Օրվա լրահոսը
«ՀՀԿ քաղաքական դիակ, ԲՀԿ քաղաքական դիակ, Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակ». հանրահավաքին կարմիր քարտ ցույց տվեցին այս ուժերին
Հանրային խորհուրդը լուծարելու մասին կոչեր հնչեցին:
Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությունն իր օրհներգն ունի․ «Լոխ Լավա» (տեսահոլովակ)
Օրհներգը կոչվում է «Լոխ Լավա»: Երաժշտության և գործիքավորման հեղինակը Արտեմ Վալտերն է, իսկ երգի խոսքերը գրել է Սարինե Բալասանյանը։ «Կարծում եմ՝ մենք ստացել ենք երգ ու տեսահոլովակ, որը բոլորին պատմում է, թե որքան լավն է Արցախը, բոլորին հրավիրում է Արցախ՝ այն վայելելու»,- ասել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր, «Լոխ Լավա» օրհներգի տեսահոլովակի ռեժիսոր և պրոդյուսեր
«Մի հատ մատս կպել, լայք էի դրել, սաղ աշխարհ տարածեցիք, թե Ջիվանը դաշնակ է, դաշնակցականները թող ուզեն ջիվանական լինել». Ջիվան Աբրահամյան
Ազատության հրապարակում մեկնարկեց սպիտակ թևկապներով շարժումը:
«Արսենալի» երկրպագուները պահանջում են ԵԼ եզրափակիչը Բաքվից տեղափոխել Լոնդոն
Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները դժգոհ են, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ եզրափակչում չի խաղալու: The Sun-ի փոխանցմամբ, ֆուտբոլասերները ստորագրահավաք են սկսել՝ մտահոգ մարդկանց կոչ անելով միանալ Եվրոպա լիգայի վճռորոշ խաղը «Չելսիի» եւ «Արսենալի» միջեւ Բաքվից Լոնդոն տեղափոխելու նախաձեռնությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Ա. Հ. Լոնդոնում «Արսենալի» եւ «Չելսիի» ստադիոններն իրարից հեռու են 13 կմ, իսկ երկու ակումբներն
Արսեն Վենգեր. «ԵԼ եզրափակիչը Բաքվում ֆուտբոլասերների համար փոքրիկ կոշմար է»
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելը ֆուտբոլասերների համար փոքրիկ կոշմար է համարում: «Ակումբները մեծ խնդիրներ չունեն: Նրանք բնակվում են իդեալական պայմաններում, թռչում են մասնավոր օդանավերով, նստում բիզնես կարգի բազկաթոռներին: Ստեղծված իրավիճակն ավելի շատ կանդրադառնա ֆուտբոլասերների վրա: Դա նրանց համար փոքրիկ կոշմար է»,-ֆրանսիացի մարզչի խոսքերը մեջբերել է Telegraph-ը: Եվրոպա
Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում. պարզաբանում
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կատարվող անցանելիության ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ և մեկնաբանություններ, որոնց վերաբերյալ պարզաբանում ենք: Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն: Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում էր մեկնարկել հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր
Առևտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել․ ՊԵԿ
Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի
Տաշիրի մշակույթի կենտրոնում երեխաներն իրենց մեջ նոր կարողություններ կբացահայտեն․ Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Տաշիր համայնքում այսօր մասնակցել է «Տաշիրի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը, որը վերակառուցվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը, Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, «Տաշիր»
«Թե ինչ կապ ունեմ խմբի հետ, այդ հարցի պատասխանը պետք է տա դատարանը». Նորք-Մարաշ զինված խմբի գործող անցնող Արա Պողոսյան
Ըստ նրա՝ անցումային արդարադատության մարմինը, որն ապագայում Հայաստանում ստեղծվելու է, կտա այս գործով պատասխաններ:
Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Փաստինֆո»
«Փաստինֆո» – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու»,-ասաց գրասենյակի ղեկավարը: Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին՝ հետագայում հնարավո՞ր
Չարաշահումներ Վանաձորում․ համայնքին մոտ 16․900․000 դրամի վնաս է պատճառվել
Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․900․000 դրամի վնաս։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը լավ հնարավորություն էր Ադրբեջանի համար, որն անդառնալիորեն բաց թողնվեց․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը CNN-ի հետ զրույցում անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Արսենալ»-ի կազմում չմասնակցելու խնդրին, ասել է, որ Ադրբեջանն անդառնալիորեն բաց է թողել Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունն իրականացնելու հնարավորությունը: «Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումները,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 25-26-ը՝ շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մայիսի 25-ին կեսօրից հետո սպասվում է,
Բյուրականի աստղադիտարանը եղել և մնում է աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտարաններից մեկը․ Արեգ Միքայելյան
Նրանց համար, ովքեր դեռ կասկածում են Բյուրականի աստղադիտարանի ներկայիս գիտական ակտիվության և արդյունավետության մասին․․․ Համառոտ տեղեկանք ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ներկայիս գիտական ակտիվության վերաբերյալ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը եղել և մնում է տիեզերական նոր մարմինների հայտնաբերման գործում աշխարհի ամենաարդյունավետ աստղադիտարաններից մեկը։ Վերջին տարիներին այստեղ հայտնաբերվել են հազարավոր աստղեր, աստղասփյուռներ,
«Տաշիր Պիցցա» արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել
Մայիսի 25-ին, ժամը 11:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ռուբինյանցի 15/5 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա» արագ սննդի կետում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝
Նորք-Մարաշի զինված խմբի գործով մեղադրյալ Արա Պողոսյանը՝ Արմենական կուսակցության վերահիմնադրման նախաձեռնող
Կուսակցության հիմնադիր համագումարը չկայացավ. անհրաժեշտ թվով մարդիկ ներկա չէին:
Մայիսի 20-ին մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ
207 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ
Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։ Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից
Եվրախորհրդարանի ընտրությունները բացասական ազդեցություն կունենա՞ն ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման վրա
Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի՝ ամենակարեւորն այն է, որ Երեւանը եւ Բրյուսելը լի են վճռականությամբ խորացնելու հարաբերությունները եւ ամեն ինչ անում են, որ այդ համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ վավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից: Մայիսի 23-ին Եվրոպայի մի շարք երկրներում մեկնարկեցին Եվրախորհրդարանի ընտրությունները: Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն
Հայկական գինեգործությունը ներկայացվում է Չինաստանի Ցինտաո քաղաքում
Մայիսի 24-ից 26-ը հայկական գինու (Էնո) զբոսաշրջային արդյունքը և հայկական գինեգործությունը ներկայացվում է Չինաստանի Ցինտաո քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության առևտրատնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ապահովում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության Կոմիտեն և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, Չինաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են
Հորդանանի Անկախության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Հորդանանի ժողովուրդները միմյանց կապված են ջերմ, բարեկամական ավանդույթներով, որի վառ ապացույցը Հորդանանում գոյություն ունեցող բազմադարյա հայ համայնքն է: Լիահույս եմ,
Մայր թատրոնը հրաժարվել է ռեժիսորի հաստիքից
Սունդուկյանի թատրոնի իրավաբան. «Սերիալում ես էլ եմ խաղում, բայց դերասան չեմ» Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Դավիթաշեն-Աջափնյակի նստավայրում երեկ շարունակվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր, 2012-2015թթ. գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը: Նրան աշխատանքից ազատել են անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով, իսկ ծանուցագիրն այդ մասին ստացվել
«Գնում ենք հեղափոխությունը հասցնենք Արցախ». Արեգ Կյուրեղյանը՝ դեպի Արցախ ավտոերթի մասին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնությամբ մայիսի 25-28-ն անցկացվում է դեպի Արցախ Միասնության ավտոերթ:
Էդմոն Մարուքյան․ «Խախտումներին աչք փակելու մասով խորը անհամաձայնություն ունեմ Սվիտալսկու հետ»․ «Հրապարակ»
