Օրվա լրահոսը
Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նուր-Սուլթանից վերադառնալով՝ հեռախոսազրույց ունեցա Հենրիխ Մխիթարյանի հետ եւ զորակցությունս հայտնեցի՝ «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին Հենրիխը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ Հենրիխին ասացի, որ հիանում ենք իրենով եւ հպարտանում։ Ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:
Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է
Նախագահն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը
Ներկայացվել են անցումային արդարադատության ու դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ վեթինգի ներդրման հարցերը
Անցումային արդարադատության ու վեթինգի հարցը՝ ՄԱՀՀԻ քննարկման օրակարգում
Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՍԴ անդամի պաշտոնում
Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, «անվավեր» է ճանաչվել 5 քվեաթերթիկ
Արագածավանի 150-ից ավելի բնակիչներ փակել են միջպետական ճանապարհն ու երկաթգիծը
Արագածավանի հողօգտագործողները չեն համաձայնում ՋՕՄ-ի առաջարկած տարբերակին ու ճանապարհը չեն բացում
«Արագածավանցիներին խնդրում եմ բացել ճանապարհը». Սուրեն Պապիկյան
Եթե եղել են չարաշահումներ, կարող ենք քննարկել եւ հասկանալ: Իսկ եթե ամեն ինչ կարգին է, եւ ընդամենը ցանկություն կա ջրի սակագինն իջեցնելու, ներկայում կառավարությունն ի վիճակի չէ
«Խոստանում եմ կարճ ժամանակում վերականգնել վնասը». Դավիթ Տոնոյանը՝ «Զինավան»-ի մասին
«Զինավան»-ում չորս շինություն կա անմխիթար վիճակում, երկուսում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում
«Աշխատակիցները պարբերաբար ուշաթափվում են»․ պատգամավորը Գյումրու «Սաստեքսի» հարցով դիմել է ՄԻՊ-ին
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցներն այսօր լրատվամիջոցներին իրենց բողոքն էին ներկայացրել առ այն, որ իրենց աշխատավարձերը վճարում են ոչ միայն ուշացումով, այլ հետպահումներով։ Այսօր նրանցից ոմանց ապրիլ ամսվա համար վճարել են 12 հազար դրամ, 22 հազար դրամ, 36 հազար դրամ։ Մինչդեռ, ըստ բողոքավորների, իրենք, երբեմն, աշխատում են նաև շաբաթ, կիրակի օրերին, աշխատանքի
Լրագրող կանչած 40 աշխատակիցներին սպառնում են ազատել աշխատանքից․ նրանք օգնություն են հայցում վարչապետից
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ոտքի էին կանգնել Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցները՝ դժգոհելով, որ սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջին աշխատավարձի հարցում իրենց խաբում է․ ոչ միայն ուշացնում է, այլ հետպահումներով է վճարում։ Այսօր վճարել է ապրիլ ամսվա աշխատավարձը, սակայն 55 հազար դրամի փոխարեն 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։ Աշխատակիցների պնդելով, իրենք հավելյալ աշխատած ժամերի
«Գուդվին-Բետ» ընկերության տնօրենին գոհացրել են ԱԺ պատգամավորների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները
Ըստ Սարգիս Միքայելյանի, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»:
ԵՊՀ պրոռեկտոր. «Անընդունելի է Մայր բուհի հարցը խաղով կամ քաղաքականությամբ լուծելը»
Aravot. am-ը ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ մամուլում շրջանառվում է, և կարծես թե իրականությանը շատ մոտ է այն, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ մայիսի 30-ին կայանալիք նիստում խորհրդի անդամների մի մասը՝ հիմնականում կառավարության և կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանում են նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցում, ինչպե՞ս
Ինչպես սպորտը պարտվեց քաղաքականությանը. RFI-ն ամփոփել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ սկանդալը
Չորեքշաբթի Բաքվում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Արսենալ»- «Չելսի» եզրափակիչը: Խաղից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ անվտանգության նկատառումներով Բաքու չի մեկնի Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: RFI-ը պատմում է դրա շուրջ առաջացած սկանդալի, արձագանքների և այն մասին, թե ինչպես սպորտը պարտվեց քաղաքականությանը: Մեծ կորուստ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից մեկ շաբաթ առաջ «Արսենալը» հայտնեց,
«Բենզինի շուկայում նոր խաղացող կհայտնվի». Տիգրան Ավինյան
Ըստ փոխվարչապետի՝ դա կհանգեցնի բենզինի հայաստանյան շուկայում մենաշնորհային դիրքերի թուլացմանը
Աշոտ Ղուլյան. Մեր նորագույն պատմության այդ կարեւոր ձեռքբերումն այն հուսալի հիմքն էր, որի վրա 1991 թ. կառուցեցինք երկու հայկական հանրապետությունները՝ մեր միասնությամբ ապահովելով հայրենիքի կենսունակությունը
Աշոտ Ղուլյանը Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին «Հարգելի պարոն Միրզոյան, թանկագին բարեկամ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Հանրապետության տոնի առթիվ: Ավելի քան մեկ դար առաջ հայության վճռականությունն ու պայքարելու անկոտրում կամքը ծնեցին Հայաստանի առաջին հանրապետությունը՝ ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու դարերով կորսված իրավունքը: Թեեւ հայոց անկախ պետականության այդ
«Ղազարավանում խմելու ջուր չունեն». Սերգեյ Մովսիսյան
