Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կայանալիք ֆուտբոլային առաջնությունն իր օրհներգն ունի․ «Լոխ Լավա» (տեսահոլովակ)

Մայիս 25,2019 21:18

Օրհներգը կոչվում է «Լոխ Լավա»: Երաժշտության և գործիքավորման հեղինակը Արտեմ Վալտերն է, իսկ երգի խոսքերը գրել է Սարինե Բալասանյանը։
«Կարծում եմ՝ մենք ստացել ենք երգ ու տեսահոլովակ, որը բոլորին պատմում է, թե որքան լավն է Արցախը, բոլորին հրավիրում է Արցախ՝ այն վայելելու»,- ասել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր, «Լոխ Լավա» օրհներգի տեսահոլովակի ռեժիսոր և պրոդյուսեր Լիրա Քոչարյանը։

Հունիսի 1-9-ը Արցախի Ստեփանակերտ, Ասկերան, Մարտունի և Մարտակերտ քաղաքների մարզադաշտերը հյուրընկալելու են CONIFA Sportsbet.io Euro Cup 2019-ը։ Եվրոպայի այս առաջնությունը իրականացնում է ԿՈՆԻՖԱ-ն, որը Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան է։ Ֆուտբոլի Եվրոպայի այս առաջնությունը երրորդն է ԿՈՆԻՖԱ-ի շրջանակներում։
Միջոցառումն աննախադեպ է Արցախի համար։ Բացի դիտարժան ֆուտբոլից, մարզասերներն ու այցելուները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու Արցախի հարուստ մշակութային ժառանգությանը և վայելելու արցախյան համեղ խոհանոցը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Կլիպը անձայն՝ հրաշալի է, երաժշտությունը՝ անդեմ, անհամ, տաղտկալի, որովհետև հիշեցնում է Եվրատեսիլի նմանօրինակ բազմաթիվ անհամ երգերը: Պարտադիր երգում պիտի լինեն everybody, go-go ծեծված բառերը, պարային շարժումները լինեն կանխատեսելի, այսինքն՝ նույնպես անհետաքրքիր: Մի խոսքով՝ հրաշալի ստեղծագործություն է, եթե ձայնը անջատես: Ափսոս այդքան լավ կլիպ, որ այդքան անհամ երաժշտությանն է արժանացել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031