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին խնդրեցինք մեկնաբանել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դատաիրավական բարեփոխումների հայտարարությունները, մասնավորապես որ անվերապահ աջակցություն է հայտնել անգամ դատարանների դռները փակելու ակցիային եւ Փաշինյանի հայտարարությունը համարել «բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն»։ Սպասելի՞ էր, որ ԵՄ դեսպանը չի դատապարտի դատարանների պաշարումը։ «Սվիտալսկին դատական բարեփոխումներն աջակցել է, բայց մոռացել է անդրադառնալ դատարանների արգելափակման, ելքերն ու
Նվիրում եւ հոգու պարտք՝ ըստ Սոնա Հովհաննիսյանի
Նորաստեղծ որեւէ մշակութային կոլեկտիվի, ինչպես նաեւ կատարողական արվեստում առաջին քայլերն անող երաժիշտների մասին մասնագետները, այս դեպքում՝ երաժշտագետները, զգուշորեն են կարծիք հայտնում, մեծամասամբ էլ հրաժարվում են: Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Զառա Տեր-Ղազարյանն առաջիններից էր, եթե ոչ առաջինը, որ 1992-ին պետական կարգավիճակ չունեցող «Հովեր» կամերային երգչախմբի առաջին բեմելներից հետո բարձրաձայնեց. «Բարձր ճաշակ, ներդաշնակ
Մենք սահմանափակ հողային ռեսուրսներով ընկնում ենք պարտավորությունների տակ․ «Ժողովուրդ»
Հայաստանը կլիմայի փոփոխության շրջանակներում պարտավորվել է անտառապատ տարածքները ավելացնել մինչեւ 265 հազար հեկտարով: Այս հիմնադրամից տարածաշրջանում Հայաստանն առաջինն է ստացել դրամաշնորհ` 20 մլն դոլարի չափով. սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք է եղել: Պարզվում է, այդ պարտավորությունները չկատարելու դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրներ կունենա: Ըստ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի` մինչեւ 2030թ. երկրները պետք է
Ինչո՞վ էր Արմեն Աշոտյանի արածը տարբերվում Արայիկ Հարությունյանի արածից․ «Հրապարակ»
Ինչո՞ւ է ինձ թվում, թե «վեթթինգ» բառն ավելի շատ վենդետա է հիշեցնում, քան դատաիրավական բարեփոխումներ, իսկ հրաժարականների այս շքահանդեսը, որը սկսվեց ԵՊՀ ռեկտորի գնալով, եւ որն այդքան ցնծություն է պատճառել իշխանություններին եւ մեր հասարակության մի մասին, այնքան էլ կամավոր չէ, եթե չասենք՝ ճիշտ հակառակը․ պարտադրված է։ Իսկ ընտրովի պաշտոններում անձանց հրաժարական պարտադրելը նույնն է, որ
Փաշինյանի հայտարարությունը քաղաքական նոր՝ շատ վտանգավոր, սուր օրակարգ ձևավորեց․ «Փաստ»
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում խնդրահարույց համարեց, այսպես ասած, «դրսից» հնչած արձագանքները: «Թեև արևմտյան կենտրոնները դատական բարեփոխումների առումով իրենց աջակցությունն են հայտնում, այնուամենայնիվ, գրեթե բոլոր ելույթներում դիվանագիտական կամ ոչ դիվանագիտական եզրույթներ կան, որոնցով կոչ են անում զերծ մնալ Սահմանադրությունը շրջանցելու փորձերից: Այսօր Ն. Փաշինյանի դեմ չեն օգտագործում այդ հանգամանքը, բայց եթե վաղը կամ մյուս
Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը»
Օրերս ՀԳՄ կլոր սեղանի շուրջը տեղի ունեցավ բանաստեղծուհի Խանդութի (Զուռնաջյան) «Պալատի ուրվականը» գրքի քննարկումը: Հեղինակի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացրեց արձակագիր Ալիսա Հովհաննիսյանը. «Արմատներով Ջավախքի Կարծախ գյուղից է: Հավատարիմ է իր արմատներին: Հոգում անհանգստություն կա, հայրենասիրական վառ դրսեւորումներ, որոնք արտացոլվում են նրա ստեղծագործություններում»… ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանին՝ որպես գրականագետի, հուզել էին սոցիալական թեմաներին առնչվող պատմվածքները,
Օրբելյան․ «Եթե վարչապետը գոնե մեկ անգամ լիներ թատրոնում, կտեսներ, թե այն ինչպես է ծաղկում»․ «Հայկական ժամանակ»
Նազենի Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է, եւ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելու իրավունք չունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով վարչական դատարան ներկայացրած իր հայցին, որով պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի ՀՀ վարչապետի որոշումը: «Եթե օրենքով նա իրավունք չունի


















































