Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Փաստինֆո»

Մայիս 25,2019 15:42

«Փաստինֆո» – ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու»,-ասաց գրասենյակի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպումը եղել է անձնական: Հարցին՝ հետագայում հնարավո՞ր է քաղաքական համագործակցություն լինի Սարգսյանի և Քոչարյանի միջև, Սողոմոնյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում՝ նման քննարկում է եղել:

Սողոմոնյանն ասաց՝ ապագայում Քոչարյանը կներկայացնի իր ծրագրերն ու տեսակետները, սակայն չի կարող ասել, թե երբ:

 Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031