Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանի դրվագով Ադրբեջանի ծախսած գումարները ջուրը գնացին. Անժելա Էլիբեգովա

Մայիս 29,2019 17:26

«Հենրիխ Մխիթարյանն իրավացիորեն որոշեց չգնալ Բաքու»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Հիշեցնենք՝ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որն անցկացվելու է մայիսի 29-ին Բաքվում:

Լուսանկարը՝ Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանագետն ասաց, որ Ադրբեջանի՝ խաղաղասեր պետության իմիջը կերտելուն ուղղված ծախսերը ջուրը գնացին այս մի դրվագով. «Սա առաջին դեպքը չէ: Այն փաստը, որ Ադրբեջանում գոյություն ունի ԱԳՆ սև ցուցակ, և Մխիթարյանի՝ Արցախ այցելելու համար, երբ Բորուսյայում էր խաղում, պաշտոնապես արգելեցին նրան մուտք գործել Բաքու, այս անգամ ավելի ճկուն էին. սև ցուցակում կա, մուտքը արգելված է, բայց եթե գալիս է, թող գա»:

Դառնալով երկրպագուներին ուղղված արգելքին, Անժելա Էլիբեգովան ասաց. «Սա նույնպես շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է հայատյացության խորը արմատները: Հակված չեմ մտածել, որ այդ մարդիկ էին գլխացավանք Ադրբեջանի համար: Հակված եմ մտածել, որ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին այդ մարդկանց անվտանգությունը Բաքվում իրենց հասարակ քաղաքացիներից ապահովել չկարողանալով՝ փակել իրենց համար այդ թեման, որ տգեղ միջադեպերի ականատես չդառնան, երբ զբոսաշրջիկների վրա հարձակումներ լինեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031