Օրվա լրահոսը

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

«Խաղաղության պայմանագիր». Հայաստանի նվաստացուցիչ կապիտուլյացիա

Հարութ Սասունյան  www.TheCaliforniaCourier.com Հայաստանի և Ադրբեջանի միջև մի քանի տարվա լարված, միակողմանի բանակցություններից հետո, մարտ ամսին երկու երկրները հայտարարեցին, որ վերջապես համաձայնության են եկել «Խաղաղության պայմանագրի» բոլոր 17 կետերի շուրջ: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի կողմից թելադրված բոլոր պայմանները: Երբ Հայաստանը խնդրեց Ադրբեջանին նշանակել ստորագրման արարողության օր, Բաքուն հրաժարվեց: Հաշվի առնելով

Վստահեցնում եմ՝ Հայաստանը կարող է ստանալ անվտանգության հստակ երաշխիքներ թե՛ Ադրբեջանից, թե՛ Թուրքիայից և հասնել իրական խաղաղության, ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հետևելով ԱՄՆ-ում ընթացող Թրամփի, Զելենսկու, ՆԱՏՕ-ի և ԵՄ առաջնորդների բանակցություններին՝ ակնհայտ է դառնում, որ անգամ այս դաժան պատերազմի պայմաններում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կտրուկ հակադրության ֆոնին, միջնորդների ներգրավմամբ Պուտինը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է ստանա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համարժեք անվտանգության երաշխիքներ։ Այո՛, Ուկրաինան այսօր ծանրագույն իրավիճակում է։ Սակայն

ԶՈւ ԳՇ պետը, ԱՄՆ դեսպանը և բարձրաստիճան զինվորականները դիտարկել են «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

ՀՀ ՊՆ-ից հայտոնում են, որ օգոստոսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, Կանզասի ադյուտանտ գեներալի տեղակալ, Կանզասի ցամաքային զորքերի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Քարլին Ուիլյամսի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների ու բարձրաստիճան այլ զինվորականների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ

Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը հիմա խաղում են միմյանց դեմ

Սենթ Լուիսում մեկնարկել է շախմատի հերթական հեղինակավոր մրցաշարը՝ Grand Chess Tour-ի հինգերորդ փուլի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է դասական շախմատի կանոններով: Մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից տասը, որոնց թվում են Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը: Առաջին տուրում Արոնյանը պարտության է մատնել ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովին, իսկ Սեւյանը ոչ-ոքի է արել Ուեսլի Սոյի հետ: Այսօր

«Չի ներում այն, որ Փաշինյանն ավարտին է հասցրել իր սկսած ու ձախողած հեղափոխությունը: Եւ առավել ևս չի ներելու, երբ Փաշինյանը նաև վերջնական ավարտին հասցնի իր սկսած և ձախողած խաղաղության գործընթացը». Ջուլհակյանը` Տեր-Պետրոսյանին

««Ժողովուրդները, որպես կանոն, երախտագիտություն են հայտ­նում այն առաջնորդներին, ովքեր իրենց ոչ թե նույնիսկ հաղթական պատերազմ, այլ խաղաղություն են պարգեւում։ Այս իրողությունը հատուկ է ոչ միայն ժամանակակից աշխարհին, այլեւ խորապես գիտակցվել է անգամ միջնադարում։ Որքան էլ միջնադարյան հեղինակները գովերգեին իրենց թագավորների կամ սուլթանների զինական առաքինություններն ու քաջագործությունները, նրանց կողմից, այդուհանդերձ, ավելի բարձր էին դասվում այն պետական

«Մեր ձևով հաղթելու ենք». համացանցում շարժման նոր տեսահոլովակն է տարածվում

«Մեր ձևով հաղթելու ենք». համացանցում շարժման նոր տեսահոլովակն է տարածվում: Սա ուժի, համախմբման և արդարության ձայնն է, որը միավորում է բոլորիս։ Այս երաժշտական ուղերձը փոխանցում է միասնականության, տոկունության և արդար պայքարի ուժը՝ կոչ անելով հավատալ մեր հաղթանակին։ Տեսահոլովակը ստեղծվել է` ի աջակցություն Սամվել Կարապետյանի:

«Մեր մտահոգությունները, կապված ընդհանուր սահմանների մոտակայքում երրորդ ուժերի ներկայության հետ, պետք է ամբողջովին փարատվեն». Երեւանյան այցի ֆոնին գրել է Փեզեշքիանը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Դատելով Իրանի նախագահի՝ «X» սոցիալական ցանցի էջում կատարած գրառումից, իրանական կողմի մտահոգությունները հայ-իրանական սահմանի մոտ երրորդ ուժերի հնարավոր ներկայության վերաբերյալ պահպանվում են։ Մասուդ Փեզեշքիանը պարսկերենով, մասնավորապես, գրել է՝ «Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեցի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքը Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը և երկու

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին կնվիրի դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով

Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես գիտեք, երեկ` օգոստոսի 18-ին, Երևանի կրկեսի նորակառույց շենքում՝ Tashir Arena-ում տեղի ունեցավ առաջին միջոցառումը. Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ` իր 60-ամյա հոբելյանի օրը, կայացավ «Երեխաները՝ երեխաների համար» բարեգործական համերգը, որի շրջանակներում նորաբաց համալիրը հյուրընկալել էր Երևանից և մարզերից բազմազավակ ընտանիքների, արցախահայ ընտանիքների, Հայրենիքի համար զոհված կամ վիրավորում ստացած հերոսների ավելի քան 1200 երեխաների։

Վենսը, Ռուբիոն և Ուիթկոֆը կզբաղվեն Պուտին-Զելենսկի հանդիպման աշխատանքների համակարգմամբ

Սպիտակ տունը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք կզբաղվեն Պուտին–Զելենսկի հանդիպման նախապատրաստմամբ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը կզբաղվեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքի համակարգմամբ՝ արագացնելու Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը բրիֆինգի ժամանակ։ «Նախագահ

Անաստաս Իսրայելյան. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը ես անվանել եմ Հայաստանում Ադրբեջանի դեսպանի ուղերձ, որովհետեւ նա 20 թե 30 րոպե խոսեց միայն Ադրբեջանի, Թուրքիայի շահերի, նրանց ունեցած վաղեմի ծրագրերի իրականացման մասին»

Մարդն այդ աստիճանի ոտնահարի՞ իր ժողովրդի պատմությունը, այդ աստիճանի ոտնահարի՞ հերոսներին, հերոսների արյունով ազատագրված հողերը, որոնք ինքը դավաճանեց, վաճառեց թշնամուն: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ ղեկավարությունը այդ աստիճանի կնվաստացնի իր ազգին, ու վերջում արդարացնի պարտությունները, զոհերը հանուն ոչնչի, ցեղասպանությունից փրկված արցախահայությունը, Արցախը հայկական չլինելը ու այսպես շարունակական ոտնահարի, զրոյացնի պատմական բոլոր իրողությունները»,-ասաց Անաստաս Իսրայելյանը:

Տեղի է ունեցել ՔՊ-ի վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գորիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Արմեն Խաչատրյանի, Թումանյանի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Տիգրան Մխիթարյանի, Վարդենիսի Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում՝ Վահան Զարոյանի թեկնածությունները։

Բաքվի դատարանում կրկին առանց քննության են թողել Ռուբեն Վարդանյանի և նրա  պաշտպանության բողոքը դատավորների դեմ

Բաքվի դատարանում կրկին առանց քննության են թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և նրա  պաշտպանության բողոքը դատավորների դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 26-ին:

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները, հայ-ադրբեջանական խաղաղությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Քննարկման հիմնական թեման եղել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները: «Պետքարտուղարն ու արտգործնախարարը համաձայնել են, որ անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը և սպանությունները», – հայտնել է Պետքարտուղարության խոսնակը: ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտության ղեկավարները նաև մի շարք տարածաշրջանային հարցերի են անդրադարձել, այդ թվում՝ Սիրիային,

Հայ-իրանական սերտ գործընկերության լավագույն օրինակներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սյունիքի հատվածում իրանական ճանապարհաշինական ընկերությունների տպավորիչ աշխատանքն է. Վահագն Խաչատուրյան

Կողմերը ընդգծել են, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը, առևտրային ուղիների ստեղծումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության սկզբունքների վրա, շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար

«Ո՞վ է թույլ տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը որոշի բռնի տեղահանված 120 հազար արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը». Ռուզան Ստեփանյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին

Եթե այդ թուղթը Ալմաթիի հռչակագրի հիման վրա է, ապա որտե՞ղ է ԼՂ ինքնավար մարզը, որտե՞ղ են Նախիջևանն ու նախիջեւանահայությոունը: Եթե սա ուղղակի Ալմաթիի վրա հիմնված թուղթ է բացառապես Ադրբեջանի պահանջներով ու ցանկությամբ, ապա իմ ասածը հիմնավորվում է, որ սա ստրկության թուղթ է»,-ասաց Ռուզան Ստեփանյանը:

Միրզոյանը և Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համատեքստում հարցում ձեռքբերված պայմանավորվածությունները

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են  երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության համատեքստում հարցում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի

Անի համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

Համայնքապատկան անշարժ գույքերի ապօրինի օտարման հետևանքով շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

«Ժողովրդի վրա կրակում են, ձերբակալում»․ Մետաքսե Հակոբյանը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին

Մետաքսե Հակոբյանը մտահոգություն հայտնեց՝ ամբողջ օրը դատական նիստեր են․ չգիտենք՝ որ ուղղությամբ գնալ․ «Իշխանությունները հանրությանը նաև ցույց են տալիս, որ պետք է վախենալ այս իշխանությունների դեմ սեփական կարծիքը հայտնելուց, քո իրավունքների մասին խոսելուց»։

