Օրվա լրահոսը

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում․ Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։ Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները մասնակցել են Ճրագալույցի պատարագին

Սուրբ Հարության տոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Ճրագալույցի պատարագին:

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ճրագալույցի պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մնացել է 48 ժամ, և հետո նրանց վրա ամբողջ դժոխքը կիջնի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truthsocial սոցիալական ցանցում «Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տվեցի տասը օր՝ ԳՈՐԾԱՐՔ ԿՆՔԵԼՈՒ կամ Հորմուզի նեղուցը ԲԱՑԵԼՈՒ համար։ Ժամանակը սպառվում է․ մնացել է 48 ժամ, և հետո նրանց վրա ամբողջ դժոխքը կիջնի։ Փառք Աստծուն»։  

Սերժ Սարգսյանը դստեր և թոռների հետ այցելել է Ձորաղբյուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սուրբ Հարության տոնի նախօրեին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը դստեր և թոռների հետ այցելել է իր բնակության վայրի՝ Ձորաղբյուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, մասնակցել Ճրագալույցի պատարագի: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Ադրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեն Սիմոնյան, Ադրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը: Երաշխավորված խաղաղություն Հայաստանն ունենալու է Սամվել Կարապետյան գլխավորությամբ` հունիսի 8-ից, ուժեղ Հայաստանում:

Այս օրերուն տագնապի մէջ են Միջին Արեւելեան երկիրներու մէջ հաստատուած մեր համայնքները․ Արամ Ա

«ՄԻ՛ ՎԱԽՆԱՔ, ՄԻԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԷ՛Ք…» Այսպէ՛ս ըսաւ Քրիստոս մահուան դիմաց գտնուող հիւանդին, փոթորիկի մէջ մնացած աշակերտներուն, կեանքի տագնապներով ընկճուած ու անորոշութիւններով տիրապետուած իր հետեւորդներուն (Ղկ 12.32): Նոյն կոչը ուղղեց Յիսուս վտանգալից կացութիւններուն դիմաց, ինչպէս նաեւ իր յարութեան նախօրեակին՝ մի՛ խռովիք, մի՛ վախնաք, միայն հաւատացէ՛ք (Յհ 14.27): Քրիստոնէութիւնը, վախէն փախչող, վախին դիմաց ընկճուող, վախին տեղի տուող կրօն

Պատերազմ բերածները պատերազմ բերողներ են փնտրում․ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցն՝ ամբողջությամբ

Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք ու երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը՝ դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ։

«Ազատություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը «Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2026թ Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։ Հանրապետական վարչությունը նաև որոշում կայացրեց 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար։

Դավիթի հետ կարճ զրույց ունեցա, բժիշկների հսկողության ներքո է․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է՝ քիչ առաջ «Նաիրի» ԲԿ-ում այցելեցի «Ծաղկազարդի գործով» կալանավոր, 18-ամյա Դավիթ Մինասյանին։ «Դավիթի հետ կարճ զրույց ունեցա, բժիշկների հսկողության ներքո է։ Շատ նեղված էր, որ Զատկի պատարագին չի կարող մասնակցել։ Նա ցանկանում է գոնե հաղորդություն ստանալ»,- պատմել է նա։  

Խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ․ հայտարարություն

Մի խումբ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ․ «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 2026թ. մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և

Կայացավ «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը

Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը։ Համագումարը, որը կազմված էր ողջ հանրապետությունը ներկայացնող 120 պատվիրակներից, քննարկեց Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, վեր հանեց ծառացած մարտահրավերները, ընտրեց նոր ղեկավար կազմ, ընդունեց բանաձև, որն ընդգծում է «Ժառանգության» դիրքորոշումները քաղաքական իրադրության և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ «Այսօր մենք հավաքվել ենք արդի հայոց պատմության ամենաօրհասական պահին՝

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից․ Արման Թաթոյան

Արդարադատությունն ու վրեժխնդրությունն այս իշխանությունները դարձրել են հոմանիշներ. վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցական Դավիթ Մինասյանը պետք է անհապաղ ազատվի կալանքից։ Ատելություն ու պառակտում տարածող իշխանությունները պետք է հեռանան, մեզ պետք է միավորում ու արդարություն։ Արման ԹԱԹՈՅԱՆ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՒԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ

104-ամյա Հրանտ Կարապետյանի գրքի շնորհանդեսը

Գրքի խմբագիր Ելենա Շուվաևան ասաց՝ հեղինակն աշխատությունն սկսել է գրել 93 տարեկանում և ավարտել 94-ում։

