեք Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։

ՔՊ վարչությունը հանդիպել է 2026թ. ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էդուարդ Սպերցյանը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«ՀՀԿ-ն ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել». Աշոտյանը հերքում է ՀԱԿ փոխնախագահի հայտարարությունը

«Ինչ վերաբերում է մեզ ուղղված «ձեռքի հետ» ոճի  քննադատությանը, ապա առնվազն այս փուլում որպես բարի կամքի դրսեւորում զերծ կմնամ հակադարձումներից։ Այս փուլում։ Որպես բարի կամքի դրսեւորում». Արմեն Աշոտյան

«Այդ 300 միլիոնով կարելի էր 15 ընտանիքի բնակարանով ապահովել։ Եթե արդարություն լիներ՝ այսօրվա պատգամավորները ոչ թե կպարգևատրվեին, այլ աշխատավարձ չէին ստանա». Դավիթ Մանուկյան

«2026-ին մենք պետք է ունենանք այնպիս Ազգային ժողով, որը կմտածի իր երկրի ու ժողովրդի մասին, ունակ կլինի պատվով կատարել երկիրն առաջնորդելու իր առաքելությունը։ Եվ վերջապես՝ մեր ժողովուրդը չպետք է ամաչի ԱԺ նիստերը դիտելիս». Թալին համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյան

Հանդիպել են «Մայր Հայաստան» կուսակցության և ՀՅԴ ղեկավար կազմերի ներկայացուցիչները

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության, ընտրությունների ընթացքի վերահսկման, ընտրակեղծիքներ թույլ չտալու, ընդդիմադիր դաշտում միմյանց չթիրախավորելու, իշխանափոխությանը միտված քայլերի ներդրման հարցերում կան մոտեցումների ընդհանրություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդակցությունները դարձնել պարբերական:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031