Օրվա լրահոսը

Նարինե Գրիգորյան. «Պետք է լինել կիզակետում, ոչ թե նստել Հայաստանում ու ասել` լինենք ամենալավ թատրոնը»

«Դեկտեմբերի 19-ից մինչ օրս բեմադրել ենք 3 ներկայացում` Նարինե Գրիգորյանի բեմադրած «Հաղթանակի գենեզիսը», որը հերոսների հուշերից հատվածներ է ներկայացնում, թե 90-ականներին ինչ տրամաբանությամբ էին ընկալում պատերազմը եւ հաղթանակը, ունենք «Ճշմարտություն» ներկայացումը` ըստ Ֆլորիան Զելլերի, որը բեմադրել է Դավիթ Հակոբյանը, նաեւ «Մինուս երկու» ներկայացումը` ըստ Սամուել Բենշեթրիի, որը բեմադրել է Սերժ Մելիք-Հովսեփյանը: Դա պատմում է քաղցկեղով

«Մանվել Գրիգորյանն անօրինական է գտնվում դատապարտյալների հիվանդանոցում». Լեւոն Բաղդասարյան

«Պետք է սպասենք որ անձը մահանա, նոր սկսենք պատճառնե՞ր փնտրել». պաշտպան

«Օրենքով ԲԴԽ-ի լուծարման հնարավորություն չեմ տեսնում». Արտակ Զեյնալյան

Հարցին՝ իշխանությունները գո՞հ են նախարարության աշխատանքից, որովհետեւ քննարկումներ կան, որ նախարարությունը այս մեկ տարում կարող էր շատ հարցեր լուծել, բայց չի արել, նաեւ լուրեր կան, որ ձեզ ուզում են աշխատանքից ազատել՝ Զեյնալյանը պատասխանեց. «Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ՝ որպես արդարադատության նախարար, հետեւաբար նախարարությունը գոհ է իմ կատարած աշխատանքից»:

Քրիստինե Մանուկյան. «ԱԱԾ-ն ասում է՝ գործը մեզ մոտ չի, բոլորն ասում են՝ մեզ մոտ էլ չի»

15 օր առաջ Բագրատաշենի մաքսակետում ԱԱԾ-ի գործողություններից հետո առեւտրականները մեծ վնասներ են կրում, չգիտեն՝ քրգործն ո՞ր իրավապահ մարմնում է

«Տնօրենի ժ/պ-ն ինչ ուզում` անում է, Գյումրու քաղաքապետարանում էլ իբր ոչինչ չեն տեսնում»․ նախկին ուսմասվարի բողոքը

Aravot.am-ին է դիմել Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի աշխատանքից ազատված, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ վերականգնված ուսմասվար Սիրանուշ Մելիքյանը՝ բողոքելով, որ 2018 թվականի մարտի 21-ից տնօրենի ժ/պ նշանակված Մանյա Հովհաննիսյանը բարոյահոգեբանական լարված մթնոլորտ է ստեղծել աշխատավայրում ու կարճ ժամանակահատվածում հասցրել է ազատվել մի քանի աշխատակիցներից։ Սիրանուշ Մելիքյանի պնդմամբ,

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է: Նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Քննությունը շարունակվում է: Ոստիկանություն

«Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների դեպքերով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ. պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6մլրդ դրամ

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է: Մասնավորապես «Դիլիջան Ազգային Պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման

Գեւորգ Սուքիասյանը բրոնզի համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Սուքիասյանը սփոփիչ գոտեմարտում 9:8 հաշվով հաղթեց ռումինացի Կոնստանտին Տուդորին: Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի սանը այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցի Զաուր Ալիեւի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`        34.80C (2001 թ.) •

Ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը. «Ժողովուրդ»

Հայաստանում անբարեկարգ ճանապարհները բացասական են ազդում տուրիզմի զարգացման վրա։ ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրը ոչ միայն հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն են, այլեւ ճանապարհների անբարեկարգությունը։ Այս մասին ահազանգում են Հայաստանում ներգնա տուրիզմով զբաղվող զբոսաշրջային ընկերությունները։ Հայաստանի ճանապարհների մեծ մասը փոսառատ է, քանդված, ինչի պատճառով ավտոմեքենաները մեծ դժվարությամբ են կարողանում հասնել դեպի այդ տեսարժան

Ստանիսլավ Տարասով. Ներքաղաքական խժդժությունները ևս կարող են օգտագործվել ի վնաս հայկական կողմի. «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ բանակցային գործընթացում բավականին անհասկանալի իրավիճակ է, որովհետև կա և՛ փակ, այսինքն՝ գաղտնի բաղադրիչ, և՛ հակասական հայտարարություններ, և՛ ծրագրերի մասին քննարկումներ, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրված Մադրիդյան սկզբունքներ, և՛ հայաստանյան ներքաղաքական զարգացումներ։ Բնականաբար, ըստ նրա, գաղտնիք չէ, որ հակամարտող երկրները մեծ

«Սա տոտալ խոշտանգման դասական օրինակ է, այսպես չի մնալու». Մանվել Գրիգորյանի պաշտպան

Լեւոն Բաղդասարյանն ահազանգում է իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին

Նազենի Ղարիբյան. Իմ դեմ բողոքները մի հոգի է կազմակերպել եւ նա այսօր իշխանության անդամ է. «Հայկական ժամանակ»