Առաջիկայում կառավարության խնայած միջոցների հաշվին նախատեսվում է մի շարք ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներ կատարել: Դա վերաբերում է նաեւ մի շարք գյուղերի խմելու ջրի ներքին ցանցին
«Հանգիստ նստեք տեղներդ և ուշքի եկեք». կոչ՝ Հայաստան-Արցախ պառակտում մտցնողներին
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Ադրբեջանում ոչ ոք գեթ մեկ սանտիմետրով ավելի խաղաղասեր չի դարձել:
Հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիմքով
Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով
Արտակ Զեյնալյան. «Մենք պատրաստվում ենք ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ՝ օգտագործելով աշխարհում կուտակված լավագույն փորձը»
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող Վուկ Զուգիչի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին անգնահատելի աջակցության համար և նշել, որ Հայաստանը
Արարատ Միրզոյան. «Սա գործիք չի որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու»
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ բանակին հնարավոր է վնաս լինի՝ Միրզոյանը պատասխանեց. «Ընդհանրապես ամեն ինչի հետ կապված էլ մտավախություն կա: Բայց այդ տրամաբանությամբ մենք կարող ենք ընդհանրապես տանից դուրս չգալ, որովհետեւ մտավախություն կա, որ կարող է ճանապարհին ավտովթար լինի»:
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը։ Ցանկում ընդգրկված են բառեր, որոնք սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ: ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. 1. ափդեյթ – թարմացում 2. բագաժ – ուղեբեռ, փխբ. պաշար 3. բագաժնիկ – բեռնախցիկ 4. բանկրոտ – սնանկ 5. բրոկեր
«Սեփականատեր չէ, իսկական ստրկատեր է․ մեզ ճորտի տեղ է դրել»․ բողոք Գյումրու «Սաստեքս»-ում
Գյումրու «Սաստեքս» կարի գործարանի աշխատակիցները, որոնք արտադրում են բանվորական շալվարներ, խալաթներ, բաճկոններ, ոտքի են կանգնել։ Նրանք դժգոհում են, որ սփյուռքահայ սեփականատեր Քրիստիան Գելիջին իրենց հետ վարվում է այնպես, ինչպես ստրուկի․ այսօր վճարել է միայն ապրիլ ամսվա աշխատավարձը, ընդ որում 55 հազար դրամի փոխարեն ստացել են 12 հազար, 22 հազար, 36 հազար դրամ։ Աշխատակիցների ասելով՝ մայիս
Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը
Պետական եկամուտների կոմիտեում մայիսի 27-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։ «Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտորներով չձևակերպելը»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ
«Տարիներ անց «Գարդասիլ»-ը տարեկան փրկելու է առնվազն 120 կյանք». Արսեն Թորոսյան
Հեղինակավոր գիտնականներն ասում են, որ պատվաստանյութի շնորհիվ տարիներ անց արգանդի վզիկի քաղցկեղ այլեւս չի լինի մի շարք երկրներում:
Միհրան Պողոսյանին հանձնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում. Գոռ Աբրահամյան
Նկատի ունենալով բազմաթիվ լրագրողների կողմից ներկայացված բանավոր հարցադրումները՝ տեղեկացնում եմ, որ Միհրան Պողոսյանի հանձնման գործընթացի վերաբերյալ տվյալ պահին հրապարակման ենթակա պաշտոնական տեղեկությունն այն է, որ նրան հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան: Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Գոռ
«Պատճառը երեւի այն է, որ չեն բավարարում». Արարատ Միրզոյանը՝ ՍԴ անդամի թեկնածուներին չընտրելու մասին
Մակունցը նշեց, որ միասնական որոշում չունեն, պատգամավորներն ազատ են քվեարկել ինչպես ցանկանան:
Թամաշ Այան. «Մաքուր ծանրամարտի համար պայքարը նոր է սկսվել»
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաշ Այանն ազգային ֆեդերացիաներին նախազգուշացրել է, որ ծանրամարտը 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում թողնելու ՄՕԿ-ի որոշումը դեռ չի նշանակում, թե մարզաձեւի օլիմպիական ճակատագրի հետ կապված խնդիրները վերացված են: Նա կոչ է արել զգոն լինել եւ շարունակել արգելված նյութեր օգտագործելու դեմ համակարգված պայքարը, այլապես ծանրամարտը կարող է դուրս մնալ օլիմպիական
«Ի՞նչ եք ուզում, որ խիղճս կորցնեմ եւ ասեմ, որ Հ. Թովմասյանի ասածները վա՞տ արտահայտություններ են». Արթուր Վաղարշյան
«Հրայր Թովմասյանի ասածը ենթադրում է, որ սահմանադրության եւ իրական կյանքի միջեւ խզում կա»,-ասում է ՍԴ անդամի թեկնածու-իրավաբանը:
ՍԴ պատասխանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորներին. «Վճռաբեկ դատարանն իրավասու չէ վարույթ չընդունել համապատասխան վճռաբեկ բողոքը, այլ խոսքերով՝ հրաժարվել արդարադատություն իրականացնելուց»
Սույն թվականի մայիսի 16-ին Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված և մայիսի 23-ին հրապարակված Ե-3867 գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հինգ դատավորներ հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 և ՍԴՈ-1459 որոշումների վերաբերյալ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմը հայտնում է. 1) Սահմանադրությամբ հստակ նախանշվում են Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործառույթները և դրանց սահմանները։ Ի տարբերություն սովորական
Հենրիխ Մխիթարյանի դրվագով Ադրբեջանի ծախսած գումարները ջուրը գնացին. Անժելա Էլիբեգովա
Ըստ ադրբեջանագետի՝ Հենրիխ Մխիթարյանն իրավացիորեն որոշեց չգնալ Բաքու:


















































