Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ քաղաքական դիակ, ԲՀԿ քաղաքական դիակ, Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակ». հանրահավաքին կարմիր քարտ ցույց տվեցին այս ուժերին

Մայիս 25,2019 21:44

«ՀՀԿ քաղաքական դիակ, ԲՀԿ քաղաքական դիակ, Ռոբերտ Քոչարյան, հանցագործ, քաղաքական դիակ, ողջույն Գագիկ, ողջույն Հրայր, դուք հեռացել եք ու փրկվել, քանի որ եթե անցնեինք վեթթինգով,  չէիք փրկվի, կոչ արեք ձեր բարեկամներին ու ԽԾԲ-ներին, որ անցնեն ձեր օրինակներով»,- Ազատության հրապարակում հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի, ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների անցկացվող հանրահավաքին հարթակից այսպիսի կոչեր հնչեցին:

Հանրահավաքի մասնակիցները կարմիր քարտ ցույց տվեցին ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, «փտած» դատական համակարգին, Ռոբերտ Քոչարյանին:

Հանրահավաքի մասնակիցներից Գևորգ Սուջյանը հարթակից հայտարարեց. «Մեր նպատակն է ստեղծել նոր իրավական, դատական համակարգ: Դա մեզ պետք է, քանի որ այսքան տարիներ այս դատական համակարգը եղել է դրածո, կատարածո, այսինքն՝  կատարել է նախկին իշխանությունների բոլոր ցանկությունները: Շատ մարդիկ անմեղ դատվել են ու հենց նախկին իշխանության թեթև ձեռքով»:

Հանրահավաքի նախաձեռնողներից, ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը, անդրադառնալով Հանրային խորհրդին, հայտարարեց՝ այն պետք է լուծարել. «Մեր ինչի՞ն է պետք այդ հանրային խորհուրդը, եթե ղեկավարը կանգնում, ստորագրություն է տալիս Ռոբերտ Քոչարյանի համար: Լավ էր չէ՞, որ տանկերը մտնում էին քաղաք, լխճում էին, ձեզ էդ ռեժիմը դուր էր գալիս, չէ՞: Ձեզ էդ ռեժիմը դուր էր գալիս, քանի որ դուք ձևական ընդդիմություն էիք խաղում: Դրա համար էլ հիմա Ռոբերտ Քոչարյանի կողքն են կանգնել: Մենք պայքարելու ենք, որ ցրվի այդ Հանրային խորհուրդը: Մենք կարմիր քարտ ենք ցույց տալիս Հանրային խորհրդին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Նիկոլը մնացել է Դոն Պիպոյի հույսին

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031