Նրանց նպատակը մեկն է, որ թատրոններին չկպչենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական եւ քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որ իրենց ձեռք չտան։ Իմ դեմ բողոքների մեծ մասը հատուկ էր կազմակերպված, որ ես այնտեղ ռեֆորմներ չանեմ, եւ իրենք կարողանան վերադառնալ իրենց ապօրինի գործողություններին։

Կարեն Ավագյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ ծանրամարտի աշխարհի ԵԱ-ում

Նա չորրորդը ճանաչվեց ինչպես հրում վարժությունում՝ 186 կգ, այնպես էլ երկամարտում՝ 341 կգ:

Մանվել Գրիգորյանը առողջական վիճակից ելնելով, չի կարող ներկայանալ դատարան

Նազիկ Ամիրյանի եւ Մանվել Գրիգորյանի գործով նիստն ընդմիջվեց

Էդուարդ Շարմազանով. «Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կամ հասարակությունների տարանջատումն է, բաժանարար գծերի ստեղծումն է». «Ժողովուրդ»

Սրանից այն կողմ հակահայկական, հակապետական հայտարարություն կա՞, թե՞ չկա։ Ես հայտարարում եմ, որ սա կա՛մ հիմար հայտարարություն է, կա՛մ դավաճանական հայտարարություն է։ Մենք դնում ՀՀ ու Արցախ ենք բաժանում. ո՞վ է այս ամենի հեղինակը, ե՞ս:

«Իմ քայլի» պատգամավորի պնդումը՝ եթե Սերժ Սարգսյանին կանչեն ապրիլյանի հանձնաժողովի նիստին, պարտավոր է գալ, այդ թվում՝ Արցախի պաշտոնյաները

Քննվելու է ապրիլյանի ամբողջ գործընթացը՝ ի՞նչ եղավ, ինչի՞ց եղավ, ո՞րն էր պատճառը, հնարավո՞ր էր արդյոք կանխել եւ անել հետեւություններ՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի չունենանք ապրիլյանի կրկնություն:

Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Հունիսի 2019, 677 – Ա ԼԻԼԻԱ ՇՈՒՇԱՆՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լիլիա Շուշանյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։   4 Հունիսի 2019, 678 – Ա ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ. Կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին Նախագծի եկամտահարկի համահարթեցմանն առնչվող դրույթների ընդունումը հետաձգել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ   2018 թվականի գարնանը ժողովրդական ոչ բռնի պայքարի ուժով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտից դուրս մղվեցին տարիներ շարունակ երկրի քաղաքացիներին հարստահարող, նրանց իրավունքները ոտնահարող և տարրական շահերն արհամարհող կառավարիչները։ Հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած նոր առաջնորդների նկատմամբ կտրուկ աճեցին քաղաքացիների պահանջները և սպասելիքները։ Մասնավորապես,

Էռնեկյանները ինչ բիզնես-պլաններ ունեն ԱԳՆ-ի նախկին շենքի առնչությամբ

Շիրակ օդանավակայանի շենքի վերանորոգման աշխատանքները շուտով կսկսվեն

ԵԱՀԿ դիտարկում. Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Հունիսի 4-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին

Արայիկ Հարությունյանը, փաստորեն, ուզում է ասել, որ մյուս հնարավոր թեկնածուները չեն կարող ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունենալ. «Հրապարակ»

Ի դեպ՝ այս առումով ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Որպեսզի Արցախի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերություններն ավելի ջերմ ու սրտառուչ լինեն, ցանկալի է, որ ԱՀ նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն առաջադրի իմքայլական Շմավոնի թեկնածությունը՝ իրար ավելի լավ կհասկանան։ Ւ՞նչ կասեք։

«Ընդհանրապես կաշկանդված չեմ». Թունյանը՝ Ջավադյանին չքննադատելու պատճառների մասին

Արթուր Ջավադյանի փաստաբանի դերը չեմ ուզում ստանձնել, բայց նա նախկին իշխանության օրոք է պաշտոնը ստանձնել եւ զբաղեցրել: Ուրեմն, դա բավարար է, որպեսզի նրա ծառայությունից հրաժարվե՞ք:

Կառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա»-ն շարժվում են համաքայլ. այդ գործընթացն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ: Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում բացահայտված կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների և ապօրինի ծառահատումների դեպքով քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 18 անձի

«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ: Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և

Ավետիք Չալաբյան. Մեր հայրենիքի տարածքային վերականգնման պրոցեսը երկարատեւ է, բայց մենք պետք է դրան գնանք. «Հրապարակ»

Անկախացումից ի վեր Հայաստանից գնացել է մեկուկես մլն հայ։ Մենք դա վերագրում ենք թալանին, կաշառակերությանը, բայց հայերը հեռանում են, որովհետեւ այս տարածքի ռեսուրսները բավարար չեն։

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ

Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և

«Բաբկեն Թունյանն ու Հայկ Գեւորգյանը հիմա կաշկանդված են քննադատելու Արթուր Ջավադյանին». Արման Բաբաջանյան

ԿԲ-ն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ որոշեց վաճառել ոսկու պահուստը: Հետո պարզվեց, որ դա մենք վաճառել ենք կրկնակի էժան գնով: Հետո դուք ասացիք, որ ոսկու պաշարներն ուզում եք վերականգնել:

Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ

Ֆիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի և տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889: Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիկական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների և երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչև 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930