Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի պարզաբանումը Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀԱՕԿ-ը ձեռնարկելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները, ինչպես արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՕԿ-ին պատճառված հնարավոր վնասների վերականգնման, այնպես էլ, որպես «Լեռնատուր» ՍՊԸ-ի մասնակից՝ հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ: Մասնավորապես, 2017թ. ապրիլ-մայիս ամիսներին Ծաղկաձորի ճոպանուղու հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ գլխավոր տնօրենը տեղյակ է պահել ՀԱՕԿ-ին, որ կտրվել է ճոպանուղու ճոպանը և ներկայացրել է հաշիվ-ապրանքագիր`

«Սպայկա»-ի տնօրենին գրավով ազատ կարձակե՞ն

Դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 29-ին:

Կոտայքի մարզպետը սպասում էր դատախազության պատասխանին, ՀԱՕԿ-ից ճոպանուղին վերցնելու փաթեթն արդեն պատրաստ է

605 հեկտար տարածք հանձնվել է «Լեռնմատուր» ընկերությանը՝ անվարձահատույց

Մանրամասներ՝ Եղեգնաձորի միջադեպից. «Գինովցած Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին «գործ տվող» է անվանել». Ք. Պողոսյան

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ պարոն Բագրատյանը եւ իր թիմի հետ եղած երիտասարդներն անհարգալից կերպով փոխմարզպետի առաջ շպրտել են ծխախոտի մնացորդը

ԵՊԼՀ ուսանողները Մատենադարանում մասնակցեցին արաբատառ ձեռագրերի ցուցադրությանը

Ս․ թ. ապրիլի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսի արաբերեն և պարսկերեն ուսումնասիրող ուսանողները մասնակցեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատողների կողմից կազմակերպված դասախոսությանը և արաբատառ ձեռագրերի ցուցադրությանը: Դասախոսության ընթացքում, որը վարում էին թուրքագետ Անի Ավետիսյանը, պարսկագետ Իվեթ Թաջարյանը և արաբագետ Վեներա Մակարյանը, նշվեց,

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար ստեղծում է հեռահար սպասարկման նոր հնարավորություններ

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները: Մասնավորապես, այս անգամ Բանկի կողմից բարելավվել են թե Բանկի մասնաճյուղերում և թե մասնաճյուղերից դուրս՝ Երևան քաղաքում և մարզերում տեղակայված TelCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով բանկային գործարքների սպասարկման պայմանները: Եթե նախկինում հաճախորդները TellCell և EasyPay վճարային տերմինալների միջոցով կարող էին կատարել

Արայիկ Հարությունյանը առաջարկել է սկաուտական կազմակերպության ծրագրերը ներկայացնել ԿԱԻ և երաշխավորվել՝ որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան: ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ

Վազգեն Մանուկյան. Նման ակումբ ստեղծելու ցանկություն իմ մոտ եղել է վաղուց, բայց նախաձեռնությունը հիմա է

Անկախ-ի խնդրանքով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկնաբանում է իր կողմից քաղաքական ակումբ հիմնադրելու վերաբերյալ մամուլի հրապարակումները։ -Պարոն Մանուկյան, օրերս մամուլը գրեց, որ Դուք ստեղծել եք քաղաքական ակումբ։ Ի՞նչ քաղաքական ակումբի մասին է խոսքը, խնդրում եմ պարզաբանեք։ -Ընդհանրապես, արևմտյան քաղաքական մշակույթի մեջ շատ կարևոր դեր են խաղում քաղաքական ակումբները։ Ըստ որում, ակումբները կարող են լինել

«Դավիթ Սանասարյանը պատրաստվում է ինձ բողոք ներկայացնել». Արման Թաթոյան

Այսպես թե այնպես, ես ինչ-որ գործընթաց եմ սկսելու, բայց պայմանավորվել ենք՝ պետք է բողոքը ներկայացվի, որպեսզի ես արձանագրեմ, թե իրենց պահանջը որն է

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ. Բելգիական խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը օրենքից բացառելու մասին որոշումն անընդունելի է

2019 թվականի ապրիլի 24-25-ի լիագումար նստաշրջաններում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որն, ի թիվս այլ հարցերի, պատժում է ցեղասպանությունների ժխտումը, ինչպիսիք են Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայի կոտորածները: Չնայած Բելգիայի հայ համայնքի, խորհրդարանի մի քանի անդամների և ոլորտի մասնագետների ջանքերին`ընդունված տեքստը չի ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, թեև Բելգիան ճանաչել է Հայոց