Այսօրվա իրականության մասին լռելը համարժեք է հանցակցության. Արմեն Աշոտյան

Չի կարելի հարգել հարաբերություններն ավելին, քան երկրի համար կարեւոր ճշմարտությունները

«Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում»․ News.am

Եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը շարունակում է մնալ Վերակենդանացման բաժանմունքում։ NEWS.am-ին նրա փաստաբաններից Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ քիչ առաջ է տեսակցել Դավիթին։ «Դավիթը թույլ է շատ, թթվածնային սարքով է շնչում, հիմա նորից հետազոտում են»,– ասաց նա։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ինձ պաշտոն պետք չէ, ինձ Հայաստանի Հանրապետությունն է պետք. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետությունը ՔՊ-ն չէ եւ նիկոլիզմը չէ. Էդուարդ Շարմազանով

ՔՊ-ն հաստատեց կուսակցության նախընտրական ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի լիագումար նիստում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում որպես կուսակցության վարչապետի թեկնածու հաստատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատվիրակների հաստատմանը ներկայացրեց ԱԺ ընտրություններում իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը։ «Նախընտրական ծրագիրը ձեւավորվել է կուսակցության վարչության եւ կառավարության կուսակցական անդամների՝ գործադիրի ներկայացուցիչների  ներգրավվածությամբ։ Քվեարկությունից առաջ ես ուզում եմ համաժողովի թույլտվությունը խնդրել, որպեսզի մենք զուտ խմբագրական

Մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ իր սեփական երկրում կքարոզեն մոռանալ պատմական հիշողությունն ու հերոսական անցյալը. Արտակ Զաքարյան

Ոչ ոք չէր պատկերացնի, որ իշխանության ներկայացուցիչները քայքայիչ գործողություններ կարող են իրականացնել Հայ Առաքելական եկեղեցու եւ հոգեւոր դասի նկատմամբ

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարձրագույն և բարձր մակարդակով ակտիվ փոխայցերին, ռազմավարական գործընկերային հարաբերություններն ու բոլոր ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունը զարգացնելուն ուղղված աշխատանքներին: Քննարկվել են

Արտահերթ համաժողովում ՔՊ-ն կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի լիագումար նիստում բաց քվեարկությամբ միաձայն որպես կուսակցության վարչապետի թեկնածու հաստատվեց կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Թեկնածուն ընտրվել էր փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, որն ընդունվել է կուսակցության վարչության որոշմամբ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ՊՆ ներկայացուցիչների հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ՊՆ ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի վարչության ղեկավար կազմի, ինչպես նաև Վրաստանի Ազգային պաշտպանական ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ

Քաղաքացիները «Սամվե՛լ, Սամվե՛լ» բացականչելով լռեցրին ոստիկանական մեքենաների աղմուկը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում։ Ուջան համայնքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպեց քաղաքացիների հետ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էր։ Այստեղ ևս կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ջերմ ընդունելության է արժանացել։ Նարեկ Կարապետյանը ոսկեցազցիներին է ներկայացրել «Ուժեղ Հայաստան»

Հաստատվեց ԱԺ ընտրություններում ՔՊ ընտրական ցուցակը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ համաժողովի լիագումար նիստում բաց քվեարկությամբ միաձայն հաստատվեց ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակը, որում թեկնածուների դասավորությունը  որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, իսկ ընտրական ցուցակի նախագիծը տեղադրված է  կուսակցության պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնում։ ՔՊ կուսակցական ընտրական ցուցակի առաջին 50-յակ։ Փաշինյան Նիկոլ Վովայի Միրզոյան Արարատ Սամվելի Ավանեսյան

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

ՀՀԿ-ն ուղղակիորեն չի մասնակցի ընտրություններին, բայց կմնա պայքարի առաջամարտիկներից մեկը. Սերժ Սարգսյան

Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը, 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և

2020 թ․ պատերազմը չկանգնեցվեց եւ ձգվեց 44 օր՝ մի վախկոտ պոպուլիստի պատճառով, ինչ է թե իրեն չասեն դավաճան. Սերժ Սարգսյան

«Նախկինների» օրոք լայնածավալ պատերազմ չի եղել, բանակցային գործընթացը հարվածի տակ չի դրվել

Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին․ «Կայունությունը» կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

«Կայունություն» կուսակցության վարչությունը, ելնելով գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին։ Այս մասին հայտնել է կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930