Fitch-ը վերահաստատել է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման շնորհիվ միջնաժամկետում Հայաստանի տնտեսական աճի խթանման, արժութային տատանումների ու հարկաբյուջետային ռիսկերի նվազեցման մեր կանխատեսումները. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի արդյունքների վերաբերյալ Fitch վարկանիշային գործակալության միջանկյալ զեկույցին «Fitch վարկանիշային գործակալությունը՝ միջազգային ամենահայտնի վարկանիշային գործակալություններից մեկը, քիչ առաջ հրապարակել է միջանկյալ մի զեկույց, որի մեջ արձանագրված է` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի վերսկսման ռիսկերը նվազել են, իսկ խաղաղության համաձայնագիրը միտված է միջնաժամկետ հատվածում

«Սրբազանի կողմից ռազմական հեղաշրջման կոչի փաստական հանգամանքը չի հաստատվում, իրենց ապացույցներն անթույլատրելի են»․ փաստաբաններ

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց՝ այս գործի շրջանակներում այնքան քրեադատավարական խախտումներ են տեղի ունեցել, որ սրա մասին նույնիսկ դասագիրք կարելի է գրել․ «Սկսած գլխավոր դատախազի միջամտությունից նախաքննության ընթացքին, վերջացրած խուզարկության ժամանակ ԱԻՆ-ի կողմից դուռը դռելով ծակելով»։

Կարելի է առնվազն 5 խաղաղության պայմանագրեր կամ դաշնագրեր մեջբերել, որոնք փոխել են աշխարհը, սակայն դա խաղաղությունը ծաղրող կենացասածների խելքի բանը չէ. Արփի Դավոյանը` Իշխան Սաղաթելյանին

«Սաղաթելյան Իշխանը գրառում է կատարել, որտեղ շատ վստահ համոզում է, որ աշխարհում չի եղել, չկա և չի կարող լինել  որևէ խաղաղության պայմանագիր, որը իրոք խաղաղություն է բերել։Որպես օրինակ է ծառայեցնում Օսլոյի համաձայնագրերը` առանց հղում տալու, թե ինչու չիրականացան դրանք կամ ով, ինչու և ինչպես  խանգարեց խաղաղության հաստատմանը (գուցե չգիտե)։ Այս խոսակցության ժամանակ կարելի է առնվազն

«Ազատություն, ազատություն», «Ամոթ, ամոթ»․ բողոքի ցույց՝ դատարանի բակում՝ ի պաշտպանություն Բագրատ սրբազանի և մյուսների

Քանի որ դատական նիստերի դահլիճի հետ կապված մի շարք դժգոհություններ կային, որ այն փոքր է, նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում՝ վստահեցնելով, որ դահլիճն անհամեմատ մեծ է։

Պետությանը և համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 126 միլիոն 500 հազար ՀՀ դրամ

Ամփոփվել է ՆԳՆ Արմավիրի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

«Այն, ինչ կատարվում է Սամվել Կարապետյանի հետ, ծայրահեղ անարդար է, նա քաղբանտարկյալ է»․ Լևոն Քոչարյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պլաններ ունեն, պատրաստվո՞ւմ են 2026-ի ընտրություններին, թե կարծում են, որ փողոցային պայքարով պետք է առաջ շարժվել, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Մենք երբեք փակված չենք համարել փողոցային պայքարի էջը։ Դրա հետ զուգահեռ խոսել ենք նաև հնարավոր ընտրությունների մասին։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հորդորում է հետևել Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող հայերի ծանր վիճակին

Օգոստոսի 19-ը Մարդասիրական օգնության համաշխարհային օրն է՝ հաստատված 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևով: Այս օրը ևս մեկ ազդակ է բարձրաձայնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության ոտնահարված իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։ Ու թեև մարդասիրական օգնության համաշխարհային օրվա նպատակն է շեշտադրել զինված բախումների և աղետների դեպքում հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև մարդկանց իրավունքների և արժանապատվության

Օտարերյա ներդրողների համար հիմնական խոչընդոտ հանդիսացող անվտանգային ռիսկերը ամբողջապես չեզոքացվել են. դեսպան Ենգիբարյան

Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան գրառումը Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպանի հանդիպումը ԳԴՀ թվայնացման և նորարարության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման ոլորտներում համագործակցության հնարավորություններին։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին ներկայացրեց տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես նշելով, – «Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար

Սևանի իշխանի պաշարների վերականգնումը նախարար Մաթևոսյանը կարևորել է որպես առաջնային խնդիր

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ կայացավ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Արա Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ՝ խորհրդի անդամների կազմով։ Նախարար Մաթևոսյանը, որպես խորհրդի նախագահ, հիշեցրեց, որ նաև նախկինում՝ փոխվարչապետի կարգավիճակում, ղեկավարել

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» խումբ գործերով ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը կքննարկվի ԵԽ Նախարարների կոմիտեի աշնանային նստաշրջանում

2025թ․ օգոստոսի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ներկայացրել է տեղեկատվություն «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Նախարարների կոմիտեի կողմից ՀՀ-ին ուղղված առաջարկություններին։ Հիշեցնենք, որ «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002թ․-ին դիմումատուի որդու՝ պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներին։ Եվրոպական դատարանը արձանագրել է արդյունավետ քննության բացակայություն (Կոնվենցիայի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930