Լուկաշենկոն ԵԱՀԿ-ին կոչ է արել լուծում տալ տարածաշրջանի խնդիրներին

Մեծ թվով խնդիրներ են կուտակվել այստեղ մեզ մոտ, ընդհանուր տանը, որոնք պետք է լուծել՝ Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը… Ավելացել է Ուկրաինան, և դա արդեն լուրջ հակամարտություն է, շատերն անվանում են պատերազմ:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն

Ոստիկանության օպերլիազորը բռնվել է կաշառք ստանալու պահին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում 2019թ. ապրիլի 25-ին հաղորդում է ստացվել  ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորի կողմից 2017 թվականից պարբերաբար ՀՀ քաղաքացուց որպես  կաշառք գումարներ շորթելու վերաբերյալ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գ.Գ-ն, իմանալով, որ Կոտայքի բնակիչը նախկինում թմրանյութ է

Աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանից կմասնակցի հինգ ծանրորդ

Հունիսի 1-ից 8-ը Ֆիջիում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանից կմասնակցի չորս տղա եւ մեկ աղջիկ: Մրցահարթակ կմտնեն +87 կգ քաշային Արփինե Դալալյանը, 73 կգ Արմեն Գրիգորյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Կարեն Ավագյանը եւ +109 կգ Վարազդատ Լալայանը: Ծանրորդները մինչեւ աշխարհի առաջնությունը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ մայիսի 30-ին կմեկնեն մրցավայր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վերհանված թերությունները հետևանք են անբարեխղճության, անպատասխանատվության. Արդարադատության նախարարության ծառայության պետ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանն ապրիլի 25-ին ազատվեց զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակվեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Ապրիլի 26-ին ՀՀ ԱՆ ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ Ա. Դաշյանին: Շնորհակալություն հայտնելով նախկին պետ, ներկայումս արդեն «Արմավիր»

«Ազա՞տ է այդ առումով մամուլը, ինչո՞ւ չեն հրապարակում ֆինանսական աղբյուրներն ամբողջությամբ». Արտակ Զեյնալյանի դժգոհությունը

Նա հարցրեց՝ նորմա՞լ է մամուլի այս վիճակը, բավարարո՞ւմ է այս վիճակը ձեզ. «Ես բոլորովին նեղացած չեմ մամուլից, բայց այս խնդիրները դուք տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: Մամուլը կոչված է ապահովելու խոսքի ազատության բաղադրիչը եւ բիզնեսը, մամուլից շահույթ, եկամուտ ստանալը ընդամենը աջակցող է այդ տեղեկատվության հոսքին, որպեսզի ապահովի դա»:

Ոստիկանները բացահայտել են եկեղեցու գանձանակից կատարված գողությունը

Ապրիլի 27-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Մերուժան Մ.-ին: Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Սևանի բաժնում Մերուժան Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ 2014 թ. աշխատելով Գեղարքունյաց թեմի Ծաղկունք համայնքի «Սուրբ Սարգիս» եկեղեցում պահակ և մոմավաճառ՝ տարբեր օրերի, օգտվելով եկեղեցու

Նուբարաշենից էլ կոյուղաջրերի հոտը չի գա. «Հիշո՞ւմ եք, կոյուղու հետ կապված խնդիրը, որը մեծ հնչեղություն ստացավ Երեւանի ավագանիում, այդ խնդիրը լուծված է»

Նախարարը տեղեկացրեց, որ սկսվել են նաեւ «Վարդաշեն» ՔԿՀ-ի արտաքին կոյուղու ցանցի եւ 143 մետր երկարությամբ պարսպի կապիտալ շինարարության աշխատանքները: «Նուբարաշենի» կոյուղու համանման խնդիր կա նաեւ Վարդաշենում, այդ խնդիրը նույնպես լուծելու են:

Ինչո՞ւ Արտակ Զեյնալյանը խուսափեց հայտարարել, որ մեր երկրում չկան քաղբանտարկյալներ

Զեյնալյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ ես ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»:

Անցկացվեց Հայաստանի կարատեի կոնֆեդերացիայի անդրանիկ առաջնությունը

«Միկա» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի կարատեի կոնֆեդերացիայի հանրապետության անդրանիկ մանկապատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի շուրջ 500 մարզիկ: Կոնֆեդերացիայի նախագահ Մարկոս Ղարիբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մենք մասնակիցների քանակը սահմանափակել էինք: Նպատակը՝ առաջնությունից հետո հավաքական թիմ ձեւավորելն է, որը կմասնակցի միջազգային մեկնարկներին: Հավաքականից ավելի բարձր ունենալու ենք այսպես կոչված «սուպեր հնգյակ», որին

50 հազար աշխատատեղ, 20 հազար ներգաղթած ընտանիք. անհաջող մանիպուլյացիաներ, ըստ Գագիկ Մինասյանի

Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ

«Եղե՞լ է արդյոք պլանշետ, տուփերով հեռախոսներ եղե՞լ են, թե՞ ոչ». Արտակ Զեյնալյանի ուշագրավ պատասխանը՝ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի մասին

«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է եւ նրանից չեն առգրավում իրեր: Նախկին բարքերը, ըստ որի ՔԿՀ-ներում ընթացիկ վերանորոգում անելու գումարը ստացվում էր այսպես ասած «նայողից», դա վերացված է, նրանց գործառույթը վերացված է, որպեսզի նրանք կարողանան գումարներ հավաքագրել ներսում: Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում: Իսկ կերակրադռները բաց են, թե բաց չեն, դա պետք է լինի իրավաչափ, կամ ոչ իրավաչափ»:

Լեւոն Արոնյանն ու Վիշի Անանդը ոչ-ոքի են խաղացել

Բադեն-Բադենում այսօր ավարտվում է շախմատի GRENKE Chess Classic-2019 գերմրցաշարը, որին մասնակցող 10 գրոսմայստերների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարը երեկ նախավերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի է արել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 4 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում է 7-րդ հորիզոնականում: Այսօր եզրափակիչ տուրում Արոնյանը սեւերով խաղալու է 5,5 միավորով 2-րդ տեղում ընթացող

«Լիդիան Արմենիա»-ում եւ «Սպայկայում» սեփականության վերաբաշխում է տեղի ունենում. Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիշեցնում է կոմունիստական կայսրությունը

«Քոչարյանը դժգոհություններ չունի, սովորական խցում է պահվում». Արման Թաթոյան

Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի պահպանման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում խնդիրներ են արձանագրվել: Լրագրողների հետ զրույցում այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց. «Պաշտոնյաները, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատուները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, այլապես դա կվնասի գործին: Խնդիրը հիմա էլ է

«Ականջիս հասել է, որ սա գնահատվում է որպես պաշտպանական տակտիկա՝ ձգձգելու Հայաստան հասնելը». Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Այսօր հրավիրված ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց 2019-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը: Լրագրողները հետաքրքրվեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործից: Նախարարը պատասխանեց, որ նա ձերբակալվել է եւ մինչեւ Հայաստան հասնելը իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու Ռուսաստանից. «Ինչպես կլուծվի դա՝ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի՞, թե՞ կմերժի դիմումը: Ականջիս հասել է, որ սա գնահատվում

Տաշիրում սպանված 15 ամյա պատանին կարատեիստ էր

Սպանության մեջ մեղադրվող նրա համադասարանցին սպանվածի հետ կարատե էր պարապում

«Դատարանները որ նախկինի համեմատ շատ ավելի ազատ են, կարծում եմ, դրանում համոզվել եք». Արտակ Զեյնալյան

Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց 2019-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը: Նա ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում ներկայումս 2287 անձ է պահվում, ինչը 1248-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Քրեակատարողականներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա: Նախարարը վստահեցրեց՝ «Չունենք գաղտնագրված ավելցուկ, թաքուն կալանավորված: Յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, դրանից բխող բոլոր արատավոր երեւույթները վերացված են»: 5350

«Ինձ մի ներքաշեք այդ հարցերի մեջ». ինչո՞ւ է կալանավորված մնում Արթուր Վարդանյանը

«Զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի կնոջը «Իմ քայլի» պատգամավորները մերժել են 2015 թվականին Նորք-Մարաշում ձերբակալված «Զինված խմբի» գործով Արթուր Վարդանյանի կինը՝ Աշխեն Սումբուլյանը, որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է իր ամուսինը շարունակում մնալ կալանքի տակ: Հիշեցնենք՝ այդ գործով Արթուր Վարդանյանին պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանք է առաջադրված: Արթուր Վարդանյանը եւ նրա հարազատները հույս

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031